вторник, 13 июня 2017 г.

Մի նամակին արձագանքեցին․մնաց՝մյուսը

Արձագանք՝մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝առաստաղի կաթոցների առնչությամբ

-----------------------------------------------------------------------------------------------------

Պարզվում է, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասննյակն ավելի ուշադիր է համացանցային հրապարակումների, Բաց նամակների առնչությամբ/եթե այնտեղ շոշափվում է գրասենյակի անունը/,քան՝հայրենի կառավարությունը։Ամիսներ առաջ՝Բաց նամակի կարգով գրած իմ բլոգային նյութի առնչությամբ/որ հասցեագրել էի նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, քանի որ շուրջ 8 ամսվա ընթացքում հարցն արդեն դարձել էր մի ամբողջ հիմնահարց, կենցաղային թնջուկ՝անտանելի դարձնելով սոցիալ-կենցաղային վիճակը՝իր մեր ներառելով նաեւ միջհարեւանային պարբերական լեզվամարտեր, պայթյունավտնագ իրավիճակ/։Հիշեցնեմ, որ մայիսի 15-ին Վանաձորի քաղաքապետարանից զանգեցին եւ հետաքրքրվեցին առաստաղի կաթոցների հետագա ճակատագրով՝այն բանից հետո երբ մարդու իրավունքների պաշտպանին գրած իմ նամակն այնտեղից վերահասցեագրվել էր Վանաձորի քաղաքապետարան/այդ առթիվ տես՝,,Այ որ անջրաչափ բաժանորդների բողոքին էլ արձագանքեն օմբուդսմենի գրասենյակից՝շատ լավ կլինի,, ֆեյսբուքյան նոթագրությունը՝մայիսի 15-ին գրված/։Բայց զարմանալին այն էր, որ մինչ օմբուդսմենի նամակն ստանալը, քաղաքապետարանը, փաստորեն/որ խնդրին տեղյակ էր մասամբ/,տեղյակ չէր, որ ապրիլի 10-ին համատիրության գործուն միջամտությամբ հարցը կարգավորվել էր՝մեր մոտ խողովակաշարի փոփոխմամբ/,որպեսզի այն համապատասխանեցվեր վերեւում արված կառուսվածքային փոփոխությանը, որ տարիներ առաջ արվել էր առանց մասնագիտական հսկողության, ինչն էլ հանգեցրել էր մեւ եւ ավելի ներքեւ բնակարաններում ջրի պարբերական հոսքի։Մի խոսքով՝ապրիլի 10-ից սկսած՝առաստաղի կաթոցներն ավարտվեցին, ինչի առթիվ քաղաքապետարանի հարցմանն ի պատասխան՝հայտնել էի, եւ այդ պատասխանն էլ, բնականաբար, փոխանցվել էր մարդու իրավունքների պաշտպանին, որն էլ, բնականաբար, հարուցված վարույթը կարճել էր՝մայիսի 29-ին, եւ որոշման մի գրավոր օրինակը հունիսի 8-ին ուղարկել մեզ՝փակ ծրարով, որն էլ ստացանք հունիսի 12-ին/Հուսանք, որ սա կենցաղային 7-նամյա ,,պատերազմի,, ավարտական փուլը կլինի/ որի ոչ բոլոր ,,սերիաներին,, նվիրված նյութեր եմ տեղադրել ֆեսյբուքում եւ բլոգում, բայց՝անտիպներն էլ  խնամքով պահպանում եմ անձնական արխիվներում։

Մարդու իրավունքների պաշտպանի որոշման մեջ նշվում է/ներկայացնեմ՝որոշ կրճատումներով/․,,բարձրացված խնդիրը շենքի կառավարման մարմին հանդիսացող համատիրության կողմից լուծվել է․փոխվել են բնակարանից 1 հարկ վերեւ բնակվող հարեւանի բնակարանի ջրատար խողովակները, որի հետեւանքով այլեւս ջրի արտահոսք տեղի չի ունենում,,։

Մեկ փոքրիկ ուղղում․արտահոսքը դադարեց ոչ թե նրա համար, որ վերեում խողովակները փոխեցին/վերեում փոխել էին ավելի շուտ՝տարիներ առաջ, ինչն էլ ներքեւում անհամամասնություն էր առաջացրել ու հանգեցրել ջրի հոսքի/, այլ՝փոխեցին ներքեում՝մեր մոտ,ս․թ․ապրիլի 10-ին, ու այդ փոփոխությանն ստիպված էինք ընդառաջել, քանի որ այն համարվեց որպես հարցի կարգավորման միակ լուծում/։Օմբուդսմենի գրասենյակ դիմելու մի պատճառ էր այն, որ քաղաքապետարանն ու վերին հարկի բնակիչ ոստիկանը գտնում էին, որ պետք է մենք եւս ֆինանսական ներդրում կատարենք՝փոփոխության համար, իսկ մենք էլ պնդում էինք, որ այդ փոփոխությանն ստիպված ենք ընդառաջել՝կապված վերեւի փոփոխության հետ, ու մեր մոտ խնդիրներն առաջացել էին նրանց մոտ կամայական փոփոխության ու գործին ոչ մասնագիտական մոտեցման արդյունքում, հետեւավար՝տեղին չէինք համարում մեր կողմից ներդրում կատարելը։

Ինչ խոսք՝կաթոցներն ավարտվեցին՝մեր մոտ խողովակների փոփոխություից հետո՝ս․թ․ապրիլի 10-ից, բայց ջրի  8 ամսյա արտահոսքի ավերածության հետեւանքներն՝առաստաղի վրա/որոնք էլ գումարվել են տարիների ընթացքում պարբերական խոնավության հետեւանքներին/վերացնելն արդեն մի ամբողջ սոցիալական խնդիր է/որ արդեն օմբուդսմենի գրասենյակի գործառույթների մեջ չի մտնում/եւ մի ամբողջ սոցիալական փաթեթ։Ամեն դեպքում՝շնորհակալություն օմբուդսմենի գրասենյակին՝արձագանքի համար․հուսանք, որ գրասենյակը մի օր էլ կարձագանքի իմ կողմից բարձրացված մեկ այլ հիմնախնդրի, որին անդրադարձել եմ կրկին Բաց նամակով՝ընդդեմ ,,Վիոլիա,, ընկերության եւ այն հասցեագրել նաեւ մարդու իրավունքների պաշտպանին․իսկ ավելի վաղ էլ՝ջրային ռեսուրսների պետական կոմիտեին, կառավարությանը, վարչապետին, սակայն ամիսներ շարունակ որեւէ կառույցից որեւէ արձագանք չկա մինչ օրս այն մասին, թե ինչու՞,,Վիոլիա,,ընկերությունը, որ այս տարվա հունվարից ստանձնել է նաեւ ,,Լոռի-ջրմուղի,, շահագործումը՝սեփականության իրավունքով, ռեկորդային ձեւով բարձրացրել է ջրի սակագինը՝անջրաչափ բաժանորդների համար․նախկին անձաքանակ 1100դրամի փոխարեն դարձնելով կայուն 5000դրամ՝մեկ բնակարանի համար, ու այդ անտրամաբանական որոշումն ավելի շատ գաղտնի շրջաբերական է հիշեցնում՝ջրմուղի տարածքային գրասենյակներին ուղղված, քան՝որոշում, քանի որ այդ մասին որեւէ պաշտոնական հիշատակություն չկա՝որեւէ ինտերնետային տիրույթում, իսկ ընկերության կոնտակտային տվյալներն էլ անհասանելի են այնպես, ինչպես այս տարվա հունվարից անհասանելի են ջրային ռեսուրսների պետական կոմիտեի տվյալները։Ըստ այդմ՝ստիպված ենք համացանցում պարբերբար տարածել ՀՀ վարչապետին եւ այլ պատկան մարմինների ուղղված Բաց նամակն՝ընդդեմ ,,Վիոլիայի,,․հուսալով, որ մի օր այն պատկան մարմինների աչքով կընկնի։

․․․Ի դեպ, երեկ պարզվեց, որ օմբուդսմենի Թեժ գիծն արդեն գործում է մարզերի համար․մի բան, որ չկար նախորդ օմբուդսմենի օրոք․մարզերի համար Թեժ գիծն անհասանելի էր տարիներ առաջ/ինչի մասին ահազանգել էինք 2014թվին/։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր,ազատ լրագրող, բլոգեր

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն