Տեսնես ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը չի՞ պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել, կամ նորընտիր վարչապետին զեկուցելու՞ է, որ 2016թվին իր դավադիր ձեռքով, առանց հանրային լսումների, ջրի վարձի անձաքանակ սակագինը՝անջրաչափ բաժանորդների համար, 1100դրամից դարձրել է 5400դրամ/ու այն առանց պայմանագրի՝փաթաթվել անջրաչափ բաժանորդների վզին․որոնց թվում՝աղետի գոտու շարքային բնակիչներ, ֆիզիկական անձիննք եւ ոչ թե՝գործարարներ/ասենք՝ավտոլվացման կետ ունեցող, որտեղ հնարավոր է ջրի մեծաքանակ սպառում/, եւ դրա համաձայն՝արհեստական պարտքեր է նկարել ջրային ոլորտի միանձնյա սեփականատեր ,,Վեոլիան,,ու դատական հայցեր հարուցել, երկրում մեծացնելով սոցիալական լարվածությունը։Մի՞թե ոլորտի սեփականաշնորհումը նշանակում է սեփականատիրոջ կամայական որոշումներ՝չհիմնավորված ու ՀՀ շարքային քաղաքացու շահերից չբխող։Սպառողների շահը պահանջում է, որ այդ տխրահռչակ որոշումը՝ՀԾԿՀ-ի ձեռամբ հաստատված, չեղարկվի,քանի որ առանց այդ էլ անջրաչափ բաժանորդները ամեն ամիս պատկառելի թիվ էին մուծում/ըստ ընտանիքի անձաքանակի՝1100դրամով/, ու ոչ իրենց մեղքով է, որ հնարավորություն չունեն ջրաչափ տեղադրել, քանի որ դա տեխնիկական եւ սոցիալական կողմ է ներառում իր մեջ, որի մասին էլ է ասվել համապատասխան կառույցներին։Ցավոք, մեկ տարի շարունակ մեր կողմից բարձրացրած այս սոցիալական խնդիրն անուշադրության մատնվեց ոչ միայն պետական համապատասխան մարմինների, իրավապաշտպան կազմակերպությունների, այլեւ՝Հանրային խորհրդի կողմից, ում նույնպես ահազանգել էինք։Ճիշտ է, իմ դեմ ,,Վեոլիայի,, կողմից ներկայացված հայցը՝ինձնից գումար բռնագանձելու առթիվ, մերժվեց դատարանի կողմից՝այն համարվելով ոչ հիմնավոր, բայց այդ ահռելի սակագնով հաշվարկը շարունակում է սպառնալիք մնալ շարքային սպառողների համար․այն սպառողների, որոնք հիմնավոր պատճառներով չեն կարող ջրաչափ տեղադրել, բայց եւ խելքին մոտ չէ այդ սակագնով վարձ մուծելը։ՀԾԿՀ-ի 2016թվի որոշումը պետք է վերանայվի եւ չեղարկվի,․նախ եւ առաջ այն պատճառով, որ այն հանրային լսումների չի ենթարկվել։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, բլոգեր, ազատ լրագրող
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն