1995թվից պայքարել եմ քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարության համար,պայքարել իմ եվ ուրիշների իրավունքների համար/այդ ոլորտում երբեմն նաեւ հաջողություններ ունենալով/,2004թվին արժանացել եմ կոռուպցիայի դեմ պայքարի լրագրողական մրցանակի՝,,Լրագրողներն ընդդեմ կոռուպցիայի,, խորագրով ներկայացրած նյութերի համար՝,,Զինվորական չարաշահումներ բանակում,, եւ ,,Իտալական պահածոների անհավանական արկածները Հայաստանում,, հետաքննական նյութերի համար, լրագրողական սեմինարներին հանդես եմ եկել զեկույցներով՝հետաքննական լրագրության եւ դատաիրավական լրագրության զարգացման թեմաներով/ավելի վաղ՝դրական բնութագիր եմ ստացել Բելառուսի ժամանակավոր հայկական դպրոցի տնօրինությունից՝աղետի գոտու երեխաներին դասավանդելու, մանկավարժական-լրագրական գործունեության համար/։Իրավապաշտպան հ/կ-ների կողմից արժանացել եմ շնորհակալագրերի՝համագործակցության եվ աշխատանքների լուսաբանման համար։Բայց, հիմա, փաստորեն, պատժվում եմ իմ 25-ամյա լրագրողական-իրավապաշտպան գործունեության համար, քանի որ թե նախորդ, թե ներկա իշխանությունները շարունակում են իմ եվ իմ ընտանիքի դեմ սկսած արշավանքը՝հետեվողականորեն եկամտազրկելով, օդերը փակելով, եվ չնկատելու տալով նամակներն առ այն, որ ինձ վերադարձնեն կամ իմ ընտանիքի ավանդները, կամ՝իմ աշխատանքը, որ կորցրել եմ 1998թվին՝,,սեփական դիմումի համաձայն,,/հարկադրված/, ազատվելով Մանկավարժական ինստիտուտի գրադարանի մատենագետի աշխատանքից, ցանկանալով գործել բացառապես լրագրողական դաշտում, եվ լինել բացառապես անկախ՝իշխանություններից, ապավինելով մամուլի աջակցությանը․ավաղ, իմ պատկերացումները՝հայաստանյան մամուլի ազատության մասին, սխալ են եղել, եվ մաֆիայի ձեռքը հասավ նաեւ այն թերթերին, որոնց թղթակցում էի․արդյունքում՝2011թվից վերջնականպես խզեցի կապս հայաստանյան մամուլի հետ, հիմնելով սեփական բլոգս, այնուհետ՝բլոգներս,եվ, արդենարդեն 10 տարի է՝գործում եմ իմ խնայողությունների,գույքի վաճառքի, բարի մարդկանց եւ Աստծո աջակցության շնորհիվ․բայց, իշխանությունները շարունակում են սոցիալական տեռորի ենթարկել ինձ, թերեվս մեծ անհամբերությամբ սպասելով, թե երբ եմ վերջնականպես ոչնչանալու։Նիկոլը մի առիթով ասում էր, որ ,,ատում է քաղաքացու խեղճությունը,,․բայց ինքն ամեն ինչ անում է, որ քաղաքացին լինի խեղճ եվ ստրուկ, ստորանա, արժանապատվությունը ոտնատակ տա՝հանուն արեվի տակ տեղ ունենալու․․․․Այսօրվա դրությամբ, արդեն 10-րդ օրն է, իմ բնակարանը հոսանքազրկված է՝պարտքի պատճառով,գլխիս դամոկլյան սրի պես կախված են ջրի, վարձի, աղբահանության,համատիրության ,,սպասարկման,, օրավուր աճող պարտքերը/ընդ որում՝ջրի պարտքը,որ հասել է 200հազար դրամի, առավելապես արհեստածին է, որի մասին քանիցս եմ ահազանգել համապատասխան կառույցներին՝վերջին 4 տարում/, ու սա, երեվի թե պողպատե մանդատը ընդդիմախոս քաղաքացիների գլխին կոտրելու ծրագրի շրջանակներում է։Ինձ պարբերաբար խորհուրդ են տալիս՝Նիկոլին նամակ գրել․լավ, ինչքա՞ն կարելի է գրել, ինչքա՞ն կարելի է ասել, որ կամ ավանդս տվեք, կամ թոշակի շեմը վերանայեք, կամ ինձ վերադարձրեք իմ նախկին կամ համարժեք աշխատանքին։Ստեղծագործող, լեզուների տիրապետող, բարձրագույն կրթությամբ 2 մարդ այսօր իմ ընտանիքում դատապարտված են սոցիալական ոչնչացման, մինչդեռ երկրում շարունակում է գործել ԽԾԲ-ն՝անգամ հեղափոխությունից հետո։Բա էլ ինչի՞ համար ենք աջակցել հեղափոխությանը, թե՞ պետք է ուշադրություն գրավելու համար մենք էլ գնանք մարզպետարանի շեմին ինքնահրկիզման ացիա անենք՝ոնց որ արեց մարտի մեկի զոհերից մեկի մայրը՝տարիներ առաջ, եվ միայն դրանից հետո Նիկոլն ուշադրություն դարձրեց այդ կնոջ բողոքի վրա։Ո՞ր իրավունքով է իշխանությունն ինձ զրկում արժանավայել աշխատանքից օգտվելու հնարավորությունից, քանի-քանի անգամ եմ քննադատել, թե ինչու պետական համակարգում ոչ մրցութային աշխատատեղերը կրթության,մշակույթի ոլորտում թափանցիկ չեն, հայտարարություններով չեն, այլ ԽԾԲ-ով, ձայն բարբառո․․․․իսկ հիմա՝խնդրեմ․անեկամուտ, գործազուրկ, դավադրաբար սոցիալական կեղեքման միջոցով աղքատության դուռը հասցրած քաղաքացու բնակարանն են հոսանքազրկում՝որպես պատիժ այն բանի, որ նա պայքարում է իր եվ ուրիշների իրավունքների համար առանց որեվէ դրամաշնորհային կամ պետական աջակցության, առանց իշխանության թրի տակով անցնելու։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող,բլոգեր