Սույն թվի հունիսի 30-ի, լույս հուլիսի մեկի գիշերվա ժամը երկուսին մեր բնակարանում անսպասելիորեն վթարային իրավիճակ ստեղծվեց։Ճաշասենյակի,լոգարանի եվ լոգարանի ուղղությամբ հարակից սենյակի առաստաղից մեծ ուժգնությամբ ջուր էր թափվում։Խուճապային իրավիճակ էր․չգիտեիր,մի քանի ուղղություններից թափվող ջրի ճամփան փակես, թե գիշերվա կեսին վազես վերին հարկերին ստիպված ,,դիվահար,, անես, թե 911 զանգես։Պարզվեց, պատճառները կապված են եղել 5-րդ հարկի բնակարանի ջրատար ու կոյուղատար խողովակների հետ, որի պատճառով էլ ջուրը լցվել է 4-րդ, 3-րդ հարկեր՝իր ճանապարհին պատահած ամեն ինչ կլանելով։Եվ միայն ահազանգից հետո հոսքը դադարեց, բայց հետեվանքները,բնականաբար, մնացին, լոգարանի ուղղությամբ մանր կաթոցներն էլ հետը։
1972թվին կառուցված,վրայով 88-ի հզոր երկրաշարժ անցած, անկախության տարիներին էլ մանր ու միջին երկրաշարժերով անցած, բայց՝չամրացված շենքում/մասնավորապես՝մեր բնակարանում/ սա երկրորդ դեպքն էր՝նման մասշտաբի եվ աղետալի հետեվանքներով․նախորդը 6 տարի առաջ էր, երբ ջրի ծորակի անսարքության հետեվանքով խոհանոցում ջուր էր լցվում, եվ միայն մասնավոր վարպետ կանչելուց հետո/որի տվյալներն այն ժամանակ ջրմուղը տրամադրեց,պատճառաբանելով, որ իրենց աշխատողներն այդտեղ չեն/ վթարը վերացվեց, իսկ վարպետն էլ համոզված էր, որ եթե ջրաչափ ունենայինք, այդ դեպքում վիճակն ավելի վատ էր լինելու, որովհետեվ ստիպված էր լինելու ջրաչափի կնիքը քանդել, ինչն էլ տուգանք էր առաջացնելու ջրմուղի կողմից։Հարկ է նշել,որ ջրի կաթոցներ՝լոգարանի հատվածում, տարիներ առաջ եղել են/մոտ 6-8 տարի առաջ/, եվ միայն մասնակի վերացվել՝համատիրության միջամտության արդյունքում։Փաստ է այն, որ 88-ից ետո չամրացված այս շենքը /ինչու չէ նաեվ այլ շենքեր/,որ սկզբում որոշել էին 4-րդ եվ 5-րդ հարկերը քանդել,տարիներ շարունակ տարբեր իշխանությունների կողմից անուշադրության մատնվելով, մնացել են բնակիչների ինքնագործունեության հույսին՝,,եղունգ ունես գլուխդ քորի,, սկզբունքով, եվ ով՝ինչպես կարողացել,իր միջոցներով փոփոխել է ջրատար ու կոյուղատար համակարգը, մի քանի բնակարաններում մի քանի անգամ ,,տրապ,, է փոխվել, ու այս աշխատանքների որակը կախված է եղել այդ աշխատանքները կատարողների աշխատանքի որակից/ասենք՝մի տեղ վերացրել են կաթոցները, բայց հետագայում դրանք մի ուրիշ տեղից են դուրս եկել, կամ մի տեղ անհրաժեշտ է եղել երկրորդ անգամ փոխել սխալ տեղադրած ,,տրապը,, եվ այլ այս կարգի փնթիություններ/։Դրա հետ մեկտեղ, քանի որ մեկն իր բնակարանում փոխել է խողովակը, մյուսը չի փոխել՝ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով, կամ մասնակի է փոխել,սիստեմում անհամամասնություն է առաջացել․․․նման դեպքեր հազվադեպ չեն Վանաձորում էլ, մայրաքաղաքում էլ․․․․եվ, պետությունը փոխանակ այս կարգի շենքերի բնակիչներին աջակցի, պետբյուջեից գոնե արտահերթ կարգով գումարներ հատկացնի, արտերկրից ,,ժողովրդավարության զարգացմանը,, միտված գումարներ է հայթայթում մի երկրում, որտեղ առավոտից երեկո բողոքողներին ծեծում են․եթե բողոքողները ցույցերի են գնում։Այլ բողոքողների նկատմամբ էլ սոցիալական զանազան ճնշումներ են կիրառվում, ընդհուպ մինչեւ եկամտազրկելը։Հետաքրքիր է, արտերկրի ,,դոնոր,, կազմակերպությունները տեղյա՞կ են, որ Հայաստանում այսօր առաջնահերթություն պահանջող խնդիրը վթարային շենքերի վիճակն է, որի հետեվանքներին հեռուստատեսությամբ առնչվել ենք՝քանիցս/վերջին 2 ամսում Վանաձորում արդեն 2 համանման դեպքի ենք ականատես եղել՝հեռուստատեսությամբ․մարդիկ բողոքում են, որ գումարներ չունեն, որ համատիրությանը վճարեն, համատիրությունն էլ պատճառաբանում է, որ առանց բնակիչների լուրջ գումարների ներդրման իրենք անզոր են շենքերում պարբերաբար նորոգումներ կատարեն կամ վթար վերացնեն՝անհրաժեշտության դեպքում/։Վերջին 5 տարում է, ավելի վաղ էլ քանի անգամ համացանցում ահազանգել եմ բաց նամակով, խմբերում տարածել, էլեկտրոնային հասցեներով ուղարկել հրապարակումներ՝աղետի գոտու վթարային շենքերի վիճակի մասին, հորդորել, որ այդ բնակիչների ԽՍՀՄավանդները գոնե վերադարձնեն/հատկապես նրանց, ովքեր գործազուրկ են կամ նվազ եկամտով ապահովված/,բայց՝ձայն բարբառո։Ու այս կարգի շենքերի բնակիչների հանդեպ փոխանակ ջրմուղը կամ ,,Վեոլիան,, մեծահոգություն ցուցաբերեն, ու հասկացողություն առ այն, որ տարիներ շարունակ մարդիկ ի վիճակի չեն եղել ջրաչափ տեղադրել/որովհետեվ հենց միայն ջրաչափ տեղադրելը կարող է ռիսկային լիներ,քանի որ լոգարանի մասում դրա համար կառուցվածքային փոփոխություններ են պետք՝մեծ գումարներ նախատեսող/, ջրի վարձ է սահմանել ամսական 5400, այսուհետ արդեն՝6000դրամը, եվ այդ անտրամաբանական ու ապօրինի սակագնով ,,պարտք,, սարքած՝4 տարի շարունակ սպառնում է դատարանով կամ ջրանջատումով։Ի վերջո որքա՞ն կարելի է բողոքել, աղաղակել, որ կամ մարդկանց ավանդները վերադարձրեք, կամ նպաստեք, որ մարդիկ իրենց ընդունակություններին համապատասխան աշխատանքով ապահովվեն, ոչ թե ԽԾԲ-ի հույսին մնան։Եվ ու՞մ ես ասում,ջուրն իր ճամփով գնում է՝բառացիորեն եվ փոխաբերական, ու ջուրն արդեն առաստաղով էլ է գնում,հատակով էլ։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր