տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
понедельник, 29 января 2018 г.
Հանրային խորհրդի քար-լռությունը
Հետաքրքիր է, չար երազները չե՞ն տանջում Երեւանի նախկին քաղաքապետ, ,,Հզոր հայրենիք,, երբեմնի կուսակցության նախագահ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, որ 2016թ․ տարեվերջին հաստատել է ֆրանսիական ,,Վեոլիա,, ընկերության կողմից ներկայացված 5400դրամ առասպելական ջրի վարձը՝որպես անջրաչափ բաժանորդների կայուն վարձ/անկախ ընտանիքի անդամների քանակից,նախկին անձաքանակ 1100դրամ սակագնի փոխարեն, որ արդեն իսկ մեծ թիվ էր՝ՀՀ շարքային քաղաքացու համար/։Եվ, օգտվելով այդ հանգամանքից, ,,Վեոլիան,, 2017թվի հունվարից սկսեց անջրաչափ բաժանորդների հաշվեհամարներին թիվ նկարել՝5400դրամ սակագնային հաշվարկով, արհեստական պարտքեր գոյացնել ու հետո էլ՝այդ պարտքերի հիման վրա դատական հայցեր ներկայացնել դատարաններ՝գումարի բռնագանձման պահանջով,քանի որ այդ գումարներն արդեն ի վիճակի չէին մուծել ՀՀ շարքային քղաքացիները։ Հետաքրքիր է, ի՞նչ հաշվարկով է ՀԾԿՀ նախագահը հաստատել մի որոշում, որով որպես ջրի վարձ է սահմանվում 30խ/մետր ծավալով ջրի խողովակը, երբ որ տարիներ շարունակ հաշվարկվել է 12խ/մ, ու երբ որ շենքերն էլ են նույնը, խողովակներն էլ, մարդկանց եկամուտներն էլ ոչ միայն չեն աճել, այլեւ՝նվազել են։Չի բացառվունմ, որ հենց հայրենի կառավարողներն են ,,Վեոլիային,, հուշել ժողովրդին կեղեքելու առավել արագ եւ ,,արդյունավետ,, միջոցի մասին, ու դրա համար՝ՀՀ ջրային տնտեսության ողջ ցանցը սեփականաշնորհելուն պես՝,,Վեոլիան,, ձեռնամուխ է եղել ջրի վարձի կտրուկ բարձրացմանը՝անջրաչափ բաժանորդների համար, որոնց թվին են պատկանում նաեւ վթարային շենքերի բնակիչներ, որոնց բնակարաններում տեխնիկապես խրախուսելի չէ ջրաչափի տեղադրում, քանի որ այն ռիսկային է ու կառուցվածքային փոփոխություններ եւ ֆինանսական մեծ ծախսեր է նախատեսում։
Ամենայն հավանականությամբ, ,,Հզոր հայրենիք,, ասելով նկատի է առնվել կուսակցության նախագահի հետագա հզորացումն ու դիրերի ամրապնդումը․նշենք, որ վերջինս ՀՀ ամենաբարձր աշխատավարձ ստացող պաշտոնյաների թվին է պատկանում , եւ թերեւս, անջրաչափ բաժանորդներին դիտարկում է իր հզորության տեսանկյունից։
Ի դեպ, ,,Վիքիպեդիայից,, տեղեկացանք, որ 2013թվին Ռոբերտ Նազարյանն արժանացել է 2-րդ աստիճանի մեդալի՝հայրենիքին մատուցած ծառայությունների համար։Հետաքրքիր է, ջրի վարձի առասպելական բարձրացման համար ո՞ր կարգի մեդալ է այժմ նախապատրաստվում՝նրան հանձնելու համար։
Այս համատեքստում զարմանալի է Հանրային խորհրդի քար-լռությունն այն դեպքում, երբ վերոնշյալ խնդրի առնչությամբ 2017թ․դեկտեմբերի 18-ին գրած բաց նամակը ոչ միայն հասցեագրել ենք նաեւ Հանրային խորհրդին, այլեւ՝ էլեկտրոնային փոստով ուղարկել այդ առթիվ բլոգային բաց նամակը։Ապօրինի, առանց հանրային քննարկումների, հակասահմանադրական ու հակաժողովրդական որոշում է կայացվել՝ՀՀ խոցելի խավերին էլ ավելի էլ ավելի խոցելի դարձնող, մի՞թե այդ խնդիրը չի հուզում Հանրային խորհրդի անդամներին կամ հանձնաժողովներին։Նշենք, որ տարիներ առաջ էլ այդ կառույցին ահաղանգել էինք, որ համատիրության ,,սպասարկման վարձ,, կոչվող ծառայությունը իրավաբանորեն չհիմնավորված ծառայություն է, բայց՝կրկին ձայն բարբառո․եվ ուրեմն ո՞րն է հանրային խորհրդի դերը, եթե չի արձագանքում քաղաքացիների ահազանգին։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող, բլոգեր,
воскресенье, 28 января 2018 г.
Քաղաքական նախաձեռնությունները ոչ միայն չեն խրախուսվում, այլեւ՝խոչընդոտվում են, եթե նախաձեռնության հեղինակն իշխանության թիմից չէ
Փաստորեն, 6 ու կես տարի առաջ անկախ բլոգերային-ֆեյսբուքյան գործունեություն սկսելով՝մի ծանր բեռի տակ հայտնվեցի․հուսալով, որ մի որեւէ դրամաշնորհային աջակցություն կգտնվի անկախ-համացանցային գործունեության համար,բայց՝ավաղ, այդ առթիվ հայտարարություններս մնացին ձայն բարբառոյ․․․դրամաշնորհային ծրագրերն էլ են հավանաբար քաղաքականացված․կամ պետք է այս կամ այն քաղաքական ուժին հարես՝,,անկախ,, կոչվելով, կամ՝որոշակի ուղղորդված քաղաքական ծրագրեր իրականացնես։Մի առիթով էլ եմ նշել, որ պետք է պետությունն աջակցի անկախ-համացանցային գործունեությունը՝տեղեկատվական ոլորտում․այնպես, ինչպես աջակցում է այս կամ այն հ/կ-ներին /որոնցից շատերը՝թղթի վրա գործող/։Բայց՝ձայն բարբառո։
Վեցուկես տարվա ընթացքում ստեղծեցի 3 բլոգ/որոնցից մեկը՝
-տեղեկատվական-վերլուծական, հետաքննական՝սոցիալ-քաղաքական ու իրավական ուղղվածությամբ՝AZAT ANKAKH/
- Լրագրողական- հուշագրական/Լրագրողական նոթեր/
- եւ՝ Պատմաքաղաքական
Ստեղծել եմ ֆեյսբուքյան մի քանի խմբեր, որոնց անդամների թիվը պարբերաբար ավելանում է եւ որոնցում մշտապես աշխույժ քնարկումներ են տեղի ունենում, բարձրաձայնվածշ որոշ խնդիրներ անարձագանք չեն մնում, որոշ հարցեր հարթվում են․․․Երեւի թե դրամաշնորհային ծրագրերից օգտվելու համար կամ պետք է հայհոյախոսությամբ զբաղվես համացանցում․ գռեհիկ բառապաշարով ու անգրագետ հայերենով հանդես գաս եւ կամ՝քաղաքական այս կան այն թիմին հարես ու նրանց ուղղորդված ծրագրերի ջաղացին ջուր լցնես՝հարկ եղած դեպքում խիղճդ ուրանալով․․․
․․․Հետո էլ ասում են՝,,քաղաքացիական նախաձառնությունները խրախուսվում են,,։Քաղաքացիական նախաձեռնությունները՝ի պաշտպանություն մարդու իրավունքների եւ ի շահ իսկապես քաղաքացիական հասարակության, ոչ միայն չեն խրախուսվում, այլեւ՝խոչընդոտվում են, որի ապացույցն այն է, որ մի քանի անգամ արգելափակվել է մի բլոգս եւ ֆեյսբուքյան էջս, մի քանի անգամ արգելափակվել մուտքս՝ֆեսյբուքյան խմբեր, կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել էլեկտրոնային փոստիս վրա՝որոշ գործառույթներ սահմանափակելով/ժամանակ առ ժամանակ էլ գաղտնալսվում է հեռախոսս․այն դեպքում, երբ ինչ մտածում՝այն էլ գրում եմ եւ ոչ մի գատնիք չունեմ/։Այս երկրում խրախուսվում է միայն պատվերով լրագրությունն ու իշխանահաճությունը, խղճի ուրացումը,քծնանքը, որոնց չեմ տիրապետում․․․
Վերջին 2-3 տարում ստիպված եմ եղել բլոգերային գործունեությունս ,,մարզական կարգավիճակում,, պահելու, քաղաքացիական հասարակության ու մարդու իրավունքների խախտումների մշտական թեման ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաեւ՝հնարավոր արտագաղթին նախապատրաստվելու նպատակով ինձ կտրել շատ ու շատ շռայլություններից ու շքեղություններից, շուկայականից անհամեմատ էժան գներով ստիպված լինելով տարբեր ոլորտի դալալների միջոցով վաճառքի հանելով ոչ այնքան անհրաժեշտ գույք, իրեր՝որոշակի արժեք ներկայացնող/անձնապատկան եւ ընտանեկան/․․․մինչդեռ ,,ժողովրդավարության զարգացմանն,, ուղղված միլիոնավոր դոլարներ են փոշիանում երկրում կամ փայ-փայ արվում։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
среда, 24 января 2018 г.
Վանաձորի ավագանու ,,Լուսավոր Հայաստան", ՀՎԿ եւ ԲՀԿ խմբակցություններին
Բաց նամակ
Անցած տարվա հունվարից՝Վանաձորի աղբահանման ծառայության բաժանորդների հաշվեհամարների վրա՝դեռեւս 1990-ականներից եկող աղբի վարձի պարտքերի վրա․․․տոկոսներ սկսեցին հայտնվել։Ի՞նչ հիմքով եւ ի՞նչ տրամաբանությամբ են այդ տոկոսները հայտնվել բաժանորդների հաշվեհամարներին՝արհեստականորեն ավելի մեծացնելով պարտքի գումարները, եթե Վանաձորի ավագանին, փաստորեն եւ իրավաբանորեն՝ իրավունք չուներ այդ ընթացքում որոշումներ կայացնել, քանի որ ավագանու նիստերն այդ ընթացքում/ուղիղ մեկ տարի/ բոյկոտել էին ԲՀԿ-ն,ՀՎԿ-ն եւ ,,Լուսավոր Հայաստանը,,։Եթե տոկոսներ ավելացնելու որոշում է եղել՝առանց ավագանու գիտության, ապա ինչու՞ այդ որոշման մասին չի իրազեկվել քաղաքապետարանի կայքում։Իսկ եթե ավագանու ապօրինի որոշում է եղել, ապա այն պետք է չեղյալ համարվի, քանի որ սահմանադրական դատարանը վերջերս Վանաձորի ավագանու մեկ տարվա գործունեությունը համարեց ոչ լեգիտիմ։Ըստ այդմ՝տոկոսային հավելագրումները պետք է մաքրվեն բաժանորդների հաշվեհամարներից։Միաժամանակ պետք է չեղարկվեն նաեւ այն պարտքերը, որոնք ավելի քան 3 տարվա վաղեմություն ունեն, մինչդեռ այսօր քաղաքի ազգաբնակչության զգալի հատվածի վրա թերեւս 18-20 տարվա վաղեմության պարտքեր են կուտակվել, որոնց չմուծելն էլ կարող է իր օբյեկտիվ պատճառներն ունենալ։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
Подписаться на:
Сообщения (Atom)