среда, 28 августа 2019 г.

Մեծ թափով շարունակվում է նախորդ իշխանությունների օրոք տեղի ունեցող ապօրինությունների գործընթացը Վանաձորում:Կ.Դեմիրճյան 28 շենքի դիմաց գտնվող աղբարկղերի տեղափոխությունը, փաստորեն, նպատակ էր հետապնդում մայթին կից գազոնի վրա շինարարություն սկսելու.եւ սա այն դեպքում, երբ հարակից շենքում բնակվում է քաղաքի գլխավոր ճարտարապետը, որի լուռ հսկողության ներքո էլ դեռ անցած տարի, հեղափոխության օրերին ընթանում էր 26 շենքին կից ապօրինի կցակառույցի շինարարությունը, որի մասին քանից ենք ահազանգել սույն բլոգում.բայց լսո՞ղն ով է, մենք միայն անունով ենք ,,իրավական,, ու ,,ժողովրդավարական,,:Եվ սա՝իբր ,,Նոր Հայաստանում,, կամ ,,Վանաձորի Նոր էջում,,.որի գլխին էլ 2016թվին կանգնած է հին քաղաքապետի 17 տարվա ,,գործի շարունակողը,,՝դեռեւս ՀՀԿ-ի օրոք ,,ընտրված,, բայց՝դեռեւս հին իշխանության օրոք սահմանադրական դատարանի կողմից վերջինիս ընտրությունը ոչ լեգիտիմ ճանաչված:


...Դեռեւս 2003թվին հիշյալ գազոնի մի հատվածը թաղամասային ձեռնարկության մի նախկին տնօրենի կողմից /Վանաձորի նախորդ, ՀՀԿ-ական քաղաքապետի մերձավոր շրջապատից/  կանաչազրկվեց, որ վերջինիս համար ծառայի որպես մեքենայի երթեւեկության տեղանք/այդ մասին կա վկայություն ,,Առավոտի,, 21.12.2003թվի ,,Գործարարությունն ուղեկցվում է ապօրինի հատումներով,,հոդվածում,,/ հիմա էլ մյուս հատվածն է  նշանառության տակ ընկել.հնարավոր է, հարակից ծառն էլ կտրվի.հանուն ,,գործարարության,,՝մի ծառով ավել-պակաս...անտեր քաղաք, տեր չկա, տիրական չկա, վերահսկողություն չկա.......
...Կարող է՞ անկախությունից հետո նոր օրենք է ընդունվել, որ  գազոնների/սիզամարգերի/ վրա կարելի է շենք-շինություն կառուցել՝մենք տեղյակ չենք.... Տնակները հավաքեցին, որ հիմա քաղաքը ,,գեղական,, միահարկ կառույցներով հեղեղե՞ն....Ակնկալում ենք Լոռու մարզպետարանի արձագանքը:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր

вторник, 27 августа 2019 г.

Բարձր մինուսով տեսողությամբ մարդը, եթե ցանկանա ակնոց գնել, ապա եթե մայրաքաղաքում չի բնակվում, ստիպված է բախվել շատ բարձր գների հետ:Ու հետաքրքիրն այն է, որ բարձր միունսով տեսողության համար նախատեսված ակնոցների համար զեղչեր չեն գործում/եւ անգամ՝պատվերով կարող են լինել ակնոցները/,իսկ մյուսների համար գործում են:Ընդ որում, ,,օպտիկ,, ծառայություններ կան, որ ակնոցի գինը չեն նշում, այլ միայն զեղչի չափը/70 տոկոս, 30 տոկոս/, ինչն ակնհայտ գնային խախտում է, քանի որ կարող են ինչ գին ասես հրամցնել, հետո ,,զեղչել,,:Այն, որ ,,թանկանոց,, ակնոցներ վաճառող ծառայություններն են կցված համաբուժարաններին, կարող է խոսել այն մասին, որ դեղատնային ,,օպտիկներն,, ստվերում են:Ու միակ մխիթարությունն այս դեպքում այն է, որ համաբուժարանը, ի տարբերություն ստվերային ,,օպտիկի,,՝աչքի անվճար հետազություն է կատարում:Բայց քիչ է մխիթարական այն, որ համաբուժարանը ակնոց գնելու ուղեգիր է տալիս. որովհետեւ այդ ուղեգիրն էլ չի կարող զեղչելու հիմք հանդիսանալ՝թանկուկրակ ակնոցի/մինչեւ 18 հազար դրամ/ համար:Իհարկե ստվերային ,,օպտիկը,, համեմատաբար էժան է արտասահմանյան ֆիրմայի ,,օպտիկից,,.բայց՝անգամ ստվերային լինելը չի խանգարում, որ սրանք բարձր մինուսով ակնոցները սովորականից 4 անգամ ավել գնով վաճառեն, ու սովորական մինուսի դեպքում գինը կազմի անգամ 1800դրամ, բարձր մինուսի դեպքում՝սկսվի 6000դրամից.անգամ այն դեպքում, երբ վաճառողը միամտաբար, նախքան տնօրենի կարծիքը ճշտելը հայտնում է, որ գինը 3000դրամ է:

Ամենայն հավանականությամբ, նույն հասցեում գործող դեղատնային ծառայությունն ու օպտիկան նույն հասցեի տակ են, հարկերից խուսափելու նպատակով:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր

понедельник, 19 августа 2019 г.

Հայրենի արդարադատության անպերճանք թշվառությունը

Վանաձորցի միայնակ թոշակառու , 1937թ․բռնադատվածի ժառանգ, տնակային ավանի 30 տարվա բնակիչ Քնարիկ Պապիկյանից գողացված բջջայինն ու 1000դրամը Վանաձորի ոստիկանությունն ուղարկել է․․․․Արագածոտնի մարզ․,,մեռնեմ օրենքին,,

Ի պատասխան մեր՝օմբուդսմենի թեժ գծին արված ահազանգի/այն բանից հետո ,երբ ՄԻՊ ֆեյսբուքյան էջին ուղարկած նամակին ու բլոգային նյութին ի պատասխան ռոբոտը խորհուրդ էր տալիս զանգել ՄԻՊ թեժ գծին/, իրավաբանական խորհրդատվություն ստացանք հուլիսի 31-ին առ այն, թե ինչու մինչ օրս ոստիկանությունը Պապիկյանին չի հանձնում առգրավված բջջայինն ու ․․․․․1000դրամը/ով զավեշտ․ռուսների ասած՝,,սմեխ կուրյամ,,այսինքն՝եփած հավի ծիծաղն էլ կգա/։Եվ ահա, ՄԻՊ գրասենյակից շատ հիմնավոր փաստարկներով մեզ բացատրեցին այն, ինչն արդեն իսկ ոստիկանության քննիչը բանավոր/միայն բանավոր/ հայտնել էր նաեւ Պապիկյանին․այն էլ՝նրա հեռախոսային հարցումից հետո․գործն ուղարկվել է Արագածոտնի մարզ, որովհետեւ Պապիկյանի գործով կասկածյալը,չնայած գողության բացահայտման օրն արդեն իսկ խոստովանական ցուցմունք էր տվել եւ քննիչի ներկայությամբ բջջայինն ու 1000դրամը ներկայացրել ի տնօրինություն, սակայն քանի որ Պապիկյանը չի ցանկացել, որ երիտասարդ ավարային ,,նստացնեն,,՝ուստի վերջինս ազատ է արձակվել․բայց թե գործն ինչ է եղել՝անհայտ է․․պահել-ձգել-քաշքշել են այնքան, մինչեւ բաց թողնված գողը նոր գողություն անի, այս անգամ՝Արագածոտնի մարզում, ու գործը քննիչը որոշել է ուղարկել Արագածոտնի մարզ,, որ կցեն  Արագածոտնում հարուցված գործին, Պապիկյանին էլ ասել է, որ հարկ կլինի գնալ Արագածոտնի մարզ՝ցուցմունք տալու․․․․սա արդեն իսկական  ,,համ տնազ, համ վնաս է,, կրկնակի տուժողի համար, որ 30 տարի է՝տնակում է գոյություն քարշ տալիս ու 8 տարի է՝կենցաղային անհարմարություններ է քաշում՝կոյուղուց ու ջրից զրկվելով։Դա դեռ քիչ է՝մոտ մեկ ամիս առաջ մի քննիչ էլ է եկել, կրկին տեղազննություն կատարել, նախորդ քննիչի հասցեին ամոթանքներ հղել Պապիկյանի ներկայությամբ՝գործին ընթացք չտալու համար, հետո հեռախոսահամար տվել, որ զանգի այդ համարով, ու Պապիկյանն էլ զանգել է․․․․Հետո էս նոր քննիչը հին ու նոր վկաներ է հավաքել, նույն մարդկանց կրկին քննել, Պապիկյանին կրկին պտտեցրել տեղազննության վայրով, ինչի հետեւանքով տարեց կնոջ նյարդային համակարգը կրկին սկսել է տեղի տալ․․․․․Օմբուդսմենի հետ մեր հեռախոսազրույցը՝հուլիսի 31-ին, ընթացավ Պապիկյանի ներկայությամբ, եւ նրա մոտ գտնվող մեկ այլ բջջայինով, որ ժամանակավոր տրամադրել է բարին կամեցողներից մեկը․․․․Պապիկյանն ինքն էլ իր խնդիրը հուզված ներկայացրեց օմբուդսմենի իրավանին՝դեռ հուլիսի 31-ին, այնուհետ, այլեւս անկարող լինելով շարունակել զրույցը, հեռախոսը փոխանցեց մեզ․իրավաբանը, ճշտելով քննիչի անուն-ազգանունը, խոստացավ կապվել նրա հետ եւ հետո կապվել մեզ հետ․հաջորդ օրը, օգոստոսի 1-ին կապվեց եւ հայտնեց պատասխանն առ այն, որ գործն ուղարկվել է Արագածոտնի մարզ․․․․ինչն արդեն իսկ հայտնի էր Պապիկյանին։Միաժամանակ, ի պատասխան մեր խնդրանքի, խոստացավ իր եզրակացությունն ուղարկել նաեւ էլեկտրոնային փոստով․բայց՝առ այսօր ՄԻՊ գրասենյակից Պապիկյանի խնդրով պատասխան չենք ստացել․․․իսկ գործը նոր զարգացում է ստացել։Զանգահարելով հերթական քննիչի՝իրեն տրամադրված հեռախոսահամարով, 2 օր առաջ Պապիկյանը կապվեց տվյալ գործով ոմն քննիչի հետ, որն էլ, ով զարմանք, պարզվեց, բնակվում է․․․․Աշտարակում, ու Պապիկյանին խորհուրդ տվեց մարդ ուղարկել Աշտարակ, ինչն արդեն ակնհայտորեն հունից հանեց տուժողին ու վերջինս զայրացած սկսեց բղավել․,,Չեք ամաչու՞մ, ես հիվանդ կին, անկողնում պառկած, հազիվ եմ շարժվում, ես ի՞նչ գործ ունեմ գամ հասնեմ Աշտարակ, կամ ինչի՞ պետք է ես հասնեմ Աշտարակ, ինչի՞ չեք իմ հեռախոսը վերադարձնում, ձեռ ե՞ք առնում, բա դուք մայր չունե՞ք, դու քույր չունե՞ք,   ես էս գործն էսպես չեմ թողնի, ես կդիմեմ ավելի վերեւ,,-հուսակտուր բղավում էր տարեց կինը՝հեռախոսով, որին ի պատասխան, քննիչը մեկ այլ ,,խելացի,, խորհուրդ տվեց․,,Ես հեռախոսը Վոլոդյայի հետ կուղարկեմ,։,,Վոլոդյան ո՞վ է՝, Վոլոդյան հենց տնակից գողություն կատարածն է,  Վոլոդյայի ձեռն եք տալիս, որ գա նորից գողություն անի՞,փոստով ուղարկեք,,։Այս պատասխանն էլ թերեւս քննիչի սրտով չէր։

․․․Ակնկալում ենք համապատասխան կառույցների արձագանքը․Քնարիկ Պապիկյանի հեռախոսն ի վերջո ու՞մ մոտ է , Վանաձորի ոստիկանությունում է՞, թե՞ Արագածոտնի մարզում, եւ ի՞նչ կապ ունի այս ամենի հետ․․․ Աշտարակի քնիչը․․․․

․․․․Այս  ամենն իսկական ծաղր է ու անարգանք՝ՀՀ քաղաքացու հանդեպ, որը ցանկացել է իրավապահ համակարգի միջոցով իրենից վերցվածը հետ ստանալ, ու սա նաեւ օրենքի բացն է, որի առթիվ մեր դիտարկումը հայտնեցինք ՄԻՊ իրավաբանին, որ միգուցե նրանք ոչ միայն Պապիկյանի, այլեւ՝այլ քաղաքացիների շահերից ելնելով միջնորդագիր ներկայացնեն Ազգային Ժողովին, որ մի հասարակ գողության հարցը չբարդացնեն,դարձնեն հայոց հարց․գողությունը բացահայտվել է՝ուրեմն 2 ընթերակայի ներկայությամբ թող արձանագրություն կազմեն-վերջացնեն,տուժողից գողացածն էլ հանձնեն նույն պահին, ոչ թե քաղաքացուն հա տանջեն ու չարչարեն, ինչ է, թե ,,օրենքն է այդպես նախատեսում,,․․․իսկ ու՞մ է պետք այդ կարգի օրենքը, այն էլ արդեն՝Նոր Հայաստանում։Հիմա տուժող Պապիկյանի համար ի՞նչ տարբերություն, իրենից գողացվածը ոստիկանությունում է՞, թե գողի մոտ․կարեւորը՝իր մոտ չէ․բա էլ ո՞րն էր գիշերվա կեսին նրան որպես տուժող ապրիլ ամսին ոստիկանություն տանելն ու հարցաքննելը, առողջությունը կրկնակի քայքայելը, եթե 4 ամիս անց՝դեռ գողոնը չի վերադարձվել։Ի դեպ, ապրիլ ամսին այս գողության մասին տեղադրված նյութ կա ոստիկանական կայքում, որ դեռ այն ժամանակ տարածեցինք ֆեյսբուքով։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ