среда, 16 января 2019 г.

Մարդ կա՝ավանդների վերադարձին է սպասում, մարդ կա՝վաուչերների 70 տոկոսին, մարդ էլ կա՝ անցումային արդարադատությանը

Մի լոռեցի կին, որ տարիներ առաջ այլ բնակավայրից է տեղափոխվել Վանաձոր, ու ոչ միայն տուն չունի, այլեւ անգամ՝տնակ-կացարան,ու բնակվում է ընկերուհիների տանը, պարբերաբար զայրացած ասում է․,,Նիկոլն ինչի՞ չի իմ ավանդը տալիս, ես ինչո՞վ ապրեմ, ոչ աշխատանք ունեմ, ոչ թոշակառու եմ, ոչ նպաստ եմ ստանում,,։Մատնանշում եմ համապատասխան կառույցներ, ում պետք է դիմի՝առնվազն կացարան ստանալու խնդրով, ասում է․,,Ի՜․․․․ում ասես դիմել եմ, ուր ասես՝գնացել եմ, սաղ գիտեն ինձ, դու թազա բան ասա, Նիկոլը ե՞րբ պետք ա իմ ավանդը տա․․․,,։Ու ես այս հարցում պատասխան չունեմ անգամ այն բանից հետո, երբ արդեն քանի տարի է, այդ հարցը բարձրացնում եմ համացանցում․․․սկսած՝2011թվից․բայց՝ձայն բարբառո․․․․Ոչ հանձնաժողով է ստեղծվում, որ պարզեն, թե ով է ստացել, ով է մնացել, ով է ապօրինի ստացել, ում մեղքով են հազարավորները դուրս մնացել ցուցակներից․․․․Բայց՝այս հարցում օրերս մի ,,առաջընթաց,, նկատեցի․ի թիվս ժողովրդի համար կարեւորություն ներկայացնող խնդիրների, վարչապետ Փաշինյանը նշեց ,,թոշակների բարձրացում եւ այլ, եւ այլն․․․․,,։Միգուցե այդ ,,եւայլնների,, մեջ ավանդների վերադարձն է՞լ լինի ներառված։Իսկ ավագ սերնդի մի վանաձորցի մտահոգված է ոչ թե ավանդների, այլ՝քաղաքացիների հանդեպ պետության 70 տոկոս պարտքի մասին՝կապված 1990-ականններին սեփականաշնորհման գործընթացի, ժողովրդին այդ գործընթացից մասնաբաժին հանելու հետ։Իմ զրուցակիցը պնդում է, որ ինքն անձամբ է լսել, որ 1997թվին ՀՀ առաջին նախագահ Լեւոն տեր-Պետրոսյանն ասել է, որ քաղաքացիներին վաուչերներ հանձնելով՝պետությունը դրանով կատարում է իր պարտքի 30 տոկոսը, մնացած 70 տոկոսը հետագայում կհանձնվի։,,Բա ու՞ր է մեր 70 տոկոսները, կերել են, չկա, Հանրապետականը կերել է,այդ հարցին է պետք անդրադառնալ,,-պնդում է իմ զրուցակիցը։Փորձեցինք որոնողական համակարգով գտնել 1997թվին Լեւոն տեր-Պետրոսյանի ելույթը, բայց՝այն չգտնվեց։Բայց մենք էլ հիշում ենք, որ 90-ականներին իրոք մարդկանց արժեթղթեր հանձնեցին/յուրաքանչյուրին՝մեկ հատ/, ու դրանք վալյուտային արժեք էին համարվում, բայց՝դարձան սպեկուկյացիայի աղբյուր․շուկայական նվազագույն արժեքը 1500դրամ էլ էր իջել, քանի որ երկրում աղքատությունը մեծ էր, մարդիկ ստիպված չնչին գներով վաճառում էին դրանք,հետո միանգամից հասավ 20հազար դրամի,ով հնար չուներ՝ծախում էր, ով միջոց ուներ, դիրք ուներ պաշտոն էր զբաղեցնում՝առնում -կուտակում էր ու այդ ստվերային բիզնեսի շնորհիվ շատերի բառացիորեն ,,հերկուլեսներ,, դարձան՝մեծ քանակի արժեթղթերով ձեռք բերելով գործարանններ, արտադրական ենթակառուցվածքներ․․․․իսկ ժողովուրդն անգամ մոռացավ, որ պետությունն իր հանդեպ 70 տոկոսի պարտավորություն ունի․չհաշված՝ԽՍՀՄ ավանդների վերադարձի պարտավորությունը։Տեր-Պետրոսյանի խոստումը չիրականացավ, որովհետեւ այդ ելույթից մեկ տարի անց/եթե ելույթը եղել է 1997թվին/նա հարկադրաբար հրաժարական տվեց՝,,հայտնի ուժերի ճնշման տակ,,․ իսկ 1999թվի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, երբ ,,Միասնություն,, դաշինքը գլխատվեց, եւ իշխանությունն անցավ Հանրապետականների ու դաշնակցականների ձեռքը, արդեն ոչ միայն նախորդների խոստումը մոռացվեց, այլեւ՝տեր-Պետրոսյանի կառավարության օրոք սահմանված ժողովրդանպաստ օրենքներն արհամարհվեցին․օրինակ՝1995թվի կառավարության այն որոշումը, որով արգելվում էր երկրի ռազմավարական կառույցները վաճառքի հանել, բայց՝2000թվից հետո մենք տեսանք, թե ինչպես վաճառքի հանվեց հեռախոսակապը,ՀԷՑ-ը, իսկ 2016թվին՝ջուրը/ոչ միայն լավ հիշում եմ, այլեւ՝անձնական արխիվներիս մեջ պահպանվում է այդ տարիներին Վանաձորի երկաթուղայինների ակումբում ՀՅԴ անդամ պատգամավորների հանդիպման ժամանակ լուսահոգի Վահան հովհաննիսյանի այն կարծիքը՝Արմենթելի վաճառքի մասին,, որ ,,հանցագործ եւ դաժան մարդ է եղել նա, ով վաճառել է այն,,/։Առհասարակ ռազմավարական կառույցների վաճառքն ամենաիսկական դավաճանություն է՝երկրի անկախության հանդեպ։

․․․Մարդ կա՝ավանդների վերադարձին է սպասում, մարդ կա՝վաուչերների խոստացված 70 տոկոսին, մարդ էլ կա՝անցումային արդարադատությանը․թավշե հեղափոխության ժամանակ խոստացված։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն