понедельник, 24 ноября 2025 г.

Ահազանգ՝հանուն ժողովրդավարության

 «Վիվասելը»կրկին 2500դրամանոց ինտերնետային փաթեթի գովազդ է անում։Բայց երբ նույն փաթեթում գործող ֆեյսբուք ցանցում սահմանափակումներ են արվում,ո՞վ է պատասխանատուն։Չէ՞ որ շատերն այդ ցանցի միջոցով գովազդ են տեղադրում,ու դա շատերի կամ ոմանց համար եկամուտ է(նախապես ասեմ,որ ինքս գովազդի դաշտում չեմ գործում,այլ պատճառներով)։Ստացվում է,որ գովազդի իրավունք միայն իշխանական կայքերն ունեն՝հաճախ ապազգային քարոզչություն տանելով,իսկ նրանք,ովքեր քննադատում են իշխանություններին,նրանց ֆեյսբուքի էջերն արգելափակվում են։…Անահիտ Մանասյան,«ժողովրդավարական»համարվող Հայաստանի ՄԻՊ,մինչև ե՞րբ են ընդդիմախոս լրագրող-բլոգեր-ակտիվիստների ֆեյսբուքյան էջերը սահմանափակվելու,նյութերի տարածումն արգելափակվելու մի անհասցեգրառումով՝հայտնի չէ ում կողմից։Ովքե՞ր և ինչու են սահմանափակում մեր ազատություններն ու իրավունքները.քննադատությունը սահմանափակվում է՝հայհոյախոսությունը խրախուսվու՞մ.որտեղ ընդդիմախոս ելույթներ-հոդվածներ են,դրանց տակ հայտնվում են կեղտոտ-հայհոյախոս գրառումներ,ֆեյսբուքն էլ տարածված է այլասերված նկարներով-տեսանյութերով-ինտիմ ծառայությունների գովազդով.ինչո՞ւ դա չի սահմանափակվում։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

суббота, 22 ноября 2025 г.

Սահմանափակում

 Այսօր ֆեյսբուքում սահմանափակվեց նյութերիս տարածումը՝հերթական քննադատական նյութերի տեղադրումից հետո ընդդեմ ՀԷՑ-ի,«Վեոլիայի»չարաշահումների։Բայց բուն սահմանափակումը տեղի ունեցավ,երբ փորձեցի տարածեմ «Ովքեր են մեկնել Բաքու»հոդվածը՝կայքերից մեկից։Եթե այդ նյութն է սահմանափակման պատճառը՝ապա ինչու է այն հրապարակվել ոչ միայն մեկ,այլև մի քանի կայքերում։Ահա և «խոսքի ազատություն»։Եթե մենք ժողովրդավարական երկիր ենք,ինչու՞ է սահմանափակվում մեր անձնական էջը՝առանց որևէ բացատրության,և ո՞ւմ կողմից է սահմանափակվում։Հայհոյանքը չի արգելափակվում,լուտանքն ու հայհոյախոսական բառապաշարը թույլատրվում է,քննադատությունը սահմանափակվու՞մ։Ողջ համացանցը հեղեղված է ընդդիմադիր գործիչների,հայրենասեր,ազգասեր մարդկանց,քաղաքացիական ակտիվիստների,իրավապաշտպանների նյութերի տակ հայհոյանքներով,բայյց դրանց օգտատերերի էջերը չեն սահմանափակվում։Երկիրը վեր է ածվում բռնատիրական հասարակարգի՞։

ԳԱՅԱՆԵ ԳԵՈՐԳԻԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր

вторник, 15 апреля 2025 г.

Արգելափակում

 Արդեն 5-րդ օրն է,որ ֆեյսբուքում սահմանափակված է նյութերով կիսվելու գործառույթն իմ էջում։Եվ ոչ միայն իմ,այլև դատելով այլոց համացանցային բողոքներից՝նաև ուրիշների։Ովքե՞ր և իՆչ իրավունքով են սահմանափակումներ կիրառում հայամետ,ազգային ուժերի համացանցային գործունեության նկատմամբ,փոխանակ արգելափակելու նրանց,ովքեր ատելության խոսք են տարածում և արցախցի-հայաստանցի ներազգային երկպառակություն հրահրում՝համացանցում՝հարձակվելով կամ իրենց իրավունքների պաշտպանության համար  պայքարող արցախցիների,կամ նրանց պաշտպանների վրա։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր


четверг, 27 февраля 2025 г.

Ահազանգ հանուն Հայաստանի

Հայաստանում շարունակվում է ժողովրդավարության նկատմամբ բռնությունը։Հերթական անգամ սահմանափակված է իմ՝14 տարվա բլոգերի և 30 տարվա լրագրողի ֆեյսբուքյան էջի գործունեությունը.սահմանափակված է նյութերի տարածումը խմբերով և անգամ ընկերներին։Միաժամանակ համացանցում պարբերաբար բողոքներ են հնչում էջերի արգելափակման մասին,իսկ մարդու իրավունքների պաշտպանը չլսելու է տալիս այդ բողոքները։Ովքե՞ր և ի՞նչ իրավունքով են սահմանափակում քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող, ազգային-պահպանողական մտածելակերպ ունեցող մարդկանց էջերը,իսկ սատանիստական էջերի,ինտիմ-սեռական ծառայությունների մատուցման էջերը խրախուսվում։Այս ամենը մարդու սահմանադրական իրավունքների խախտում է մի երկրում,որի իշխանությունները միջազգային կառույցներում հավաստում են,թե Հայաստանը շարունակում է զարգանալ ժողովրդավարության ուղիով։Հայաստանը հետընթաց է ապրում ժողովրդավարությունից,ինչն ակնհայտ է նաև նրանով,որ այսօր խոսքի,կարծիքի արտահայտման համար մարդկանց դեմ քրեական գործեր են հարուցվում։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,բլոգեր,ազատ լրագրող,Վանաձոր

четверг, 30 января 2025 г.

Հայաստանում ինտերնետը մասնակի է ազատ

,,Ֆրիդոմ Հաուսը» գիտի՞,որ Հայաստանի ինտերնետ տարածքը մասնակի է ազատ, ու ֆեյսբուքյան օգտատեր ակտիվիստների էջերը կամ արգելափակվում են կամ սահմանափակումներ արվում էջերի նկատմամբ,եթե իշխանությանը անհաճո քննադատական հրապարակումներ կան։Նախօրեից սահմանափակումներ կան իմ ֆեյսբուքյան հեռախոսային էջի նկատմամբ.արգելված է նյութերով կիսվել խմբերում։Դա տեղի ունեցավ այն բանից հետո,երբ «Ազատություն» ռադիոկայանից նյութ տեղադրեցի՝Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի դատավարության մասին և տարածեցի խմբերում։Ո՞ւմ կողմից են սահմանափակումներ արվում,համացանցում պարբերաբար հնչում են դժգոհություններ,որ իրենց էջերը թիրախավորվում են և հայտնվում «սպամի» մեջ։Դիմում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանին և խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին։Ի՞նչ հիմքով են անընդհատ խախտվում քաղաքացիական ակտիվիստների քաղաքացիական ու քաղաքական իրավունքները։Ամբողջ համացանցը հեղեղված է անբարո նյութերով,անբարո արտահայտություններով,որոնք չեն արգելափակվում,բայց իշխանության ապօրինություններն ու հակաժողովրդական կեցվածը դատապարտող նյութերի նկատմաբ սահմանափակումնե՞ր են արվում։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր