среда, 11 октября 2023 г.

Բաժանորդն անընդհատ վճարում է, բայց ,,պարտքն,, անընդհատ աճում է

 Սկսած 2016թվից,օր-ցերեկով քաղաքացիների բացահայտ կողոպուտ է գնում՝ներհամայնքային ոլորտում։Բնակչության վրա տարիներով կուտակված պարտքերի վրա անընդհատ տոկոսներ են ավելանում/,,նկարվում,,/ու ,,պարտքերն,, անընդհատ աճում են։Անգամ կանոնավոր մուծումներ կատարող բաժանորդները/որ նախկինում ինչ-որ պարտք են ունեցլ/, տեսնում են, որ պարտքն անընդհատ աճում է ու աճում։Սա ի՞նչ է, միջնադարյան հայ գյուղացու կախվածությունը՝տեղական քյոխվաներից,այս ձեվո՞վ է վերականգնվում։Քանիցս եմ ահազանգել վերջին 7 տարում եվ պատգամավորների, եվ Վանաձորի համայնքի ավագանուն, որ բացատրություն տրվի, թե ինչ հիմքով, օրենքի որ կետով են աղբի վարձի վրա տոկոսներ ավելանում 2016թվից, բայց՝ձայն բարբառո։Տարիներ առաջ,նախկին իշխանությունները օրոք գոնե ոլորտի նորությունները,փոփոխությունները ներկայացվում էին բնակչությանը՝եթերով։Հիմա դա չկա։Ինչու՞։Այլեվս իրավական չե՞նք համարվում կամ ժողովրդավարական,բայց ,,վերին,, իշխանությունները մշտապես հակառակն են ներկայացնում Արեվմուտքի ու Եվրոպայի իրենց դոնորներին։ՀԾԿՀ կոչվող կառույցը/որտեղ բուն են դրել քրեականացված տարրեր/,տարիներ շարունակ ժողովրդին սուսուփուս հրամցնում են իրենց ձեռամբ հաստատած սակագները՝ջրի, հոսանքի, աղբի, բայց այ՝աղբի վարձի պարտքերի վրա տոկոսներ դնելու մասին որեվէ գրավոր հիշատակության չենք հանդիպել։Ժարգոնային լեզվով ասած՝աղբի վարձի պարտքերի վրա ,,շչոտչիկ,, են միացրել,ու դրա հետեվանքով ,,պարտքն,, անընդհատ աճում է ու սպառնում կուլ տալ քաղաքացիներին,դառնալ կոմպրոմատ՝ընտրությունների ժամանակ ձայներ ,,կորզելու,, նպատակով․․․/իհարկե , ընտրությունների ժամանակ ոչ միայն աղբի, այլեվ՝այլ կոմունալ ,,պարտքեր,, են դառնում կոմպրոմիսի առարկա՝,,ձայն պարտքի դիմաց,,/։

․․․․Քանի որ ամեն ամիս տարբեր թվեր են գալիս աղբի վարձի հաշվեհամարին՝որպես կայուն վարձ,տոկոսն էլ՝վրան/,,ծախս,, գրությամբ/,ստացվում է, որ ամեն ամիս ․․․․սպառած թե ,,արտադրած,, աղբի գումարը տարբեր է/ով զավեշտ/։Ու հիմա ստիպված ենք հիշատակել ,,Թաքնված տեսախցիկ,, հեռուստատեսային նախագծի մի համար,երբ ,,Պոնչո,, մականվամբ դերասանը Վանաձորի կայարանամերձ թաղամասում աղբարկղի մոտ կանգնած,միամիտ լոռեցիներին համոզում էր, թե այսուհետ աղբը կշռելու են եվ այդ նպատակով մարդկանց խնդրում էր աղբի տոպրակը հանձնեն իրեն, որ կշռի․․․․արի ու տես՝հավատացողներ էին եղել,որ այդ առթիվ որոշում կա․․․․․Ու անակնկալի եկած միամիտներն ստիպված էին լուրջ ընդունել անլուրջը,որովհետեվ ինչ ասես,ինչ ,,չխմազ,, որոշում ասես՝կարելի է սպասել։Խնդրեմ, ուրեմն աղբի վարձի վրա տոկոսներ դնելն էլ հերթական չխմազությունն է՝ժողովրդի համար տհաճ հետեվանքներով։Այդ ամենը դեռ քիչ է,աղբի վարձ գանձելու համար միջնորդավճար են գանձում որոշ բանկեր,որ կարող է հասնել մինչեւ անգամ՝200դրամի/օրինակ՝,,Վիվասելում,,որն ունի կոմունալ ծառայությունների ընդունման բաժին/։Եթե հաշվի առնենք, որ մեկ անձի աղբի վարձը 200դրամ է, ստացվում է, որ մարդը պետք է կրկնակի գումար վճարի։

Ակնկալում ենք արձագանք,բացատրություն եվ բարի կամքի դրսեվորում՝աղբահանման ծառայությունների ոլորտը կարգի բերելու նպատակով՝ՀԾԿՀ-ից, Ազգային Ժողովից, քաղաքապետարանի կոմունալ բաժնից, համայնքի ավագանուց՝եթե գործում է։Միաժամանակ ակնկալում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը՝այս խնդրի վրա,որ,համոզված ենք,հազարավոր քաղաքացիների համար է դառնում եվս մեկ ծանր հոգս․մարդն անընդհատ վճարում է՝անհրաժեշտ սակագնով ,բայց պարտքը՝տարիների վաղեմություն ունեցող, փոխանակ չեղարկվի, որպես ժամկետանց, անընդհատ աճում է,ու սա չի կարող նորմալ երեվույթ լինել։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր