среда, 11 сентября 2024 г.

,,ՎԵՈԼԻԱՅԻ,, ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԴԵՄ ՄԱՍՆԱՎՈՐ ՈՐՈՇՈՒՄ Է ՊԵՏՔ

                          ՀԾԿՀ-ԻՑ ԷԼ՝ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 11-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում կայանալիք նիստի առթիվ ,,Վեոլիայի,,կողմից իմ դեմ քաղհայցով՝գումարի բռնագանձման,սույն թվի սեպտեմբերի 5-ին դատարանին եմ ներկայացրել 6 էջանոց դիրքորոշում,որտեղ 5 կետով հատ-հատ անդրադարձել եմ ,,Վեոլիայի,, հայցի ետ վերադարձման անհրաժեշտությանը․հայց, որ լի է իրավաբանական բազում անճշտություններով։Ըստ այդմ, դատարանից պահանջել եմ կայացնել Մասնավոր որոշում՝ընդդեմ ,,Վեոլիայի,,փաստաբանական կազմի։Նշեմ, որ իրավաբանական անճշտությունների մասին վկայակոչել եմ եվ 2022թվին՝Հայցադիմումի պատասխանի մեջ/մատնանշել էի, որ Լոռու տեղամասի նախկին պետի՝ինձ ուղարկած գրության մեջ մատնանշված ,,պարտքի,, գումարը հակասության մեջ է ,,Վեոլիայի,, կողմից ինձ ներկայացրած ,,պարտքի,, հետ/, եվ 3 Առարկություններում՝,,Վեոլիայի,, փաստաբանների Դիրքորոշումներին առնչվող, եվ Միջնորդության մեջ՝չհիմնավորվող եվ ժամկետանց ,,պարտքի,, նկատմամբ վաղեմության ժամկետ կիրառելու պահանջով,  եվ, վերջապես, այս տարվա օգոստոսի 14-ին դատարանին ուղղված իմ դիմումի մեջ/մատնանշել էի, որ հայրանունս ՝,,Վեոլիայի,, Դիրքորոշման մեջ/որ թվով չորրորդն է/, սխալ են գրել,եվ,բացի այդ, ,,Վեոլիայի,, հերթական փաստաբանի լեգիտիմությունն ինձ համար կասկածելի է, քանի որ վերջինիս անունը չկա ,,Վեոլիայի,, կողմից 2022թվին դատարանին ներկայացրած լիազորվածների ընդհանուր ցանկում։Դատարանին ներկայացրած Դիրքորոշման մի օրինակն էլ սեպտեմբերի 4-ին ուղարկել եմ ,,Վեոլիային,,՝ի գիտություն։

Եթե միայն մեկ քաղգործով է այսքան անճշտություն/որոնց մի մասին այժմ անդրադարձա՝մասնակիորեն/, ապա ի՞նչ կլինի պատկերը՝ամբողջ հանրապետության մասշտաբով գործերի պարագայում։Ինչպե՞ս կարելի է մարդկանց ճակատագրերի հետ խաղալ՝այսքան անտարբեր ու հանգիստ խղճով,գործին մատների արանքով նայելով,եվ դեռ քաղաքացիների գխին սարքվող ապօրինի ,,պարտքի,, բռնագանձման պահանջից բացի՝նաեւ պահանջ ներկայացնել՝որպես ,,Վեոլիայի,, փաստաբանի ,,խելամիտ վարձատրություն,,՝36 հազար դրամ։Եթե իրենց թվում է, թե իրենց աշխատանքը՝,,Վեոլիայի,, օգտին, ,,խելամիտ,, է,ապա չարաչար սխալվում են եվ խորը թյուրիմացության մեջ են։Ի դեպ, դեռեվս 2022թվին դատարանը մերժել էր Վեոլիայի,, հայցը՝որպես ոչ լեգիտիմ․փաստաբանի կողմից չէր ներկայացվել համապատասխան պատշաճ փաստաթուղթ։

․․․Իրավաբանի դիպլոմը դեռ երաշխիք չէ՝ իրավաբանական բավարար գրագիտության։Դրա համար էլ, երբ քաղաքացիները ցանկանում են որեվէ փաստաբանի դիմել, ,,լավ փաստաբան,, գտնելու հարցուփորձի ժամանակ ասում են՝,,ինքը լավ փաստաբան ա՞,, կամ՝,,ինքը կարա՞ էդ գործի տակ մտնի,,․․․․․․․Եվ պատասխան՝ասենք՝,,Ի՜․․․․այ ցավդ տանեմ, դրանից ինչ փաստաբան է՜․․․,,։

․․․Ինքս ինձ պաշտպանելու համար փաստաբան չեմ վարձել ոչ 2017-ին/երբ ,,Վեոլիայի,, առաջին հայցով դատարանը/դատավոր Տ․Գրիգորյան/ գործը քննելով մերժեց ,,Վեոլիայի,, հայցը/,ոչ՝2022թվից սկսված եվ դեռեվս շարունակվող գործով,բայց՝շնորհակալ եմ այն իրավապաշտպան-փաստաբաններից, ովքեր անշահ խորհրդատվություն են մատուցել։

Միաժամանակ դատարանից պահանջել եմ բացատրություն պահանջել՝Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից/ՀԾԿՀ-ից/,կամ՝հարցում, թե ի՞նչ հիմքով է 2016թվին ջրի խողովակի ծախսը 12 խ/մետրից դարձվել 30 խ/մետր/այն էլ ապօրինի՝գաղտնի ու դավադիր որոշմամբ/․եվ, ըստ այդմ՝անջրաչափների համար սուսուփուս սահմանվել է 5400դրամ,2022թվին էլ դարձվել 6014դրամ։

Դատարանին ներկայացրած Դիրքորոշման մեջ մատնանշել եմ, որ դեռեվս 2022թվին դատարանը կարող էր ,,Վեոլիայի,,հայցը ետ վերադարձնել, քանի որ դատավորն ինքը նիստի ժամանակ զարմանքով պարզեց, որ ,,Վեոլիայի,, հայցում չի նշված, որ բաժանորդն անջրաչափ է,մինչդեռ ,,պարտքը,, գոյացրել են հենց անջրաչափների համար ապօրինի սահմանված սակագնով՝5400դրամ ամսավարձ/այնուհետ՝6014դրամ/։Սա ամենաիսկական կաշիքերթոց է․այն էլ՝աղետի գոտու այն բնակիչների նկատամբ, որոնց՝երկրաշարժից տուժած բնակարանները սանհանգույցի նորոգում չեն ունեցել,եվ ջրաչափ տեղադրելն էլ ռիսկային ու ծախսատար է՝կապված կառուցվածքային փոփոխությունների հետ։

Սեպտեմբերի 11-ին դատական նիստ է նշանակված Ալավերդիում,որ կկայանա առանց իմ մասնակցության, ինչը համարել եմ իմ դատավարական իրավունքների խախտում, քանիցս էլ բողոք եմ ուղարկել պատկան մարմիններին, թե ինչու պետք է իմ՝Վանաձորի 64 տարեկան բնակչիս գործը քննվի Ալավերդիում․բայց՝ձայն բարբառո․երկրորդ դիմումիս առայժմ արդարադատության նախարարությունն ,,ըմբռնումով է մոտենում,, եվ շարունակում է չպատասխանել, չնայած՝հավաստիացրել են, թե ,,հարցը կուսումնասիրվի,,։Նշեմ, որ գործը մինչեւ հունվար գտնվում էր Վանաձորում, դատավոր Նանե Սահակյանի վարույթում, եվ մտել էր ,,ապացույցների բաշխման փուլ,,․այսինքն ես պետք է իմ ճիշտն ապացուցեի, ,,Վեոլիան,, ՝իր, եվ դատարանը որոշեր, թե որիս ճիշտն է ավելի ուժեղ։Ես ներկայացրել էի Առարկություն՝ընդդեմ թվով երրորդ փաստաբան Հ․Մելքոնյանի, վերջինիս անունից ներկայացրած Դիրքորոշումը համարելով ոչ լեգիտիմ, սակայն դատավորը նախ գնաց գործուղման, այնուհետ՝ֆիզիոլոգիական արձակուրդ, գործն էլ ուղարկվեց Ալավերդի։Եվ մինչ մենք շարունակում ենք սպասել արդարադատության նախարարի պատասխանին՝երկրորդ անգամ նամակ գրելուց հետո,ու ակնկալում միջամտություն՝գործը Վանաձորում լսելու/ վարձ ընդունող կետերում զարմանքից չռվում են օպերատորների աչքերը, երբ տեսնում են, թե ինչ ահռելի թիվ է գրված իմ հաշվեհամարին․թիվ, որ արդեն վաղուց հատել է 300հազար դրամը՝,,Վեոլիայի,, տնօրինության եվ ՀԾԿՀ-ի շնորհիվ․դատարանին էլ ,,Վեոլիան,, ինձնից 243 հազար դրամի բռնագանձման պահանջ է ներկայացրել՝շարունակելով թիվն աճեցնել,ու այդ թիվը տարբեր փաստաբաններ՝,,Վեոլիայի,, ապօրինի շահերի պաշտպան, ֆուտբոլի գնդակի նման իրար են գցում։Իսկ ,,Վեոլիայի,,փաստաբաններից եվ ոչ մեկը դատարան չի ներկայանում։Մինչեւ ե՞րբ է արդարությունը շարունակելու Հայաստանում մնալ բանտված։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր