среда, 16 ноября 2016 г.

Ում՝,,արմատը հողումը,, ․ում՝,,տերեւն ու ցողունը,,

Հայաստանյան կայքերից մի քանիսն աշխատում են բացառապես ֆեյսբուքյան կամ բլոգային օգտատերերի գրառումների եւ նոթագրությունների արտատպմամբ։Ինչ խոսք, խոսքի ազատության սահմանների ընդլայնման եւ հասարակության խնդիրների տարածականության առումով՝դա դրական կարելի է համարել․ինչքան շատ մարդ կարդա այն, ինչն ավելի հաճախ տեղ չի գտնում թերթերում կամ համացանցի այլ տիրույթներում, հեռուստատեսույամբ՝այնքան լավ/եթե տվյալ մտքերի հեղինակ օգտատիրոջ հեղինակային իրավունքը չի խախտվում կամ յուրացվում․նման դեպքեր լինում են․անձամբ եմ կանխել նմանատիպ մի քանի ոտնձգություն/։Բայց խրախուսելի չէ, երբ որեւէ օգտատիրոջ գրառումը կամ նոթագրությունն արտատպվում է՝արտատպող կայքը սնուցող գովազդների ուղիղ ներքո կամ ՝հոդվածի մեջ վազացնելով գովազդներն ու դրա արդյունքում հոդվածը 2 մասի բաժանելով՝ինչը հարցի մի կողմն է/։Մյուս կողմից՝ընթերցողի կամ միգուցե նաեւ՝հարկայինի մոտ կարող է թյուր տպավորություն ստացվել, թե տվյալ գրառման կամ նոթագրության հեղինակը, ում հոդվածի տակ գովազդներ են ,,կռուտիտ անում,,՝այդ գովազդից անպայմանորեն ,,փայ ունի,,։Նման բան երեւի միայն  Հայաստանում կլինի, որ ոչ այլ ինչ է, եթե ոչ՝մարդկային ստեղծագործության, մտքի, ուղեղի դաժան շահագործում։Իսկ ՀՀ հեղինակային օրենքը, որ պարբերաբար տեղադրում եմ ֆեյբուքիս էջում, մատնանշում է, որ արտատպելը՝թեկուզ առանց հեղինակի թույլտվության, չի արգելվում, եթե այն շահույթ չի հետապնդում։Կայքի վերնագրի տակ եք գովազդ դնում՝հասկացանք, միգուցե՝միայն գովազդով է  կայքը սնվում,բայց ինչու՞ ուրիշի հեղինակային հոդվածի, նոթագրության կամ գրառման տակ եք գովազդ տեղադրում, որի շնորհիվ տվյալ հեղինակը դառնում է ակամա ու անշահ գովազդակիր։ 

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ