пятница, 31 августа 2018 г.

,,Վեոլիայից,, չպրծած՝էլցանցի ձեռն ընկա՞նք․․․․

Մինչ կառավարությունը մի՜ն․․․երկու՜․․․․մտածում է հոսանքի սակագինը մեղմելու մասին, ու այդ առթիվ քննարկումներ թե լսումներ են նախատեսվում, ,,Հանրապետականի,,տիրույթներից դեռ դուրս չեկած ՀԷՑ-ը մին,էրկու, մին,էրկու՝հարձակման է անցել բնակչության նկատմամբ ու ստիպում է պայմանագիր կնքել․այսինքն՝բնակչությունը, որ կարող է նաեւ անեկամուտ լինել, պետք է ,,ղազագիր,, ստորագրի, որ ինքը համաձայն է հոսանքի բարձրացված սակագնով վարձ մուծի ամեն ամիս/բնականաբար, եթե եկամուտ չունի, չի էլ կարող մուծել, ու, բնականաբար, հայտնվում է ՀԷՑ-ի ու ՀՀԿ-ի ձեռքին, սոցիալական պատանդի կարգավիճակում, խորհրդարանական ընտրությունների շեմին/։

Հենց հիմա Վանաձորում էլցանցի տեսուչները տնետուն ընկած՝բնակիչներին ,,ղազագրի,, են հրավիրում։


Մեծարգո վարչապետ, պարոն Փաշինյան, կարծում ենք, դուք իրավասու եք պահանջել դադարեցնել պայմանագրերի կնքումը, քանի դեռ հոսանքի սակագնի քննարկումներ չեն եղել։Միաժամանակ ակնկալվում է կառավարության կողմից ԽՍՀՄ ավանդների վերադարձման գործընթաց․որքան շուտ, այնքան՝լավ, որպեսզի մարդիկ ՀԷՑ-ից ու այլ կոմունալ վարձերից ճորտային  կախվածության մեջ չընկեն ու բնակարանները հետմահու չնվիրաբերեն ՀԷՑ-ին։Բա եթե մարդը կայուն եկամուտ չունի, ո՞րտեղից պետք է վճարի։Իսկ հոսանքի թանկացումից հետո քաղաքացիների վզին մեծ պարտքեր են կուտակվել, արդեն երկու տարի է, սուբսիդավորումը հանվել է,կառավարությունն էլ օգոստոսից սկսեց սուբսիդավորել միայն ,,աղքատության նպաստառու,, կոչվող խավի հոսանքի վարձը․մինչդեռ անապահովները շատ ավելի մեծ թիվ են կազմում․նշենք,որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք սուբսիդավորվում էր մինչեւ 250կվտ ծախսը՝անկախ բնակչության ,,նպաստառու,, լինել-չլինելու հանգամանքից։Ի վերջո հո չե՞նք գնալու ազգովի հանրապետության հրապարակում ոտքներս շղթայակապ անենք, բերաններս էլ կարենք/կամ ամեն մեկն իր մարզկենտրոնի կամ քաղաքի հրապարակում ոտքերը շղթայակապ անի ու ասի՝ կամ վարձերից մեզ ազատեք, կամ մեր հալալ քրտինքով աշխատած ու հետ գցած ԽՍՀՄ ավանդները վերադարձրեք/։

Այնպիսի տպավորություն է,թե ՀՀ քաղաքացիներն ապրում են միմիայն վարձ մուծելու համար ,ու ամբողջ տարին պետք է մտածեն, թե որտեղից գտնեն այդ անտակ վարձերի տակառը լցնելու միջոցներ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

четверг, 30 августа 2018 г.

Ամենամեծ ,,ղալաթը,, ջրային տնտեսությունը վաճառելն էր, երկրորդ ,,ղալաթը,,՝սակագնի ռեկորդային բարձրացումը հաստատելը

,,Վեոլիան,, կառավարությանը ,,հրավիրում,, է երկխոսության՝ԱԱԾ-ի բացահայտումներից հետո/այս մասին այսօր իրազեկեց Հանրային-1-ը․որպեսզի, իբր, դադարեցվի ,,Վեոլիայի,, նկատմամբ ,,կեղտոտ արշավը,,/

Իսկ ոչի՞նչ, որ ԱԱծ-ն էլ, ,,Վեոլիայի,, դեմ դուրս եկած Հայջրմուղն էլ, կառավարությունն էլ՝ հենվում են բազմաթիվ բնակիչների բողոքների վրա։Ո՞վ է թույլ տվել՝ առանց քաղաքացիներին իրազեկելու, գրավոր ծանուցելու, առանց հանրային լսումների, առանց 4 ամսյա ժամկետում որոշումը ՀԾԿՀ կայքում տեղադրելու ոչ միայն ջրի վարձը բարձրացնեն 5 անգամ/անջրաչափ բաժանորդների պարագայում/, այլեւ՝այդ ապօրինի սակագնով ամեն ամիս  թիվ ,,նկարեն,, ու այդ թվով ,,պարտք,, գոյացնելով դատարան քարշ տան ՀՀ անեկամուտ բնակիչներին։Հիմա ու՞մ արշավն է ,,կեղտոտ,,։Ընկերության տնօրենը պատճառաբանում էր, թե սակագնի բարձրացումը հաստատել է կառավարությունը․ո՞ր կառավարությունը, նախանախո՞րդ, Կարեն Կարապետյանի՞․․․․,,Վեոլիան,, տեղյակ չի՞, որ երկրու՜մ․․․․․իրավիճակ է փոխվել, իրավիճա՜կ․․․նախորդ կառավարության հաստատած տխրահռչակ որոշման՝ջրի վարձի ռեկորդային բարձրացման/2016թվի նոյեմբերի/ չեղարկելու ժամանակն է եկել։Վթարային շենքի բնակարաններում ապրող մարդկանց գլխին մի օր փուլ է գալու երկրաշարժից հետո շուրջ 29 տարի չնորոգված սանհանգույցի առաստաղը,բայց ոչ նորոգելու եկամուտ ունի, ոչ էլ ջրաչափ տեղադրելու տեխնիկական հնարավորություն, քանի որ այդ ամենը ռիսկային է թե տեխնիկական, թե ֆինանսական առումով․․․․բա մեկը չկա՞ ֆրանսիացի սեփականատիրոջը հայերեն բացատրի սա։ Ի վերջո քանի՞ տարի պետք է բղավենք այս մասին՝ռեսուրսներ ծախսելով։Էլ բանուգործ չունե՞նք․․․․․եթե անգամ ,,երխկոսություն,, կայանա կառավարության ու ,,Վեոլիայի,, միջեւ, ապա դա պետք է լինի այդ տխրահռչակ որոշումը չեղարկելու պայմանով, ոչ թե սպասել, որ գաղութատերը հիմա էլ նոր սակագին փաթաթի բնակիչների վզին՝,,ջրի կորուստները,, վկայակոչելով։Ի՞նչ է, աղետի գոտու անջրաչափ բաժանորդն օդից փող է բռնու՞մ, որ ամեն ամիս 5400դրամ սակագնի պայմանագիր/ավելի ճիշտ՝,,ղազագիր,,/ կնքի, ու դեռ մեկուկես տարի այդ սակագնով ,,սարքած,, ,,պարտքը,, ,,վիզ,, վերցնի։Ժողովրդին ,,լոխի,, տեղ է՞ դրել նեոգաղութատերը։Մի հատ էլ վկայակոչում է, թե ,,,կառավարությունը հաստատել է բարձր սակագինը,,։Այ հենց մեծ ,,ղալաթը,, ոչ միայն նախորդ կառավարության կողմից ջրային տնտեսության վաճառքն էր, այլեւ՝սակագնի անտրամաբանական բարձրացումը։Իսկ թե դա որքանով կապ ունի ջրային ոլորտի պաշտոնատարների՝Փարիզ կատարած ուղեվորության եւ այն որպես սակագնի բարձրացումը հաստատելու ,,պարգեւավճար,, համարվելու հետ, թող պարզեն համապատասխան մարմինները։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

воскресенье, 26 августа 2018 г.

Վերջապես կոռուպցիայի դեմ պայքարը հասավ ,,Վեոլիային,,

Ու՞մ օգտին են պտտվում 2017թվի հունվարի ջրի վարձի մուծումները․դրանք է՞լ են մեկնել Փարիզ՝,,փորձի փոխանակման,,

-----------------------------------------------------------------------------------------------------

Վերջապես,վերջապե՜ս․․․2 տարվա ահազանգերս ու բողոքներս՝ընդդեմ,,Վեոլիայի", տեղ հասան/ինչ խոսք՝իշխանափոխության արդյունքում/։ԱԱԾ-ի սկանդալային բացահայտումների շնորհիվ պարզվել է,որ ՀԾԿՀ նախագահ/արդեն՝նախկին/Ռոբերտ Նազարյանն ու ջրային ոլորտի թանկացումները վավերացնող մի քանի պատասխանատուներ անձնական շահագրգռություն են ցուցաբերել՝ջրի սակագնի բարձրացումն 2017թվին կազմակերպելով,ու դրա համար ,,Վեոլիայի,, կողմից ,,խրախուսվել,,են Փարիզի ուղեգրով։Այդ առթիվ ՀԾԿՀ նախագահը երեկ հեռուստատեսությամբ արդարանում էր, թե ուղեւորությունը եղել է ,,փորձի փոխանակման,,նպատակով։Դե իհարկե, գնացել են պարզելու, թե էլի ինքա՞ն կարող են ջրի վարձը թանկացնեն՝անապահով խավերի հաշվին, որ անցնեն միջազգային չափանիշներին․մոռանալով, որ ՀՀ շարքային քաղաքացին, առավել եւս՝վթարային շենքի բնակիչ,ֆրանսիացու եկամուտը չունի․ու կարող է անգամ անեկամուտ լինել/որովհետեւ ի տարբերություն ֆրանսիացի գործազուրկների, ՀՀ գործազուրկները նպաստից էլ են զրկված՝նախկին իշխանության թեթեւ ձեռքով, պաշտոնատարների ու պատգամավորների աշխատավարձերը կրկնակի բարձրացնելու ֆոնին/։Հետո էլ արդարանում էր, թե իր հանձնաժողովն ընդամենը դակիչ մարմին է։Այ դրա հետ լիովին համամիտ ենք, ու քանիցս ենք այդ հանգամանքն արձանագրել, որ ՀԾԿՀ-ն սուսուփուս հաստատում է կոմունալ վարձերի բարձրացման հայտերը՝դակիչ մարմնի դեր կատարելով/։Այդ հայտարարությամբ Նազարյանը նաեւ անուղղակի խոստովանում է, որ իր ղեկավարած կառույցն ընդամենը կատարող գործիք է եղել՝նախկին իշխանության ձեռքին։

Ժողովրդին անամոթաբար թալանել են 2 տարի շարունակ/2016թ․ջրային տնտեսության ամբողջ ցանցը ,,Վեոլիայի,, տնօրինությանը հանձնելու արդյունքում/, ջրի սակագին բարձրացրել, ու այնքան գաղտնի են վավերացրել այդ բարձրացումը, որ անգամ Լոռու մարզային տեղամասում 2017թ․հունվարի դրությամբ տեղյակ չէին ջրի վարձի բարձրացումից, ու չգիտեին, թե իրավական ի՞նչ հիմնավորումով է բաժանորդների անդորրագրերին հայտնվել ահռելի գումար, բաժանորդներին էլ խորհուրդ էին տալիս դիմել ,,Վեոլիային,,/որն այդ ժամանակ անգամ ինտերնետային կայք չուներ, ինչն արձանագրել է նաեւ ,,Արմենիայի,, ,,Սուր անկյունը,,/։Ջրի սակագնի բարձրացումն անգամ ՀԾԿՀ-ի ինտերնետային կայքում չէր տեւական ժամանակ տեղադրվում/որպեսզի այն որպես նորմատիվային ակտ բողոքարկելու 4 ամսյա ժամկետն անցնի/։Եվ այս կարգի հանցավոր դավադրությունը՝ժողովրդի հանդեպ, ,,պարգեւատրվել,, է Փարիզի ուղեգրով/երեւի նախկինների համար Փարիզի ուղեգիրը շահարգռելու միջոց է եղել՝այդ իշխանության օգտին ապօինություններ կատարողների համար․ներառյալ՝ընտրական ապօրինությունները, ձայներ բերելը, որի առթիվ անգամ ձայնագրություն էր հայտնվել համացանցում/։

ՀՀ նախորդ կառավարության հետ լավ համաձայնեցված ծրագիր է եղել ջրի սակագնի բարձրացումը, քանի որ դավադրաբար 5400դրամ դարձրած, այնուհետ՝5800-ի հասցված սակագինն այս տարվա մարտից, մինչեւ թավշե հեղափոխությունը, սուբսիդավորվում էր 400դրամի չափով, այնպես, ինչպես սուբսիդավորվում էր 18-ից 19 դրամի հասցված սակագինը՝ջրաչափ ունեցողների համար/հետո սուբսիդավորումը կվերացնեին, ու կթողնեին բարձրացված գումարը/։Սա պետական դավաճանություն է՝ազգի, քաղաքացու, ժողովրդի նկատմամբ, որ իրականացվեց նախորդ վարչապետ Կարեն Կարապետյանի ձեռամբ/.փաստորեն, Ռուսաստանից հրավիրել էին ,որ գա ջրային ոլորտը վաճառի օտարերկրյա սեփականատիրո՞ջ, թե՞ որ 7000մարդու մեկ օրում դարձնի ՀՀԿ՝շնորհիվ վարչական լծակների պետական ապարատում ու Հայ-ռուս գազարդում/։Հատկանշական է, որ ջրի վարձի բարձրացումը միայն անդորրագրերի վրա էր երեում, իսկ այդ առթիվ, փաստորեն, ամիսներ շարունակ ոչ մի պաշտոնական տեղեկություն չկար։Եվ սկսած 2017թվի հունվարից, այդ մասին ահազանգել եմ թե համացանցում/ու տարածել ֆեյսբուքյան առաջատար խմբերում՝ ֆինանսկան ռեսուրսներ ծախսելով/, էլեկտրոնային նամակներ ուղարկել համապատասխան կառույցներին/տարածքային նախարարություն, Հանրային խորհուրդ, վարչապետի գրասենյակ, կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, արդարադատության նախարար, Հասարակական պաշտպանների միություն, մի շարք իրավապաշտպաններ, ՀՀ նախկին նախագահ, անգամ՝հայ ժողովրդի արժանավոր զավակ ու մեծ հայրենասեր, ֆրանսիայի քաղաքացի Շառլ Ազավուրին բաց նամակ ուղարկեցի/։Ու փոխանակ ,,Վեոլիան,, պատժվեր, փոխանակ համապատասխան մարմինները ,,Վեոլիային,, պատժեին, ես պատժվեցի, երբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից մի անկապ պատասխան ստացա, որում չկար իմ բողոքի պատասխանը․կամ չէին հասկացել, կամ՝ձեւացրել էին, թե չեն հասկացել բողոքի բուն էությունն ու ինձ խորհուդ էին տվել ջրաչափ տեղադրել/այն դեպքում, երբ պարզաբանել էի, որ վթարային վիճակում գտնվող, 30 տարի չվերանորոգված ու խարխլված սանհանգույց ունեցող բնակարնում ջրաչափի տեղադրումը խրախուսելի չէ ու մեծ ծախսեր է պահանջում/․ ստիպված եղա կրկին դիմել՝պարզաբանելով խնդիրն ավելի մանրամասն․դա էլ՝ լրիվ անարձագանք մնաց։ Իսկ ամիսներ անց, երեւի թե քաջատեղյակ լինելով, որ իմ բողոքները պարզապես ,,ջրվել,, են, ,,Վեոլիան,, ոգեւորված հակագրոհի անցավ ու իմ դեմ դատական հայց ներկայացրեց՝այդ ապօրինի սակագնով ,,սարքված,,,,պարտքի,, պահանջով/որի մասին տեղեկացա 2017թվի տարեվերջին՝որպես նախատոնական անակնկալ/։Եվ, չնայած մի քանի դատական նիստից հետո/որոնք կանոնավոր լուսաբանել եմ համացանցում/ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն այնքան խոհեմ գտնվեց, որ իմ հիմնավոր հակափաստերի ճնշման տակ այս տարվա ապրիլին մերժեց ինձնից 33700դրամ գումար բռնագանձելու ,,Վեոլիայի,, որոշումը, սակայն, քանի որ դատարանն այդ գործի շրջանակում իրավասու չէր ջրի նոր, ապօրինի, ՀՀ քաղաքացու շահերից չբխող սակագինը չեղարկել, ուստի ,,Վեոլիան,, մինչ օրս շարունակում է այդ ապօրինի վարձը փաթաթել անջրաչափ բաժանորդների վզին ու դեռ պարտադրել, որ այդ սակագնով պայմանագիր կնքեն/որ նույնն է թե ջրաչափ ունեցող, թե չունեցող բաժանորդների համար/։Դա ավելի շուտ ոչ թե պայմանագիր է, այլ՝,,ղազագիր,,/ինչի մասին քանիցս ենք ահազանգել/։

,,Վեոլիայի,, կողմից բաժանոդներին կեղեքելու երկրորդ տարբերակն էլ ջրային ցանցը վերցնելու անցումային փուլն իր օգտին ծառայեցնելն էր, երբ 2017թվի հունվարին բաժանորդների մուծած գումարները ,,Վեոլիան,, ,,ուրացավ,,/ամբողջ հանրապետության մասշտաբով/, ու այդ գումարները հաջորդ ամսում չկային անդորրագրերի մեջ․եւ միայն մեկ տարի անց, քաղաքացիների բողոքներին ի պատասխան՝ընկերության գործադիր տնօրենը/ում անունը երեկ հանդիպեցինք ,,Վեոլիայի,, կողմից ,,պարգեւատրվածների,, ցուցակում/, պատասխանում է, թե այդ գումարները գնացել են նախորդ ընկերության՝Հայջրմուղ գրասենյակի հաշվեհամարներին, ու բաժանորդներին խորհուրդ է տալիս դիմել նրանց ու պահանջել, որ այդ գումարները փոխանցեն ,,Վեոլիայի,, օգտին։Առ այսօր հայտնի չէ, թե ի վերջո ու՞ր են գնացել, ու՞մ օգտին են պտտվում 2017թ․հունվար ամսվա մուծումները, միգուցե դրանք է՞լ են մեկնել Փարիզ՝,,փորձի փոխանակման,, նպատակով։

,,Վեոլիայի,, աճպարարության երրորդ տեսակը վերաբերվում է մինչեւ 2017թվի ջրի վարձի մուծումների տվյալների բազայի ոչնչացմանը․սրա մասին էլ ենք ահազանգել․ի՞նչ նպատկով է ոչնչացվել տվյալների բազան, միգուցե՝որոշ պաշտոնատարների հաշվեհամարները չերեւացնելու՞, որպեսզի ,,ջրվեն,, համակարգի հանդեպ ունեցած պարտավորությունները։Հուսով ենք, այս եւ այլ հարցերի պատասխանները կտրվեն հանրությանը՝ԱԱԾ-ի հետագա ուսումնասիրությունների արդյունքում։

Հուսանք նաեւ, որ ԱԱԾ-ի բացահայտումներից հետո կչեղարկվեն ,,Վեոլիայի,, ապօրինի պայմանագրերը, կչեղարկվի 2016թ․ նոյեմբերի տխրահռչակ որոշմամբ անջրաչափ բաժանորդների համար սահմանված ջրի սակագնի բարձրացումը՝կայուն 5400 դրամ դարձնելու վերաբերյալ/նախկին անձաքանակ 1100դրամ վարձի փոխարեն/։Իսկ 2013թ․ՀՀ նախկին նախագահի կողմից մեդալ ստացած/,,հայրենիքին մատուցած ծառայությունների համար,, հիմնավորումով/ ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը կզրկվի այդ մեդալից։Հիշեցնենք, որ առհասարակ ջրի վարձի բարձրացումն սկսվեց 2010թվից, 2008թվի նախագահական ընտրություններից հետո, երբ 760 դրամը սակագինը հասցվեց 1100դրամի, ու Ռոբերտ Նազարյանը պաշտոնավարում է հենց 2010թվից։Նրա ձեռամբ են հաստատվել առհասարակ բոլոր տեսակի վարձերի բարձրացումներն՝սկսած 2010թվից։Ժողովրդին կեղեքելուն նպաստելը կոչվում է ,,հայրենիքին մատուցած ծառայությու՞ն,,։Չի կարելի արատավորել հայրենի մեդալի պատիվը։Թավշե հեղափոխությունն իր մեջ պետք է ներառի նաեւ արժեհամակարգային հեղափոխությունը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր