Աշխատանքից ազատվել է ՁորաՀԷԿ-ի պահակ,Ձորագէսի երկարամյա բնակիչ Արարատ Շոլինյանը։Ըստ նրա,աշխատանքից ազատման պատճառաբանությունը եղել է այսպես կոչված կարգապահական խախտումը/աշխատանքից կարճատեվ բացակայություն,որ, սակայն, հետեվանքներ չի ունեցել,որի պատճառով կարող էր աշխատանքը տուժեր/։Ըստ այդմ, Շոլինյանն արդարացի չի համարում իրեն ազատելը,եվ դրա մեջ որոշակի միտում է տեսնում՝իրեն այլ աշխատողով փոխարինելու նպատակով։
,,Եթե ես կարգապահական խախտում եմ թույլ տվել, թող ինձ նկատողություն տային, 3 նկատողությունից հետո չե՞ն աշխատողին ազատում,,-ասաց Շոլինյանը՝մեզ հետ հեռախոսազրույցում։Նա միաժամանակ մատնանշեց,որ ինքը ճնշման տակ ստիպված է եղել ազատման դիմում գրել,բայց՝մտադիր չէ հաշտվել կատարվածի հետ, եվ ցանկանում է,որ իր ձայնը լսելի դառնա հանրությանը։
,,Թող հեռուստատեսությունից գան, ես ինչ պետք է՝ կասեմ,մտադիր չեմ լռել,,-իր հերթին ՀԷԿ-ի ներքին խոհանոցն է ուզում բացահայտել Շոլինյանը, ակնկալելով լրատվամիջոցների ուշադրությունը։
․․․Ի դեպ, Արարատ Շոլինյանն էլ, ՀԷԿ-ի տնօրենն էլ մանկության ընկերներ են եղել, երկուսի ընտանիքի աշխատանքային կենսագրությունն էլ ՀԷԿ-ի հետ է կապված։Արարատից առաջ այդ աշխատանքն էր կատարում նրա որդին, որ բանակային ծառայությունն Արցախում ավարտելով եվ անգամ՝զինվորական խրախուսանքի արժանանալով, մի որոշ ժամանակ աշխատել է ՀԷԿ-ում, սակայն, բուհը կիսատ թողնելով, ստիպված է եղել հեռանալ արտերկիր՝արտագնա աշխատանքի, որպեսզի կարողանա ընտանիքի համար բարեկեցիկ կյանք ապահովել։Արարատի քույրը երկար տարիներ եղել է Դեբեդ գյուղի դպրոցի տնօրենը, արժանացել է ,,Պատվավոր տնօրեն,, կոչման/թեպետ՝մի նախկին մարզպետը տնօրենին պարգեվատրել է, մյուս նախկինը՝դեռ հեղափոխությունից առաջ, նպաստել է, որ մրցույթով անցնի ո չ թե նա, այլ՝մեկ ուրիշը, որ նախկին պատգամավորներից մեկի մտերիմն էր եվ անգամ՝աշակերտն է եղել նախկին տնօրենի․այդ առթիվ տարիներ առաջ ռեպորտաժ էր պատրաստել ,,Ցիվիլնետ,, հեռուստաալիքը/։
․․․,,Կարկուտը ծեծած տեղն է ծեծում,,․2003-ին Արարատ Շոլինյանը ,,պատժվեց,,՝որպես ,,Արդարություն,, դաշինքի համակիր, քաղաքացիական ակտիվ դիրքորոշման համար/այնպես, ինչպես այդ տարիներին շատերին էին պատժում/,2010թվից էլ նրա նկատմամբ ,,գործ էր թխել,, հարկայինը՝խոշոր չափի տուգանքի տակ դնելով, սակայն տարիների երկարատեվ պայքարի, առողջության քայքայման հաշվին Շոլինյանը կարողացավ արդարացվել։Մի՞թե այս երկրում արդարության համար պայքարած մարդը հարկադրված է կրկին փորձել բռնել արտագաղթի ճանապարհը, ինչպես դա մեկ անգամ արդեն ձեռնարկել էր՝երկրից հիասթափված, մինչեւ հեղափոխությունը։Իսկ այդ դեպքում, ավաղ, Ձորագէսի պատմության ամենակարեվոր վկան՝գերեզմանատունը, կմատնվի բացարձակ անտերության, քանի որ Արարատը հասարակական կարգով, առանց ակնկալիքի կամ անձնական շահագրգռվածության, աշխատանքից ազատ ժամանակ զբաղվում էր գերեզմանատան խնամքով,փրկելով գերեզմանները մոլախոտերի ու թփերի տակ անհետանալուց, կատարելով հնձվորի գործ
/Հանգամանքների բերումով, Արարատի հայրական տունն ու կից փոքր օժանդակ տնտեսությունը գտնվում են գերեզմանատան անմիջական հարեվանությամբ,եվ հենց միայն այդտեղ բնակվելը մեծ հերոսություն կարելի է համարել․մանավանդ, որ այն գտնվում է նաեւ երկաթուողու անմիջական հարեվանությամբ, եվ մշտական դղրդյունների գոտում է/։Իսկ համայնքը, ցավոք, գերեզմանատան պահակի հաստիք չունի,քանի որ մեծ համայնքների թվին չի պատկանում ու մեծ միջոցներ չունի։Հիշեցնենք, որ նախկին խորհրդարանում ՕԵԿ խմբակցությունը նախագիծ էր ներկայացրել, որպեսզի գերեզմանատներին պետական միջոցների հաշվին պահակի հաստիք հատկացվի, սակայն այդ նախաձեռնությունը կյանքի չկոչվեց։
․․․Գնացել էի Վիտյայի գերեզմանին խունկ վառելու,,-աշխատանքից կարճատեվ բացակայությունն անկեղծորեն այսպես խոստովանեց Շոլինյանը՝մեզ հետ հեռախոսազրույցում։Մի՞թե Աստվածահաճո գործի համար կարելի է մարդուն աշխատանքից ազատել․մանավանդ, որ այդ ընթացքում գործը չի տուժել/ակամա հիշում ենք ,,Մենք ենք՝մեր սարերի,,ֆիլմի հերոսին․,,Ի՜․․․բան եք գտել՝բանի հետեվից եք ընկել,,/։Մի՞թե կարելի էր նման մանրուքը պատճառ դարձնել՝ մարդու ճակատագրի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելով։Դեռ ավելի վաղ էլ Արարատի ու ՀԷԿ-ի տնօրինության միջեվ որոշակի լարվածություն էր սկսվել, ինչն էլ իր հերթին նպաստել էր նրա նկատմամբ անբարյացակամության մթնոլորտի ձեվավորմանը նրանց կողմից, ովքեր կախում ունեին ՀԷԿ-Ի ղեկավարությունից։Այժմ Շոլինյանը պատրաստվում է դիմել անձամբ վարչապետին եվ իրավապաշտպան կազմակերպությունների։․․․Ու՞մ համար է գաղտնիք, որ եթե որեւէ ղեկավար ցանկանում է ազատվել անցանկալի աշխատողից, ապա նրա գործողություններն առնում է խոշոր պլանի տակ, եվ սպասում հարմար առիթի․ահա եվ առիթը ներկայացել էր՝Շոլինյանի պարագայում։
․․․2 տարի առաջ Շոլինյանների նորածին առաջնեկ թոռնիկը ողբերգական ավտովթարի զոհ դարձավ․չափից դուրս շատ չէ՞ այս ամենը՝մի ընտանիքի նկատմամբ։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող, բլոգեր