суббота, 13 февраля 2016 г.

,,Չաշխատեցի՞ր ամառը, ասա ՝ի՞նչն էր պատճառը,,

Որ շարքային քաղաքացիների մի մասն ամռանը չկարողանար պահածոներ փակել՝դա կարելի է բացատրել սոցիալական ծանր իրավիճակով, բայց որ պահածոների աշխատող գործարաններն են ոչ լիարժեք աշխատել՝դա մտորելու տեղիք է տալիս:Այս մտքերին հանգեցինք, երբ տեսանք, որ Վանաձորի խանութներում լոլիկի մարինադացված պահածոներ չկան, այլ միայն՝տոմատի հյութեր ու մածուկներ:Մինչդեռ ողջ տարին տքնաջան աշխատած գյուղացիները տոննաներով պոմիդոր էին հավաքել ու անընդհատ բողոքում էին, որ պետությունն իրենց չի աջակցում՝դրա մեծածախ վաճառքի հարցում, ու ստիպված են տոննաներով պոմիդոր թափել /չհաշված՝տոննաներով թափած վարունգն ու խաղողը /:Եվ ո՞վ է այս ամենի մեղավորը.գյուղնախարարությու՞նը, թե՞ տնտեսական զարգացման նախարարությունը, որի նախարարն էլ է պաշտոնաթողության վտանգի առաջ կանգնած:Իսկ միգուցե Հայաստանում արդեն ձեռնտու չէ՞ բիզնեսի որոշ ճյուղերի զարգացումը՝բարձր հարկերի պատճառով, որի հետեւանքով առհասարակ պահածոներ արտադրելը դառնում է ոչ շահութաբեր, ու դրա համար խանութներում հաճախ են բանջարեղենի /սմբուկ, գազար,վարունգ / պահածոների ,,ակցիաներ,, կազմակերպում՝սպառման ժամկետները մոտենալուն պես, ինչը չէինք ասի մրգային պահածոների պարագայում.դրանց գները շարունակում են մնալ անմատչելի՝նրանց համար,  ովքեր օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով ,,չաշխատեցին ամառը,, ու պահածոներ չփակեցին:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ