Եվ այն պայմաններում, երբ երկրում երկօրյա սուգ է հայտարարված՝մայրաքաղաքի ,,Սուրմալու,, առեվտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի եվ դրա հետեվանքով տեղի ունեցած ողբերգական դեպքերի առթիվ,Վանաձորում, 2-րդ հարկի մի հարեվան առաջին հարկի հարեվանի դեմ․․․․,,դանոս,, է գրում՝30-ականների, ,,մատերիալ,, գրողի ոճով,բերիական գործելաոճով․տիպիկ՝Նաիրի Զարյանի ,,Հացավան,, հայտնի վեպի ժամանակներին ենք հասել՝մոտ 90 տարի հետ գնալով։Եվ ի՞նչ է պահանջում սույն հարեվանը/ընդ որում՝նորաբնակ/իր հնաբնակ հարեվանից/․այն, որ քաղաքապետարանը միջոցներ ձեռնարկի 1-ին հարկի հարեվանի 60 տարվա խնամած, շահած-պահած-ծաղկեցրած,սեփական ձեռքերով վարած-ցանած այգու ցանկապատը․․․հեռացնելու նպատակով, այնուհետեվ՝այգում գտնվող, 1988թվի երկրաշարժից հետո տեղադրված տնակ-կացարանը հանել պարտադրի․իբր՝դրանք ,,խանգարում,, են իր լուսամուտներին։Պատկերացնու՞մ եք, 1-ին հարկում գտնվող տնակը խանգարում է երկրորդ հարկի բնակարանի լուսամուտներին․ինչպիսի ,,հանդգնություն,,։
,,Սայլը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում,,-ի պատասխան գրած ֆեյսբուքյան նամակում/որ կարող է արդեն պաշտոնական նամակի տեսք ստացած լինի/ հավաստում է ,,պատասխանող կողմը,,,մատնանշելով, որ իր դեմ ,,դանոս,, գրած անձը ընդամենը մեկ տարի առաջ է բնակարն գնել այդ շքամուտքում, բայց իրեն իրավունք է վերապահում ,,աչք գցել,, ավելի քան 70 տարի այդ շենքում ապրած հարեվանի այգուն, երբ որ այն հանրային տարածքում չէ,այլ՝շենքի ետնաբակում,որտեղ նաեւ շենքի այլ բնակիչների այգիներն են՝տասնյակ տարիներ առաջ գցված․եվ սա՝այն դեպքում, երբ բողոքող կողմից իրենք ավելի շատ իրավունք ունեն բողոքելու, քանի որ բնակարանը գնելուց հետո ձեվախեղել է ջրատար համակարգը/Վանաձորում լայն տարածում գտած երեվույթ,որի դեմ իշխանությունները կամ աչք են փակում՝թերեվս ինչ-ինչ շահագրգռվածություն ունենալով, կամ՝լավագույն դեպքում, եթե բողոքող կա՝տուգանում են․բայց՝չեն վերացնում,այլ ստիպում են անգամ՝որ մյուս հարեվաններն էլ իրենց ջրատարը համապատասխանեցնեն ապօրինաշինության հեղինակի ,,քյալլագյոզությանը,, եվ միջոցներ գտնեն իրենց ջրատար համակարգը եվս փոխելու/։Իսկ այդ կարգի ապօրինությունը խաթարում է երկրաշարժից հետո չամրացված, վթարային շենքերի հիմքերն ու վտանգում սեյսմակայունությունը։
,,Իսկ եթե հանկարծ կրկին հզոր երկրաշարժ լինի, ու շենքը քանդվի, ես ո՞րտեղ եմ բնակվելու, եթե պահանջում է տնակը հեռացնեմ,,-իրավացիորեն հարցադրում է անում ,,պատասխանող կողմը,,։
․․․Քաղաքը հեղեղված է նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի թվերից մնացած, նախորդ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ժամանակ շարունակաբար ավելացած զանազան կցակառույցներով ու ապօրինի ինքնակամ կառույցներով/Դարբինյանի թվերի ապօրինի կառույցներին դեռ մոտ 15 տարի առաջ անդրադարձել էր անգամ՝պետական Հ1 ալիքը․հեղինակ՝Արտակ Ալեքսանյան/,վերջին 5- տարում էլ անգամ մայթերն են զավթվել ինքնակամ կառույցներով,մի քանի տասնյակ բնակելիների լուսամուտներն են ստվերել ապօրինի բուսած կառույցները,բայց հանկարծ ինչ-որ մեկի այգին, որ հանրային տարածքում չէ եվ բնությանն օգուտ է տալիս թթվածնով, ինչ-որ մեկի՝2-րդ հարկում բնակվող լուսամուտին ,,վնաս է՜,վնաս է՜, վնաս է՜․․․,,։Արդյոք՞ այս ամենը քաղաքականացված չէ, եվ արդյո՞ք այս կերպ չեն թիրախավորվում քաղաքացիական այն ակտիվիստները, որոնց ակտիվությունն ամենեվին իշխանությունների շահերից չի բխում, այլ՝քաղաքացիական հասարակության եվ արդարության։Իսկ միգուցե տեղական իշխանությունները որոշել են 20 տարի առաջվա ,,օյինը,, բերել բնակիչների գլխին․այն ժամանակ մարդկանց օրինական ավտոտնակների համար պահանջեցին մեծ գումարներ մուծել՝իբր ,,օրինականացնելու,, նպատակով, հիմա էլ միգուցե որոշել են 60-70 տարվա այգիներից փող քամել․․․․ու սկսել են փորձարկումը՝,,մեկ առանձին վերցրած,, շքամուտքից
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող-բլոգեր