Մեծարգո նախագահ, մեծարգո վարչապետ․
2016թ․նոյեմբերին տեղի է ունեցել ակնհայտ ապօրինություն՝կառավարական մակարդակով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ձեռամբ վավերացված․այն է՝առանց հանրային լսումների ուժի մեջ է մտել մի որոշում/ՀՀ ջրային տնտեսությունը սեփականաշնորհած ,,Վեոլիայի,, կողմից/, որ ամենայն իրավամբ կարելի է սոցիալական գենոցիդ համարել, քանի որ դրա լիարժեք իրականացման դեպքում անջրաչափ բաժանորդները կարող են ունեզրկվել կամ անօթեւան դառնալ/իսկ ջրաչափ չեն տեղադրել՝օբյեկտիվ կամ տեխնիկական պատճառներով, որոնց մասին հանգամանորեն նշել եմ հմապատասխան կառույցներին, այդ թվում՝ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝դեռեւս մեկուկես տարի առաջ/։Այդ բաժանորդների բնակարաններում/վթարային շենքերի/ջրաչափ տեղադրելը չի խրախուսվում՝զանազան պատճառներով, որոնցից մեկն էլ բնակարանի տեխնիկական վերազինման ,վերակառուցման անհրաժեշտությունն է, որին կարող է սոցիալապես խոցելի խավերը պատրաստ չլինեն։Այդուհանդերձ, այդ մարդիկ տարիներ շարունակ վճարումներ են կատարել՝անձաքանակ 1100դրամ գումար մուծելով, բայց 2016թ․՝,,Վեոլիան,, ՀԾԿՀ-ի միջոցով կայուն վարձ է սահմանել․․․5400դրամը՝անկախ ընտանիքի անդամների քանակից, ու անգամ՝այդ գումարով չհիմնավորված ,,պարտքեր,, է սարքում ու դատարան ներկայացնում։Ինքս այդօրինակ դատական գործը շահել եմ, եւ դատարանը այս տարվա ապրիլի 17-ին մերժել էր ,,Վեոլիայի,, հայցը՝այն անհիմն համարելով ու վճռի մեջ նշելով, որ ,,այն ենթակա է անհապաղ կատարման,,․դրանից կարելի էր բխեցնել, որ ,,Վեոլիան,, պետք է հաշվի համարից մաքրեր անհիմն գումարը, բայց ոչ միայն դա տեղի չունեցավ, այլեւ՝,,Վելոիան,, շարունակեց իր սահմանած նոր սակագինը շարունակել ամրագրել եւ պատքի բեռն ավելացնել․։Այդ առթիվ քանիցս եմ ահազանգել, որ պետք է այդ տխրահռչակ որոշումը՝ՀԾԿՀ-ի ձեռամբ վավերացված, հանրային լսումներով չանցած, չեղարկվի, չէ՞ որ առանց այդ էլ անջրաչափ բաժանորնդները քիչ գումար չեն մուծում՝անձաքանակ 1100դրամ։Ոգեվորված այն հանգամանքից, որ ՀԾԿՀ-ի որոշումը շարունակում է մնալ ապօրինի գործողության մեջ, ,,Վեոլիան,, ամիսներ առաջ սուսուփուս ՝5400դրամը դարձրեց 5800դրամ/400դրամն առայժմ սուբսիդավորում է, բայց չկա երաշխիք, թե դա մի օր չի չեղարկի ու թողնի 5800դրամ, որովհետեւ ձեռքը բռնող չկա/։Մինչեւ ե՞րբ պետք է սոցիալապես խոցելի խավերը՝աղետի գոտու վթարային շենքերի բնակիչ, տուժեն նեոգաղութարարի ձեռքից, որ վերջերս մամուլում հոխորտացել էր, թե իր ձեռքից չեն կարող վերցնել ջրային տնտեսությունը, որովհետեւ ինքը 17 տարվա պայմանագիր ունի։Եթե հնարավոր չէ կասեցնել այդ ապօրինի ու կասկածելի առուվաճառքը՝նախորդ կառավարության ձեռամբ արված, ապա առնվազն կարլեի է վերանայել եւ չեղարկել 2016թ․նոյեմբերի տխրահռչակ որոշումը՝ջրի վարձը անջրաչափ բաժանորդների համար 5400դրամ սահմանելու վերաբերյալ։Հարցը կարգավորելու եւ 2016թ․նոյմեբերի տխրահռչալ որոշումը չեղարկելու հարցում ակնկալում ենք Ձեր միջամտությունը։Իսկ առայժմ ,,Վեոլիան,,Վանաձորում պարտադրում է, որ բնակիչները պայմանագիր կնքեն՝այդ նոր սակագնով․ընդ որում, Ձեր ուշադրույունն եմ ցանկանում հրավիրել նաեւ այն խնդրի վրա, որ ,,Վեոլիայի,, պայմանագրերը ոչ իրավաչափ են, ու պետք է փոխվի նաեւ պայմանագրերի ձեւը, որ տարիներ շարունակ նույնն է եղել թե ջրաչափ ունեցողների, թե անջրաչափների պայմաններում, ու այդ պայմանագրերի համաձայն, քաղաքացիները ,,պարտավոր,, են համաձայնություն տալ, եթե ամեն անգամ ,,Վեոլիան,, որոշի նոր ջրի վարձ սահմանել․պայմանագիր չկնքելու դեպքում սպառնում է ջրազրկմամբ/այսօր արդեն նման սպառնալիք ենք ստացել/, կնքելու դեպքում՝քաղաքացիները կհայտնվեն պատանդի կարգավիճակում եւ նրանցից ,,Վեոլիան,, կարող է դատական կարգով բռնագանձումներ անել՝հիմք ունենալով չարաբաստիկ պայմանագրերը։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն