Բաց նամակ
Անցած տարվա հունվարից՝Վանաձորի աղբահանման ծառայության բաժանորդների հաշվեհամարների վրա՝դեռեւս 1990-ականներից եկող աղբի վարձի պարտքերի վրա․․․տոկոսներ սկսեցին հայտնվել։Ի՞նչ հիմքով եւ ի՞նչ տրամաբանությամբ են այդ տոկոսները հայտնվել բաժանորդների հաշվեհամարներին՝արհեստականորեն ավելի մեծացնելով պարտքի գումարները, եթե Վանաձորի ավագանին, փաստորեն եւ իրավաբանորեն՝ իրավունք չուներ այդ ընթացքում որոշումներ կայացնել, քանի որ ավագանու նիստերն այդ ընթացքում/ուղիղ մեկ տարի/ բոյկոտել էին ԲՀԿ-ն,ՀՎԿ-ն եւ ,,Լուսավոր Հայաստանը,,։Եթե տոկոսներ ավելացնելու որոշում է եղել՝առանց ավագանու գիտության, ապա ինչու՞ այդ որոշման մասին չի իրազեկվել քաղաքապետարանի կայքում։Իսկ եթե ավագանու ապօրինի որոշում է եղել, ապա այն պետք է չեղյալ համարվի, քանի որ սահմանադրական դատարանը վերջերս Վանաձորի ավագանու մեկ տարվա գործունեությունը համարեց ոչ լեգիտիմ։Ըստ այդմ՝տոկոսային հավելագրումները պետք է մաքրվեն բաժանորդների հաշվեհամարներից։Միաժամանակ պետք է չեղարկվեն նաեւ այն պարտքերը, որոնք ավելի քան 3 տարվա վաղեմություն ունեն, մինչդեռ այսօր քաղաքի ազգաբնակչության զգալի հատվածի վրա թերեւս 18-20 տարվա վաղեմության պարտքեր են կուտակվել, որոնց չմուծելն էլ կարող է իր օբյեկտիվ պատճառներն ունենալ։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն