տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
вторник, 10 декабря 2013 г.
пятница, 6 декабря 2013 г.
Որքա՞ն կարելի է խաբել թոշակառուներին
Վերջին 1տարում կառավարությունն անընդհատ խառնում է թոշակների բաշխման ժամկետները: 2008թվի նախագահական ընտրությունների նախօրյակին որպես բաշխման սկիզբ էր նշանակված յուրաքանչյուր ամսվա 1-ը ՝ մայրաքաղաքի համար, 2-ը ՝մարզերի: Եւ այդ կարգը հստակ պահպանվում էր: Այս տարվա նախագահական ընտրությունները ,,հորով-մորով,, անելուց հետո արդեն սկսեցին ժամկետները խախտել ՝ տարբեր անհամոզիչ պատճառաբանություններով. մեկ ՝ ցուցակներում անճշտություններ կան, մեկ ՝ տոնական կամ կիրակի օրերն են կառավարության ,,ջաղացին ջուր լցրել,,: Հետո էլ բաշխման սկիզբ սահմանեցին յուրաքանչյուր ամսվա 3-ը, մինչ այդ էլ վարչապետը ներողություն խնդրեց թոշակառուներից ՝ թոշակների ուշացման համար, ու հավաստիացրեց, թե այլեւս ուշացումներ չեն լինի, մինչդեռ նոյեմբեր ամսին նույն Հանրայինով ցույց տվեցին, որ մայրաքաղաքի թոշակառուները կրկին բողոքում են ուշացումներից: Դա էլ ,,Հանրայինով,,պատճառաբանեցին, թե ուշացումներ չկան, պարզապես մարդիկ ,,անհամբեր,, են, ուզում են օր առաջ ստանալ թոշակները: Թվում էր, թե առնվազն դեկտեմբերից ուշացումներ չեն լինի, բայց Հանրային 1-ի ,,Ինդեքս,,-ը հերթական անգամ թոշակների ուշացման մեղքը գցեց ցուցակային անճշտությունների վրա, հայտնելով, թե բաշխումը կսկսվի 4-ից: Դեկտեմբերի 6-ի դրությամբ, Սպիտակի երկրաշարժի 25-ամյակի նախօրյակին, Վանաձորի թոշակառուների մի մասը ՝ չջեռուցվող բնակարաններում սառած-,,սքթած,, իրենց մաշկի վրա հերթական արհավիրքն զգալով ՝ դեռ մնացել էին փոստատարների ,,նամակին սպասող,, քանի որ մեր ,,խելոք,, կառավարողները գտել են, որ տներում թաշակ ստացողները / որոնց թվում, բնականաբար, հիվանդ, անկողնուն գամված ծերեր / ,,կարիքավոր,, չեն, ու նրանց ,,կարելի,, է թոշակ հատկացնել միայն բաշխման 3-րդ օրվանից սկսած / Այստեղ են ասել ՝,,կեցցե մեր կառավարությունը, աշխարհի ամենամարդասեր կառավարությունը,, /. եւ սա ՝ այն դեպքում երբ այդ թոշակառուները, ինչպես նաեւ ՝ նպաստառուները վերջին երկու ամիսներին իրենց աղքատիկ թոշակ-նպաստներից մուծումներ էին կատարել ,,Հայաստան,, հիմնադրամի ֆոնդին ՝ 100-200դրամի չափով: Դե սովորաբար այդչափ մուծումներ /ավելի ճիշտ ՝ գանձումներ / ,, միշտ են արվում, պարզապես այս անգամ անունը դրել էին ,,Հայաստան,, հիմնադրամ: Հետաքրքիր է, այդքան որ հավաքում են ամեն տարի ՝ ,,Արցախի,, բարօրության համար, ինչու՞ մինչ օրս Քաշաթաղում հոսանք չկա. համենայն դեպս ՝ ամիսներ առաջ ,,Ազատություն,, ռադիոկայանով այդ առթիվ ռեպորտաժ կար: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Подписаться на:
Сообщения (Atom)