Վանաձորի քիմիագործներ-Լոռու մարզպետարան գործնական հարաբերություններն սկսում են նմանվել Թումանյանի ,,Շունն ու կատուն,, բալլադին: Օգոստոսի 25-ին, բողոքի հերթական ցույցի ժամանակ ՝աշխատավարձերի հսկայական պարտքեր չստացած քիմիագործներին Լոռու մարզպետարանի շենքի առջեւ ընդունում է այս անգամ ոչ թե մարզպետը, այլ՝աշխատակազմի ղեկավարը, ու աշխատակիցների հարցին ի պատասխան, թե ուր է մարզպետը, պատասխանում է, որ արձակուրդում է:Այնուհետ՝
-Բա փոխմարզպե՞տն ուր է
-Նա էլ Երեւան խորհրդակցության է մեկնել
-Բա նրա տեղակալը...
-Փոխմարզպետը տեղակալ չունի:
-Ուրեմն քաղաքան անտեր ա՞,-իրավացիորեն նկատում է քիմիագործը:Հիշեցնենք, որ հունիսի վերջերին մարզպետը հրապարակավ հայտարարեց, թե ,,Նաիրիտի,, աշխատողների աշխատավարձերի հարցը կարգավորելուց հետո՝ կկարգավորվի նաեւ Վանաձորի քիմիագործների հարցը, ու հորդորեց մինչեւ հուլիսի մեկն սպասել. հուլիսն էլ անցավ, օգոստոսն էլ է անցնում, բայց դեռ աշխատավարձերի ,,ուրվականը,, չի երեւում:Դե ինչ, այս երկրում աշխատավարձերը ժամանակին ստանալու եւ լիարժեք հանգստից օգտվելու իրավունք ունեն միայն պաշտոնատարները / որոնց թվում՝ աշխատավարձերի վճարումից չարամտորեն խուսափող ձեռնարկատերերը /, իսկ շարքայի աշխատողները պետք է համբերությամբ սպասեն, մինչեւ նրանք իրենց անձնական հարցերը լուծեն...Սա էլ ձեզ՝ 1998 թվից հետո սեփականաշնորհված ու մի քանի սեեփականատերերի ձեռքով անցած ձեռնարկություն, որի սեփականատիրոջ անունն արդեն խնամքով գաղտնի է պահվում, փոխանակ քրեական գործ հարուցվի...Ղեկավարությունը վարձատրվում է, աշխատողներն՝ սպասում...տարիներով...Քիմիագործներից մեկն էլ հեռուստաելույթում հայտնեց, որ անգամ դատարանի վճիռ կա՝ աշխատավարձի գանձման առթիվ, բայց՝ այն մնացել է թղթի վրա....