суббота, 18 апреля 2015 г.

Ի՞նչ վիճակում են Արեւմտյան Հայաստանի ծխամատյանները

Հետաքրքիր է, Արեւմտյան Հայաստանի տարածքում գտնվող նախկին հայաբնակ քաղաքների ու գյուղերի ծխամատյանները գոյություն ունե՞ն արդյոք, եւ արդյո՞ք հայաստանաբնակները կարող են այդ մատյաններից տվյալներ պահանջել ՝1915թվի Եղեռնի զոհ դարձած իրենց հարազատների վերաբերյալ,կամ ի՞նչ կարգով. միգուցե սա աբսուրդի ժանրից է, բայց այդ դեպքում շատ-շատերը կարող էին լրացուցիչ տեղեկություններ իմանալ իրենց նախնիների մասին: Իսկ հնարավո՞ր է այդ տվյալները լինեն նաեւ Հայաստանի պետական արխիվներում. եթե ժամանակին հասցրած լինեն արխիվացնել. այսինքն այն ժամանակ, երբ  Հայաստանի որոշ տարածքները չէին հասցրել հանձնել թուրքերին:

 ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

понедельник, 13 апреля 2015 г.

Ինչու՞ կնկարիք հավաքվածներուն

Վանաձորի ,,Արցախ,, պուրակում ապրիլի 8-ին տեղի ունեցած հանրահավաքի մասին՝ արեւմտահայերենով

Այդ օրը Վանաձորի ,,Արցախ,, պուրակի քովով կանցնեի, տեսնեմ՝պուրակում մարդիկ հավաքված են՝խումբ-խումբ, նստարաններուն նստոտած, պուրակի շուրջն ու ներսն ալ ոստիկաններ կպտտեին ու հավաքվածներուն մտիկ կանեին, ելումուտը կուսումնասիրեին: Ասի ՝տեսնեմ ինչի՞ համար հավաքված են այս մարդիկը: Հեռվից՝հնագույն ԱԻՄ-ական տիկին Նյուրային նշմարեցի, մոտեցա, հետաքրքրվեցի, թե ի՞նչ առիթով հավաքված են, ըսավ՝ ձերբակալված ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը կուզեն սատարիլ, ու հպարտացավ, որ անոր հետ անձնապես ծանոթ ըլլալը ՝90-ականներից, իրեն համար մեծ պատիվ է: Հարցիս՝ ուրկե՞ իմացած է հանրահավաքի մասին, հայտարարությու՞ն եղած է, թե՞ իրար իմաց ընելով հավաքված են, ըսավ, որ ծանոթ մարդ մը զանգել-տեղեկացրել է, մեկ կին ալ հայտնեց, թե ֆեյսբուքից տեղեկացել է: Պուրակով անցնող 2 տիկին ալ մոտեցան, հետաքրքրվեցան, թե ինչու՞ համար հավաքված է ժողովուրդը, որու՞ ելույթին կսպասին, ըսին՝ թե Սեֆիլյանի առիթով հավաքված են: Այդ անունը լսելուն պես տիկիններն արագ-արագ հեռացան: Մեկ էլ տեսնենք՝երկու երիտասարդ աղջիկներ մեզի կնկարեն /ինձ, տիկին Նյուրային ու էլի մի կնոջ՝մինչ այդ անծանոթ Սիլվիային /:Երբ որ հայտնաբերեցինք մեզ նկարելը, աղջիկներն արագ-արագ հեռացան, շփոթմունքից բջջայինը գցելով, ու Սիլվիան ուրախ-ուրախ ասեց՝ ,,Այ թենց...,,:Հետո ուրիշ նկարող աղջիկներ հայտնվեցին՝ տակավին շատ երիտասարդ, 40-50-40 չափսի, ու Սիլվիան համբերությունը հատած ըսավ՝  ,,Չբռնե՞մ ես էլ իրանց նկարեմ,,: Բայց հետո սթափվեց ու ասաց.,,Գործ չունենք, կարող է դրանք հատուկ ուղարկված են, որ կռվի քաշեն,,:Մի նկարող տղամարդ էլ շենքի կտուրն էր բարձրացել ու այնտեղից կնկարեր հավաքվածներուն:Ու դրանք ամենեւին հեռուստատեսային օպերատորներ չէին, այլ միգուցե՝ թաքնված,,օպերներ,,: Ի վերջո, 1 ժամ ուշացումով պատվիրակությունը ժամանեց, ու Սեֆիլյանի Վանաձորի գրասենյակի համակարգող երիտասարդն սկսեց պատմել իր նախորդ օրվա արկածները՝ ոստիկանությունում, ու հեգնեց, որ իր...գուլպաներն ալ առգրավված են տեխնիկական միջոցներու հետ: Ուրիշ ելույթներ ալ եղան ամբիոնից, Սեֆիլյանի ձերբակալումը դատապարտեցին, մի քանի կիներ ու տղամարդ ալ հատուկ հեռուստատեսության ու ռադիոյի համար ձայնագրվեցան...Մի երիտասարդ ալ ապրիլի 24-ի հանրահավաքի կոչերն էր բաժանում ոստիկանների անտարբեր հայացքի ներքո:

Հ.Գ.՝արեւելահայերենով.

Ամենայն հավանականությամբ, հանրահավաքը պաշտոնապես արտոնված չէր, բայց արգելված էլ չէր, հակառակ պարագայում ոստիկանությունը բարձրախոսով կհայտարարեր, որ հանրահավաքը չի արտոնված: Ոստիկանության չխոչընդոտելը հանրահավաքին ՝հավանաբար պայմանավորված էր այս օրերին Հայաստանում գտնվող եվրոպատվիրակների ներկայությամբ: Հավաքվածների մարտական ոգին բարձր պահելուն էին միտված ազգային-ազատագրական երգերի ձայնագրության միացումն՝,,Արցախ,, պուրակում:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ցեղասպանության գրքերն սպասում են հայ ընթերցողին

Ինչպես արդեն իսկ տեղեկացրել ենք, դանիաբնակ վանաձորցի Հասմիկ Կուրղինյանն իր ֆինանսական միջոցներով դանիերենից թարգմանել եւ Հայաստանում հրատարակել է տվել դանիացի մեծ հայասեր Ինգա Քոլին-Նալբանդյանի եռահատորյակը ՝,,Մեծ ցավը,,   ,,Սպիտակ դաշտ,, եւ  ,,Ճակատագրով դատապարտվածները,,: Գրքերի առթիվ միջոցառում է եղել հոկտեմբերին՝ ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում, որտեղ զեկուցումով հանդես էր եկել եւ գրքերը նեղ շրջանի հասարակությանը ներկայացրել Նալբանդյանի թոռը՝ Ֆրանս Նալբանդյանը՝ Հասմիկ Կուրղինյանի զուգահեռ թարգմանությամբ, ով նույնպես հետո առանձին զեկուցումով հանդես եկավ: Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի միջոցով գրքի մի քանի օրինակներ տարածվել են մայրաքաղաքում, սակայն Վանաձորու՞մ...թվում էր, թե առնվազն մշակույթի կամ սփյուռքի նախարարությունները կկազմակերպեին գրքերի տարածումը գրադարաններում,դպրոցներում, թանգարաններում, ինստիտուտներում, այլեւայլ կրթօջախներում ու մշակութային օջախներում...Հեղինակը, բնականաբար, վաղուց արդեն Հայաստանում չէ, քանի որ կարճատեւ գործուղումով էր գտնվում, եվ այդ ընթացքում էլ տեղեկացրեց, որ գրքի տարածումը շատ մեծ դժվարություն է ներկայացնում , քանի որ ինքը պետական աշխատանքով զբաղված է, եւ մի քանի օրինակ միայն կարողացել է արտասահմանի հայության շրջանում տարածել: Հասմիկի հարազատներից տեղեկացանք, որ  գրքի մոտ 60 օրինակներ Վանաձորում սպասում են իրենց ընթերցողին, սակայն  չգիտեն թե ում, ինչ կարգով դրանք հասարալության դատին հանձնեն, ի վերջո՝ Եղեռնի 100-ամյակ ենք նշում, այս ընթացքում պետական միջոցներով ինչ գիրք ասես տպագրվում-տարածվում է, մարդն իր անձնական համեստ միջոցներով արտասահմանում գիրք է հրատարակել ՝Մեծ Եղեռնին նվիրված, ու դրանք, կոպիտ ասած ՝ պետական արհամարհանքի լավագույն եզրույթում են: Ինչ անկապ բանաստեղծի գիրք ասես՝ տպում-տարածում են դպրոցներում, իսկ համապետական նշանակության գրքերն անուշադրության են մատնված:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ