воскресенье, 28 октября 2018 г.

                                            ԲԱՑ ՆԱՄԱԿ

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո վարչապետի ժ/պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան․թույլ տվեք նկատել, որ ՝մինչ ձեր կառավարության ոչ այնքան հաջող կադրային քաղաքականությունն արդարացնելու համար Ձեր կողմնակիցներից ոմանք պատճառաբանում են կադրերի պակասը, Ձեր մրցակից քաղաքական ուժն արդեն նախաձեռնողականություն է ցուցաբերում եւ կադրերի բանկ ստեղծում՝ստվերային կառավարություն ձեւավորելու նպատակով, եւ համացանցային կոչով արդեն իսկ հայտարարությամբ դիմել է ՀՀ քաղաքացիներին։Իսկ դա նշանակում է, որ այդ ուժը կարող է խորհրդարանական ընտրություններին ոչ միայն ձայներ տանել ձեր ճամբարից՝քաղաքակիրթ ճանապարհով, այլեւ՝միգուցե մեծամասնություն կազմել՝փոխելով երկրի արտաքին քաղաքական կուրսը, որ կարող է վտանգավոր լինել երկրի համար/իսկ աշխատանք փնտրող ՀՀ քաղաքացու համար կարող է միեւնույն լինել, թե քաղաքական որ ուժը կգնահատի իր կարողությունները/։Ըստ այդմ, եթե ցանկանում եք, որ երկրում աղքատությունը չխրախուսվի/դրանից բխող աղետալի հետեւանքներով/, ինչի մասին քանիցս եք հայտարարել, ուստի երկրի հանդեպ տիրոջ, ինչպես նաեւ՝ հպարտ քաղաքացու իրավունքից օգտվելով՝խորհուրդ կտայի ստեղծել կադրային բանկ՝յուրաքանչյուր մարզպետարանում,որտեղ կհավաքագրվի մարզի ողջ մտավոր պոտենցիալը, եւ որտեղ կարող են դիմել նաեւ այն քաղաքացիները, ովքեր ունենալով համապատասխան մտավոր կարողություններ ու գիտելիքներ, անտեսվել են նախորդ կառավարության կողմից, քանի որ չեն ունեցել համապատասխան թիկունք, կապեր եւ ֆինանսական հնարավորություններ։Միաժամանակ տեղին կլինի,եթե հանձնարարվի ՀՀ զբաղվածության կենտրոններին/սոցապ եւ աշխատանքի նախարարության միջոցով/, որպեսզի իրենց համացանցային էջերն առավել մանրամասն նշեն թափուր աշխատատեղերի առկայության մասին, որպեսզի աշխատանք փնտրողներն ստիպված չլինեն զուր տեղը հասնել գործազրկության կենտրոններ, եւ դեռ աշխատանքային գրքույկներն էլ այնտեղ ,,պատանդ,, դնեն/քանի որ մինչ օրս գործող կարգն է այդպես պահանջում/, մինչդեռ դրանք կարող են ամեն րոպե անհրաժեշտ լինել աշխատանք փնտրողին, եւ, որպեսզի աշխատանք փնտրողները հնարավորություն ունենան առավել արագ հաղորդակցվել գործատուի հետ, եւ ոչ թե՝կենտրոնի միջնորդությամբ կամ՝տարին մեկ՝տոնավաճառից տոնավաճառ։Ի՞նչ շահ ունի աշխատանք փնտրողը, որ հասնի գործազրկության կենտրոն/եթե նպաստն էլ վերացել է ՝նախորդ կառավարության կողմից, բայց՝այսօրվա պատգամավորների ձեռամբ/, ու ավելորդ թղթաբանության հումք դառնա։

Անհրաժեշտ է նաեւ, որ զբաղվածության կենտրոնների ֆեյսբուքյան էջերն ավելի շատ՝ թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններ ներկայացնեն, քան՝կենտրոնների աշխատանքը լուսաբանեն։Հայտարարություններում  պետք է նաեւ նշվեն ժամկետների մասին, որպեսզի կենտրոն այցելող քաղաքացին չպարզի, որ տվյալ հայտարարությունն արդեն ժամկետանց է։Միաժամանակ պետք է պետական կառույցներին պարտադրվի՝թափուր աշխատատեղերի մասին/որոնք քաղծառայողի կամ դեպարտամենտի մրցույթով չեն նախատեսված/ հայտնել զբաղվածության կենտրոններին։

Հուսով եմ, նամակս չի անտեսվի եւ համապատասխան հանձնարարականներ կարվեն Ձեր կողմից թե աշխատանքի եւ սոցապ նախարարությանը, թե տարածքային կառավարման նախարարությանը, թե մարզպետարաններին։

Հարգանքով՝

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր, 

28․10․2018թ․