տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
пятница, 27 ноября 2015 г.
среда, 25 ноября 2015 г.
«3 տարի հետո ով՝սաղ, ով՝մեռած»
Զրույց՝չկողմնորոշված քաղաքացու հետ
Ժողովուրդը շատ վատ է տեղեկացված սահմանադրական բարեփոխումների մասին:Օրերս մի վանաձորցի կին հարցնում է.,,Ի՞նչ կարծիքի ես, հիմա ո՞րն է ճիշտ, երեւի ,,Այո,,-ն չէ,,՞: Ասում եմ՝,,Դու ,,Այո,,-ի կողմից ե՞ս,,: Ասում է՝,,Ես ուզում եմ իմանամ, որ եթե ,,Այո,, ասենք՝ինչ կփոխվեի, եթե ,,Ոչ,,՝ինչ,,:Բացատրեցի, որ եթե ,,Այո,, ասենք՝պրեզիդենտական համակարգը վերանում է, դառնում ենք խորհրդարանական պետություն, նախագահ չենք ունենալու, այլ միայն՝վարչապետ,,:Թերահավատորեն ասում է՝,,Հա՞ որ, ես կարդացել եմ՝թենց բան չկար,, / Տեսնես էդ ի՞նչն էր կարդացել՝երեւի ,,Այո,,-ի բուկլետը կամ 2005թ. բարեփոխումների գրքույկը. կարող է մի քանիսին դրանից են տվել /:Ասում եմ՝,,Բա դու չես լսե՞լ, որ դաշնակները քարոզում են ,,Այո,,-ն, ասում են, որ արդեն անցնելու ենք խորհրդարանական կառավարման,,: Ասում է՝,,Փաստորեն դաշնակները ,,Այո,, -ի կողմից ե՞ն,,:Ասում եմ՝,,այո,,...Հետո պարզաբանում եմ, որ բարեփոխումներն անցկացնելուց հետո արդեն քաղաքապետ ու գյուղապետ չենք ընտրելու, այլ միայն՝ավագանի, ու ավագանին է քաղաքապետ ընտրելու: Այստեղ հավանություն է տալիս, թե՝,,Ինչի դա ի՞նչ վատ ա որ, կարող ա մի անխելք մարդ գնա քաղաքապետ ընտրի, իսկ էն ժամանակ խելացիները կընտրեն /Իսահակյանը կասեր՝,,հեյ վա՜խ...,,...Կարելի է կարծել, թե ավագանիների մեծ մասը խելքի շատությունից կրակն է ընկել, ու չգիտի, թե ում բաժանի...կամ շարքային ավագանին էդ ի՞նչ փող ունի՝որ առաջադրվի, պարզ չի՞ որ քաղաքապետության կամ գյուղապետության թեկնածուները պետք է նախապես իրենց ընտրյալ ավագանիներին ուզենան առաջադրել ու անցկացնել.../:Բայց՝զրուցակիցս մտահոգվեց, երբ իմացավ, որ օտարերկրյա քաղաքացին էլ կարող է առաջադրվել համայնքապետ՝բարեփոխուների նախագիծն անցնելուց հետո:Ի վերջո՝չկողմնորոշված քաղաքացին որոշեց բոլոր թեր եւ դեմ կողմերը հավաքել մի թղթի վրա՝որպես,,հուշաթերթիկ,,՝կողմնորոշվելու համար.,,Ասում ես այո-ի դեպքում ինչ է լինելու, ոչ-ի դեպքում ի՞նչ,,:Ու մանրամասն գրի էր առնում:Երբ նշեց,, թե՝,,Հիմի մեր տարածքի պատգամավորը Էդմոնն ա, ինքը էլի ոչինչ՝մենք իրանից գոհ ենք,,:Այդ ժամանակ ասացի, որ բարեփոխումների նախագիծն ընդունվելուց հետո արդեն տարածքային պատգամավորներ չեն լինի՜, միայն կուսակցություններ ենք ընտրելու, եւ դա ուժի մեջ կմտնի միայն 3 տարի հետո:,,Ի՜...3 տարի հետո ով՝սաղ, ով՝մեռած,,-ամփոփեց կենսաթոշակառու զրուցակիցս:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
пятница, 13 ноября 2015 г.
Վանաձորը՝տեղեկատվական բլոկադայի մեջ
Հայկական հեռուստաալիքներն անհետացել են եթերից. պլյուս՝հայկական ռադիոն
Լարային ռադիոն /այսպես կոչված՝,,պատի ռադիոն,, / 2006թվին վերացրին՝,,Արմենթելի,, կազմում գործող, քանի որ հույն սեփականատերը հրաժարվեց այն շահագործելուց, համարելով ,,ոչ շահութաբեր,, ու արտակարգ իրավիճակների դեպքում բնակչությունը հայտնվեց տեղեկատվական բլոկադայի մեջ:Նման արտակարգ իրավիճակ էր Վանաձորում եվ Լոռու այլ համայնքներում՝նոյեմբերի 12-ին, երբ ողջ օրվա ընթացքում տարածաշրջանը հայտնվել էր փոթորիկի ու անսանձ քամու ճիրաններում. տանիքներից շիֆրեր էին պոկվում, լուսամուտների ապակիներ ջարդվում, տեղեկություններ կային, որ քամին անգամ ծառեր ու էլեկտրասյուներ է տապալել, տեղ-տեղ հոսանքի խափանումներ ու վթարներ են եղել...Նման դեպքերում, սովորաբար, արտակարգ իրավիճակների ծառայությունը լարային ռադիոյով պարբերաբար տեղեկացնում էր բնակչությանը, թե ինչ աշխատանքներ են տարվում, բնակչությանը հրահանգավորում, սակայն տվյալ դեպքում՝բնակչության հիմնական լրատվական աղբյուրը՝ռադիոն եւ հեռուստատեսությունը անհետացան եթերից՝ժամը 18-ից հետո: Իսկ ,,ֆորտունա,, մարզային հեռուստաալիքը հասցրեց միայն ասել, որ ,,այս պահին մեր խմբերը շրջում են քաղաքում,,. եւ՝ այլեւս ոչ մի լուր՝ քամու ,,ռազմաճակատից,,. այդ պահից առհասարակ հայկական հռուստաալիքները վերացան, գումարած՝ հայկական ռադիոն՝ՖՄ ռադիոընդունիչների վրա:Գործող հեռուստաալիքներից մնացել էր միայն Եվրանյուսը, եւ հնդկական ֆիլմեր ցուցադրող մի ալիք, որն էլ ընթանում էր առանց ձայնի ուղեկցության:Ռուսաստանյան կենտրոնական հեռուստաալիքները ժանը 22-ից վերականգնվեցին, եւ ժողովուրդը հնարավորություն ունեցավ միայն իմանալ, որ Սիրիան ազատագրվել է ահաբեկիչներից, ու ողջ սիրիական բնակչությունը ցնծության մեջ է եւ իր խորին երախտագիտությունն է հայտնում Ռուսաստանին՝ընդհանրապես, եւ Պուտինին՝ մասնավորապես:Իսկ հայկական ռադիոհեռուստաալիքների տիրույթը շարունակվում էր մնալ ,,առկախված,, վիճակում ՝անգամ հաջորդ օրը եւ այս պահի դրությամբ: Այսօր միայն մեզ հաջողվեց պարզել , որ վերահաղորդիչ աշտարակը վնասվել է, եւ վերականգնողական աշխատանքներ են տարվում, բայց թե ե՞րբ կավարտվեն՝ հայտնի չէ:Ահա եւ ձեզ ,,տեղեկատվական առաջընթաց,,;Անգամ՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին չէր բնակչությունը նման անիրազեկության մեջ եղել, քանի որ ,,պատի ռադիոյով,, պարբերաբար տեղեկացվել են մարդիկ, թե ինչ է տեղի ունենում իրենց շուրջը, անգամ 90-ականների ճգնաժամային տարիներին չի նման տեղեկատվական ճգնաժամ եղել, քանի որ լարային ռադիոն գործում էր եւ դրանով մարդիկ կարղ էին Հանրային ռադիոյի եւ ,,Ազատության,,հաղորդումներն ունկնդրել...Իսկ այս պարագայում մարդիկ չգիտեին, թե ի՞նչ են կանխատեսում օդերեւութաբանները, որք՞ն պետք է շարունակվեն քամու ավերածությունները, եւ որքա՞ն պետք է մարդիկ իրենց տներում իրենց զգան այնպես, ինչպես 3-4 բալանոց երկրաշարժի պայմաններում, երբ դուռ-լուսամուտներ են ահեղադղորդ զրնգում, շքամուտքի դռներ ,,ապստամբում,, իսկ փողոցում գտնվողները չգիտեն, թե ինչպես քայլեն, որ խուսափեն հնարավոր վնասներից, որ կարող էին ստանալ շենքերից ընկնող ,,շիֆրների,, կամ պոկվող քարերի, ջարդվող ապակիների հետեւանքով:Իսկ առջեւում սահմանադրական բարեփոխումներիհանրաքվեն է, եւ պաշտոնապես սկսվել է քարոզարշավը. բայց, փաստորեն ՝տեղեկատվական բլոկադայի պայմաններում:Չէ՞ որ բոլորը չէ, որ ինտերնետից օգտվելու հնարավորություն ունեն:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
четверг, 12 ноября 2015 г.
Ասֆալտապատում՝անձրեւային եղանակներին
12տարվա անտարբեր վերաբերմունքից հետո, ի վերջո, Վանաձորի իշխանությունները դեմքով շրջվեցին դեպի Լազյան փողոցի քարուքանդ եղած մի ահռելի հատվածի ուղղությամբ, ու սկսեցին ասֆալտապատել Շիրվանզադե/Լազյան խաչմերուկից մինչեւ Գոշի փողոց, ուր առեւտրի մարդաշատ վայր է, անցորդների ու մեքենաների մշտական, համատեղ երթեւեկ : Շուրջ երեք օր էր՝այդտեղ ասֆալտապատում էր ընթանում՝չնայած վերջին օրերին եղանակներն այնքան էլ բարենպաստ չեն ՝ասֆալտապատման համար, եւ առնվազն երեկոյան ժամերին անձրեւներ են տեղում: Հիշեցնենք, որ այս տարածքը դեռեւս 2003թվի խորհրդարանական ընտրությունների նախօրեին խճապատել էին ու այդպես էլ թողել / ինչի մասին քանիցս արձանագրել ենք թե բլոգային, թե ֆեյսբուքային տիրույթում /:Ասում էին, թե պատգամավորության թեկնածուներից մեկն էր խճապատումն արել՝ ասֆալտապատելու նպատակով, սակայն չընտրվելով՝ գործը թողել էր կիսատ. ու այդպես կիսատ էլ մնացել էր ՝12 տարի շարունակ:Մի ասֆալտապատում էլ վերջերս արվեց՝Տիգրան Մեծ պողոտայի 47 հասցեում, որտեղ էլ 2 ամիս առաջ էին խճապատել՝ ջրմուղային վերանորոգումների հետ կապված, ու այդպես էլ թողել:Այդտեղ էլ ասֆալտապատեցին՝ անձրեւային եղանակի պարագայում / կարծես հատուկ սպասեն, թե երբ են եղանակները վատանալու, որ ասֆալտապատում անեն /: Վանաձորի մի քանի փողոցներում սկսված ասֆալտապատումները, թերեւս, ծրագրված են կառավարության կողմից տրամադրված գումարներով, քանի որ կառավարությունն էլ է վերջերս փորձում դեմքով դեպի մարզեր թեքվել, ու մարզերին գումարներ էին հատկացվել ներհամայնքային ճանապարհների բարեկարգման նպատակով. նախորդ հատկացումը 2 տարի առաջ էր / : Հուսանք, որ առաջիկայում եղանակներն ավելի բարեհաճ կգտնվեն՝ ասֆալտապատումների հանդեպ, քանի որ միշտ չէ, որ բանուկ փողոցներն ասֆալտապատելու բարի կամքի դրսեւորում է ցուցաբերվում:Մնանք Լազյանի մյուս անբարեկարգ հատվածների, ինչպես նաեւ՝ քարուքանդված այլ փողոցների ասֆալտապատման նամակին սպասող, ու Աստծուն աղոթենք, որ ջրմուղն առնվազն մի քանի ամիս հանգիստ կթողնի նոր ասֆալտապատած փողոցներն ու, այդտեղ վթարներ կարձանագրվեն ոչ շուտ, քան՝մի քանի ամիս:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
среда, 4 ноября 2015 г.
«Նոր Հայաստանը» ՝կրկին Վանաձորում
Նոյեմբերի 4-ին Վանաձորի ,,Արցախ,, պուրակում ,,Նոր Հայաստան,, ընդդիմադիր շարժումը կրկին հանդիպեց վանաձորցիների հետ/ նախորդ հանդիպումն ամիսներ առաջ էր /:Մինչ սահմանադրական բարեփոխումներին դեմ այս շարժման քաղաքական գործիչների ժամանելը՝ ,,Նոր Հայաստանի,, վանաձորյան ակտիվն ու նրանց համախոհները դրոշներով շարժվեցին երթի՝քաղաքի կենտրոնական փողոցով, մնացածը մնացին պուրակում /,իսկ ժամեր անց ,,Ազատությունը,, տեղեկացրեց, որ երթը խոչընդոտելու փորձ է եղել ոստիկանների կողմից ու ներկայացվեցին կադրեր. դե որ ասում են՝ ուրեմն եղել է, հո չէ՞ին հնարի ու կադրերով ցույց տա. մի երթ էլ, ի դեպ, հանրահավաքից հետո արեցին /: Հանրահավաքի մասնակիցներից մեկը ենթադրեց, թե երթի նպատակը, թերեւս, ավելի շատ մասնակիցներ բերելն է՝ պուրակ:Միտինգավարը ,,Ժառանգության,, Արմեն Մարտիրոսյանն էր, ում ելույթից հետո հաջորդաբար եղան նաեւ այլ ելույթներ, որոնցից, թերեւս, ամենաարժանահիշատակը քոչարյանական շրջանի նախկին պաշտոնյա Գարեգին Չուքասզյանի ելույթն էր, որ աչքի էր ընկնում մաքուր գրական հայերենով, վարժ շարադրանքով, իրավական հիմնավորումներով ու համոզիչ փաստարկներով, հռետորաբանությամբ: Երբ այս մասին կարծիք հայտնեցի հանրահավաքի մասնակից,ԱԻՄ-ական տիկին Նյուրայի մոտ, վերջինս վրդովված ասաց.,,Ինչի՞, Ժիրայր Սեֆիլյանը վատ ելույթ ունեցա՞վ,,: ,,Հանցավոր ռեժիմին,, քննադատելուց բացի, Չուքասզյանը մեղադրեց նաեւ ,,ռեժիմին,, սպասարկող ,,ծախու գրչակներին,, ովքեր ,,պատվեր կատարելով,, ՝ժողովրդին մեղադրում են կաշառք վերցնելու մեջ, հուսալքություն ու հուսահատություն են տարածում / ու մինչ նա այդ առթիվ լրատվամիջոցներին էր մեղադրում, թերահավատ մի կին նույն տրամաբանությամբ հիասթափված խոսում էր զրուցակցի հետ, ասելով,որ արդեն ,,այո,,-ն էլ է ,,նկարած,, արդյունքներն էլ արդեն հայտնի են...,,90 թվից էս կողմ տեսնում ենք, էլի խի չգիտե՞նք ինչ տեն անի,,- բորբոքված՝ զրուցակցին ասում էր տարեց կինը, որի սրտում թերեւս 30-ականների վախն այնքան էր պինդ-պինդ տեղավորվել, որ զրուցակից համախոհին՝իր սերնդակից, ոչ միայն մեղադրեց նախորդ հանրահավաքին հեռուստատեսությամբ ընդդիմադիր ելույթ ունենալու եւ բարեփոխումներին ,,դեմ,, ասելու համար, այլեւ՝ այսօրվա հանրահավաքին մասնակցելու .,,Հենց գիտես որ եկել ենք՝ լավ ենք արե՞լ, էսա գալտեն սաղին հվաքեն-տանեն,,:Վանաձորցի երիտասարդ ակտիվիստ Ժաննա Ժամհարյանի խրոխտ ելույթն էլ զգալի ծափահարություններ հավաքեց. ընդ որում՝ այդ ելույթն ավելի շատ սոցիալիստական ուղղվածություն ուներ, քանի որ քննադատությունն սկսեց 25 տարվա կտրվածքով, եւ հիշատակեց, որ Վանաձորի երբեմնի՝ սովետական շրջանի գործարաններն այսօր անգործության են մատնված, երկրի կառավարողներին էլ մեղադրեց անկշտության , ագահության, թալանչիության եւ, որ ամենահատկանշականն էր՝ ռաբիսության մեջ: Ելույթ ունեցողները կոչ արեցին ժողովրդին՝ հավատալ իրենց ուժերին եւ գնալ ,,ոչ,, ասել բարեփոխումների նախագծին:Այս եւ այլ ,,ոչ,, -երի համատեքստում՝ այդտեղ գտնվող մի նախկին կոմունիստ բղավեց.,,Ոչ,, պնակալեզներին,,: Չնայած նախապես ծանուցվել էր հեռուստատեսությաբ եւ համացանցով, որ ,,Ժառանգության,, պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն էլ են ժամանելու, սակայն վերջիններս չկային: Այդուհանդերձ , նրանց բացակայությունը չխանգարեց, որ հանրահավաքը, թեպետ՝ ոչ մարդաշատ, բայց՝ ակտիվ անցնի / ու դրան էր միտված նաեւ ազգային -հայրենասիրական երգերի կատարմամբ ոգեւորող երաժշտությունը՝ ,,Արցախ,, պուրակում /:Հանրահավաքին մասնակցում էին ,,Ժառանգության,, ՀԱԿ-ի ու ԱԻՄ-ի վանաձորյան ակտիվները, որոնցից նաեւ ելույթ ունեցավ 2008թվի մարտի մեկի դեպքերի քաղբանտարկյալ, ՀԱԿ համակարգող Ռուբիկ Ոսկանյանը: Իսկ հանրահավաքի վերջում ԱԻՄ-ական Նյուրա Հովսեփյանն ափսոսանք հայտնեց, թե ինչու՞ ,,Նոր Հայաստան,, շարժման ակտիվիստներից Ենիգոմշյանը ելույթ չունեցավ:
...Մինչ հանրահավաքի սկսվելը՝հեռուստալրագրողներից մեկը մասնակիցների շրջանում հարցումներ էր անում, եւ ,,ոչ,,-ի կողմնակից կանանցից մեկը, բարեփոխումների թեմայից հետո շատ զայրացած անցավ Գալուստ Սահակյանի թեմային, առաջարկելով, որ ,,նրան պիտի հեռացնել,, ,,հերիք ա՝ինչքան աշխատեց, թող հիմի էլ ջահելներն աշխատեն,,: Իսկ մի քանիսը հեռուստախցիկ տեսնելու դեպքում փախչում էին կամ դեմքները շրջում:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
вторник, 3 ноября 2015 г.
Զինվորներն ու կիսազատները մեկուսարաններում կքվեարկեն, բայց ինչպե՞ս - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը
Երկիրն աշխարհին է պարտք, ժողովուրդը՝երկրին - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը
Երկիրն աշխարհին է պարտք, ժողովուրդը՝երկրին - BlogNews.am - Բլոգոլորտի քո ուղեցույցը
Այստեղ կարող է լինել ձեր գովազդը կան հայտարարությունը, որի համար կարող եք կապվել gayane1960@gmail.com հասցեով
Այստեղ կարող է լինել ձեր գովազդը կան հայտարարությունը, որի համար կարող եք կապվել gayane1960@gmail.com հասցեով
Подписаться на:
Сообщения (Atom)