Օրերս ռուսաստանյան հեռուստաալիքները հայտնեցին, որ Ռուսաստանում ձվի շուկայում չարաշահումներ են հայտնաբերվել / ականջը կանչի մեր ՏՄՊՊՀ-ի /:Պարզվում է, Ռուսաստանում ձվի թանկացումն սկսվելուց հետո նվազագույն գինը դարձել է 10հատը 38 ռուբլի / ինչը համարժեք է ՀՀդրամով 1 հատը 47-50 դրամի /, առավելագույնը ՝10 հատը ՝ 66ռուբլի / ՀՀ դրամով ՝ 1 հատը 80 դրամ /, եւ առավելագույն գինը հեռավոր Չուկոտիայում է արձանագրվել: Հիշեցնենք, որ դեռ մինչեւ թանկացումը Ռուսաստան հասնելը ՝ աշնան սկզբից Հայաստանում արդեն իսկ ձվի գինը հասավ 70դրամի, ու հիմա, Նոր տարվա նախաշեմին արդեն 80դրամն էլ է սկսում հատել, ինչը օրերս հավաստեց անգամ պետական Հ1 ալիքի ,,Ինդեքս,, տնտեսական հավելվածը, ու մեղքը գցեց ձու արտադրողների վրա, որոնք ,,խաբեցին,, տնային տնտեսուհիներին, ու ձվի գինը Ամանորի շեմին բարձրացրին: Բայց, որպես մխիթարանք, նշվեց, որ դրանից ավել չի բարձրանա: Ստացվում է, որ ձվի գնով անգամ Ռուսաստանին ենք սկսում անցնել, ու հասնում ենք Չուկչստանի մակարդակին: Դե սա պարզապես նշանակում է ժողովրդին չուկչիի տեղ դնել ՝ ձվի գնի բարձրացումը կապելով ինչ-որ կերի, տուփի ու գազի գնի բարձրացման հետ / ինչպես վերջերս հեռուստատեսությամբ հավաստիացնում էին ձու արտադրողները /: Ամենեւին չենք կասկածում, որ մինչեւ Ամանոր ժողովրդին մի լաաա՜վ ,,կկթեն-կմզեն,, հետո նոր ՝ ՏՄՊՊՀ-ն կսկսի ծանրումեծ ուսումնասիրությունն ավարտել / դե ասում են սեպտեմբերից ,,ուսումնասիրում,, են ձվի շուկան /, որից հետո մի գուցե մի քանի տնտեսվարողներ կտուգանվեն / եթե իհարկե ՝ տուգանքը թղթի վրա չմնա/: Իսկ եթե անգամ կիրառվի տուգանքը, միեւնույն է, ժողովրդի կորցրածը հետ չի գալու /, իսկ տուգանքն էլ այս ոլորտի օլիգարխների ստացած գերշահույթի չնչին մասն է կազմելու : Բագրատյանին էին օրերս հիշեցրել, որ իր վարչապետության օրոք խորհուրդ է տվել ձու չուտել, ի՞նչ տարբերություն, հիմա էլ այնքան են թանկացնում, որ շատերն ի վիճակի չեն լինի ձու ուտել:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն