Ելնելով ֆինանսատնտեսական ճգնաժամային իրավիճակից, եւ ինտերնետ-ծառայությունների թանկությունից, ստիպված եմ համացանցային գործունեությունս եւ քաղաքացիական անկախ լրագրությունս/2011թվից/պարբերաբար կրճատել՝դարձնելով ոչ պարբերական եւ ոչ այնքան հաճախակի, որ ցանկալի կլիներ/որովհետեւ եթե նախկինում ինտերնետ-ծառայությունները շատ էին եւ անգամ զեղչեր կային կանանց համար, որի պայմաններում մեկ ժամ օգտվելն արժեր 100դրամ,մի քանի տարի առաջ, ապա հիմա դրանց թիվը կրճատվել է եւ, բնականաբար, ծառայություններն էլ թանկացել՝մեկ ժամի համար կազմելով 300դրամ/։Բա ի՞նչ անես, եթե այս երկրում քաղաքացիական անկախ լրագրությունն էլ,գրական համացանցային գործունեությունն էլ պետականորեն չի գնահատվում ոչ նախկինների, ոչ ներկաների օրոք/չնայած անվերջ պնդում են, թե ,,մեր երկրում քաղաքացիական նախաձեռնությունները խրախուսվում են/։Պետք է կամ Սորոսից կախում ունենաս, կամ՝քաղաքական որեւէ ուժից։Ի դեպ, որոշ մարդիկ՝իրավունքները այս կամ այն ոլորտում խախտված,հասկացողություն եւ ըմբռնողականություն ցուցաբերելով՝իրենց նյութի հետ կապված ինտերնետային ծախսերի նվազագույնը փոխհատուցում են՝հնարավորության սահմաններում, հաշվի առնելով, որ ինքս էլ ստիպված եմ այդ ծախսերը հոգալ իմ անձնական սուղ միջոցներից, նվիրատվություններից եւ անգամ՝անձնական-ընտանեկան գույքի վաճառքից ստացվող ոչ մեծ եկամտի միջոցով։,,Բա էս երկրում քեզ մի պետական ֆինանսավորում էլ չի հասնու՞մ,, էդքան խնդիրներ ես բարձրացնում,,-զարմացած ասում է մի վանաձորցի։Իսկ քաղաքականացված մեկ ուրիշը կես-կատակ, կես-լուրջ ավելացնում․,,Այ ընկերուհի, բա էս երկրում քեզ մի թոշակ էլ չի հասնու՞մ, գոնե թոշակ տային,,։Եթե սովետական տարիները լիներ, ապա հաստատ թոշակ էլ կհասներ, բայց քանի որ նախկինների օրոք է դեռ թոշակի շեմը բարձրացվել, ուստի սիպված եմ ,,ձգելը,, մինչեւ թոշակի անցնելը․թե որ ,,ձգեմ,,։
Եվ այսպես՝8 տարի համացանցային ազատ, անկախ եւ ,,անտեր,, կարգավիճակում էլ հանդես ենք գալիս՝հարկ եղած դեպքում հանրության խնդիրները բարձրաձայնելով/իհարկե մեր խնդիրներն էլ հետը, որոնք կարող են նաեւ հանրային նշանակության լինել/։Կամ արձագանք է լինում երբեմն եւ խնդիրն ինչ-որ կարգով կարգավորվում է /բարեբախտաբար/, կամ ընդհանրապես մնում է անարձագանք՝անգամ տարիներով/ինչպես օրինակ՝,,Վեոլիայի,, ապօրինի սակագնի դեմ գրված Բաց նամակս թե ներկա, թե նախկին իշխանություններին, որին միայն ՄԻՊ գրասենյակն արձագանքեց նախորդ իշխանության օրոք, բայց՝ոչ մխիթարական պատասխան ուղարկելով ու խնդրի մեջ խորամուխ չլինելով/։
Իսկ ֆեյսբուքայն որոշ էջեր՝,,ամբախ-զամբախ,, դուրս տվող, ըստ տեղեկությունների եւ ենթադրությունների եւ դրանց կասկածելի ակտիվության՝լավ էլ ֆինանսավորվում են հենց այդ ,,ամբախ-զամբախության,, կամ անհրաժեշտ ուղղությամբ սրան-նրան ձաղկելու համար։Գոնե աշխատանքային ստաժ հաշվարկվեր համացանցային գործունեությանս շրջանը/8 տարվա ընթացքում ստեղծել եմ 3 բլոգ՝տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան ուղղվածությամբ, գրական եւ պատմաքաղաքական,ֆեյսբուքյան մի քանի խմբեր/։Փորձենք Ազգային Ժողովին հերթական անգամ առաջարկ ներկայացնել՝որպեսզի քաղաքացիական անկախ լրագրությունը՝քաղաքական շահեր չհետապնդող, գովազդներից չսնվող, պետական աջակցությունը ստանա այնպես, ինչպես կուսակցություններն են ստանում, եւ աշխատանքային ստաժ հաշվարկվի այդ ժամանակահատվածը։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր