Հայկական հեռուստաալիքներն անհետացել են եթերից. պլյուս՝հայկական ռադիոն
Լարային ռադիոն /այսպես կոչված՝,,պատի ռադիոն,, / 2006թվին վերացրին՝,,Արմենթելի,, կազմում գործող, քանի որ հույն սեփականատերը հրաժարվեց այն շահագործելուց, համարելով ,,ոչ շահութաբեր,, ու արտակարգ իրավիճակների դեպքում բնակչությունը հայտնվեց տեղեկատվական բլոկադայի մեջ:Նման արտակարգ իրավիճակ էր Վանաձորում եվ Լոռու այլ համայնքներում՝նոյեմբերի 12-ին, երբ ողջ օրվա ընթացքում տարածաշրջանը հայտնվել էր փոթորիկի ու անսանձ քամու ճիրաններում. տանիքներից շիֆրեր էին պոկվում, լուսամուտների ապակիներ ջարդվում, տեղեկություններ կային, որ քամին անգամ ծառեր ու էլեկտրասյուներ է տապալել, տեղ-տեղ հոսանքի խափանումներ ու վթարներ են եղել...Նման դեպքերում, սովորաբար, արտակարգ իրավիճակների ծառայությունը լարային ռադիոյով պարբերաբար տեղեկացնում էր բնակչությանը, թե ինչ աշխատանքներ են տարվում, բնակչությանը հրահանգավորում, սակայն տվյալ դեպքում՝բնակչության հիմնական լրատվական աղբյուրը՝ռադիոն եւ հեռուստատեսությունը անհետացան եթերից՝ժամը 18-ից հետո: Իսկ ,,ֆորտունա,, մարզային հեռուստաալիքը հասցրեց միայն ասել, որ ,,այս պահին մեր խմբերը շրջում են քաղաքում,,. եւ՝ այլեւս ոչ մի լուր՝ քամու ,,ռազմաճակատից,,. այդ պահից առհասարակ հայկական հռուստաալիքները վերացան, գումարած՝ հայկական ռադիոն՝ՖՄ ռադիոընդունիչների վրա:Գործող հեռուստաալիքներից մնացել էր միայն Եվրանյուսը, եւ հնդկական ֆիլմեր ցուցադրող մի ալիք, որն էլ ընթանում էր առանց ձայնի ուղեկցության:Ռուսաստանյան կենտրոնական հեռուստաալիքները ժանը 22-ից վերականգնվեցին, եւ ժողովուրդը հնարավորություն ունեցավ միայն իմանալ, որ Սիրիան ազատագրվել է ահաբեկիչներից, ու ողջ սիրիական բնակչությունը ցնծության մեջ է եւ իր խորին երախտագիտությունն է հայտնում Ռուսաստանին՝ընդհանրապես, եւ Պուտինին՝ մասնավորապես:Իսկ հայկական ռադիոհեռուստաալիքների տիրույթը շարունակվում էր մնալ ,,առկախված,, վիճակում ՝անգամ հաջորդ օրը եւ այս պահի դրությամբ: Այսօր միայն մեզ հաջողվեց պարզել , որ վերահաղորդիչ աշտարակը վնասվել է, եւ վերականգնողական աշխատանքներ են տարվում, բայց թե ե՞րբ կավարտվեն՝ հայտնի չէ:Ահա եւ ձեզ ,,տեղեկատվական առաջընթաց,,;Անգամ՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին չէր բնակչությունը նման անիրազեկության մեջ եղել, քանի որ ,,պատի ռադիոյով,, պարբերաբար տեղեկացվել են մարդիկ, թե ինչ է տեղի ունենում իրենց շուրջը, անգամ 90-ականների ճգնաժամային տարիներին չի նման տեղեկատվական ճգնաժամ եղել, քանի որ լարային ռադիոն գործում էր եւ դրանով մարդիկ կարղ էին Հանրային ռադիոյի եւ ,,Ազատության,,հաղորդումներն ունկնդրել...Իսկ այս պարագայում մարդիկ չգիտեին, թե ի՞նչ են կանխատեսում օդերեւութաբանները, որք՞ն պետք է շարունակվեն քամու ավերածությունները, եւ որքա՞ն պետք է մարդիկ իրենց տներում իրենց զգան այնպես, ինչպես 3-4 բալանոց երկրաշարժի պայմաններում, երբ դուռ-լուսամուտներ են ահեղադղորդ զրնգում, շքամուտքի դռներ ,,ապստամբում,, իսկ փողոցում գտնվողները չգիտեն, թե ինչպես քայլեն, որ խուսափեն հնարավոր վնասներից, որ կարող էին ստանալ շենքերից ընկնող ,,շիֆրների,, կամ պոկվող քարերի, ջարդվող ապակիների հետեւանքով:Իսկ առջեւում սահմանադրական բարեփոխումներիհանրաքվեն է, եւ պաշտոնապես սկսվել է քարոզարշավը. բայց, փաստորեն ՝տեղեկատվական բլոկադայի պայմաններում:Չէ՞ որ բոլորը չէ, որ ինտերնետից օգտվելու հնարավորություն ունեն:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն