7 տարի է՝Վանաձորի քաղաքապետի աթոռը գիր արածի կարգավիճակում է․ոչ ոք չի կարողանում հանգիստ նստել ու վայելել։2016թվին, երբ ,,Հանրապետական,, կուսակցությունն ստիպված էր ժողովրդական ճնշման տակ այլեվս չառաջադրել 17 տարի քաղաքը կառավարած Սամվել Դարբինյանին/որի հետ կապված աղմկալի պատմություններ շատ կան/, առաջադրեց Մամիկոն Ասլանյանին՝մասնագիտությամբ իրավաբան, որ նոտարական գործունեությամբ էր զբաղվում մինչ այդ։Ասլանյանն ընտրվեց ոչ թե ուղիղ ժողովրդի կողմից, այլ՝ավագանու, որովհետեվ 2015թվին արդեն սահմանադրությունը ,,բարեփոխվել,, էր ,եվ համայնքապետ էր ընտրվում կուսակցականների դաշինքից բաղկացած ավագանու կողմից, որին էր ընտրում ժողովուրդը։Իսկ այդ ընտրությունն այնքան վիճահարույց էր, որ սահմանադրական դատարանը 2017թվին, ,,Լուսավոր Հայաստանի,, դիմումի համաձայն գործը քննեց ու այն ճանաչեց ոչ լեգիտիմ։Բայց՝դա չէր խանգարում, որ ավագանու նիստեր գումարվեին, քաղաքապետն էլ շարունակեր աշխատել․այսինքն՝սահմանադրականի վճիռը իրավաբանական ուժ չուներ։
Երբ 2018-ի ,,հեղափոխությունը,, եկավ, Ասլանյանը ոչ խանգարեց այդ հեղափոխությանը, ոչ՝աջակցեց/այլ ընդամենը՝հեղափոխության կողմնակիցներին հարցադրում արեց՝քաղաքապետարանի առջեվ, թե ,,երեխեք, էս ինչի՞ եք հավաքվել,,/։Իսկ նրա քաղաքական հակառակորդ ,,Լուսավոր Հայաստանը,, մեղադրեց վերջինիս՝,,հեղափոխության ոտքերից կառչելու ,,համար։
Մինչեւ 2021թվի ընտրությունները Ասլանյանը ՔՊ-ական իշխանությանը կարծես թե չէր խանգարում, բայց՝2021-ի ՏԻՄ ընտրություններին նրա ու ՔՊ-ի ջրերն սկսեցին մի առվով չհոսել, որովհետեվ Ասլանյանը հանդես էր գալիս ,,Ասլանյան,, անհատական դաշինքով, իսկ ՔՊ-ն այլ թեկնածու ուներ։Եվ ահա, երբ ընտրություններից հետո պարզվեց, որ Ասլանյան դաշինքը ավագանում ձայների մեծամասնություն է ստացել,նրա դեմ ելավ քրեական գործը,որի առթիվ էլ 2 տարի 7 ամիս կալանքի տակ հայտնվեց՝առանց դատարանի վճռի, քանի որ դատական գործը չէր ավարտվել․իսկ ահա,նախօրեին, դատարանը գրավի դիմաց ազատ արձակեց Ասլանյանին։Ի՞նչ է լինելու Վանաձորի ճակատագիրը,արդյո՞ք նոր ընտրություններ կլինեն, թե՞ ավագանու հին տվյալներոը հաշվի առնելով քաղաքապետը կշարունակի պաշտոնավարել՝վերականգնվելով իր պաշտոնում։Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ վարչապետի հրամանով քաղաքապետի ժ/պաշտոնակատար նշանակվեց Ասլանյանի տեղակալը։
Այժմ վերսկսվել է Էդմոն Մարուքյան-Մամիկոն Ասլանյան միջնորդավորված ,,փոխհրաձգությունը,,՝եթերում․միմյանց մեղադրում են ստախոսության մեջ։Այս խմորը շատ ջուր կքաշի։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր