տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
понедельник, 18 августа 2014 г.
воскресенье, 17 августа 2014 г.
Սոցիալական ճնշումներն ՝ընդդեմ քաղաքացիական հասարակության ակտիվիստների, ընդդեմ անկախ մամուլի
Վանաձորի տեղական իշխանությունների ,,դաբրոյով,, ժամանակ առ ժամանակ նոր թափով են վերսկսվում մեր ընտանիքի նկատմամբ սկսված 15-ամյա հալածանքները ՝հիմնականում սոցիալական ճնշումների ձեւով: Օգոստոսի 17-ին, ժամը 11-ի սահմաններում մեր բնակարան է ,,ներխուժում,, ներքեւի հարկի բնակչուհին, ու սկսում գոռգոռալ, թե ինչու՞ ենք օգտագործում...բաղնիսի վաննան, եւ, որ իբր, դրա պատճառով իր բնակարանում ջուր է լցվում. եւ սա ՝ այն դեպքում, երբ նրան քանիցս ասել եմ, որ շենքը, որտեղ ինքը մշտապես չի բնակվում, վթարային է, 42 տարվա ջրատար խողովակները՝ քայքայված, եւ բնակիչները մեղք չունեն, եթե ինչ-որ տեղ ինչ-որ մի վթար է լինում / քանի անգամ էլ ձմռանը բնակիչներով գումար են հավաքել, որ սառած խողովակների հետեւանքով առաջացող զանազան վթարներ վերացնեն, բայց այդ գումարները ոչ մի տեղ չեն ֆիքսվել /: Մատնացույց եմ անում կիսալցված վաննայի անշարժ վիճակը, բայց նա բղավում է ՝ ուշադրություն չդարձնելով իմ խոսքերին, եւ իր կողմից մեծ ,,լավություն,, է համարում այն, որ ինքը ,,չի ուզում վատություն անել,,: Հարկ է հիշատակել, որ վերջինս 20 տարի շարունակ մշտապես չի բնակվում Հայաստանում , թեպետ դա չէր խանգարում, որ 2012թվի ԱԺ ընտրությունների ժամանակ , նրա բացակայության պայմաններում ընտանիքի բոլոր անդամների անունները լինեին ընտրացուցակներում: Այս տարվա գարնանը, հորս մահից մի քանի ամիս անց ՝կրկին Ռուսաստանից ժամանեց եւ սկսեց ներկայացնել իր ավանդական ,,բողոքները,, ՝փորձելով անգամ 1988 թվի երկրաշարժի, ու տեւական ժամանակ չնորոգվելու արդյունքում քայքայվող իր բնակարանի առաստաղի վիճակի ,,մեղավորը,, համարել ներքեւի հարեւանի լոգարանը: Այդ առթիվ էլ քանիցս բացատրել եմ, որ 2010թվին, իր բացակայության ժամանակ 4-րդ հարկի հարեւանը ջրատարի հետ կապված խողովակային փոփոխություններ է կատարել ՝ առանց թույլտվության, շինարարական նորմերը խախտելով, որի արդյունքում էլ մեր լոգարանի ուղղությամբ ջրի կաթոցներ էին լինում: Եվ, շատ հնարավոր է, 2-րդ հարկի բնակարանի վթարն / իբր ՝ վթարը / էլ է այդ փոփոխության արդյունք: Նաեւ հիշեցնում եմ, որ իր բացակայության ժամանակ այդտեղ վարձով ապրողներ կային, որոնք երբեւէ չեն բողոքել ջրի արտահոսքից / քանի որ այն ժամանակ այդ ուղղությամբ ջրի խողովակաշար չէր փոխվել. այն էլ ՝ առանց համապատասխան մասնագետների /: Ինչեւէ, դեռեւս գարնանը, նրա մի շարք համառ պնդումներից հետո ՝ստիպված էինք համաձայնել նրա իսկ միջոցով փոխել լոգարանի այսպես կոչված ՝,,տրապը,,. քանի որ վերջինս պնդում էր, թե ,,տրապի,, մաշվածությունն է մեղավոր, բայց ՝,,ձեռի,, հետ էլ ,,մանրից,, համոզում էր, որ լոգարանի ինչ-որ ,,սիֆոն,, էլ պետք է փոխվի ՝ բայց ՝ մեր միջոցներով / իսկ դա արդեն նշանակում է վերանորոգում այն ժամանակ, երբ տվյալ բնակարանատերերը դրա համար ոչ ժամանակ, ոչ ֆինանսներ, ոչ էլ սիրտ ու հավես ունեն, եւ մի կերպ ,,յոլա են գնում,, մինչեւ տեսնեն գլուխներն ինչ է գալիս /: ,,Ինչ ա արդեն սովորեցի՞ք, որ ես պետք է ձեր փոխարեն ծախս անեմ. տրապը փոխեցի, մի հատ էլ սիֆոնը փոխե՞մ,,- ձայնը գլուխը բարձրացրած բղավում էր 2-րդ հարկի բնակչուհին ՝ թերեւս ,,թեւավորված,,կամ շահարկելով իր ՝ղարաբաղյան ծագում ունենալու հանգամանքը: / Հազար ներողություն այն ղարաբաղցիներից, որոնց ես մշտապես հարգել եմ, եթե հարգանքի արժանի գործեր են կատարել /: Բայց երբ որ ես էլ ստիպված էի նրա տոնայնությանը համապատասխան տոնայնություն վերցնել, սկսեց ինձ մեղադրել ՝,,ձայնս բարձրացնելու մեջ,,:Նաեւ խորհուրդ տվեց, որ ,,ծանոթ-մանոթ գտնեմ,, մարդ բերեմ ՝ որ լոգարանը նորոգի.ի՞նչ է ստացվում, 40 տարվա մաշվածություն ունեցող ջրատար համակարգը բնակիչը պետք է իր ուժերով նորոգի ՝ եկամուտներ որոնելով, օրեցօր թանկացող կյանքի պայմաններում, իսկ պետական ու ՏԻՄ հիմնարկները / որոնց թվում ՝ քաղաքապետարանը / 5 տարին մեկ փառահեղ նորոգեն, որոշ հիմնարկների համար անգամ նոր շենք կառուցեն, իսկ բնակիչները շարունակ ,,կռիվ-ղալմաղալների,, մեջ ընկնեն ու միմյանց նկատմամբ վատամարդ դառնա՞ն: Թե՞ սա հատուկ գործելակերպ է ՝ազգի միասնությունը պառակտելու ինչ-որ հեռահար ծրագիր...Նրա հոխորտանքներն ավարտվեցին նրանով, որ ուլտիմատում ներկայացրեց, թե ,,Կգնամ միլիցիա կբերեմ, ջուրը կանջատեմ,,: Իսկ ինչու՞ պետք է շքամուտքի անջատիչ-միացնիչն ինչ-որ մեկի բնակարանում լինի, որ նա էլ դրանով հոխորտա ու սպառնա անջատել այն բնակարանի ջուրը, որի տերերը մշտապես օրենքով սահմանված վճարումներն անում են ՝այն էլ ՝ առանց ջրաչափի, թանկացած սակագնով: Իմ դիտարկմանը ՝ գնա բողոքի, ես խնդիր չունեմ, ու ես էլ կարող եմ բողոքել, կրկին ,,հարձակվեց.,,Ի՞նչ ես անելու, գրելու ե՞ս,,: Իսկ ի՞նչ անել, եթե այս ու այն ,,գիշատիչներից,, պաշտպանվելու միակ ,,զենքը,, գրիչն է մնացել: Այս առնչությամբ մտովի գնացի 2010թիվ, երբ վերեւի հարեւանի շինարարական քանդուքարափի արդյունքում սկսեց քարերի ավազ տեղալ մեր լոգարանի ուղղությամբ, իսկ երբ կողքի հարեւանին խնդրեցի, որ ,,վերեւինին,, / որպես նրա հետ մոտ գտնվող / փոխանցել, որ քարեր ու ավազ են թափվում, ,,վերեւի,, հարկի բնակիչը, շահարկելով անգամ իր շարքային ոստիկան լինելու հանգամանքը, դուրս թռավ շքամուտք եւ հոխորտաց.,,Լավ եմ անում ՝ քանդըմ եմ, լավ եմ անըմ ՝ թափըմ եմ, գնա թերթըմդ գրի,,: /Եւ անգամ ՝իրենից կրկնակի տարիքով հորս, որ այդ ժամանակ դրսից տուն եկավ, ու, ականատես լինելով մեր վեճին, փորձեց միջամտել ՝,,հոխորտաց, թե ,,Դու վաբշե մլիցուց հեռու մնա,, /: Իսկ այդ առթիվ ոչ թե թերթում գրեցի այն ժամանակ, այլ պարզապես գրավոր բողոք ուղարկեցի քաղաքապետարանի համապատասխան բաժին, որի կողմից ուղեւորված մասնագետների խումբը՝ ՝քաղաքաշինության բաժնին կցված, հայտնաբերեց խախտումները, տուգանեց /ըստ տեղեկությունների / ու բարեբախտաբար, ջրի կաթոցների հարցն էլ լուծվեց, քանի որ մինչ այդ խողովակաշարի սխալ միացման, միգուցե նաեւ ՝վաննայի դիրքը կամայական փոփոխության ենթարկելու արդյունքում մեր մոտ ջրի հոսք էր սկսվել /, ինչն էլ կարող էր ուղիղ գծով իջնել ներքեւի հարեւանի բնակարան /: Ի դեպ, ներքեւի հարկի բնակարանում էլ նույն կամայական փոփոխություններն են արվել ՝ դեռ տարիներ առաջ, եւ, թերեւս, հենց այդ փոփոխությունների արդյունքում էլ կարող է վթարներ առաջանալ. այստեղ են ասել ՝ ,,Սայլը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում,,. ենթադրվում է, թե ,, ներքեւի,, բնակիչը հորիցս ետմահու վրեժ է լուծում ի պատասխան այն բանի, որ ինքը դեռ ,,սովետի,, թվերին բնակարանը քանդուքարափ էր անում, ու ողջ օրն ականջներս տանում ՝ շինարարական աղմուկով, հայրս էլ ճարահատյալ բողոքել էր: Ի՞նչ է նշանակում ՝ ,,վաննան չօգտագործեք, ինձ մոտ կաթում է,,. միգուցե օդ է՞լ չշնչենք, թե՞ թողնենք վաննայի մեջ ջուրը հոտի կամ ջուր չօգտագործելու արդյունքում ժանգոտի:Եւ այսպես, շահարկելով վթարային շենքերում մշտապես առկա միջբնակարանային խնդիրները, ժամանակ առ ժամանակ տեղական իշխանությունները ,,պրեսսինգի,, են ենթարկում մեզ ՝շարունակելով 15 տարի առաջ սկսված պայքարը ՝ Հովսեփյանների ընտանիքի նկատմամ՚բ, ու սկզբում հորս էին հալածում ՝ խոչընդոտելով աշխատանքային գործունեությանը, իսկ հետո սկսեցին խոչընդոտել իմ լրագրողական գործունեւթյանը:Ակնհայտ է, որ տեղական իշխանությունները մեզ քաղաքից ,,քշելու,, եւ բնակարանը ինչ-որ մեկի համար ձեռք գցելու մտադրություն են որդեգրել ՝արդեն իսկ նախապատրաստվելով մինչեւ հաջորդ ՏԻՄ ընտրություն ՝ քաղաքը ,,մաքրել,, իրենց ախոյաններից, քաղաքացիական դիրքորոշում ունեցող ակտիվիստներից ու նրանց համար պարբերաբար կենցաղային տհաճ իրավիճակներ ստեղծել. այլ կերպ ՝,,ներվերը ուտել,. սա է տեղական իշխանությունների գործելաոճը:Այդ դեպքում թող բարի լինեն ճանապարհածախս հատկացնել ու ,,արտաքսելու,, որոշում կայացնել, որպեսզի որեւէ երկրում քաղաքական ապաստան գտնենք: Թերեւս, որոշել են նաեւ ,,ձեռի հետ,, ճշտել մեր եկամուտների չափը. եթե պարբերաբար հոդվածներ եմ գրում ՝հասարակության խնդիրները ներկայացնելով, ինչը, թերեւս, վտանգ է ներկայացնում իրենց գործունեության համար, այդ դեպքում ինչու՞ չփորձել ,,մի լավ թափ տալ,, բնակչին. ու ժամանակ առ ժամանակ ինչ-որ կենցաղային ծախսերի մեջ ներքաշել կամ ՝ համատիրության ,,սպասարկման վարձ,, կոչվող կույր աղիքը ,,վզներիս,,փաթաթելու փորձ անել: Տեղեկացնեմ, որ պատրաստ եմ անգամ ,,վերջին շապիկը վաճառել,, բայց ՝անտելի ու չհիմնավորված մուծումներ չանել ու չդադարեցնել իրավասոցիալական թեմաներով հրապարակումներս, որ իրենց ,,կոկորդի փուշ,, են դարձել:Մտադիր եմ անգամ համապատասխան փաստաբան գտնելու դեպքում Եվրադատարան դիմել ու բարոյական ու նյութական վնասի փոխհատուցում պահանջել ՝ իմ ընտանիքի նկատմամբ սկսված ու շարունակվող հալածանքների համար:Որեւէ մեկը կարող՞ է հուշել, թե որտեղի՞ց պետք է եկամտազուրկ բնակիչը փող հայթայթի, որ 40 տարվա մաշված խողովակաշարի հնարավոր հետեւանքները վերացնի: Եւ կամ ո՞վ պետք է մեզ հատուցի արդեն քայքայվող առաստաղի հնարավոր վթարը կանխելու, կոսմետիկ նորոգումներով գոնե նվազագույն ծախսերով բարենորոգումներ կատարելու համար: Չէ՞ որ պետությունը կարող է առնվազն վթարային շենքում բնակվողների ԽՍՀՄ ավանդները փոխհատուցել, այն շենքերի, որոնցում յուրաքանչյուր անձրեւից հետո բնակարաններւմ խոնավահոտ է ընկնում, աստիճանահարթակներն են սկսել ճաքճքել:Ի դեպ, առաջին դեպքը չէ, երբ տեղական իշխանությունները փորձում են միջբնակարանային վեճերն օգտագործել որպես ,,պղտոր ջրում ձուկ բռնելու,, լավագույն միջոց ՝ ընդդեմ իրենց ,,ախոյանների,, կամ քաղաքացիական դիրքորոշում ունեցող անձանց / որոնց թվում ՝ համատիրության հնարովի ու չհիմնավորված ,,սպասարկման վարձը,, չմուծողների ու այդ առթիվ հակալոբբինգ անողների դեմ /: Վանաձորի վետերանների միության կինխորհրդի նախագահ Հ.Մխիթարյանն է քանիցս բողոքել, որ իր ներքեւի հարկի հարեւանին հրահրել էին իր դեմ ՝2004թվին, ու իրեն ծեծի էին ենթարկել, այդ առթիվ անգամ դատական վճիռ էր կայացվել, ,,Առավոտ,, ու ,,Զորավիգ,, թերթերն անդրադարձան, բայց ՝ ժամանակ առ ժամանակ կռիվը կրկին բորբոքվում է.,,Միլիցիա էին բերել, թե իբր իմ տնից ջուր է կաթում, ասեցի ՝էդ երբվանի՞ց է միլիցիան ջրի ծակուծուկ փակելով զբաղվում, փոխանակ գնան գողերին ու մարդասպաններին բռնեն,,-տեղեկացնում է իմ զրուցակիցը, որ մի առիթով պատմեց, որ անգամ քաղաքապետի մոտ ընդունելության է գնացել այդ հարցով, սակայն վերջինս ասել է.,,Ես ի՞նչ անեմ, որ դուք հարեւաններով իրար հետ յոլա չեք գնում,,:Ցավոք, այս անգամ էլ չեմ կարող հոդվածս լավատեսորեն վերջացնել, ու ստիպված եմ հայտարարել, որ եթե իմ կամ մերձավորիս հետ որեւէ դժբախտ պատահար տեղի ունենա ՝,,մեղքն,, իշխանությունների վիզը: ,,Ոչ մի երկրում քրեական հոդված չկա ՝հոդված գրելու կամ քաղաքացիական դիրքորոշման համար, դե մի բան պետք ա գտնե՞ն, որ նրանց դեմն առնեն, դրա համար էլ ամենքին մի ձեւով են ,,պատժում,,- նկատում է համախոհներիցս մեկը: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
суббота, 16 августа 2014 г.
Աբսուրդային գովազդներ ՝հեռուստաեթերում
Այնքան հակասություններ կան մեր երկրում. ասվածի ապացույցներն ամեն օր կարելի է գտնել ՝ հեռուստաեթերին հետեւելով: Հազարավորները բողոքում են, որ ամիսներով հալալ քրտինքով վաստակած աշխատավարձերը չեն ստանում, բայց հեռուստաէկրանից գովերգում են, որ կարելի է չաշխատել, բայց ՝ աշխատավարձ ստանալ ՝ջնջելով ու շահելով. այն էլ ՝ 12 ամիս: Ողջ օրը Երեւանի ,,Նաիրիտում.. ու Վանաձորի քիմգործարանում աշխատողները ,,կռիվ-դավիների,, մեջ են կառավարության հետ, որովհետեւ գործարանի սեփականատիրոջ տեղն ու անունը չգիտեն, որ նրա հետ կռիվ անեն ու ասեն ՝,,Ախպեր ու՞ր ես, հասցեդ ասա, տեղդ ասա հեսա գալիս եմ,, ու պահանջեն իրենց ՝ մինչեւ անգամ 1 տարվա աշխատավարձերը, իսկ հեռուստաէկրանից համոզում են.,,Լոտո-աշխատավարձ.ջնջեք եւ շահեք,,:Օրերս էլ գովազդի ավելի կատարելագործված տեսակն է հայտնվել ՝տեւական ընդմիջումից հետո. ոչ միայն 12 ամիս անընդմեջ տրվող աշխատավարձ են խոստանում ՝համապատասխան վանդակը ,,քերելու,,դեպքում, այլեւ ՝պարգեւավճար՝ էլի համապատասխան հատվածը քերելու դեպքում: Կարո՞ղ է մի օր էլ ,,լոտո-աշխատավարձի,, շահառուները հայտնվեն խաբված ավանդատուների կամ քիմգործարանի ,,քցված,, աշխատողների վիճակում, երբ որ պարզվի, որ ,,լոտո-աշխատավարձի,, տերերը ,,դուքանը փակել են ու թռել,, ,,իզն ու թոզն էլ չի երեւում,,:Էն ժամանակ կառավարությունը ոչ թե լավագույն դեպքում 1 ամսվա աշխատավարձ կխոստանա / ու չի տա ՝ ինչպես վանաձորցի քիմիագործների պարագայում /, այլ ՝ մատը կցցի ու կասի ՝,,հայ-հա՜յ...խելքներիդ ձուն գա, ձեզ ո՞վ էր խնդրում հավատայիք լոտոխաբեբաներին,,: Հետաքրքիր է, ո՞նց են հասցնում իրար ետեւից այդքան տարատեսակ լոտո-մոտո տպել, ու, մեկ էլ տեսար ՝էկրանից հիմա էլ հնչում է ՝,,Մանի,մանի, մանի,,.ոչ թե հանրահայտ ,,Ճախարակի երգը,, ոտանավորի ,,գեղական,, տարբերակն է ՝իլիկի երգի մասին, այլ՝ անգլերեն ,,մանի,,-ն՝ փողը, որի լոտոգովազդի ժամանակ մի կին խզված ձայնով էկրանից ,,վռազ-վռազ,, բղավում-արդարանում է ՝,,Ես ի՞նչ անեմ, որ շահեցի, փողս առա ու գնացի,,:Հետաքրքիր է, ո՞նց են կարողանում բնակչությանը համոզել, թե միլիոնների գանձեր ու գումարներ են ,,թաքնված,, թղթի կտորի չքերած հատվածում, ու մնում է ,,փորեն,,-գտնեն գանձն ու փողերը / բայց՝ համապատասխան գումար ,,մուծվելուց,,.այսինքն ՝ գնելուց հետո /:Ոչ մի կասկած չկա, թե ինչ ահռելի շահույթներ են գոյանում ժողովրդի միամիտ հատվածից կորզվող գումարների հաշվին, շատերն անգամ պարտքով են լոտո գնում: Ինչ-որ մի ասացվածք կա. որտեղ կան խաբվողներ, այնտեղ կլինեն խաբողներ:Թեպետ ժողովրդին էլ մեղադրելու չէ. ամեն ինչից հույսները կտրել են, մնացել են լոտոների հույսին:Այս ոլորտի հավատավորներն էլ աղանդավորի կարգավիճակում են, ու մեկ էլ տեսար ՝որեւէ կրպակի մոտ քարացած, քերում են ու քերում: Մնում է ՝լոտո-վարկեր բացեն բանկերում:/Դե եթե պարտքով լոտո են գնում, ինչու՞ լոտո-վարկեր չբացեն /: Դրա համար էլ անընդհատ վարձեր են բարձրացնում, որովհետեւ համոզված են, որ ժողովրդի ,,ձեռը փող կա,,. մնում է գրպանները ,,մի լավ քերեն,,...Մի գովազդային աբսուրդ էլ այն է, որ հեռուստաէկրանից համոզում են, թե գնեք այսքան շիշ ՝ այսինչ խմիչքից, եւ խցանի տակ հավաքեք այսինչ տառերն ու շահեք այսինչ իրերը /որոնց գինը հաճախ ավելի էժան է, քան ՝ այդ խմիչքի վրա ծախսվող գումարները /:Կամ ի՞նչ երաշխիք, թե անհրաժեշտ բոլոր տառերը կտեղադրեն խցանի տակ: Մի սուրճ արտադրող ընկերություն էլ 15 տարի է ՝տուփերի վրա դոլարային շահումի տարբերանշան է դրել, ինչն ամենաիսկական ,,մոլորեցնելու փորձ,, է սպառողին, այսինքն ՝ ՏՄՊՊՀ-ի նյութ, քանի որ մինչ օրս հաստատ ոչ ոք դեռ այդ տուփերում շահում չի գտել, ինչը խոստովանում են նաեւ վաճառողները, բայց այդ կեղծիքը ՏՄՊՊՀ-ն եթե փորձի հաստատել, ապա դժվար չէ ենթադրել, որ այդ ընկերությունը մի 5 հոգու կվարձի ՝5-10 հազար դրամով, ու նրանք հեռուստաէկրանից երջանիկ տեսքով կփորձեն ապացուցել, թե այդ տուփերի մեջ եղած շահումներով ահագին ,,բան-ման են առել,,: ... Հաճախ էլ գովազդի նպատակը լրագրողական հետաքննությամբ ապացուցված կեղծիքի փաստը ,,չեզոքացնելը,, կամ ,,ջրելն,, է: Ահավասիկ. հեռուստաալիքներից մեկը մի ապահովագրական ընկերության վերաբերյալ ինչ-որ խարդախության առնչությամբ ռեպորտաժ էր ներկայացրել, բայց ՝ մեկ էլ նույն հեռուստաալիքով նույն ընկերության գովազդն է գնում. այն էլ ՝վրացերեն բառակիտուկով, առանց հայերեն թարգմանության , թքած ունենալով լեզվի տեսչության վրա. կամ ՝ ,,երեսները չի բռնել,, հայերեն գովազդեն:....Իսկ վերջերս հիպնոսացնողի ձայնով մեկը հեռուստաեթերից համոզում էր, թե զուգարանի թուղթ ստեղծելն իրնց համար ,,արվեստ է,,: ,,Սա մեր արվեստն է,, ՝ասում էր գովազդող կինը ՝ներկայացնելով թղթի առավելությունները: Ինչպե՞ս սա հասկանալ. այսինքն ՝ արվեստը մեր մոտ այնքան է արժեզրկվել, որ կարելի է համեմատել զուգարանի թղթի հե՞տ: Ի վերջո, սահման չպե՞տք է լինի կարելիի եւ չի կարելիի միջեւ ՝ ելնելով տարրական բարեկրթության սահմաններից: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
среда, 13 августа 2014 г.
Azat Ankakh-ի դատարկ հաշվեհամարը փակվեց, բայց ՝ ոգին չի մեռել
Երեկ համացանցի համախոհներիցս մեկը խորհուրդ տվեց լավատեսական նյութ գրել, դե ես էլ թերեւս ամենալավատեսական վերնագիրն ընտրեցի... Երեկ ,,խոր կսկիծով,, տեղեկացանք, որ Azat Ankakh բլոգի հաշվեհամարը, որ բացել էի 2012թվին ՝ բլոգի հնարավոր ֆինանսավորման հույսով, ի վերջո, փակվել է / երեւի ՝,,անշարժությունից հուսահատ,, /: ,,Դե որ մեկ տարվա ընթացքում գումարային շարժ չի լինում ՝ փակվում է,,- տեղեկացրին բանկից, որտեղ բլոգի հաշվեհամար էի բացել ՝անվճար հիմունքներով, առանց դրա համար վճար հատկացնելու / դե երեւի դա էլ բարեբախտություն է, քանի որ ոչ բոլոր բանկերն են անվճար հաշվեհամար բացում / : Նշեմ, որ հաշվեհամարը բացելու առթիվ 2012 թվի մայիսի 24-ին բլոգում հանդես եկա ,,Azat Ankakh,,-ը կայացման փուլում, առանց աջակցման-2,, հրապարակմամբ, սակայն այդպես էլ ոչ մի ֆինանսական աջակից կամ փոխշահավետ համագործակցության առաջարկ չգտնվեց, թեպետ հոդվածը պարբերաբար զետեղում էի համացանցում: Թերեւս բացառություն կարելի էր համարել այն, որ ամերիկահայ մի քաղաքացի ՝ նախկին կիրովականցի, որ համացանցում կարդացել էր բլոգի նյութերը, ոչ միայն շնորհակալական նամակ ուղարկեց ՝,,համարձակ ու սուր, հումորով,, հրապարակումների համար, այլեւ իր իսկ նախաձեռնությամբ որոշակի ֆինանսական աջակցություն ուղարկեց. բայց ոչ թե բանկային հաշվեհամարով, այլ՝ դրամական ուղղակի փոխանցմամբ, համեստորեն չցանկանալով, որ իր անունը հրապարակվի: Հարկ է հիշեցնել, որ 2013 թվի հուլիսի 24-ին բլոգում հանդես եկա ,,Azat Ankakh,,-ի երկամյակի, ,,մեռնող ճշտի վերջին ասպետների,, եւ այլն-ի մասին,, հոդվածով, որտեղ հարց էի բարձրացրել, որ այն կայքերը կամ բլոգները , որոնք ապացուցել են իրենց գոյության անհրաժեշտությունը, որոնք պարբերաբար հասարակությանը հուզող խնդիրներ են բարձրացնում / առավել եւս ՝տարբեր ոլորտներում մարդու իրավունքների խախտումներին վերաբերվող /, հարկ է, որ պետական ֆինանսավորում ստանան. այնպես, ինչպես թերթերը. այն դեպքում, երբ թերթերն ավելի շատ հասարակության ,,դարդին դարման անող,, հարցեր չեն էլ բարձրացնում, եւ թերթեր կան, որ երբ կարդում ես , մտածում ես, թե ո՞րն է դրա տված օգուտը հասարակությանը ՝բացի կենցաղում օգտագործելը: Որքան հայտնի է ՝,, թղթի վրա,, գործող անկապ հ/կ-ներ էլ են պետությունից փող ,,պլոկում,, / թերթերից բացի /. լոռեցու լեզվով ասած ՝,,յարաբ ո՞ր մեղքի համար,,: Ու մեկ էլ տեսար ՝ լավագույն դեպքում մի ,,փախած,, բրոշյուր են հրատարակում ՝,,ջուր ու ձավար լցրած,,՝.իրենց գոյությունն արդարացնելու միտումով: Ու հենց պետական անուշադրության պատճառով է , որ բլոգներից շատերն ստիպված են լինում կառչել այս կամ այն կասկածելի աղբյուրից, ու հարմարվել թելադրողի ճաշակին, նրանց ,,դուդուկով,, պարել՝ թեկուզ ոչ հավաստի տեղեկություններ հրատարակելով / դրանից բխող տհաճ հետեւանքներով /: ... Azat Ankakh-ը շարունակում է գործել արդեն 3 տարի / այնպես, ինչպես միաժամանակ ստեղծված իմ ֆեյսբուքի էջը, որ հոդվածներիս ,, պահեստային,, տարբերակն է / ՝ հիմնականում իմ անձնական խնայողությունների շնորհիվ, որի, ինչպես նաեւ ՝ինտերնետային հմտություններիս զարգացման համար երախտապարտ եմ 1992-1997 եւ 2004-2009թվերին ԱՄՆ-ում բնակություն հաստատած երջանկահիշատակ մորեղբորս, որ 3 տարի շարունակ քրոջ ընտանիքին ֆինանսական օգնություն էր ուղարկում իր համեստ թոշակից / համեստ ՝ ամերիկյան չափանիշներով /, ինչպես նաեւ երջանկահիշատակ հորս եմ երախտապարտ ՝տեղական իշխանությունների կողմից պարբերական հալածանքների անուղղակի զոհ դարձած, որն էլ իր հայաստանյան թոշակից էր ,,մասհանում,, անում ՝բլոգի զարգացման նպատակով, եւ անգամ՝ հետաքրքրվում.,,Հիմա որ ուզենաս գիրք տպես, ինչքա՞ն փող ա պետք,,: Իսկ բլոգի նպատակը հիմնականում իրավա-սոցիալական խնդիրների վերհանումն ու դրանց վրա հասարակության, համապատասխան մարմինների ուշադրության հրավիրումն էր. թեպետ ՝որոշ թերահավատներ ասում են ՝,,Հա որ գրեցիք, ո՞վ է հիմա գրածին բանի տեղ դնում, չեք տեսնու՞մ, ինչ ուզում ՝անում են, ոնց ուզում՝վարվում են ժողովրդի հետ,,: 3 տարվա ընթացքում բլոգում տպագրվել են իմ հեղինակած 218 հրապարակումներ, որոնք տարածում եմ ֆեյսբուք, Թվիթեր, Գուգլ-պլյուս ցանցերով: Դրանց, ինչպես նաեւ ՝ ֆեյսբուքի իմ անձնական էջի նոթագրությունների մի մասն, սկսած 2013 թվից արտատպում են նաեւ այլ կայքեր / բարեբախտաբար ՝ համապատասխան հղումով, հեղինակային իրավունքների պաշտպանմամբ /, իսկ դրա շնորհիվ բլոգում բարձրացված հարցերն էլ ավելի մեծ տարածականություն են ձեռք բերում նաեւ այլ սոցիալական կայքերի միջոցով .Օդնոկլասնիկի, Մեյլ-ռու, Վկոնտակտե, Լինկեդին....Ցավոք, ոչ բոլորն են գիտակցում ինտերնետային ազատ մամուլի դերն ու նշանակությունը ՝ քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում, ինչի տխուր ապացույցը ոչ միայն ֆինանսական աղբյուրների բացակայությունն է մի երկրում, որ հեղեղված է ,,ժողովրդավարության զարգացման ուղղված,, դրամաշնորհային ծրագրերով / հաճախ ՝ փոշիացվող , ու այս ոլորտը թերեւս լավագույն կոռումպացվածներից է /, այլեւ ՝որ ոմանք կարծում են, թե բլոգը միմիայն ,,փող կպցնելու,, համար է: ,,Էդ բլոգներով կարում ե՞ս փող կպցնես...չէ՞... բա էլ ո՞ւմ ա պետք, որ քեզ օգուտ չի տալիս,,- զարմանում է ծանոթներիցս մեկը, տեղեկանալով, որ ոչ միայն հիշատակված բլոգը, այլեւ 2013 թվից էլ մեկ այլ բլոգ եմ հիմնել ՝,,Լրագրողական նոթեր,,: Ուրեմն ի՞նչ, առաջադեմ մտավորականն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը տեղ չունի՞ այս երկրում, թե՞ գնանք ,, սաղովի բազարում բողկ ծախենք,, իսկ բողկի հոգեբանությամբ թալանչիները ՝որոնց մի ոտքը Ազգային ժողովում է, մի ոտքը ՝բիզնեսում , իրենց կիսագրագետ հալով, ու փողով ձեռք գցած դիպլոմներով ՝ ժողովրդի գլխին ,,կորկոտ աղան,, ու ասեն ՝ ,,բո՜ո՜ղկ, ապե՜, բո ՜ողկ...,,/ ականջը կանչի ,,Բերնարդ շոու,,-ի /: Էս ա էս երկիրը, ով չի քծնում, չի կռանում, չի ստորանում ՝ոտնատակ են տալիս, օդը փակում են,,-հայտնում է վանաձորցի մի գործազուրկ մտավորական ՝հաստատելով իմ այն տեղեկությունը, թե ,,կոռուպցիայի դեմ պայքարին,, զուգահեռ ՝կրթական ու բանկային համակարգում աշխատանքի ընդունվելիս ինչ թվեր են ,,կրակում,,: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
среда, 6 августа 2014 г.
Ասֆալտը ,,տեղ-տեղ բարով մաշեք,,
Մի հին անեկդոտ կա. 2 տղամարդ ՝հագուստները նոր կարկատած, հանդիպում են: Մեկի հագուստի կարկատանները շատ են, մյուսինը ՝ քիչ. այսինքն ՝ տեղ-տեղ: Ու շատ կարկատանավորը մյուսին ասում է ՝,,Շալվարդ տեղ-տեղ բարով մաշես,,: Նա էլ թե ՝,,Օրումեջ շնորհավոր,,: Հիմա իսկական Վանաձորի փողոցներն են. մի տեղ կարկատանային ասֆալտը մի քիչ ավելի շատ է, մի տեղ՝շատ ավելի քիչ, մի տեղ զիգզագաձեւ են կարկատել ասֆալտը, մի տեղ՝ոլորապտույտ, մի տեղ՝կլոր-մլոր, մի տեղ՝քառակուսիներով. նայած ՝ ասֆալտապատողների ,,նկարչական ընդունակություններին,,: Ասֆալտի երես չտեսած հատվածներն էլ հողաթաթախ վիճակում են; Իսկ Կ. Դեմիրճյան / Լուսավորիչ / 28 շենքի բակի մի մասը տեւական ժամանակ / մոտ մի ամիս /քանդուքարափ թողնելուց հետո ,, մի շան հալի,, բոլորաձեւ կարկատանային ասֆալտ արեցին / մի անիմաստ բոլորաթումբ էլ ՝ բորդյուրի հեռավոր նմանություն տվող, գոյացրին բակի մուտքի մոտ, ու երեխաները դրա թարմ հումքը քանդելով ՝ մի քանի օր ,,գռուզավիկի շոֆեր,, էին խաղում / , իսկ մի ուրիշ հատված ՝նույն վայրում, բոլորաձեւ խճապատելուց հետո մի հատ էլ սահմանագծով ձյութաշրջան գծեցին ու այդպես էլ թողին. երեւի ՝ որ երեխաներին վարժեցնեն ձյութագծած ու խճապատած տարածքում ,,կլաս,, խաղալուն. հա բա էլ ուրիշ ինչի՞ համար է ձյութագծած...Եթե չէին ասֆալտապատելու, ո՞րն էր խճապատածը ձյութագծելու իմաստը, եթե ասֆալտապատելու են ՝ինչի՞ են սպասում, վարար անձրեւների՞, է արդեն մի քանի անգամ լավ անձրեւ է եկել դրա վրայով ու ամեն անձրեւից հետո բնակիչների համար նոր հոգս է ավելանում. բակի անբարեկարգ հատվածները լցվում են անձրեւաջրերով, դրանք էլ իրենց հերթին լցվում են առանց այդ էլ ծայրահեղ վթարային շենքի նկուղներն ու ջրի նոր վթարի պատճառ դառնում:Այս դեպքի համար էլ ասացվածք կա ՝,,Էշը կերել են, պոչում ՝ խռովել,,: Իսկ Լազյան փողոցի մի պատկառելի հատվածը ՝Գոշից մինչեւ Շիրվանզադե, այդպես էլ չի արժանանում ասֆալտապատողների ուշադրությանն ու երկու տարի շարունակ ՝մնում է խճապատված:Ենթադրվում է, թե տեղական իշխանությունները հույսը դրել են այդ տարածքի առեւտրի օբյեկտների տերերի վրա, որ ,,մարդա մի 1000դրամ,, հավաքեն ու ասֆալտապատեն, նրանք էլ երեւի թե մտածում են, որ իրենք իրենց օբյեկտների առջեւ սալիկապատել կամ ասֆալտապատել են, էլ ինչու՞ պիտի ամբողջ տարածքի հոգսն էլ վերցնեն իրենց վրա վերցնեն: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
четверг, 31 июля 2014 г.
Մենք ենք , մեր ձորերը. Լոռվա անցուդարձից
ՊՈՄԻԴՈՐԸ ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔ Վանաձորի բացօթյա առեւտրի կետերում վաճառողների միջեւ վեճ ու կռիվներն անպակաս են. հիմնականում ՝ կապված տարածքի կամ մրցակցության հետ, բայց այն, ինչ տեսա օրերս ՝ չափազանց էր, նորմալ ,,լեզվակռիվ,, կոչվելու համար, ծեծկռտուք կոչվելուց էլ հեռու էր:17-18 տարեկան մի պատանի թե երիտասարդ, իրենից մի 3 անգամ տարիքով մեծ ,,կոլեգայի,, / կամ տարածքի ,,համատիրոջ,, /հետ վիճաբանության ընթացքում, ի պատասխան տարեցի ինչ-որ դիտողության ՝բանջարեղենի արկղերի հետ կապված, հոխորտանքներից հետո հանկարծ անսպասելիորեն / այն բանից հետո, երբ տարեցի հետ սկսեց մի կին էլ վիճաբանել ՝ի պաշտպանություն երիտասարդի / պոմիդորը վերցրեց ու ...խփեց հակառակորդի գլխին:Որքան էլ տարօրինակ է, տարեցը դրանից հետո ոչ թե զայրացավ, այլ ,,բարեհոգի,, ծիծաղով ասաց.,,Արա դու հաստատ գժվել ես, գիտե՞ս,,: Հետաքրքիրն այն է, որ հակառակորդ 2 կողմերն էլ միմյանց հետ վիճում էին հենց նախորդ օրը հայկական սերիալներից մեկից վերցրած բառապաշարով:,,Չէ, դու հաստատ ուզում ես, որ ես քեզ շնչել տամ, արա,,- հոխորտանքը շարունակող պատանուն հավաստիացրեց տարեցը, որին ի պատասխան պատանի-երիտասարդն արհամարհանքով նետեց մի քանի անգամ.,,Փախար, արա, փախար,,: Ի դեպ, էս ,,փախար,,-ը շփման ձեւ է դարձել հատկապես երիտասարդների համար ՝ անկախ սեռից ու միջավայրից, ինչը սերիալների ուղիղ ազդեցությունն է մարդկանց ուղեղի վրա: ՍՈՎԵՏԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ,,ՏՆԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑԻ,,ՀՈՏԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԵ՞Լ ԵՆ Սովետական տարիներին մի ակնհայտ տհաճ երեւույթ կար, ինչը կհիշեն ավագ ու միջին սերնդի կիրովականցիները: Հասարակական սննդի օբյեկտներից ՝,,Տնային խոհանոց,, կոչվող, մշտապես մի ահավոր ճենճահոտ էր բուրում, ու մարդիկ հաճախ աշխատում էին այդ տարածքներից խուսափել՝մայթը փոխելով. դե հիմիկվա նման արտասահմանյան որակյալ ու էկոլոգիապես մաքուր ձեթ չկար, իսկ հասարակական սննդի օբյեկտներում հաճախ ամենաանորակ տեսակի ձեթ էին օգտագործում: Եվ ահա, երբ թվում էր, թե վերջնականապես ազատվել ենք այդ հոտերից, Վանաձորի ,,Շաուրմա,, կոչվող կետերից մեկում այդ տարիների ճենճահոտն էր բուրում. ակնհայտ է, որ կամ ժամկետանց մարգարին էին օգտագործել, կամ՝ անորակ ձեթ, կամ՝ անհայտ ծագման ճարպ: Լավ կլիներ, եթե սանէպիդկայանը կամ համապատասխան ստուգող մարմինները երբեմն գոնե ,,շաուրմանոցներում,, կամ հասարակական սննդի պատրաստման այլ կետերում ստուգումներ անցկացնեին ՝ սննդի պատրաստման աշխատանքների, որակի ստուգման նպատակով:Որքան նկատել ենք, այս առնչությամբ միայն մայրաքաղաքում են ստուգայցեր կատարվում ու լուսաբանվում հեռուստատեսությամբ: ,,ԷՍ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԲԱ ՓՈՂ ԿՏԱ՞Ն,, Վանաձորի բանկերից մեկում վարձ մուծողների հերթ էր:,,Թողնում ենք ամսվա վերջին, դրա համար էլ սենց հերթերի մեջ ենք ընկնում, պետք ա շուտ մուծենք,,- ինքնախարազանմամբ հանդես եկավ հերթում կանգնած մի կին: Ի պատասխան ՝ մի տղամարդ առարկեց.,,Որ բաշարենք ՝ պետք ա վաբշե չմուծենք: Էս պետությանը բա փող կտա՞ն,,: Իսկ երբ հասավ տղամարդու հերթը, ու վարձեր ընդունող օպերատորը հետաքրքրվեց, թե արդյո՞ք բոլոր ծառայություններն է պատրաստվում մուծել այդ տղամարդը, վերջինս պատրաստակամ հավաստիացրեց.,,Գրի, սաղ գրի, ռազ որ ընկել ենք էս թակարդը, պետք ա սաղ մուծենք-պրծնենք,,: Սակայն պատկառելի գումարը ՝19 հազար դրամ մուծելուց հետո զայրացած ասաց.,,Որպես ի՞նչ պետք ա ես պետությանը էսքան փող տամ: Պետությունն ինձ համար ի՞նչ ա արել,,: ,,ԴԲԱ ԼԱՎԸ ԹԱՐՍ ԵՆ ԳՐԵԼ,, Վանաձորցիներից մեկը, նկատի ունենալով Վանաձոր-Երեւան ճանապարհահատվածի ոլորապտույտներից մեկի վրա փակցված ,,Լոռու մարզ,,ցուցանակին ինչ-որ մեկի ձեռքով խզբզած ՝,,Դբա լավը,, գրությունը, ասաց.,,Էդ դբա լավը թարս են գրել, դբա լավը դբա Երեվանն ա, ոչ թե դբա Վանաձորը: Կամ էլ պետք ա հարցական դնեին ՝դբա լավը՞:Ուր ա ստեղ լավ բա՞ն, ինչքան լավ բան կա ՝ Երեվան կա, ստեղի դբա լավը ո՞րն ա,,: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
вторник, 29 июля 2014 г.
Սազն առած եկան-գովեցին-գնացին. իրական Վանաձորից էնքա՜ն հեռու էին...
Հուլիսի 28-ին ,,ընդդիմադիր,, համարվող մի հեռուստաալիք Վանաձորի իշխանությունների գովքն էր անում. սազն առել էին ու հո չէին գովու~մ, հո չէին գովու~մ: Նման կարգի հոդված եթե որեւէ թերթում լույս է տեսնում, եթե խիղճները մի քիչ տեղն է լինում, հոդվածի վերջում գովազդի տարբերանշան են դնում, եթե հարկայինին չեն ուզում գովազդից ,,փայ,, հանել ՝ չեն դնում: Դրանք որոշել էին որպես ,,անաչառ,, ու մաքրամաքուր հաղորդում ներկայացնել: Հաղորդման ընթացքում շարքային վանաձորցու բուն հոգսերը մղվել էին հետին պլան, մի շարքային քաղաքացու բողոք չհնչեց հեռուստաէկրանից / որ հաճախ է հնչում այլ հեռուստաալիքներով ու թերթերով /, բայց վերջում ասվեց, որ ,,Ահա այսպիսին է Վանաձորն ու իր մարդիկ,,: Հարց է ծագում. էդ ո՞ր մարդիկ, բարձրաստիճան պաշտոնյանե՞րը ՝քաղաքի փողոցների վիճակն ավելի հաճախ ծառայողական մեքենաների ու աշխատասենյակի լուսամուտներից դիտող, քան ՝ առնվազն ,,դերվիշի,, հագուստով փողոցում պտտվող, որ իրենց մասին իրական կարծիք իմանան կամ տեսնեն, թե որտեղ է ասֆալտը կիսատ-պռատ, ու թերթերից ու կայքերից չիմանան այդ մասին: Ես հիշում եմ, քաղաքի կոմունիստ ղեկավարներն ու անգամ ՝մի նախկին մարզպետ ՝90-ականներից, քաղաքում ոտքով ման էին գալիս, երբեմն էլ ոտքով էին աշխատանքի գնում, բայց մի օր մի տեղական բարձրաստիճան պաշտոնյա, քաղաքապետ չտեսանք ոտքով քաղաքում շրջող:Հետաքրքիր է, հաղորդման ժամանակ համ խոստովանեցին, որ երբեմնի էն ,,լավ-լավ,,տարիների 180հազարանոց բնակիչ ունեցող քաղաքի բնակչությունից մնացել է 84 հազարը, համ էլ գովերգեցին, թե քաղաքը ..շնչում,, է, քաղաքը ,,ծաղկում է,, ՝16 տարվա քաղաքապետի շնորհիվ: ,,Կարգին սերիալի,, Ադիկը կասեր ՝,,Վայ մաման անդազահան,,... Իսկ շարքային դարդակալած վանաձորցին հաստատ կասի ՝,, Ինչի դուք կթողաք՞, որ մարդ շնչի, քիչ է մնում օդից էլ փող պոկեն,,: Մի էլիտար սրճարան ցույց տվեցին ՝ կենդանի ջազի երաժշտությամբ, հսկայական դահլիճում մի 3-4 ջահել էր նստած / դե ահելների տեղը նորացված անվճար նստարաններն են. քաղաքապետարանի ամենաակնհայտ ձեռքբերումն ու նվերը ՝քաղաքի հոգնած բնակչությանը ՝վերջին 1-2 տարում /: Իսկ սրճարանի ջահելներն էլ ջազ լսելուց շատ հեռու հայացքով զարմացած նայում էին նկարահանողներին, ու երեւի մտածում, թե ,,Արդյոք ովքե՞ր են,,: Ովքե՞ր են, Երեւանից եկած ,,քաջ կտրիճներ,, են, շոգերն ընկել է, եկել են Լոռվա գողտրիկ վայրում զովանալու, ,,ձեռի հետ,, էլ տեղական իշխանություններին ,,արջի ծառայություն,, մատուցելու ու վանաձորցիներին զարմացնելու, թե էս ի՞նչ դրախտում են ապրում, որ ,,վրեքները խաբար չկա,, /սերիալային լեզվով ասած /:Համաձայն ենք ՝,,մշակույթ ունենք՝աշխարհը չունի,, բայց դա մեր ազգին հատուկ ի վերուստ տրված հատկություն է, որ ամեն պայմաններում էլ չի կորցնում երկնելու, արարելու հատկությունները: Բայց կինոդահլիճ դեռ անգամ 1988թվի երկրաշարժից հետո կար ՝մինչեւ 90-ականների վերջերը, քանի դեռ դրանցից մեկը հացի փուռ չդարձավ: Մշակութային օջախները մշտապես գործել են: Անգամ չհիշատակեցին, որ Քիմիագործների մշակույթի պալատը նորոգվել է բարերար Քրքորյանի ու պետբյուջեի միջոցներով: Օրումեջ Վանաձորում բողոքի ցույցեր են կազմակերպում քիմգործարանի տառապյալ աշխատողները, մինչդեռ այդ մասին չխոսվեց, իսկ քաղաքի սոցիալական համայնապատկերը ներկայացվեց հանրապետական ,,ծիրում,, որպես ազգային համընդհանուր խնդիր ՝ ստեղծված ԽՍՀՄ փլուզումից հետո:Բա էն ո՞վ էր 2003թվի նախագահական ընտրություններին բնակչությանը համոզում, թե 1998թվին սեփականաշնորհած ու մի քանի անգամ, ամեն սեփականատիրոջ փոփոխությունից հետո ժապավենային բացում արված գործարանին մեծ հեռանկարներ են սպասվում ՝ մոտ ապագայում. իհարկե քաղաքապետն էր, որի ղեկավարած կառույցին նույնպես գործարանը պարտքեր ուներ:Հետաքիքիր է, հաղորդման հեղինակները Վանաձորի ՝2 տարի շարունակ խճապատված Լազյան փողոցով / Գոշից մինչեւ Լաչինի միջանցք /,ասֆալտ չտեսած մայթերով քայլե՞լ են գոնե, տեսե՞լ են, թե ինչ վիճակում են 20 տարի շարունակ՝երջանկահիշատակ Կ. Դեմիրճյանի անվան փողոցի մայթերը / որի թվում ՝ Երկաթուղայինների այգուն հարող տարածքներում / :Տեսե՞լ են, որ Լուսավորչի փողոցի որոշ հատվածներից անցնելիս մարդիկ ստիպված մայթը փոխում են ոչ միայն անբարեկարգության պատճառով, այլեւ ՝բանկերի հարեւանությամբ տեղակայված աղբարկղերի ,,բուրմունքը,, չշնչելու եւ աղբարկղ քրքրողների թշվառությանը չբախվելու նպատակով: Մանկական կարուսելները կան, սրճարանները կան, մշակույթի օջախները կան, ուրիշ ի՞նչ է պետք ՝ լիակատար երջանկության համար . սա էր հաղորդման մեխը ՝ ուղղված, թերեւս, քաղաքը գունավոր ակնոցներով չնայողներին ՝ որպես ,,մեսիջ,,: Հա հետո՞, ռեստորաններ էլ կան ՝բնակելի շենքերին մոտ տարածության վրա, որտեղ պարբերաբար քեֆ են անում կասկածելի միջոցներով ,,բիրդան հարստացածներն,, ու գիշերվա ,,հազարին,, անկապ հրավառություններով թնդացնում շրջակայքը ՝բնակելիների դուռ-լուսամուտները զրնգացնելով: Նման մի հրավառության ժամանակ Կ.Դեմիրճյան 28 ծայրահեղ վթարային շենքի 4-րդ հարկի մանուկները սարսափած կպել էին լուսամուտներին, տանտիկինները պատշգամբ դուրս եկած անհասցե հայհոյում էին:Նման դեպքերում մարդիկ երբեմն սարսափած մտածում են, թե չլինի՞ թուրքը Նոյեմբերյանը գրավել է՝ հասել է Վանաձորին, կամ չլինի՞ հերթական երկրաշարժն է: Իսկ ոմանք էլ զայրացած մտածում են, թե ,,Յարաբ էս քաղաքը տեր-տիրական չունի՞, ո՞նց կարելի է գիշերային շատ ուժ ժամի հրավառություն կազմակերպել ,,:Ըստ այդ հաղորդման ՝ քաղաքում ոչ գործազրկություն կա, ոչ ՝ ապօրինաշինությունների հետեւանքով սեյսմիկ վիճակի վտանգ, ոչ բնակչության հիմնախնդիրներ, որոնց լուծումը միշտ չէ, որ ,,վերեւների,, հետ կապ ունի:Ի՞նչ հիմնախնդիր, իսկի խնդիր էլ չկա, եղածներն էլ, ինչպես վերը նշեցինք ՝համազգային են ՝կապված ԽՍՀՄ փլուզման հետ: Մնում է Սովետը հետ բերենք ու քաղաքապետին էլ դարձնենք քաղսովետի նախագահ: Հասկացանք ՝գազի ու էներգիայի գնի բաձրացման մեղավորը քաղաքապետը չի, բայց առջեւում ձմեռ է, մարդկանց մեծ մասն անվճարունակ է, ինչպե՞ս են ջեռուցվելու, եթե 16տարի շարունակ տեղական իշխանությունները երբ ասում են ,,կենտրոնացված ջեռուցում,, հասկանում են միայն համայնքապատկան հիմնարկների,քաղաքապետարանի, մանկապարտեզների ջեռուցումը,իսկ բնակելի շենքերի կենտրոնացված ջեռուցումը չկա նրանց քննարկման օրակարգում:Իսկ մարդկանց գերակշիռ մասը ջեռուցվում է էներգիայի միջոցով ՝շենքերի սնուցման համակարգը ծանրաբեռնելով, մի մասն էլ մրսելու պատճառով հիվանդանում է ու գնում ,,ավելի լավ Հայաստան,, ՝,,էն աշխարհ,,:Քաղաքապետարանի նիստերի հեռարձակումն արգելվել է այս տարվանից, ասում են ՝,, քաղաքապետարանը թափանցիկ է աշխատում, իսկ քաղաքապետը մշտապես ասուլիսներ է կազմակերպում,, / որ վերջերս անգամ քաղաքապետարանի կայքում չի լուսաբանվում, որովհետեւ եթե լուսաբանվի, իրեղեն ապացույց վկայություններ կմնան այն մասին, օրինակ, թե ջրմուղն ու քաղաքապետարանն ինչպես են փոխադարձաբար միմյանց մեղադրում ՝ասֆալտի գումարները նպատակային կամ աննպատակ ծախսելու համար /:ԶԼՄ-ներից ով ՝ինչ հասցնում կամ ում ինչ պետք է ՝վերցնում է ասուլիսից ու տպագրում կամ եթեր տալիս, ինչը չի կարող լիարժեք լուսաբանում կոչվել, եթե ոչ հարց տվողների հարցերն են ֆիքսվում էկրանից, ոչ ՝քաղաքապետի պատասխանները, ոչ էլ իմանում ես, թե որ ԶԼՄ-ներն են մասնակցել, որ նրանց կայքերը ,,փորփրես,,:Ահա եւ ձեզ թափանցիկ աշխատաոճ:Այնպիսի տպավորություն էր, թե հաղորդման հեղինակի լեզվի տակ ոսկոր չկար. չկայացած կոմունիզմին բնորոշ ինչ կար-չկար ՝,,վրա էր տալիս,, ՝ինքնագոհ ձայնով:Ու ամենազարմանալին այն էր, թե իբր ,,քաղաքապետարանն իր աշխատանքները համաձայնեցնում է բնակչության հետ,, / գոնե ասեր համայնքի ավագանու 99տոկոսի հետ ՝հասկանալի կլիներ, բայց ո՞ր բնակչի կարծիքն է հաշվի առնվել որեւէ կանաչապատ տարածք որպես ,,օբյեկտ,, վաճառքի հանվելիս, կամ ՝շենքերի 1-ին հարկերի ձեւափոխությունների առնչությամբ... /: Փաստորեն, հաղորդման հեղինակները քաղաքապետարանի ,,պադավատների,, պատուհանից են դիտել քաղաքը, սրճարանում ջազ են լսել ու արհեստական լճերում նավակներով հիացել: Տեսնես գոնե հետաքրքրվե՞լ են, թե քանի խեղդվող է եղել Լճերում ՝ աշխատողների անփութության պատճառով, կամ օրերս ինչո՞ւ մի 25-ամյա երիտասարդ հսկայական ալրաղացում խեղդվեց, ինչու՞ են մարդիկ այդքան հաճախ ինքնասպանության դիմում....Բա մի հատ գնայիք բացօթյա առեւվտրի կետեր, ասեիք ՝ընդդիմադիր հեռուստաալիքից ենք, միք վախի, սրտներումդ ինչ կա ՝ ասեք, հետաքրքրվեիք, ո՞նց է առեւտուրն առաջ գնում, գո՞հ են տարածքի վարձի չափից,կամ ամեն շաբաթ Թուրքիա կամ Ռուսաստան մեկնող ավտոբուսների ուղեւորներից հետաքրքրվեիք, թե ինչու են մեկնում, մշտական են մեկնու՞մ, թե՞ ՝ հարազատին այցելության կամ հանգստանալու:Խելքը գլխին ում հետ խոսում ես, բողոքում է, որ քաղաքում աշխատատեղերի մրցույթները ձեւական են, բանկերում կամ դպրոցներում աշխատանքի տեղավորվելու համար դեր է խաղում շատ լավ հայտնի է, թե ինչը / որի թվում ՝ԽԾԲ-ն /:Ինչքան էլ ուզում է քաղաքը դատարկվի, էլի թափուր աշխատատեղերը ,,խաղարկային,, են: Չի բացառվում, որ մի մարդուն տարբեր հաստիքներում էլ ձեւակերպեն, ստուգողն ո՞վ է, եթե մեռած թոշակառուներ են պահում սոցապի ու փոստի համակարգերում, ու Խաչիկյանին սարքել են քավության նոխազ, ինչն է խանգարու՞մ, որ մի մարդուն մի քանի ցուցակներով աշխատավարձ տան: Ով չի աշխատում ՝ չաշխատելուց է դժգոհ, ով էլ աշխատում է ՝ ստորացվելուց ու նեղվելուց / եթե ինչ-որ մի օր խիղճն ու ինքնասիրությունը գլուխ են բարձրացնում /: Մանկավարժականի մի դասախոս վերջերս մեկնեց արտերկիր, ու այնտեղից ստիպված էր մամուլում խոստովանել, որ հոգնել էր ստրուկի հոգեբանությամբ մարդկանց հետ աշխատելուց, գաղջ մթնոլորտից /քանի որ միայն ստրուկի հոգեբանությամբ մարդը կարող է այսօր աշխատել քծնանքի ու հարմարվողականության, հանդուրժողականության, հարկ եղած դեպքում գործընկերներին ,,ծախելու,, կամ չարախոսելու պայմաններում /:Ինձ հետաքիքիր է, հաղորդման հեղինակը գոնե այլ հեռուստատեսություններից կամ թերթերից, կայքերից չի՞ լսել իրական Վանաձորի մասին,որ միայն ներկայացվեց, որ Վանաձորում 84 վթարային շենք կա, որում ստիպված են մարդիկ բնակվել, / իսկ մնացածներն էլ ,,մանրից,, վթարային են դառնում /, եւ քանի՞ տարի կարելի է արձանագրել ու փաստել Վանաձորի վթարային շենքերի մասին, մինչեւ դրանցից մեկնումեկը Գյումրու համանման շենքերի նման փո՞ւլ գա բնակիչների գլխին:Ու գիտե՞ք որն է վիրավորականը, որ մարդկանց լրիվ ,,լոխի,, տեղ են դրել, ու երեւանյան տապերից Վանաձորի գեղատեսիլ վայրերում հանգիստը զուգակցել են տեղական իշխանություններին նրանց ճաշակով ,,արջի ծառայություն,, մատուցելով / միգուցե պատրաստի տեքստը ,,Դե քեզ տենամ,, ապսպրանքով բուռները դրած, որի համար Աստված գիտե, թե որ գործարարն ինչքան է ,,փող գցել,, /:Խիղճներդ ուրանում եք ՝ հասկացանք, բայց գոնե ,,ընդդիմադիր,, կոչվող ալիքի իմիջի մասին մի քիչ մտածեիք ու գոնե մի քանի հիմնախնդիր ներկայացնեիք:Թե՞ լոռեցիներին ,,թամամ,, լոռեցու տեղ եք դրել / գյումրեցու հայտնի ասացվածքի ասած ՝,, Ժամից ես կուգամ, տերօղորմեան դու՞ կսես,, /: Հիմա եթե այդ հաղորդումը պետական ալիքով գնար ՝վրա կտային-կմեղադրեին, կասեին իրենց ալիքն է ՝ գովում են, բայց արի ու տես, որ մի 10 տարի առաջ պետական Հ 1-ով մեկնաբան Արտակ Ալեսանյանը ներկայացրեց իրական Վանաձորը ՝ համատարած ապօրինաշինության, կանաչ տարածքների հաշվին օբյեկտներ կառուցելու, շենքերի հիմքերը խախտելու առնչությամբ:Երեւի դրա համար էլ Արտակին հետո մի քանի տարով ԱՄՆ գործուղեցին, որ հանկարծ նորից Վանաձորին չանդրադառնա: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Подписаться на:
Сообщения (Atom)