Ուրեմն ինչ է ստացվում․ծառերն էտելու նպատակով՝շարժական մեքենա-վերելակներ կան/երեւի թե՝համայնքապատկան,քանիցս ենք տեսել փողոցներում ծառերի էտում-հատում կատարելիս/, շենքերի փակ պատշգամբների քարերը փոխելու նպատակով էլ կան/երեւի թե՝շինարարական կազմակերպությունների կամ մասնավոր անձանց պատկանող ու վարձույթով տրվող/, բայց արտակարգ իրավիճակների մարզային կառույցը, ի տարբերություն մայրաքաղաքի,պարզվում է, նման մեքենաներ չունի ու ընդամենը՝մի նեղ- բարակ աստիճանի/որն էլ շենքերի երրորդ հարկ չի հասնում/ ու ,,կասկադյորների,, ամուր բազուկների հույսին է․․․այ քեզ բա՜ն․․․․
․․․Մեր բնակարանի դռան 2 փականներից մեկը, որ նախատեսված էր ,,ներքին,, օգտագործման համար, ու հազվադեպ էր դրսից օգտագործվում, հոկտեմբերի 28-ին անսպասելիորեն փակվել էր այն ժամանակ, երբ մենք տանը չէինք, ու այդ չօգտագործվող փականի ներսից փակվելը խոչընդոտել էր մյուս՝դրսի օգտագործման համար նախատեսված փականի գործունեությանը, եւ դուռը դրսից չէր բացվում։Արտակարդ դեպք, որ մեկ էլ 40 տարի առաջ էր եղել, ու հարցը կարգավորվեց՝ հարեւանի տան պատշգամբից շատ զգուշորեն՝մի երեխայի ներս մտցնելով։Ու հիմա դրա համար ի՞նչ էր պետք՝ընդամենը շարժական մեքենա-վերելակ, որ կմոտեցնեին սենյակի կամ պատշգամբի լուսամուտին ու բնակարան մտնելով/կամ ապակին ջարդելու կամ՝լուսամուտը կամ դուռը հրել-բացելու միջոցով/։Բայց՝զանգում ես 911 փրկարարական ծառայություն, ու մոտ մի քանի րոպե հարցաքննությունից հետո՝քեզ դուռ ջարդող մասնավոր վարպետի դուռն են ցույց տալիս՝վերջինիս բջջայինի համարը տալով, նա էլ պայման է դնում, որ դռան փականը միայն ջարդելու համար կպահանջվի 5-10հազար դրամ։Միաժամանակ՝911-ը ահազանգը չի համարում ,,արտակարգ", պատճառաբանելով, որ իրենց հրահանգավորման համաձայն՝արտակարգ է համարվում, եթե ներսում հնարավոր մեռած մարդ կա կամ օգնության կարիք ունեցող ու բնակարանի ներսում փակված տատիկ, իսկ որ կարող է ներսում սանհանգույցի, լոգարանի վթար լինի,ու ողջ շենքը ջրատար լինի,դա ,,արտակարգ,, չի համարվում, այնպես, ինչպես արտակարգ չի համարվում այն, որ անձրեւ օրով, մթնող օրով՝մարդիկ գտնվում են բաց երկնքի տակ/էս երկրում էնքան մարդ կա՝անօթեւան ու դրսում գիշերող․մեկ-երկու դրսում մնացածով ավել՝պակաս․․․/։Դուռ ջարդող վարպետի պատասխանը 911-ին փոխանցելուց հետո՝հիմա էլ տվեցին ինչ-որ 113 հեռախոսահամար, որ զանգող հեռախոսահամարին՝մեր հարցով շահագրգիռ անձի պատկանող, լավագույնս ,,քցում,, արեց 500դրամի չափով, եւ արդեն րոպեների էլ, լիցքավորման էլ լիմիտները վերջանում էին, իսկ հեռախոսի լիցքավորիչը գտնվում էր տանը։Ի վերջո, որպես այլընտրանքային տարբերակ/բացի մտքումդ ասված ,,թու՝ձեր մարդ ասողին,, ու ,,էս ինչ երկիր է,, ասելը/, ընտրվեց բարեկամի տանը գիշերելը, մինչեւ ,,լույսը կգա՝բարին հետը։Մի կլորիկ 800դրամ էլ գյուղ տանող տաքսին ,,բռնեց,,․․․ու էսպես ,,քցում արված,, ու ,,դիլխոր,,՝մի մղձավանջային գիշեր լուսացրինք/թեպետ՝բարեկամներս ջերմ ընդունելության արժանացրին ու մխիթարեցին․,,Ձեր դուռը որ չփակվեր, դուք մեր տուն եկողը չէիք/։
Հաջորդ օրն արդեն հեռախոսային բանակցությունները/որին արդեն մեր ահազանգով ներգրավվեցին նաեւ մայրաքաղաքային շահագրգիռ ,,ուժեր,,/ տեղափոխվեցին ուղիղ ԱԻՆ մարզային գրասենյակ, եւ մոտ կես ժամ անց, ի վերջո, խոստացան փրկարար ջոկատ ուղարկել, որից բացի՝պետք է մի ոստիկանության ներկայացուցիչ էլ ժամաներ դեպքի վայր, որպեսզի գործողություններին օրինական տեսք տրվեր։Փրկարար ջոկատը ժամանեց, տեղում ուսումնասիրելով իրավիճակը եւ զարմանալով, որ ահազանգը նախորդ օրվանից է։Միաժամանկ զարմացան եւ չկարողացան հասկանալ, թե այդ ինչ 113 հեռախոսահամար են մեզ տվել, որն էլ հեռախոսին ,,քցում,, է արել։Ժամանել էր մի հսկայական ժամանակակից ավտոմեքենա, մի պատկառելի բրիգադ՝ մի նեղ-բարակ շարժասանդուղքով։Սկսվեցին դուռ բացելու տարբերակների որոնումները։
,,Նախ կփորձենք զամոկն զգուշությամբ բացել, եթե չստացվեց՝ուրեմն պետք է լուսամուտը ջարդվի,,-սա էր նախապայմանը։Որպես պահեստային տարբերակ էլ առաջարկվեց փականը մի թեթեւ կողքից բացել/բայց երբ այդտեղ գտնվող խմբի ղեկավարը առաջարկի հեղինակին հարցրեց, թե դրանից հետո ինքը կարող է՞ փականը նորոգել, ու վերջինս էլ բացասական պատասխան տվեց՝հետագա գործողությունների պատասխանատվությունը դնելով տանտերերի վրա, այդ տարբերակը չեզոքացվեց, ինչն առաջացրեց առաջարկի հեղինակիակնհայտ դժգոհությունը/,,Վայ հորս արեւ, արա․․․ես արդեն թողում եմ՝գնամ,,․ոնց որ՝հայտնի ֆիլմի Մուրադի կատաղելը/։Բարեբախտաբար, հրշեջ ծառայության 2-րդ փրկարար ջոկատի ղեկավար Արարատյանը ճիշտ կշռադատեց իրավիճակը եւ կարգադրեց երիտասարդ ու ճկուն ,,կասկադյորին,,՝շարժասանդուղի օգնությամբ պատշգամբից ներս մտնել, հավաստիանալով, որ լուսամուտը փակ չէ․հակառակ պարագայում, բնականաբար, պետք է ընտրվեր լուսամուտը ջարդելու տարբերակը։Այդ ընթացքում ժամանեց նաեւ ոստիկանության ներկայացուցիչը։Շարժասանդուղքի հնարավորության սահմաններում մագլցելով ու պատշգամբի ձողից կախվելով՝հմուտ կասկադյորը շատ արագ մուտք գործեց՝լուսամուտից/այնպիսի տպավորություն էր, թե Բեռլինի պատն են գրավում/,իսկ նրա գործողությունների ընթացքում՝վերեւի պատշգամբներից դիտող մեկը մտահոգություն հայտնեց,,Ապեր զգու՜յշ, էդ նարդիվանը կարող է չդիմանա,,․եւ չէր սխալվում․կասկադյորի ոտքերի տակ՝աստճանը մի փոքր ճկվեց, եւ կարող է վերջինիս օդ թռցնելով՝տապալեր, բայց՝օպերացիան հաջող ավարտվեց/եւ դուռը բացվեց առանց փականը կոտրելու, առանց լուսամուտը վնասելու/։
Ընդունում- հանձնման արարողության ժամանակ բոլորով միասին ուղեվորվեցին բնակարանի դռան մոտ, որտեղից օրվա իսկապես հերոսը դուրս գալով՝հայտարարեց․,,Դե հիմա նայեք-տեսեք հո բան չի կորել,,։,,Չէ, չէ, ոչ մի բան էլ չի կորել,,-վստահաբար ասացի, իսկ ոստիկանության ներկայացուցիչն շտապեց ահազանգի հեղինակի անձնագիրը լուսանկարել։Թվում էր, թե դրանով ամեն ինչ ավարտվեց․բայց՝հաջորդ օրը ոստիկանությունից հրավիրում են այդ ամեն ինչի մասին բացատրություն տալու եւ գրավոր հավաստելու առ այն, որ տանից ոչինչ չի կորել։Մնում էր՝հայտնի ֆիլմի Գարսեւանի նման ասեիր՝,,Այ մարդ ասինք չէ էլի նե՜տ․․․,,։Այդ պահանջն էլ բավարարվեց։
․․․Երբ 911 ծառայություն այցելության ժամանակ մեր հետ բանակցող աշխատակցին ասացի, որ Ռուսաստանում նման դեպքերում շատ շտապ գալիս են ու լուսամուտը բացում՝շարժավերելակի օգնությամբ, հեգնանքով ասաց․,,Է հա Ամերիկայում էլ կարող է վեռտալյոտով են գալիս,,։
Հիմա եթե դեպքը պատահեր որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի կամ փողատիրոջ հետ, կարող եք չկասկածել, հարցը կես ժամում կկարգավորվեր․ շարժական վերելակ էլ կճարվեր, ոստիկանության ներկայացուցչի անհրաժեշտություն էլ չէր լինի/ու դրա հետեւանքվ գործողություններն սկսելու երկարաձգում/, բայց քանի որ մեր երկրում ,,խոշոր խաղացողների,, համար այլ խաղի կանոններ են գործում, շարքային քաղաքացիների համար՝այլ, ուստի մարդիկ պարտադիր պետք է անցնեն տառապանքի ուղիներով, դեւ վերջում էլ գնան ոստիկանություն՝բացատրություն տալու․որպես օրինապաշտ քաղաքացի։Մեռնեմ օրենքին։Բա ի՞նչ․․․
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր,ազատ լրագրող, բլոգեր