понедельник, 17 октября 2016 г.

Առաստաղը վերեւից կաթում է՝մենք ենք ,,մեղավոր,,․ներքեում խոնավություն է քաշում՝էլի մենք ենք ,,մեղավոր,,

                           բա ապօրինաշինության հեղինակը հեչ մեղավոր չի՞․կենցաղային տրագեդիա՝մաս յոթերորդ

Եվ այսպես՝արդեն 3-րդ ամիսն է գնում, որ կենցաղային բարդ թնջուկի մեջ ենք հայտնվել․կաթոցներ՝ լոգարանի առաստաղից, որի խոնավություննն արդեն հասնում է ոչ միայն մեր բնակարանի առաստաղին,այլեւ՝ներքեւի հարկին։1972թվին կառուցված շենք, որի վրայով էլ 1988թվի երկրաշարժն է ազդել, ու 4-րդ եւ 5-րդ հարկերը նախատեսված էին քանդել, եթե անընդհատ քլունգների հարված կրի վերեւից, ներքեվից, կողքից, տակից, ջրատար խողովակների ապօրինի փոփոխություններ կատարեն, միջնապատի քանդում, վաննայի դիրքի տեղափոխություն, առաջին հարկերն էլ անընդհատ ձեռքից-ձեռք անցնեն ու ամեն սեփականատեր իր հերթին ճարտարապետական ձեւախեղումներ անի, ավելացրած՝գազատար խողովակների փոփոխությունը, հին խողովակների չպատճառաբանված փոփոխությունը նորերով/երբ որ առհասարակ վթարայնություն ունեցող շենքերում չէր կարելի նման փոփոխություններ կատարել՝առանց համապատասխան մասնագիտական եզրակացության/, էդ շենքի վիճակն ի՞նչ կլինի․առավել եւս այն բնակարաններում, որ պետական աջակցություն չեն ստացել ու վերջին նորոգումը եղել է 1989թվին՝Գորբաչովի տված փողերով/։

․․․Հոկտեմբերի 10-ին, համատիրության ներկայացուցիչների 2-րդ այցից հետո/որոնց մասին գրել եմ ֆեյսբուքյան հոդվածներում՝,,Կենցաղային տրագեդիա․ մաս չորրորդ,, եւ ,,հինգերորդ,,, ինչպես նաեւ՝,,Նոր էջ, նոր պայքար,,ֆեյսբուքյան հոդվածում/, ուղիղ 6 օր լիակատար հանգիստ վիճակ էր․ոչ մի կաթոց, անգամ՝վախենում էի այդ մասին գրել, որ հանկարծ ,,աչքով չտամ,,։Ենթադրվում էր, թե այդ ընթացքում վերեւում՝4-րդ հարկում, ինչ-որ կոսմետիկ միջամտություն է արվել, եթե կաթոցները դադարել էին, բայց՝մտածմունքներս երեւի թե սատանային հասան ու երեկ, կիրակի օրով կրկին սկսվեց ,,մանր անձրեւ,, տեղալ՝լոգարանի առաստաղից․այն պահից, երբ վերեւում լոգարանի հատվածն սկսեց գործի անցնել։Ահազանգին ի պատասխան՝վերեւից հավաստիացնում են, թե իրենք որեւէ նորոգում չեն արել՝համատիրության ներկայացուցիչների այցից հետո,բայց օգտագործել են լոգարանը։Ավելին՝,,Մեր մոտ եկան-նայեցին ու ասեցին, որ մեզնից չի կարա լինի,,-տեղեկացնում է վերեւի հարկի բնակչուհին։

Բա որ ասում էի՝,,Հանրապետականը,, որ ընտրվեց՝կարող է մեր առաստաղի կաթոցների մեղքը բարդվի հենց մեր առաստաղի վրա՜․․․/։

․․․,,Վերեւից,, մեր գլխին կաթում է՝մենք ենք ,,մեղավոր,,  ներքեւում խոնավություն է սկսվում՝էլի մենք ենք ,,մեղավոր,,․ու հիշում ես հայտնի պատմությունը․,,բա գողը հեչ մեղավոր չի՞,,։Բա 2010թվին բնակարանում կառուցվածքային չարեփոխումներ կատարած անձը, որին այդ ժամանակ քաղաքապետարանը տուգանեց ինքնագլխության համար, հեչ մեղավոր չի՞․․․որ համատիրությունից գտնում են, որ պետք է մեր ՝առանց այդ էլ խախալտակված առաստաղը ,,քչքփորեն,, որ տենեն՝թե ինչն ինչոց է, իսկ երբ հարցը վերաբերվում է վերեւինին/որ ոստիկան է/նրանից զգուշորեն հետաքրքրվում են, թե կարելի՞ է արդյոք քանդել նրա կաֆելային հատվածը, եթե պարզվի, որ մեղքը իրենցից է։Հարց ․էդ ո՞նց է, որ 2013թվին ներքեւի հարկի բնակչի ստիպմամբ մեր կաֆելային հատվածը քանդեցին ու նորով փոխարինեցին, կասկածելով, թե ներքեւի խոնավության պատճառը մեր բաղնիքային հատվածից է,բայց երբ հարցը վերեւինին է վերաբերվում՝ արդեն մեղադրանքի ու փոխհատուցման սլաքը թեքվում է մեր ուղղությամբ։

Արդեն լուրջ կասկաներ ունեմ,որ սա լավ կազմակերպված սադրանք է՝ընդդեմ իմ համացանցային գործունեության․կենցաղային խնդիրների մեջ ներգրավելու նպատակով․առավել եւս՝որ վերջերս ֆեյսբուքում կոչ եմ արել չմուծել կոմունալ վարձերն այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը կողոպտած պաշտոնյաների գողոնը չի վերադարձվել, հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրությունների առթիվ պարբերաբար հիշատակում եմ, որ ընտրացուցակներում առկա ընտրողների թիվն ավելի մեծ է եղել՝96հազար, քան՝բնակիչների պաշտոնական թիվը՝82 հազար ․ իսկ նոր ձեւավորված ավագանու ընդդիմադիր թեւի կողմից բոյկոտի ենթարկելու մասին նյութերն էլ ,,լայքում,, եմ ու անգամ մակագրում՝պայքար, պայքար մինչեւ վերջ։Իսկ մեր երկրում կարող են պատժվել անգամ ,,լայքելու,, համար․պարզապես՝պատժի ձեւերն են տարբեր․մեր դեպքում ընտրվել է սոցիալական ճնշման ու կենցաղային ահաբեկման տարբերակը՝արդեն 17 տարի շարունակ՝իմ լրագրողական գործունեության ու քաղաքացիական ակտիվ կեցվածքի համար, ու այդ պայքարը ժամանակ առ ժամանակ ընդհատակ է մտնում, ժամանակ առ ժամանակ  թեժացվում։

․․․,,Իրենք երեւի գիտեն, ինչից ա, ինչ-որ պրոբլեմ կա՝կիսատ են վերացնում,,-կենցաղային այս խնդրի մասին կարծիք է հայտնում մեկը։Հետեւաբար՝ուրեմն գիտեն էլ,թե ինչպես անեն, որ ներքեւում անհարմարություններ ստեղծվեն․միգուցե՝ինչ-ինչ ուժերի ,,դաբրոյով,,/որոնք երեւի գաղտնի հրահանգ են տվել ,,՝էնքան զզվացնեն,,՝մինչեւ ,,քաղաքից գլուխ առնեն՝գնան,,/։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ