տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
пятница, 24 мая 2019 г.
воскресенье, 14 апреля 2019 г.
Գողություններ, ասպատակություններ ու ապօրինի ծառահատումներ՝Վանաձորի քիմիագործների տնակային ավանում
Գողոնն առգրավել են, բայց միայնակ թոշակառուին հատկացվելիք 1000դրամն ու բջջայինը դեռ չի հանձնվել իրեն.թեպետ՝գողն արդեն բաց է թողնվել
--------------------------------------------------------------------------------
Հեռախոսային ահազանգ ստացանք քիմիագործների թաղամասի տնակային ավանի մի բնակչից, որ միայնակ թոշակառու, տնակային ավանի 30 տարվա բնակիչ, 1937թվի բռնադատվածի ժառանգ Քնարիկ Պապիկյանի տնակից 2 օր առաջ գողություն է կատարվել, որի հետեւանքով վերջինս մնացել է առանց հեռախոսի, աշխարհից կտրված, ու խնդրել է, որ իր ,,ծանոթ ժուռնալիստին,, կատարվածի մասին տեղեկացնի զանգահարողը:Այցելելով Պապիկյանի խարխուլ տնակ/որտեղ սովորաբար մշտական ,,պարետապահակային պահպանություն,, են իրականացնում Պապիկյանի հավատարիմ 2 շներն ու հարակից տնակներից մեկի տանտերերի հոգածությամբ բնակվող սեւ,ահռելի գամփռը՝Լեդի անվանումով, որ հենց՝օտար ոտնաձայն է զգում, անմիջապես հայտնվում է ու սկսում ողջ ող ուժով հաչալ, քանի դեռ տանտերը չի սաստել:Իսկ 3 թե 4 կատուները նրա մշտական ընկերակիցներն են, առանց որոնց՝միայնակ, անժառանգ թոշակառուն չի պատկերացնում կյանքը, սիրում է մայրական սիրով ու երբեմն էլ մոր իրավունքով՝զայրանում վրաները, երբ բարկացնում են:Այդ անսահման բարի, բնության ու կենդանիների մեծ սիրահար կնոջը գտանք ճգնաժամային ծանր իրավիճակում,այլայլված,գունատ ու անքնության ակնհայտ հետեւանքներով, քանի որ նախօրեին ծանր ապրումներ էր ունեցել ու տհաճ իրավիճակում հայտնվել, ու այդ առթիվ պատմեց հետեւյալը:
,,Ապրիլի 12-ին, ժամը 17-ի կողմերը տանից դուրս եկա՝ինձ հյուր եկած հարազատիս ճանապարհելու, Ռուսաստանից էր վերադարձել ու ինձ այցելել, հետո էլ պետք է գնայի մոտիկ խանութ, մեկ էլ մի 20 րոպե հետո,տուն վերադառնալիս տեսնեմ տնակիս մոտ մի երիտասարդ՝մոտ 25 տարեկան, կացինը ձեռքին, դրան էլի եմ տեսել էս կողմերում,հետն էլ իր շունը՝շղթայով, ինքն էլ սպիտակ մայկայով.ասի՝ի՞նչ ես անում էստեղ, ասեց՝էկել եմ ծառ կտրեմ.զայրացա, ասի՝ես նույնիսկ մթի,ցրտի տարիներին չեմ ծառ կտրել, ինչքան էլ տեղս նեղ է եղել, դու հիմի էկել ես իմ տարածքի մոտ ծառ կտրելու՞, էն է՝լ պտղատու ծառ, թող գնա էստեղից,,:Ու ինքը գնաց, բայց ես դեռ տուն չմտած՝ասի կարող է՞ դա մտած լինի տուն, սեղանիս վրայի փողը վերցրած, որովհետեւ դուռը չեմ փակում՝մոտիկ տեղ գնալիս, ու կասկածներս ճիշտ դուրս եկան.մտա տեսնեմ ոչ փողս կա՝1000դրամ, ոչ բջջայինս,,:
Տեղի ունեցածի առթիվ ահավոր ծանր զգացողություն ապրած՝Պապիկյանը գնում է հարեւանի տուն ու պատմում տեղի ունեցածը.բարեբախտաբար՝հարեւանի երիտասարդ աղջիկն անմիջապես զանգում է ոստիկանություն, որտեղից էլ մոտ 20 րոպե անց՝ժամանում են ոստիկանության աշխատողներն ու Քնարիկի պատմածով, նկարագրածով,թարմ հետքերով՝գնում հարակից տնակներից մեկում հայտնաբերում են երիտասարդ հանցագործին, որ, ըստ Քնարիկի պատմածի, տեւական ժամանակ է, ինչ բնակվում է իր ընկերոջը պատկանող տնակներից մեկում/ որի տերն էլ այդտեղ չի բնակվում/, ու այն օգտագործում է կասկածելի նպատակներով:Դա դեռ քիչ է՝սույն ,,ղաչաղը,,ժամանակ առ ժամանակ էլ, երբ խելքին փչի, Քնարիկի տնակին շատ մոտ հարեւանությամբ գտնվող միահարկ, քարաշեն կառույցն է ասպատակության ենթարկում/այն կառույցը, որ Վանաձորի քաղաքապետի բանավոր թույլտվությամբ հանձնված է Պապիկյանին, որ եթե ցանկանա՝այն նորոգի, վերակառուցի, ու այնտեղ բնակվի,քանի որ Պապիկյանի 30 տարվա ժանգոտ տնակի համեմատությամբ կարող է առավելություն ունենալ/:Պարզվում է, այս երիտասարդ ..ղաչաղն,, այս տարածքներում իրեն լիակատար տեր է զգում, պտղատու ծառեր կտրում/Պապիկյանը ցույց տվեց հատված ծառերի հետքերը/. Պապիկյանին քաղաքապետի թույլտվությամբ տնօրինության հանձնված քարաշեն կառույցի փականը հանում՝իրեն դուր եկած պիտանի ու անպետք իրերը/լարեր, երկաթեղեն, փայտեղեն/ ջոկջկում, տարածքն աղտոտում՝այն որպես պետքարան էլ օգտագործելով.մի խոսքով՝զգում է այնպես, ինչպես իր անձնական ֆազենդայում.լավ է նապաստակ ու եղնիկ չկա այս տարածքում, թե չէ դրանց որսով էլ կզբաղվեր: Ինչեւէ, դա արդեն այլ թեմա է, իսկ տեղի ունեցած հանցագործության օրը, ոստիկանների ճնշման տակ, հանցագործն ստիպված է լինում խոստովանել, որ գումարն էլ է վերցրել, բջջայինն էլ/թեպետ՝սկզբում հերքել է/:
,,Սկզբում ատկազ եկավ, բայց հետո խոստովանեց, հեռախոսն էլ սկզբում բերեց ուրիշ տվեց, բայց որ ես տեսա, որ դա իմը չի, ու ասեցի՝սա իմ հեռախոսը չի, նոր դրանից հետո բերեց իմ հեռախոսը հանձնեց,,-պատմում է Քնարիկն ու ավելացնում, որ հետո ակտ է կազմվում ոստիկանության կողմից, իրեն ու հանցագործին տարբեր մեքենաներով տանում են ոստիկանություն, ու 3 ժամ քննիչի մոտ ցուցմունք է գրում, որից հետո,ուշ գիշերով, իրեն տուն են տանում, ու հավաստիացնում, որ հաջորդ օրը հեռախոսն ու 1000դրամը կբերեն, բայց՝այսօրվա դրությամբ տարեց,միայնակ կինը մնացել էր դեռեւս առանց հեռախոսի, ու հարազատների հետ որեւէ կապ չէր կարող ունենալ, մտահոգ էր, որ նրանք հիմա անհանգիստ կլինեն իր համար, տեսնելով, որ հեռախոսը անհասանելի է.մանավանդ, չէր էլ հասցրել լիցքավորել:
,,Միլիցիայից ինձ մի ուրիշ հեռախոս տվին, մինչեւ իմը տան, բայց ես էդ հեռախոսով ի՞նչ անեմ,դրանով չեմ կարողանում օգտվել, իմ ամբողջ տեղեկատուն, ծանոթներիս ու բարեկամներիս համարներն իմ հեռախոսի վրա էին, ես էս հեռախոսով ի՞նչ անեմ, եթե գողին արդեն բաց են թողել, իմ հեռախոսն ու գումարն ինչի՞չեն վերադարձնում,,-զարմանում ու նեղվում էր տիկին Քնարիկը:
....Լավ, ու՞ր է հասել մարդկային խիղճը.ո՞նց կարելի է ասպատակության ենթարկել միայնակ թոշակառուի տնակը, այն էլ՝Մեծ պասի օրոք, բա դրանց չեն սովորեցրե՞լ ,,Մի գողանարը,,:
....Հուսանք, որՊապիկյանը շատ չի սպասի իր հեռախոսի ու գումարի վերադարձին:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր,ազատ լրագրող, բլոգեր
среда, 27 марта 2019 г.
Եթե ժողովրդի խնդիրներից անտեղյակ են, ինչի՞ են առաջադրվել
Ուրեմն պարզվում է, պատգամավորները տեղյակ էլ չեն, թե ժողովուրդն ինչ հիմնախնդիրներ ունի, ու առաջարկություն հնչեց ամբիոնից, որ 4-ական հոգով ավտոներ նստեն, գնան ժողովրդի դուռը, որ իրենց հուշեն, թե ինչ օրենք կարելի է ստեղծել։Եթե ժողովրդի խնդիրներից անտեղյակ են, ինչի՞ են առաջադրվել ու ընտրվել, թող նրանք հայտնվեին խորհրդարանում, ովքեր լավ տեղեկացված են։Չնայած՝ժողովրդի դուռը պարբերաբար գնալն ու ,,ֆուխարայի հալով,, հետաքրքրվելն իրենց ուղիղ պարտականությունն է։Իսկ եթե ցանկանում են օրենքներ ընդունել, բայց չգիտեն, թե ի՞նչ ընդունեն, ապա սիրով կհուշենք․չնայած՝մի հարյուր անգամ գրել ենք այդ մասին բլոգում էլ, ֆեյսբուքում էլ։
1․Մի օրենք է պետք մշակել, որ եթե մարդը կենսաթոշակային տարիքին մոտ է, եւ ունի աշխատանքային ստաժը հաստատող փաստաթուղթ, գրքույկ,նրան թոշակավորելու համար չպահանջեն էս ու էն լուծարված կամ թեկուզ՝չլուծարված հիմնարկների դռներն ընկնել, որ իրենց տեղեկանք տան, թե ինչքան մուծումներ են կատարվել իրենց համար՝կենսաթոշակային ֆոնդին։
2․Վերանայել ՀՀ-ում մարդկանց թոշակային տարիքի նվազագույն շեմը, որ նախկին 55-ից 1990-ականներին դարձրին 63-ը․անկախության ծանր ու դժվար տարիների ընթացքում մարդիկ հազարումի տառապանքներ են կրել, առողջություն քայքայել, աշխատունակությունից մասամբ ընկել, այդ մարդիկ ինչպե՞ս գոյատեւեն՝մինչեւ 63-ի ,,ձգելը․․առավել եւս՝հիմնարկների լուծարման ու աշխատատեղերի կրճատման պայմաններում։Հետեվաբար, անհրաժեշտ է թոշակի շեմն առնվազն 60-ի հասցնել կամ՝նախկին 55-ին բերել, որ ավագ սերունդն ստիպված չլինի երկրից հեռանալ ռուսաստան, որ գոնե կարողանա մինչեւ 60 տարին լրանալը թոշակավորվի։
3․Մի օրենք էլ պետք է, որ տնակային պայմաններում աշխատած անձանց ստաժը հավասարեցվի վտանգավոր պայմաններում աշխատածների կարգավիճակին․չէ՞ որ մինչեւ 2000թվերի սկիզբը, հատկապես աղետի գոտու հիմնարկներում՝ մարդիկ փայտի ու ածուխի ծուխումուր են կուլ տվել, առողջություն քայքայել, հիվանդություններ ձեռք բերել․․․
4․Մի օրենք էլ պետք է՝ԽՍՀՄ ավանդների վերադարձի մասին օրենքում փոփոխություններ կատարելու, փոխհատուցման ինդեքսավորումը բարձրացնելու եւ բաշխման հստակ ժամկետներ տալու երաշխիքների մասին․եւ նկատի ունենալ, որ այդ ավանդները 30 տարի առաջ են դրվել, ու պետք է փոխհատուցվեն 30 տարվա տոկոսադրույքներով։
5․Մի օրենք էլ պետք է՝պետական հիմնակրների ղեկավարներին պարտադրել, որ իրենց հիմնարկներում առկա թափուր աշխատատեղերի մասին պարտադիր իրազեկեն հանրությանը՝մամուլի եւ հեռուստատեսության միջոցներով, ու դրա հսկողությունը հանձնարարվի սոցապ մարմիններին։
6․Օրենք այն մասին, որ եթե տվյալ համայնքի ղեկավարը, որ ընտրովի մարմին է, ու թերանում է պարտականություններում, կառավարությունն իրավունք ունենա ազատել պաշտոնից, ոչ թե՝մարդիկ հույսները դնեն, թե ավագանին պետք է այդ համայնքապետի հրաժարականը պահանջի․եթե տվյալ համայնքապետին իր ,,դրած,, ավագանին է բերել, նա այդ համայնքապետին անվստահություն կհայտնի՞։,,Պառավն իր թանին թթու կասի՞,,։
7․Մի օրենք՝լրատվական դաշտի մասին, որ լրագրողի թղակցությունն էլ համարվի աշխատանքային ստաժ․չէ՞ որ նրանց անունից հոնորարներ են դուրս գրվել, չի խանգարի, եթե այդ թվում՝համացանցային անկախ գործունեությունն էլ դիտարկվի որպես հասարակական աշխատանք, քաղաքացիական գործունեություն, եւ այդ տարիներն էլ ներառվեն աշխատանքային ստաժի մեջ․բա թե չէ էլ ինչի՞ համար ենք քաղաքացիական հասարակություն կոչվում։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
вторник, 26 февраля 2019 г.
Ձմեռային էտն ու ԽԾԲ-ով բաժանվող ,,փետը,,՝ Վանաձորում
Ձմեռային օրերին էլ է Վանաձորում ծառերի էտ արվում.եթե եղանակներն արեւային են լինում:Հերթականը շաբաթ օրն էր՝վարչապետ Փաշինյանի այցի օրը, Տիգրան Մեծ պողոտայում:Բայց թե հետո ինչ նպատակի են ծառայեցվում հատված ճյուղերը՝այդ ոլորտում, չկա հրապարակայանություն:Համենայն դեպս՝տնակային ավանի բնակիչները՝քիմիագործների թաղամասում,մնացին այս տարվա վառելափայտին սպասող.այն դեպքում, երբ քաղաքապետարանում կազմվել էր հատուկ հանձնաժողով՝տնակների բնակիչների խնդիրներն ուսումնասիրելու նպատակով՝դեռ ամռանը:Վերջերս էլ կրկին հաշվառում էին տնակների բնակիչներին....երեւի որ տեսնեն, թե քանիսն են դիմացել՝առանց վառելափայտի բավարար պաշարներ ունենալու, առանց պետական աջակցության.միգուցե այն հույսով, թե ,,չկա մարդ, չկա պրոբլեմ....,,
...,,Որ փողոցում ասես՝ծառեր են կտրում, յարաբ ի՞նչ են անում....ու՞մ են բաժանում,,-ասում են տնակային ավանի բնակիչները:Ամենայն հավանականությամբ, այս ոլորտում էլ ԽԾԲ կա....
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
...,,Որ փողոցում ասես՝ծառեր են կտրում, յարաբ ի՞նչ են անում....ու՞մ են բաժանում,,-ասում են տնակային ավանի բնակիչները:Ամենայն հավանականությամբ, այս ոլորտում էլ ԽԾԲ կա....
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
среда, 16 января 2019 г.
Մարդ կա՝ավանդների վերադարձին է սպասում, մարդ կա՝վաուչերների 70 տոկոսին, մարդ էլ կա՝ անցումային արդարադատությանը
Մի լոռեցի կին, որ տարիներ առաջ այլ բնակավայրից է տեղափոխվել Վանաձոր, ու ոչ միայն տուն չունի, այլեւ անգամ՝տնակ-կացարան,ու բնակվում է ընկերուհիների տանը, պարբերաբար զայրացած ասում է․,,Նիկոլն ինչի՞ չի իմ ավանդը տալիս, ես ինչո՞վ ապրեմ, ոչ աշխատանք ունեմ, ոչ թոշակառու եմ, ոչ նպաստ եմ ստանում,,։Մատնանշում եմ համապատասխան կառույցներ, ում պետք է դիմի՝առնվազն կացարան ստանալու խնդրով, ասում է․,,Ի՜․․․․ում ասես դիմել եմ, ուր ասես՝գնացել եմ, սաղ գիտեն ինձ, դու թազա բան ասա, Նիկոլը ե՞րբ պետք ա իմ ավանդը տա․․․,,։Ու ես այս հարցում պատասխան չունեմ անգամ այն բանից հետո, երբ արդեն քանի տարի է, այդ հարցը բարձրացնում եմ համացանցում․․․սկսած՝2011թվից․բայց՝ձայն բարբառո․․․․Ոչ հանձնաժողով է ստեղծվում, որ պարզեն, թե ով է ստացել, ով է մնացել, ով է ապօրինի ստացել, ում մեղքով են հազարավորները դուրս մնացել ցուցակներից․․․․Բայց՝այս հարցում օրերս մի ,,առաջընթաց,, նկատեցի․ի թիվս ժողովրդի համար կարեւորություն ներկայացնող խնդիրների, վարչապետ Փաշինյանը նշեց ,,թոշակների բարձրացում եւ այլ, եւ այլն․․․․,,։Միգուցե այդ ,,եւայլնների,, մեջ ավանդների վերադարձն է՞լ լինի ներառված։Իսկ ավագ սերնդի մի վանաձորցի մտահոգված է ոչ թե ավանդների, այլ՝քաղաքացիների հանդեպ պետության 70 տոկոս պարտքի մասին՝կապված 1990-ականններին սեփականաշնորհման գործընթացի, ժողովրդին այդ գործընթացից մասնաբաժին հանելու հետ։Իմ զրուցակիցը պնդում է, որ ինքն անձամբ է լսել, որ 1997թվին ՀՀ առաջին նախագահ Լեւոն տեր-Պետրոսյանն ասել է, որ քաղաքացիներին վաուչերներ հանձնելով՝պետությունը դրանով կատարում է իր պարտքի 30 տոկոսը, մնացած 70 տոկոսը հետագայում կհանձնվի։,,Բա ու՞ր է մեր 70 տոկոսները, կերել են, չկա, Հանրապետականը կերել է,այդ հարցին է պետք անդրադառնալ,,-պնդում է իմ զրուցակիցը։Փորձեցինք որոնողական համակարգով գտնել 1997թվին Լեւոն տեր-Պետրոսյանի ելույթը, բայց՝այն չգտնվեց։Բայց մենք էլ հիշում ենք, որ 90-ականներին իրոք մարդկանց արժեթղթեր հանձնեցին/յուրաքանչյուրին՝մեկ հատ/, ու դրանք վալյուտային արժեք էին համարվում, բայց՝դարձան սպեկուկյացիայի աղբյուր․շուկայական նվազագույն արժեքը 1500դրամ էլ էր իջել, քանի որ երկրում աղքատությունը մեծ էր, մարդիկ ստիպված չնչին գներով վաճառում էին դրանք,հետո միանգամից հասավ 20հազար դրամի,ով հնար չուներ՝ծախում էր, ով միջոց ուներ, դիրք ուներ պաշտոն էր զբաղեցնում՝առնում -կուտակում էր ու այդ ստվերային բիզնեսի շնորհիվ շատերի բառացիորեն ,,հերկուլեսներ,, դարձան՝մեծ քանակի արժեթղթերով ձեռք բերելով գործարանններ, արտադրական ենթակառուցվածքներ․․․․իսկ ժողովուրդն անգամ մոռացավ, որ պետությունն իր հանդեպ 70 տոկոսի պարտավորություն ունի․չհաշված՝ԽՍՀՄ ավանդների վերադարձի պարտավորությունը։Տեր-Պետրոսյանի խոստումը չիրականացավ, որովհետեւ այդ ելույթից մեկ տարի անց/եթե ելույթը եղել է 1997թվին/նա հարկադրաբար հրաժարական տվեց՝,,հայտնի ուժերի ճնշման տակ,,․ իսկ 1999թվի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, երբ ,,Միասնություն,, դաշինքը գլխատվեց, եւ իշխանությունն անցավ Հանրապետականների ու դաշնակցականների ձեռքը, արդեն ոչ միայն նախորդների խոստումը մոռացվեց, այլեւ՝տեր-Պետրոսյանի կառավարության օրոք սահմանված ժողովրդանպաստ օրենքներն արհամարհվեցին․օրինակ՝1995թվի կառավարության այն որոշումը, որով արգելվում էր երկրի ռազմավարական կառույցները վաճառքի հանել, բայց՝2000թվից հետո մենք տեսանք, թե ինչպես վաճառքի հանվեց հեռախոսակապը,ՀԷՑ-ը, իսկ 2016թվին՝ջուրը/ոչ միայն լավ հիշում եմ, այլեւ՝անձնական արխիվներիս մեջ պահպանվում է այդ տարիներին Վանաձորի երկաթուղայինների ակումբում ՀՅԴ անդամ պատգամավորների հանդիպման ժամանակ լուսահոգի Վահան հովհաննիսյանի այն կարծիքը՝Արմենթելի վաճառքի մասին,, որ ,,հանցագործ եւ դաժան մարդ է եղել նա, ով վաճառել է այն,,/։Առհասարակ ռազմավարական կառույցների վաճառքն ամենաիսկական դավաճանություն է՝երկրի անկախության հանդեպ։
․․․Մարդ կա՝ավանդների վերադարձին է սպասում, մարդ կա՝վաուչերների խոստացված 70 տոկոսին, մարդ էլ կա՝անցումային արդարադատությանը․թավշե հեղափոխության ժամանակ խոստացված։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
среда, 9 января 2019 г.
Հեղափոխությանն աջակցել ենք, որ ՀՀԿ-ի զոռբաները շարունակեն մեզ դուխով ճնշե՞լ
Վանաձորի քաղաքային ոչ լեգիտիմ ու ,,Հանրապետական,, իշխանությանն անգործության մեջ մեղադրող ֆեյսբուքյան այսօրվա հրապարակմանս/,,էշը կերել են, պոչում խռովել,, վերնագրով/հոդվածից 2 ժամ էլ չէր անցել, երբ մեր բնակարան այցելեց համատիրության տեսուչն ու մատյանը ձեռքին ներկայանալով որպես ,,նոր աշխատող,, հետաքրքրվեց, թե ինչու՞ չենք մինչեւ հիմա/թերեւս՝մի 10 տարի/, համատիրության ,,սպասարկման վարձ,, մուծում:Ակամա հիշեցի ,,Վիտամինի,, Վաչոյին՝,,Ահա՜.....,,....էնա մենակ ,,սպասարկման վարձն,, էր պակասում մեզ՝,,լիակատար երջանկության,, համար...էդ ո՞նց է լինում, որ հենց քաղաքային իշխանության կամ նրա հովանավորյալների ,,պոչին կպչում,, ենք՝նոր են հիշում այդ ,,կույր աղիք,, վարձի մասին: Ո՞ր կարգի ,,սպասարկման ,, համար պետք է քաղաքացին վարձ մուծի, եթե բնակարանը սեփականաշնորհված է, իսկ նրա տան մեջ էլ սպասարկում չի արվում/չի էլ կարող արվել՝եթե բնակիչը պահանջ չդնի/:Մի խոսքով, ստիպված էի հիշեցնել, որ այդ վարձը ամբողջ հանրապետության մասշտաբով բողոքարկման փուլում է, եւ ես էլ, մյուս բողոքավորների նման, չեմ էլ պատրաստվում որեւէ մուծում անել այդ ,,ծառայությանը,,.առավել եւս՝հեղափոխությունից հետո.../,,հեղափոխություն,, բառի վրա տեսուչ կինը ներողամտորեն ժպտաց ու խոստացավ էլի այցելել..../,,ահա՜....,,-ասած ,,Վիտամինի Վաչեին/:Իբր մյուս վարձերի տալից շատ ենք կարողանում դուրս գալ, մնաց՝ողջ ազգաբնակչության վզին նստած էդ ,,կույր աղիք,, վարձը, որ փորձում են անգամ՝դատական սպառնալիքով կորզել:Տվեք, գնացեք դատի տվեք/այդպես էլ փոխանցել եմ/, մեկ է՝արդեն դատարանում ինձ պաշտպանելու փորձ ունեմ. որտեղ ջրի ապօրինի բարձրացված վարձը, այնտեղ էլ՝համատիորթյան չհիմնավորված վարձը, հետո էլ միգուցե՝ աղբը/ոչ լեգիտիմ քաղաքապետի կողմից վրան ոչ լեգիտիմ տոկոս դրած/, էներգիան՝թանկացած...Ինչ լավ է չէ, քաղաքապետին ես կչում՝համատիրության վարձն են հիշում, ՀԷՑ-ի տնօրինությանն ես քննադատում, որ 30 տարվա բնակիչներին մարդկանց է բնակարաններն ազատել՝առանց փոխհատուցման, ապօրինաբար, այդ ժամանակ էլ էլցանցի տեսուչներն են տարեմուտի շեմին վերջին գրոշներդ ,,տանում,,....էս է՞ր հեղափոխությունը, սրա համար էի՞նք պայքարում ու քայլ անում, որ 20 տարի շարունակ ՀՀԿ-ի տեղական մաֆիոզների կողմից հալածվելուց , աշխատանքից ու ապրուստի միջոցից զրկվելուց հետո հիմա էլ շարունակենք ճնշվենք...բա հեղափոխության առաջնորդները հարթակից ասում էին՝վարձ մեք մուծի....բա տեր եղեք էդ ոչ լեգիտիմ վարձեր մուծելուց հրաժարվողներին, տեր եղեք մարդկանց իրավունքներին,գոնե մարդկանց ավանդները վերադարձրեք, որ կարողանան բազում վարձերի տակից դուրս գալ, ինչ է, եկամտազրկված մարդիկ պարտավոր են վարձ մուծել, որ ապրելու իրավուն ք ստանա՞ն...Ահա ձեզ հեղափոխություն, հպարտ քաղաքացի....ՀՀԿ-ի օրոք տարիներով հալածված մարդիկ հիմա էլ Նոր Հայաստանում ե՞ն հալածվելու....միգուցե էն աշխարհում է՞լ են պատրաստվում հետապնդել....
Իսկ Վանաձորի Հանրապետական քաղաքապետի ,,դուխը,, հազար է խփում հեղափոխությունից առաջ էլ, հետո էլ...ջհանդամ, թե սահմանադրական դատարանը ոչ լեգիտիմ է ճանաչել նրա ավագանու գործունեությունը...,,զատո,, ՀՀ նոր իշխանությունները ,,պրիզնատ,, են եկել երեւի թե.... Ու դրա համար՝որ քաղաքում կամ գյուղում, որ կոլեկտիվում ասես պահանջում են իրենց համայնքապետերի, ղեկավարների հրաժարականները, իսկ Վանաձորում ,,արշալույսները,,խաղաղ են, եւ միայն՝հատուկենտ հպարտ քաղաքացիներ են ,,բզբզում,, ու վերջինիս ոչ լեգիտիմության կամ անգործունեության մասին հիշեցնում ,,վերեւներին,,:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,ք.Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր, ՀՀԿ-ի զոռբաներից տուժած
...
среда, 26 декабря 2018 г.
Մարդ եղեք
Ստորեւ ներկայացվում է Վանաձորի քիմիագործների թաղամասի տնակային ավանի 30 տարվա բնակիչ Քնարիկ Պապիկյանի նախատոնական նամակը՝ոչ նախատոնական տրամադրվածությամբ.այն ավելի շուտ սոցիալական բնույթի հոգու պոռթկում է...
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Մարդ եղեք
Իրոք զարմանում եմ, որ հայաստանյան հեռուստատեսությամբ պարբերաբար հայտարարում են, որ համատարած բարեգործություններ են անում բոլոր կարիքավորներին՝չքավոր ընտանիքներին, միայնակ ծերերին եւ այլն:Բայց ես ապշած եւ զարմացած եմ, որ եթե այդքան օգնություններ են հատկացվում վերոհիշյալ մարդկանց, ինչու՞ գոնե մի անգամ չգտնվեց մի բարերար,որ այցելեր Վանաձորի քիմկոմբինատի տնակային ավանում ապրող բնակիչներին եւ տեսներ նրանց ապրելակերպը, ցավն ու դարդը:Չնայած մեկ-երկու ամիս առաջ եկավ մի երիտասարդ՝Գեւորգ անունով,բնակիչները շրջապատեցին այդ ,,բարերարին,,եւ պատմեցին իրենց պայմանների մասին, սակայն այդ տղան գնաց եւ առ այսօր հետքն անգամ չկա;
Ես, Քնարիկ Երվանդի Պապիկյանս, 30 տարի է,բնակվում եմ նույն տնակային ավանում, 9 մետրանոց երկաթե կլոր տնակում, ,,ցիստեռն,, տիպի:Չորս բոլորը սեփական կառույցներ են, 12 տարի առաջ կառուցված, տերերից մի քանիսն այդպես թողել-գնացել են արտերկիր, ոմանք մահացել են, մի քանի կառույցների վրա գրված է ,,վաճառվում է,,:ես մնացել եմ կղզիացած:Չունեմ ոչ կոյուղու, ոչ ջրային համակարգ/մի քանի տարի առաջ դրանցից զրկվեցի, երբ ներքեւի մի տարածք վաճառվեց/:7 տարի է, ջուրը բերում եմ 100մետր հեռավորությունից:Երկրաշարժից առաջ բնակվում էի Բանյո փողոցում:Ունեի լավ բնակարան, բայց աղետը քանդեց իմ շենքը/մեր շենքից 8 զոհ եղավ/:Ցավը նրանում է, որ առ այսօր ես ոչ մի օգնություն չստացա, նույնիսկ քանդված բնակարանիս ավանդը սառեցրին եւ չտվեցին:Ավարտել եմ Վոլգոգրադի տեխնիկումը եւ Մոսկվայի ինստիտուտը. աշխատել եմ քիմմանրաթելերի գործարանում՝ինժեներ:Երկրաշարժից հետո գործարանը փակվեց:Մնացի միայն թոշակի հույսին:Անցած տարվա դեկտեմբերին իմ եւ մի քանի բնակիչների անունից օգնություն խնդրեցի Սեպուհ Չուլջյանից, որ գոնե վառելափայտ ունենանք կամ՝մարդասիրական օգնության որեւէ տեսակից օգտվենք, որ գոնե Նոր տարին սեղանը դատարկ չլինի, բայց արձագանք չեղավ:Հետո էլ ասում են՝,,Օգնիր, ձեռք մեկնիր եղբորդ,,.բայց մեզ ոչ մի օգնություն չեղավ, չնայած՝շատ տեղեր գրվեց մեր անունից՝կոմպյուտերով եւ նամակով:Այսքանից հետո եկա այն եզրակացության, որ այդ բոլոր բարերարներն օգնում են միայն այն մարդկանց, ում ուզում են, ում հարմար են գտնում;
ՁԵԶ ԲԱՐԻ ՆՈՐ ՏԱՐԻ
/Պապիկյանի ստորագրությունն է նամակում/
-------------------------------------------------------------------------------------------------------------
Հ.Գ.,,բարերար,, Գեւորգը, ում մասին Պապիկյանը նշում է, Վանաձորի քաղաքապետարանի փաստահավաք խմբի աշխատանքները համակարգող երիտասարդ ակտիվիստ Գեւորգ Քոթանջյանն է, որ ամիսներ առաջ այցելել է թաղամաս, գրանցել բնակիչների խնդիրներն ու գնացել:Բայց՝մոտ 5 ընտանիք/Պապիկյանի հավաստմամբ/, այդպես էլ չեն ստացել Վանաձորի քաղաքապետարանի կողմից տնակների բնակիչներին տրվելիք վառելափայտը, եւ երեկվա դրությամբ՝Պապիկյանը ծանոթներից մեկի նվիրաբերած մի քանի հին ,,դեսպեների,, հույսին էր/ընդ որում՝ինքն էր հասել մի քանի կանգառ ներքեւ ու սայլաքարշակով բերել՝մեջքի ցավ ստանալով/, որ ջարդելու մտահոգություն ուներ եւ նաեւ մտահոգված էր, թե որքան կձգեն այդ ,,դեսպեները,,/:Եվ սա այն դեպքում, երբ տարեց թոշակառուի խնդիրը ոչ միայն քանիցս բարձրաձայնել ենք համացանցում, այլեւ՝անձամբ ենք գնացել քաղաքապետարան, եւ հավաստիացում ստացել Աշոտ Կարապետյանից, որ առաջիկայում անպայման կհատկացվի վառելափայտը:Բայց՝հետո տնակային ավանի բնակիչների ցուցակները Կարապետյանից վերցրել եւ հանձնել են մեկ այլ պաշտոնյայի, որին էլ 2 անգամ մեկ ուրիշ անձի կողմից է խնդրանք-հիշեցում արվել/մինչ այդ էլ՝անգամ՝Պապիկյանն ինքն է հասել քաղաքապետարան եւ պարզել, որ ցուցակն արդեմն Կարապետյանի մոտ չէ, եւ իրավասությունն էլ նրա ձեռքին չէ/:Այսքանից հետո ինչպե՞ս չասենք, որ բռնադատվածներն այսօր էլ են բռնադատված:Թերեւս, քաղաքապետարանին թվում է, թե մեկ տարի առաջ տված վառելափայտը դեռ ,,պարտավոր,, էր դիմանալ այնպես, ինչպես տնակային ավանների բնակիչներն են դիմանում այդ անմարդկային պայմաններում՝30 տարի:Միգուցե Վանաձորի ՀՀԿ-ական իշխանությունները,,պատժու՞մ,, են Պապիկյանին, որ տարիներ առաջ եղել է երբեմնի ընդդիմադիր ,,ժառանգության,, ակտիվիստ-անդամ, 2008-ին էլ՝ՀԱԿ-ին է ձայն տվել, ինչի մասին վկայում են մամուլի արխիվները.իսկ այս խորհրդարանական ընտրություններին նախընտրեց ձայն տալ ,,Լուսավոր Հայաստանին,, եւ անգամ՝նախապես անթաքույց հայտարարեց այդ մասին:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Подписаться на:
Сообщения (Atom)