понедельник, 30 марта 2015 г.

Հայ հեռուստադիտողն ազատվեց իր ,,Հարազատ թշնամուց,,

Բազմասերիալի վերջին սերիան ընթանում էր այլ հաղորդումների ժամերի հաշվին, լեզվի օրենքի խախտումով

Մարտի 27-ը կարելի է ամրագրել հայ տոմարացույցում ՝ որպես ,,Հարազատ թշնամին,, սերիալի կամավոր ու պարտադրված դիտումներից ազատագրվելու տոն.պարտադրված , քանի որ տարբեր հաղորդումների ընդմիջումներին մեկ էլ հանկարծ սերիալի ՝ տվյալ օրվա անոնսն էր ցուցադրվում ՝ հերոսների հիստերիկ ճչոցներով ու բիրտ կեցվածքով, սրտաճմլիկ ու դաժան  տեսարաններով:2014թվին, երբ տեսա, որ 2 տարի անընդհատ ցուցադրվող սերիալի վերջն այդպես էլ չի ուրվագծվում,պարբերաբար մի քանի հոդվածներ գրեցի սույն բլոգում եւ ֆեյսբուքի իմ էջում:Զուգահեռաբար էլ հետեւում էի ֆիլմի առթիվ համացանցային մեկնաբանություններին, տարբեր մարդկանց կարծիքներն էի ուսումնասիրում:,,Էդ կինոն արդեն էլ չենք նայում, ,,Շանթով,, սերիալ է գնում, դա ենք նայում,,  ,,Երբ ա՞ էդ կինոն պրծնելու, էլ չի նայվում, մեկումեջ ենք նայում,, ՝այս կարգի կածիքներ կային:Համացանցում էլ մարդիկ աղաչում-պաղատում էին, որ սերիալը եզրափակեն, քանի որ արդեն ձանձրացել ու հոգնել են նույն տեսարանների անվերջ կրկնությունից՝հերոսների հիշողությունների տեսքով, նաեւ տհաճություն են զգում ժարգոնային բառապաշարից ու առհասարակ հակադաստիարակչական ու հակաէսթետիկական տեսարաններից, բռնությունից, դաժանությունից, հերոսների պահվածքից ու այն հանգամանքից, որ սերիալում գրեթե ոչ մի հերոս դրական չէ: Ի հեճուկս սերիալը ,,չուզողների,, էլ ՝ սցենարիստը ֆեյսբուքում հատուկ էջ էր բացել ու ըստ կադրերի ՝,,լայքեր,, էր հավաքում / իսկ Հայաստանում ոնց ընտրություններն են, այնպես էլ ՝ լայքերը,, /: 2 տարվա ընթացքում սերիալի դերասաններից ոմանք գնացին ուրիշ սերիալներ, նրանց սերիալներն այնտեղ ավարտվեցին, բայց ՝ ,,Հարազատ թշնամին,, դեռ գնում ու գնում էր ՝սադոմազոխիստական տեսարաններով ու հոգեվերլուծություններով, նույն տեսարանը մի քանի անգամ նույն կադրում կրկնելով, դաժանության ցուցադրումով...Վերջապես եկավ սերիալի ավարտի բաղձալի օրը եւ խոստացված ,,անակնկալը,,. ոխերիմ խնամիներ Կարպիչին ու Բալայան Յուրիկին սցենարիստն ,,սպանեց,,. մեկն ինքնասպան եղավ՝ իր վրա կրակելով, մյուսն էլ նրա քայլին հետեւեց ՝ կամավոր ավտովթարի ենթարկվելով, ու Աստծուն դեմ գնալով ինքն իրեն արդարացրեց, թե իրենց մահը երջանկություն կբերի: Մարդիկ մինչեւ հիմա չեն հասկանում, թե ինչու՞ այդքան դաժան վարվեց սցենարիստը ՝գլխավոր կերպարների հետ / թեպետ ՝այդ կերպարները երկուսն էլ մեղքերի մեջ թաղված էին /: Ուզում էիք սպանե՞լ, է, երբ որ Բալայան Յուրիկը հարձակվել էր խնամու վրա ու խեղդամահ էր անում, էն ժամանակ ,,սպանեիք,, կամ ՝ երբ որ բանտում հարձակվեցին Կարպիչի վրա ու էլի փորձեցին խեղդամահ անել, էլ ինչու՞ մի հատ էլ հերթական անգամ հիվանդանոցի դուռը հասցրիք, հետո էլ հաշմանդամի անվասայլակին գամեցիք՝նոր ,,ինքնասպան,, դարձրիք: Սցենարիստը ոչ միայն կերպարների հետ դաժան վարվեց, այլեւ ՝ հեռուստադիտողի: Սերիալը շատ ավելի երկար տեւեց, քան ՝ սովորաբար, քանի որ մեկ շաբաթվա չափաբաժինն ամբողջացվել էր 1 ,,փաթեթում,, ու հեռուստադիտողն էլ չէր զգուշացվել, որ այդ առթիվ փոխվել են սերիալին հաջորդող հաղորդումների ժամերը.մարդիկ նստած սպասում են, թե ինչով է ավարտվելու ,,Էմիգրանտներ,, բազմասերիալը, որի վերջին սերիան էլ էր այդ օրը նախատեսված, ու հատուկ հայտարարվել էր, բայց՝ այդ օրը դեդեկտիվ ժանրի,,Էմիգրանտների,, փոխարեն հեռուստադիտողներին այդ ժամին ,,Տնփեսա,, երգիծական սերիալի միմոսությունները ներկայացրին ու ամերիկյան ինչ-որ ,,փախած,, ֆիլմ, իսկ ,,Էմիգրանտները,, փոխադրվեց կիրակի: ,,Էմիգրանտներին,, նախորդող ,,Բախտաբերի,, ժամն էլ ,,կերան,, ՝ շատ ուշ ժամի ցուցադրելով:Որ ի՞նչ, որ մարդիկ ստիպված իրենց չնախընտրած սերիալներն էլ նայե՞ն, գովազդներն էլ ՝,,մսխեն,, ու սպասեն, թե երբ է ,,Հարազատ թշնամին,, ավարտվելու, որ իրենց նախընտրած հաղորդումը դիտե՞ն: ,,Այլընտրանքը,, փորձում ես գտնել Հ1-ում ՝մինչեւ սերիալն ավարտվի, բայց այնտեղ էլ բացահայտ ,,գովք անառակության,, ֆիլմ է գնում. դրանք էլ արտասահմանյան աղբի վրա են մասնագիտացել, ու ինչքան աղբ կա ՝ բերում լցնում են պետբյուջեից սնվող ալիք, որ ազգս կատարելագործվի անասնական բնազդների ու բարոյական նկարագրի մեջ...Ամենայն հավանականությամբ, տարբեր հաղորդումների ժամերի տեղափոխությունը նպատակ է հետապնդում դժգոհությունների ալիքի միջոցով պարզել տվյալ ալիքի դիտողականության աստիճանը. եթե դժգոհում են ՝ուրեմն նայում են, ուրեմն այդ ալիքը դիտողական է ու ,,վարկանիշային,,:

...Ի դեպ,   ,,Հարազատ թշնամու,, վերջին սերիայում էլ խախտեցին լեզվի օրենքը ՝ ֆիլմում հնչող ռուսերենը չթարգմանելով: Չգիտես ինչու ՝ազգությամբ հայ կերպարին որոշել էին հաճախակի ռուսերեն ,,խոսեցնել,, ու չթարգմանել:Այդ նույն երեւույթը կար նաեւ ,,Էմիգրանտներ,, սերիալում, երբ կերպարը ռուսերեն էր խոսում, ու նրա տեքստը չէր թարգմանվում հայերեն: Ինչու՞ անգլերեն տեքստը պետք է թարգմանվի, ռուսերենը ՝ոչ:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

пятница, 27 марта 2015 г.

ֆեյսբուքյան գրաքննություն՝ տեղական մակարդակի՞...էդքան աճել են հա՞...

Մի քանի րոպե առաջ համացանցում կռիվ-ղալմաղալ էր գնում ՝ Վանաձորի քանդած փողոցների առնչությամբ:Դժգոհություններ կային, որ փողոցները խայտառակ վիճակում են, բայց հենց քննարկմանը մասնակցեցի ու մի մեկնաբանություն գրեցի, որ իրոք փողոցները խայտառակ վիճակում են, որ երեւի թե փողոցը քանդող ու այդպես էլ չնորոգող ՍՊԸ-ն հզոր տանիք ունի, որ չեն կարողանում նրան պարտադրել կարգին աշխատել, ու հիշատակեցի, որ Վանաձորի ,,Լաչինի միջանցքը,, արդեն քանի ամիս է ՝ խայտառակ վիճակում է, որ այդտեղի առեւտրից բյուջեին փողեր են գնում, բայց տարածքը համառորեն չեն բարեկարգում ու դեռ մի բան էլ անընդհատ քանդում են՝ այդ մեկնաբանությունից հետո ամբողջ կռիվ-ղալմաղալը ՝լրագրողների ու հասարակական ակտիվի մասնակցությամբ, անհետացավ, իմ ու ուրիշների մեկնաբանություններն էլ գրողի ծոցն ուղարկվեցին: Ըստ այդմ ՝ֆեյսբուքյան մեկնաբանությունս դարձրեցի ,,ստատուս,, ու տարածեցի, բայց մեկ էլ տեսա, որ ,,ստատուսը,, կպել է մեկ այլ ստատուսի, ու, փաստորեն, տարածումն արգելափակվել: Ահա այսպիսի գրաքննություն կա ֆեյսբուքում. իմ ենթադրությամբ՝ դրանք տեղական իշխանության հովանու ներքո գործող ներքին ,,հակերներ,, են, որոնց այդօրինակ գործողությունները միտում ունեն գրաքննության մեղքն ավելի ,,վերեւներին,, վերագրել.... ,,Վերւեւվների,, շատ պետքն է՞ տեղական մակարդակի ,,ռազբորկան,,  ,որ մի հատ էլ մտածեն դրանք ֆեյսբուքում շատ ,,արագի մեջ,, արգելափակելու մասին:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

пятница, 13 марта 2015 г.

Շատ «ապոհով» Հայաստան, որ անցնում է եվրոպական «մայրցամաքով»՝ «ալյոց» հետ միասին - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Շատ «ապոհով» Հայաստան, որ անցնում է եվրոպական «մայրցամաքով»՝ «ալյոց» հետ միասին - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը 

Եթե ԲՀԿ-ն արդեն իշխանական չէ, էլ էդ մարդիկ այնտեղ մնան, ի՞նչ անեն - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Եթե ԲՀԿ-ն արդեն իշխանական չէ, էլ էդ մարդիկ այնտեղ մնան, ի՞նչ անեն - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը 

Բա դրանք մի իրավախորհրդատու չեն ունեցե՞լ - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Բա դրանք մի իրավախորհրդատու չեն ունեցե՞լ - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը 

среда, 11 марта 2015 г.

Ազգային մենթալիտետի վնասները | Կինը և քաղաքականությունը

Ազգային մենթալիտետի վնասները | Կինը և քաղաքականությունը

Մեծ Պասի շրջանում էլ են «թեյավճար» հավաքում սպառողներից - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Մեծ Պասի շրջանում էլ են «թեյավճար» հավաքում սպառողներից - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը 

Ֆեյսբուքում հայհոյանքը չի սահմանափակվում, քննադատությունը սահմանափակվում է - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Ֆեյսբուքում հայհոյանքը չի սահմանափակվում, քննադատությունը սահմանափակվում է - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը 

Կանանց տոնական միամսյակը՝ թանկացումների մեջ - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Կանանց տոնական միամսյակը՝ թանկացումների մեջ - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը 

понедельник, 9 марта 2015 г.

Այ հիմա դառնում ենք քաղաքացիական հասարակություն

                                Վանաձորյան առօրյայից

Ծանոթներիցս մի կին վրդովված պատմում էր, թե ինչի է ականատես եղել տնտեսական խանութում.,,Թոռնիկիս հետ ներս մտա, տեսնեմ՝ տնօրենը գոռգոռալով բղավում  վաճառողի վրա ՝ինչ-որ հարցով, իբր ինչ-որ բան ճիշտ չի արել  աշխատողը, ու ասում էր՝ ես քեզ չեմ ասե՞լ՝ թենց չանես, մյուս անգամ արդեն կբռնեմ կազատեմ աշխատանքից, էդ խեղճ աղջիկն էլ կուչ էր եկել դրա առաջ, չգիտեր ինչ ասեր, չդիմացա, տնօրենին ասի՝ լսի, եթե աշխատողիդ դիտողություն ես անում, խանութի ներսում դիտողություն արա, ոչ թե՝ հաճախորդների ներկայությամբ, մեկ էլ իմ վրա հարձակվեց, թե դու ի՞նչ իրավունքով ես խառնվում, քեզ ո՞վ թույլ տվեց տոպրակը ձեռիդ մտնես, ասի՝ յա՜, կարող ա՞ տկլորվեմ նոր մտնեմ, ասի գիտե՞ս ինչ, դու որ սենց շարունակես, քո խանութը մի ամիս էլ չի դիմանա, էս ո՞նց ես վարվում մարդկանց հետ, կուլտուրա ունեցի...Ասի ու թոռիս ձեռը բռնած դուրս եկա, ասի մենք ըստեղ անելիք չունենք,,:

...Ի դեպ, բացառիկ դեպք չէ, երբ որեւէ խանութի տեր ՝ վաճառողի հետ վարվում է այնպես, ինչպես Բազազ Արտեմը՝ Գիքորի: Այդ առումով էլ ավելի ողբերգական վիճակում են շուկայական բեռնակիրները, որոնք մի քանի տիրոջ ծառա են, ու ով ՝ասես, ոնց ասես՝ կարող է հետները վարվել, առիով -անառիթ ծաղրել, ստորացնել, հարկ եղած դեպքում էլ՝միգուցե գլխներին բամփել՝ եթե մոտակայքում մարդ-մուրդ չլինի: Եվ եթե նման դեպքերին ականատես մարդիկ չխուսափեն պաշտպանության տակ առնել վերջիններիս, այն ժամանակ նման դեպքերը կպակասեն ու կամաց-կամաց կդառնանք քաղաքացիական հասարակություն:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

пятница, 6 марта 2015 г.

Պուտինն է սադրե՞լ, թե՞ Պուտինին են սադրել - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Պուտինն է սադրե՞լ, թե՞ Պուտինին են սադրել - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը 

Մե՞նք ումից ենք պակաս - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը

Մե՞նք ումից ենք պակաս - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը 

Մսամթերքի գինն էլ բարձրացրին

Մսամթերքի գինն էլ բարձրացրին