воскресенье, 14 апреля 2019 г.

Գողություններ, ասպատակություններ ու ապօրինի ծառահատումներ՝Վանաձորի քիմիագործների տնակային ավանում

Գողոնն առգրավել են, բայց միայնակ թոշակառուին հատկացվելիք 1000դրամն ու բջջայինը դեռ չի հանձնվել իրեն.թեպետ՝գողն արդեն բաց է թողնվել

--------------------------------------------------------------------------------

Հեռախոսային ահազանգ ստացանք քիմիագործների թաղամասի տնակային ավանի մի բնակչից, որ միայնակ թոշակառու, տնակային ավանի 30 տարվա բնակիչ, 1937թվի բռնադատվածի ժառանգ Քնարիկ Պապիկյանի տնակից 2 օր առաջ գողություն է կատարվել, որի հետեւանքով վերջինս մնացել է առանց հեռախոսի, աշխարհից կտրված, ու խնդրել է, որ իր ,,ծանոթ ժուռնալիստին,, կատարվածի մասին տեղեկացնի զանգահարողը:Այցելելով Պապիկյանի խարխուլ տնակ/որտեղ սովորաբար մշտական ,,պարետապահակային պահպանություն,, են իրականացնում Պապիկյանի հավատարիմ 2 շներն ու հարակից տնակներից մեկի տանտերերի հոգածությամբ  բնակվող սեւ,ահռելի գամփռը՝Լեդի անվանումով, որ հենց՝օտար ոտնաձայն է զգում, անմիջապես հայտնվում է ու սկսում ողջ ող ուժով հաչալ, քանի դեռ տանտերը չի սաստել:Իսկ 3 թե 4 կատուները նրա մշտական ընկերակիցներն են, առանց որոնց՝միայնակ, անժառանգ թոշակառուն չի պատկերացնում կյանքը, սիրում է մայրական սիրով ու երբեմն էլ մոր  իրավունքով՝զայրանում վրաները, երբ բարկացնում են:Այդ անսահման բարի, բնության ու կենդանիների մեծ սիրահար կնոջը  գտանք ճգնաժամային ծանր իրավիճակում,այլայլված,գունատ ու անքնության ակնհայտ հետեւանքներով, քանի որ նախօրեին ծանր ապրումներ էր ունեցել ու տհաճ իրավիճակում հայտնվել, ու այդ առթիվ պատմեց հետեւյալը:

,,Ապրիլի 12-ին, ժամը 17-ի կողմերը տանից դուրս եկա՝ինձ հյուր եկած հարազատիս ճանապարհելու, Ռուսաստանից էր վերադարձել ու ինձ այցելել, հետո էլ պետք է գնայի մոտիկ խանութ, մեկ էլ մի 20 րոպե հետո,տուն վերադառնալիս տեսնեմ տնակիս մոտ մի երիտասարդ՝մոտ 25 տարեկան, կացինը ձեռքին, դրան էլի եմ տեսել էս կողմերում,հետն էլ իր շունը՝շղթայով, ինքն էլ սպիտակ մայկայով.ասի՝ի՞նչ ես անում էստեղ, ասեց՝էկել եմ ծառ կտրեմ.զայրացա, ասի՝ես նույնիսկ մթի,ցրտի տարիներին չեմ ծառ կտրել, ինչքան էլ տեղս նեղ է եղել, դու հիմի էկել ես իմ տարածքի մոտ ծառ կտրելու՞, էն է՝լ պտղատու ծառ, թող գնա էստեղից,,:Ու ինքը գնաց, բայց ես դեռ տուն չմտած՝ասի կարող է՞  դա մտած լինի տուն, սեղանիս վրայի փողը վերցրած, որովհետեւ դուռը չեմ փակում՝մոտիկ տեղ գնալիս, ու կասկածներս ճիշտ դուրս եկան.մտա տեսնեմ ոչ փողս կա՝1000դրամ, ոչ բջջայինս,,:

Տեղի ունեցածի առթիվ ահավոր ծանր զգացողություն ապրած՝Պապիկյանը գնում է հարեւանի տուն ու պատմում տեղի ունեցածը.բարեբախտաբար՝հարեւանի երիտասարդ աղջիկն անմիջապես զանգում է ոստիկանություն, որտեղից էլ մոտ 20 րոպե անց՝ժամանում են ոստիկանության աշխատողներն ու Քնարիկի պատմածով, նկարագրածով,թարմ հետքերով՝գնում հարակից տնակներից մեկում հայտնաբերում են երիտասարդ հանցագործին, որ, ըստ Քնարիկի պատմածի, տեւական ժամանակ է, ինչ բնակվում է իր ընկերոջը պատկանող տնակներից մեկում/ որի տերն էլ այդտեղ չի բնակվում/, ու այն օգտագործում է կասկածելի նպատակներով:Դա դեռ քիչ է՝սույն ,,ղաչաղը,,ժամանակ առ ժամանակ էլ, երբ խելքին փչի, Քնարիկի տնակին շատ մոտ հարեւանությամբ  գտնվող միահարկ, քարաշեն կառույցն է ասպատակության ենթարկում/այն կառույցը, որ Վանաձորի քաղաքապետի բանավոր թույլտվությամբ  հանձնված է Պապիկյանին, որ եթե ցանկանա՝այն նորոգի, վերակառուցի, ու այնտեղ բնակվի,քանի որ Պապիկյանի 30 տարվա ժանգոտ տնակի համեմատությամբ կարող է առավելություն ունենալ/:Պարզվում է, այս երիտասարդ ..ղաչաղն,, այս տարածքներում իրեն լիակատար տեր է զգում, պտղատու ծառեր կտրում/Պապիկյանը ցույց տվեց հատված ծառերի հետքերը/. Պապիկյանին քաղաքապետի թույլտվությամբ տնօրինության հանձնված քարաշեն կառույցի փականը հանում՝իրեն դուր եկած պիտանի ու անպետք իրերը/լարեր, երկաթեղեն, փայտեղեն/ ջոկջկում, տարածքն աղտոտում՝այն որպես պետքարան էլ օգտագործելով.մի խոսքով՝զգում է այնպես, ինչպես իր անձնական ֆազենդայում.լավ է նապաստակ ու եղնիկ չկա այս տարածքում, թե չէ դրանց որսով էլ կզբաղվեր: Ինչեւէ, դա արդեն այլ թեմա է, իսկ տեղի ունեցած հանցագործության օրը, ոստիկանների ճնշման տակ, հանցագործն ստիպված է լինում խոստովանել, որ գումարն էլ է վերցրել, բջջայինն էլ/թեպետ՝սկզբում հերքել է/:

,,Սկզբում ատկազ եկավ, բայց հետո խոստովանեց, հեռախոսն էլ սկզբում բերեց ուրիշ տվեց, բայց որ ես տեսա, որ դա իմը չի, ու ասեցի՝սա իմ հեռախոսը չի, նոր դրանից հետո բերեց իմ հեռախոսը հանձնեց,,-պատմում է Քնարիկն ու ավելացնում, որ հետո ակտ է կազմվում ոստիկանության կողմից, իրեն ու հանցագործին տարբեր մեքենաներով տանում են ոստիկանություն, ու 3 ժամ քննիչի մոտ ցուցմունք է գրում, որից հետո,ուշ գիշերով, իրեն տուն են տանում, ու հավաստիացնում, որ հաջորդ օրը հեռախոսն ու 1000դրամը կբերեն, բայց՝այսօրվա դրությամբ տարեց,միայնակ կինը մնացել էր դեռեւս առանց հեռախոսի, ու հարազատների հետ որեւէ կապ չէր կարող ունենալ, մտահոգ էր, որ  նրանք հիմա անհանգիստ կլինեն իր համար, տեսնելով, որ հեռախոսը անհասանելի է.մանավանդ, չէր էլ հասցրել լիցքավորել:

,,Միլիցիայից ինձ մի ուրիշ հեռախոս տվին, մինչեւ իմը տան, բայց ես էդ հեռախոսով ի՞նչ անեմ,դրանով չեմ կարողանում օգտվել, իմ ամբողջ տեղեկատուն, ծանոթներիս ու բարեկամներիս համարներն իմ հեռախոսի վրա էին, ես էս հեռախոսով ի՞նչ անեմ, եթե գողին արդեն բաց են թողել, իմ հեռախոսն ու գումարն ինչի՞չեն վերադարձնում,,-զարմանում ու նեղվում էր տիկին Քնարիկը:

....Լավ, ու՞ր է հասել մարդկային խիղճը.ո՞նց կարելի է ասպատակության ենթարկել միայնակ թոշակառուի տնակը, այն էլ՝Մեծ պասի օրոք, բա դրանց չեն սովորեցրե՞լ ,,Մի գողանարը,,:

....Հուսանք, որՊապիկյանը շատ չի սպասի իր հեռախոսի ու գումարի վերադարձին:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր,ազատ լրագրող, բլոգեր



Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն