понедельник, 6 мая 2024 г.

Շարքային թոշակառուները՝դատարանի ու կոմունալ վարձերի պատանդ ու ,,մատերիալ,,

 Մինչ մենք նամակ էինք ուղարկել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին,ուշադրություն հրավիրելով այն արտառոց փաստի վրա,որ Վանաձորի 64 տարեկան բնակչի նկատմամբ ,,Վեոլիայի,, հայցով քաղգործը 17 ամիս Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում քննության առնվելուց հետո ուղարկվել է Ալավերդու նստավայր/որի հետեվանքով պատասխանողը զրկվում է իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից/,երեկ տեղեկացանք համանման եվս մեկ արտառոց փաստի մասին․այն է՝68 տարեկան 2 թոշակառու ամուսինների միակ սեփականություն հանդիսացող սեփական տունը/Դարբաս գյուղում գտնվող/բանկային վարկի  հետ կապված կալանքի վերցնելու, եվ աճուրդի հանելու վերաբերյալ քաղգործն էլ Վանաձորում 4 տարի քննվելուց հետո ուղարկվել է․․․Ստեփանավանի դատարան, ու հիմա 2 վատառողջ թոշակառուներ/որոնցից տղամարդը՝վերջին 4 տարում մի 10 անգամ հիվանդանոցային բուժում ստացած նախկին ազատամարտիկ/ստիպված են իրենց արդարությունն ապացուցելու համար նախ՝Դարբաս գյուղից/Վանաձոր համայնքի մեջ մտնող/ հասնել Վանաձոր, հետո Վանաձորից՝Ստեփանավան․թե ոնց են հասնելու, ոնց են հետ գալու՝դա երեվի չի մտահոգում գործը Վանաձորից Ստեփանավան ուղարկած Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին։

 ,,4 տարի է՝գործը քննության մեջ է, վարկ վերցնելիս աշխատանք եմ ունեցել, հետո կորցրել եմ աշխատանքս՝կրճատվելով փոստային բաժանմունքում, դրա համար էլ պարտք է աճել ու ավելացել, ու 4 տարում 350հազար դրամից հասել է 850 հազար դրամի․վերցրած վարկը 600 հազար դրամ էր։Գործն սկզբում դատավոր Ա․Վարդանյանի մոտ էր, որ Երեվանից էր նշանակվել դատավոր, հետո նա նորից գնաց Երեվան, գործը հանձնվեց դատավոր Ն․Սահակյանին, նա էլ հիմա ֆիզարձակուրդ գնաց՝գործն ուղարկեցին Ստեփանավան,,-պատմում է իմ զրուցակիցը/ընդ որում, նրա հավաստմամբ, տուժում են ոչ միայն իրենք՝թոշակառու ամուսինները, հայտնվելով տանից զրկվելու վտանգի առաջ,այլեվ՝վարկի հետ կապ չունեցող նրանց որդին, որ նույնպես այդ տան համասեփականատեր է, բայց՝բանկը նրա բաժնեմասն էլ է վաճառքի հանել/։

   Փաստորեն, դատավոր Ն․Սահակյանի մոտ կուտակված գործերը նրա ֆիզարձակուրդ գնալուց հետո ցրվել են Լոռու մարզի տարբեր նստավայրերի դատավորների վրա․ո՞ր տրամաբանությամբ կամ ո՞ր անտրամաբանական օրենքով։Մի՞թե Վանաձորում ուրիշ դատավոր չգտնվեց, որ 68 տարեկան վանաձորաբնակ թոշակառուներն ստիպված են հասնել Ստեփանավան։Թե՞ դատարանն սպասարկում  է բանկային օլիգարխիայի,ինչպես նաեւ՝ կրիմինալաթաթախ ,,Վեոլիայի,, շահերը,որ նրանց հայցերով  գործերից մեկն Ալավերդի է ուղարկվել,մյուսը՝Ստեփանավան։Սա կարելի է հատուկ միտում համարել/ըստ տեղեկությունների՝Ազգային Ժողովի ,,բստրած,, ինչ-որ նոր օրենքով/,որ հասարակության խոցելի խավը հայտնվի ավելի անպաշտպան ու իշխանության կողմից կառավարելի վիճակում։

   Կրկին անգամ դիմում ենք Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին․որքանո՞վ է տրամաբանական՝տվյալ բնակավայրի բնակչին կրկնակի տուժանքի տակ գցել՝գործն ուղարկելով այլ բնակավայր/առավել եվս՝երբ պատասխանողները տարեց թոշակառուներ են,որքանո՞վ է սա բարոյական ու մարդկային/։Ո՞րն է սրա տրամաբանությունը, եթե հատուկ միտում չկա։Մի կողմից՝,,Վեոլիան,, մյուս կողմից՝բանկային համակարգը, դարձել են մեծ ճանապարհի ավազակներ/նրանց համարժեք դիրքերում է արդեն տեղավորվել աղբահանման ծառայությունը, որ 2011թվի օրենքը վկայակոչելով, ամեն ամիս քաղաքացիների ,,Նոյի թվի,, պարտքերի վրա,որոնք կարող է անգամ՝մահացած տանտերերից են ժառանգվել/,200դրամ տույժ են սահմանել ու 15-20 տարվա վաղեմություն ունեցող պարտքերը սպառնում են հանձնել ԴԱՀԿ տնօրինությանը՝որպես ,,պարտադիր գանձույթ,,։Իսկ դատական համակարգն էլ օրենքը հարմարեցնում է պետական կամ պետության համակարգում սերտաճած մասնավոր հատվածի  շահերին՝ի վնաս շարքային,նվազ եկամուտ ունեցող քաղաքացիների։Ըստ այդմ, բարի եղեք որոշում կայացրեք՝թեկուզ Ազգային Ժողովին հուշելով, որ տվյալ բնակավայրի բնակչի գործն այլ բնակավայր չուղարկվի առնվազն՝1-ին ատյանի դատարանների պարագայում,իսկ վերաքննիչ  ու վճռաբեկ դատարաններն  էլ ունենան իրենց մասնաճյուղերը՝մարզերում․այնպես, ինչպես ՄԻՊ գրասենյակը,որը, սակայն, դատական գործերին միջամտելու իրավունք չունի․ցավոք։Հիշեցնենք, որ մի քանի անչափահաս երեխաներ ունեցող վանաձորաբնակ կնոջ նկատմամբ գումարի բռնագանձման մի գործ էլ ուղարկվել էր Տաշիրի նստավայր։Այս ամենը մարդու իրավունքների կոպիտ խախտում է, որի վրա ենք հրավիրում նաեւ արդարադատության նախարարի,մարդու իրավունքների պաշտպանի/ՄԻՊ/,ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի եվ միջազգային իրավապաշտպան կառույցների ուշադրությունը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր