Այսօր,սույն թվի սեպտեմբերի 30-ին բանկում ջրի վարձ մուծելուց հետո անդորրագիրն ուսումնասիրելով պարզեցի,որ հաշվի համարին գրված մեծ գումարից(որի մի մասի նկատմամբ օգոստոս ամսից 30 տոկոս բռնագանձում է դրված իմ թոշակից),բռնագանձված գումարը չի արտացոլված և ընդհանուր գումարը պակասելու փոխարեն այնքանով,ինչքանով ԴԱՀԿ-ն կալանք է դրել,աճում է։Հասկանալու փոխարեն,թե արդյո՞ք գումարը փոխանցվել է «Վեոլիային»,ուղևորվեցինք ԴԱՀԿ Լոռու մարզային գրասենյակ։Աշխատակիցը մեզ պատրաստակամ տրամադրեց գումարների փոխանցման պրինտային տարբերակը և խորհուրդ տվեց դիմել «Վեոլիային»՝պարզաբանման համար։Այսպիսով հաստատվեց,որ ԴԱՀԿ-ն իր գործառույթը կատարել է և թերացումը,որից քրեական հանցանքի հոտ է փչում,գալիս է «Վեոլիայից»։…«Վեոլիան»ուրանու՞մ է բռնագանձումները.սա ոչ այլ ինչ է,եթե ոչ կոռուպցիա։
Գայանե Հովսեփյան