пятница, 31 мая 2019 г.

Ու՞մ համար է ,,լացում,, անցումային արդարադատությունը

Մեկ տարի առաջ Վանաձորի քաղաքապետարանի՝տնակների հարցերով զբաղվող մարմնից այցելել են Վանաձորի քիմիագործների թաղամասի տնակային ավան, որ ի՞նչ անեն, եթե ոչինչ չէին անելու՝ բնակիչների խնդիրներով զբաղվելու ուղղությամբ։Աշուն-գարուն ժամանակահատվածում էլ բնակիչներին 3 անգամ տարել-բերել են քաղաքապետարան՝հաշվառելու եւ կրկին ու երիցս հաշվառելու, որ տեսնեն ,,ով՝սաղ, ով՝մեռած,,․․․իսկ այս գարնանն էտված ծառերի գերաններն էլ էլի լավ է, որ ամառնամուտին հասցրին մի քանիսին՝անցնցում ձմեռ անցկացնելուց հետո/նախորդ էտից ,,փայ չհասավ,, բոլորին․ԽԾԲ-ով էր երեւի, չնայած՝դիմումներ գրել էլ տվին, գլխների տակ էլ փափուկ բարձ դրին, թե ,,դուք հանգիստ մնացեք, ձեր փայտը կհասցվի,,․բայց՝խոստացողի ձեռքից այդ գործը վերցրին, նորանշանակն էլ արդեն ,բնականաբար, կարող էր ,,իրավասու չլինել,, այլ պաշտոնյայի խոստման համար․․․․Լավ, գերանները հասցրիք՝լավ արիք/լավ է ուշ, քան՝երբեք/, բա չեք մտածու՞մ, թե միայնակ,անժառանգ թոշակառուն ո՞նց է ջարդելու այդ գերանները, հիմա էլ ընկնելու է ,,դրուժբա,, ման գա՞, որ սղոցի գործը գլուխ բերի՝,,փողին մուննաթ,, տարբերակով․․․մանավանդ, եթե տվյալ թոշակառուն այն թաղամասի բնակիչ է, որ 8-10 տարի առաջ դավադրաբար զրկվել է ջրամատակարարումից էլ, կոյուղու համակարգից էլ, ու երեւի թե 8-10 տարի է՝ջուր է կրում ավելի քան 50-100մետրից․․․․Արդյունքում՝ժամանակ առ ժամանակ տղամարդու նման փայտ ջարդող, որեւէ կամեցողից սայլակով փայտ քարշ տվող ու օրական 20լիտր ջուր կրող/5 լիտրանոց տարաներով/, միայնակ, անժառանգ թոշակառու, նախկին երկարամյա քիմիագործ, բռնադատվածի ժառանգ Քնարիկ Պապիկյանը ժամանակ առ ժամանակ առողջականի հետ կապված ծանր խնդիրներ է ունենում, որի հետեւանքով երեկ ուշ երեկոյան վերջինիս այցելել է շտապօգնությունը, անհրաժեշտ օգնություն ցույց տվել, խորհուրդներ տվել, մինչեւ սկսի բուժզննում անցնել՝պետպատվերի շրջանակներում, որն ավելի մեծ փորձություն ու քար-առողջություն է պահանջում, քան՝ջուր կրելը, որովհետեւ անալիզ հանձնելու, ռենտգեն անցնելու համար պետք է մի քանի օր վազեցնեն հիվանդին/թե որ դիմանա/։

,,Էս կաբինետով վազվզի, էն կաբինետով վազվզի,մատից անալիզ տուր, ոտից անալիզ տուր, դիշի-նե դիշի,գնալ-գալուց հետո ավելի եմ վատացել․․․հիմա էլ ասում են մի քանի օր սպասի, մինչեւ շաբաթ կիրակին անցնի, տենանք անալիզի պատասխաններն ինչ են ասում, որ եզրակացություն տանք․․․է կարող է ես էդ ընթացքում չդիմանամ․․․,,-դառնությամբ նկատում է Քնարիկը,ում, ըստ էության՝հիվանդանոցային համալիր ստուգում է պետք՝պետպատվերի շրջանակներում, բայց, ըստ տեղեկությունների, դրա համար հատուկ հերթագրում է պետք, ու անգամ շաբաթներով սպասում․․․շտապօգնությունը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխել, պատճառաբանելով, թե իրավասու չէ․բա էլ ի՞նչն է փոխվել հեղափոխությունից հետո, առողջապահության համակարգում․․․իսկ հիվանդությունը չի սպասում․․․ու կարող է շատ ծանր հետեանքներ ունենալ․առավել եւս՝30 տարի շարունակ տնակում բնակվող միայնակ ,տարեց թոշակառուի համար, որին թաղամասային բժշկուհին/ որ հավանաբար Քնարիկի տարիքին լինի, եթե ոչ՝ավելի մեծ/, խորհուրդ է տվել․․․․ծերանոց գնալ։,,Դուք ուզում եք, որ ես երկու օր հետո մեռնե՞մ,,-դառնությամբ նկատել է Քնարիկը, որ սարսափում է ,,ծերանոց,, բառից․․․սիրում է իր անկախությունն ու ինքնուրույնությունը, բայց կյանքի հանդեպ մեծ սիրով է լցված․․․․

․․․Կենցաղային խնդիրների մի ողջ կույտ է նստած տնակային թաղամասում․ինչպես Քնարիկը, այստեղ բնակվող մյուս ընտանիքներն էլ են ստիպված ջուր կրել 50-100մետր հեռավորությունից, զրկված մնալ կայուղատար համակարգից այն բանից հետո, երբ ,,ներքի թաղում,, գտնվող մի տարածք վաճառվել է նախկին քաղաքապետի կողմից, ու տարածքի սեփականատերն էլ այդտեղ շինարարություն է կատարել, ջրատար համակարգն ու կոյուղատար համակարգն էլ վերացրել․ու 8-10 տարի այդպես էլ ոչ մի պատկան մարմին չի մտահոգվում, թե ինչպե՞ս կարելի է այդ անմարդկային պայմաններում ապրել/մի քրեական գործ էլ հարկավոր է հարուցել այդ ոճրագործության հեղինակների դեմ․ահա թե ում համար է ,,լացում,, արդարադատությունը/․մի՞թե դժվար է ջրատար համակարգի կառուցումը, չէ՞ որ մենք 21-րդ դարում ենք․․․Կամ մի՞թե բռնադատվածի ժառանգը, երկարամյա քիմիագործն ու նախկին շախմատիստ-թենիսիստը պետության հանդեպ այնքան ,,ամագ,, չունի, որ գոնե նրան մի որեւէ արտոնություն հասցվեր, ոչ թե՝ծերանոցի ճամփան ուղղորդեին․․․բա մի սանատորիայի ուղեգիր էլ չէր հասնու՞մ 30 տարի տնակում տառապող բնակչին․ իսկ 30 տարի ինչու՞ է գտնվել տնակում․որովհետեւ երկրաշարժից հետո կառուցված որոշ շենքեր՝,,Տարոն,, թաղամասում, հանձնվել են անորակ, ուստի բնակիչները հրաժարվել են տեղափոխվել այնտեղ․․․/այդ առթիվ անգամ՝հանձնաժողով կազմվեց 98-ի իշխանափոխությունից հետո, քննարկումներ եղան Լոռու մարզպետարանում, բայց բնակիչներն այդպես էլ չստացան շինարարության համար խոստացված գումարները, որ պետք է տրվեր անորակ կառուցանողների կողմից, իսկ մեղավորներից ոմանք անգամ մեդալներ ստացան՝երկրաշարժի 20-ամյա տարելիցի կապակցությամբ/։

Այսպիսով՝երկրաշարժից տուժածները մի հատ էլ՝90-ականներին են տուժել, հետո էլ ՝1998թվի իշխանափոխությունից հետո․․․իրենք տնակներում տառապել են, մյուսները նրանց հաշվին հարստացել, ծլել-ծաղկել-բարգավաճել, դղյակների ու ,,մալումուլքի,, տեր դառել․․․Իսկ ո՞վ պետք է պատասխան տա այս աննախադեպ ոճրագործության համար, որ տեղի ունեցավ տարածքի վաճառքի արդյունքում․մեկի ջրազրկման հաշվին՝մյուսի համար շինարարություն է արվել․եւ որն է ամենահետաքրքիրը․այդ շինարարությունն էլ նպատակային չէր, փաստորեն, քանի որ տարիներ շարունակ՝մի ցուցանակ է հայտնված,որի վրա գրված է ,,վաճառվում է,,։ Ինչպես նշել ենք մի առիթով, Պապիկյանը մեծ սեր ունի կենդանիների հանդեպ, իր համեստ թոշակ-նպաստի պայմաններում պատսպարում է կատուների ու շների,մայրական հոգատարություն ցուցաբերում վերջիններիս հանդեպ․․․արտերկրում նման մարդկանց արտոնություններ են հասնում, իսկ մեր երկրում ճնշու՞մ են․․․

,,Ցավ քիչ ունեինք՝ծաղիկ էլ հանեցինք,,․ ժողովրդական ասացվածքն այս դեպքին է վերաբերվում․2 ամիս առաջ էլ Քնարիկի տնակից գողություն կատարած մի երիտասարդ ստահակի հայտնաբերեց ոստիկանությունը՝թարմ հետքերով գնալով ու վերջինիս մոտ գտնվող Պապիկյանի բջջայինն ու գողացված 1000դրամն առգրավելով․բայց մինչեւ հիմա՝Պապիկյանին ետ չի հանձնվել գողոնը․սա անփութությու՞ն է, դիտավորությու՞ն, թե՞անտարբերություն․․․․միգուցե հենց այդ դեպքից հետո/երբ Պապիկյանին որպես տուժող գիշերով տարան ոստիկանության բաժանմունք՝վկայություն տալու/Պապիկյանի մոտ առողջության վատթարացում է տեղի ունեցլ․չէ՞ որ նրա մոտ կարող էր ուժեղ սթրես առաջանալ՝իր գաղտնի շրջանով․․․

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

пятница, 24 мая 2019 г.

Նախկինում կայացած ապօրինի դատական վճիռների հրապարակայնացման կոչ՝տուժողներին ուղղված․ի՞նչ միջոցների հաշվին

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը երեկ կոչ արեց դատարանների ապօրինի որոշումներից տուժած քաղաքացիներին՝հրապարակել այդ որոշումները/այսօր էլ ԱԺ լսումների ժամանակ, որ նվիրված էր անցումային արդարադատությանը, մի մասնակից գրեթե նույնն առաջարկեց՝որպես օգնություն փաստահավաք խմբին/ԻԻսկ դա որեւէ օգուտ տալու է՞ այդ ապօրինի որոշումներից տուժածներին կամ նրանց հարազատներին, իրավահաջորդներին, բացի՝նոր ֆինանսական ծախսերի մեջ ներքաշվելը, թե՞ ուղղակի այդ վճիռներն օգտագործվելու են որպես զենք՝դատավորների դեմ։Հրապարակայնություն եք ուզու՞մ՝դրամաշնորհային մրցույթ հայտարարեք, որին մասնակցելու իրավունք ստանան կայքեր, բլոգներ, իրավական թեմաներ, կոռուպցիոն թեմաներ  լուսաբանող  անկախ լրագրողներ․․․Կամ ինչու՞ միայն դատավորների ապօրինի վճիռները․համայնքապետերը քիչ ե՞ն ապօրինի որոշումներ կայացրել, ԲՇՏ-ների լուծարումը, ձեւական ստորագրություններով, ձեւական ժողովներով համատիրությունների ստեղծումը ապօրինություն չէ՞/որի առթիվ անգամ  դատախազության կողմից իրավական գնահատական է տրվել՝դեռ 1998թվի իշխանափոխության շեմին ու դրանից հետո,բայց՝մեղավորները չեն պատժվել, իսկ տուժողները, որ այդ մասին ահազանգել են իրավապահ մարմիններին, թերթերին․ ավելի շատ են ճնշման ենթարկվել, ընդհուպ՝մինչեւ ընտանիքի նկատմամբ հալածանքներն ու բոլոր տիպի օդերի հաջորդաբար փակում ը/սա՝իմ անձնական դառը փորձից/․․․Իսկ մի՞թե անցումային արդարադատության մեջ չի մտնելու այն, որ մարդիկ հարկադրանքով դիմում են գրել՝աշխատանքից ազատվելով/բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտի կամ ճնշման արդյունքում/։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ