տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
пятница, 24 июля 2015 г.
четверг, 23 июля 2015 г.
Ում համար ՝դժոխք, ում համար՝ երկիր դրախտավայր
Երկիրը լքող հերթական վանաձորցու հետ զրույցի բռնվեցի. 60-ն անց կինն այնքան էր ուրախացել ու ոգեւորվել, որ նախկին հոգնատանջ ու հոգսաշատ դեմքից հետք էլ չէր մնացել. մի 20 տարով ջահելացել էր: Ասաց, որ մեկնում է արտերկիր՝ որդու մոտ, որն էլ մի քանի տարի առաջ է հեռացել ու օտարերկրացու հետ ընտանիք կազմել: ,,Վերջապես կազատվեմ էս դժոխքից,,- ամփոփեց զրուցակիցս, տեղեկացնելով, որ երկրից այնքան է հիասթափված, որ անգամ հայաստանյան հեռուստաալիք չի դիտում ու հատկապես ,,ֆոբիա,, ունի իշխանավորների դեմքերը տեսնելուց:Տարիներ առաջ արտագաղթածները՝ արտերկրում տեղավորվելուց հետո, նախընտրում են իրենց մոտ տանել ծնողներին, քան՝ իրենք վերադառնան:,,Էնտեղ թոռնիկներիս կպահեմ, նպաստ ու թոշակ կստանամ,,-արտերկիր մեկնելու առավելությունները ներկայացրեց զրուցակիցս, ում ամուսինը սոցիալական ծանր պայմանների արդյունքում ձեռք բերված հիվանդության արդյունքում տարիներ առաջ մահացավ ՝զավակների երջանկությունը չտեսնելով:Եվս մեկ թոշակառու՝ միայնակ, ոչ վաղուց արտագաղթեց այնտեղ, որտեղից արմատներով սերվում էր: ,,Նա էլ գնաց, եղած-չեղած ինչ ուներ՝ ծախեց ու գնա՜ց,,-վերջինիս մասին պատմեց մեր ընդհանուր ծանոթներից մեկը:Մի տարեց ամուսնական զույգ էլ՝80-ն անց, մի քանի տարի առաջ մշտական բնակության մեկնեց արտերկիր՝ այնտեղ 20 տարի առաջ գաղթած որդու եւ դստեր մոտ:Միգուցե սեւ ու դաժան հումոր լինի, բայց՝ Հայաստանում գերեզմանատների առանց այդ էլ ծանր բեռը թեթեւանում է, քանի որ տարեցներից շատերն արտերկրում արդեն, բնականաբար, իրենց մահկանացուն են կնքում ՝օտար երկնքի տակ:25 տարի առաջ արտասահման մեկնած մի վանաձորցի կին ՝տարիներ առաջ ստիպված եղավ տարեց մորն էլ իր հետ տանել արտասահման, քանի որ վերջինս խնամող չուներ ՝մնալու դեպքում: Իսկ երբ կրկին վերադարձավ Վանաձոր, պատմեց, որ մայրն այնտեղ , ի վերջո, մահացավ՝ երկարատեւ հիվանդության արդյունքում, ու ստիպված էր նրա շիրիմից հող բերել, որ Հայաստանում տարիներ առաջ մահացած հոր շիրիմին տանի:Այս պատմության մեջ միակ լավատեսականն այն է, որ վերջինիս դուստրերը չեն ցանկանում մոր հետ մեկնել արտերկիր. նրանք իրենց երջանկությունն այստեղ են գտել, իսկ մորը մնում է միայն արտերկրի իր եկամուտներով օգնել նրանց ու մանկահասակ թոռներին:,,Ինչքան համոզում եմ, որ հետս տանեմ՝ չեն ուզում գան, իրենց այստեղ են լավ զգում, դե ես իրենց օգնում եմ, խեղճություն չեն զգում, կարող է դրանից է,,- ենթադրում է զրուցակիցս ՝ Վանաձոր հերթական այցելության ժամանակ:
...Բայց՝ երիտասարդներից շատերն են լքում երկիրը: 90-ականների պատերազմի, շրջափակումների ու անգազ, անլույս, անջեռուցում տարիներին ծանր մանկություն ունեցած երեխաները, որոնցից շատերն արդեն իրենց երեխաներն ունեն, իրենց ներկան ու ապագան Հայաստանում չեն տեսնում.մանավանդ, որ հոսանքի հերթական թանկացման ֆոնի վրա դրանից բխող ծանր հետեւանքներն են, իսկ հեռվում ուրվագծվում է էլ ավելի մեծ հովհարայինների, անլույս ու անջեռուցում օրերի մռայլ ուրվականը՝ անտառը հատող կացինը ձեռքին, փայտի ու ածուխի տոպրակը շալակին:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
среда, 22 июля 2015 г.
Վանաձորը՝ 50 տարի անց
Էլ ի՞նչ հումոր, որի կեսը լուրջ չէ
2065թիվ, հուլիս, ավագանու նիստ է Նոր Թումանյանակերտ / նախկին՝ Վանաձոր-Կիրովական-Ղարաքիլիսա /քաղաքում: Նիստի օրակարգում դրված է ,,Արցախ,, պուրակի անվանակոչման հարցը, որի առթիվ ավագանին 2 կարծիքների է բաժանվել:Նորացված ՀՀՇ-ն առաջարկել է պուրակն անվանակոչել իրավապաշտպան Արթուր Սաքունցի անունով, Բարգավաճ ԱԻՄ-ն էլ՝ՀՍԻԿ նախագահ Գեւորգ Մանուկյանի անունով: 1-ին ընթերցմամբ անցել է Սաքունցի անունը, բայց՝ Բարգավաճ ԱԻՄ-ը որոշման հետ համաձայն չէ ու, ի նշան բողոքի, դահլիճը լքում է: Ավագանու անդամների քննարկումները թարգմանվում են նիստը նախագահող չինացի քաղաքապետի համար, որի գլխավերեւում 2 չինուհիներ ՝ հովհարներով զինված, ճանճերն են քշում:Նշենք, որ դեռեւս 2015թվի սահմանադրական բարեփոխումների արդյունքում արդեն օտարերկրյա քաղաքացիներին էլ հնարավորություն տրվեց մասնակցություն ունենալ ՏԻՄ ընտրություններին. ըստ այդմ՝ շուրջ 50 տարի է ՝օտարերկրացիներ են առաջադրվում քաղաքապետի պաշտոնում. արդեն 3-րդ անգամ անընդմեջ՝ նույն չինացին է ընտրվում քաղաքապետ՝քաղաքում աշխատող միակ՝ ,,էլեկտրոն,, գործարանի կոլեկտիվի գործուն աջակցությամբ:...Իսկ դրսում բողոքի ցույց է.Նոր Թումանյանակերտցիները բողոքում են հոսանքի թանկացումից: ՀԷՑ-ի չինացի սեփականատերը հերթական անգամ հոսանքի գինը բարձրացրել է մեկ կիլովատը 150 դրամի, ու մարդիկ պահանջում են որոշումը չեղարկել ու դարձնել նախկին 140 դրամը ՝վանկարկելով.,,Մենք չէի՞նք տերը այս երկրի,,:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
вторник, 21 июля 2015 г.
четверг, 16 июля 2015 г.
Подписаться на:
Сообщения (Atom)