понедельник, 29 января 2018 г.

Հանրային խորհրդի քար-լռությունը

Հետաքրքիր է, չար երազները չե՞ն տանջում Երեւանի նախկին քաղաքապետ, ,,Հզոր հայրենիք,, երբեմնի կուսակցության նախագահ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, որ 2016թ․ տարեվերջին հաստատել է ֆրանսիական ,,Վեոլիա,, ընկերության կողմից ներկայացված 5400դրամ առասպելական ջրի վարձը՝որպես անջրաչափ բաժանորդների կայուն վարձ/անկախ ընտանիքի անդամների քանակից,նախկին անձաքանակ 1100դրամ սակագնի փոխարեն, որ արդեն իսկ մեծ թիվ էր՝ՀՀ շարքային քաղաքացու համար/։Եվ, օգտվելով այդ հանգամանքից, ,,Վեոլիան,, 2017թվի  հունվարից սկսեց անջրաչափ բաժանորդների հաշվեհամարներին թիվ նկարել՝5400դրամ սակագնային հաշվարկով, արհեստական պարտքեր գոյացնել ու հետո էլ՝այդ պարտքերի հիման վրա դատական հայցեր ներկայացնել դատարաններ՝գումարի բռնագանձման պահանջով,քանի որ այդ  գումարներն արդեն ի վիճակի չէին մուծել ՀՀ շարքային քղաքացիները։ Հետաքրքիր է, ի՞նչ հաշվարկով է ՀԾԿՀ նախագահը հաստատել մի որոշում, որով որպես ջրի վարձ է սահմանվում 30խ/մետր ծավալով ջրի խողովակը, երբ որ տարիներ շարունակ հաշվարկվել է 12խ/մ, ու երբ որ շենքերն էլ են նույնը, խողովակներն էլ, մարդկանց եկամուտներն էլ ոչ միայն չեն աճել, այլեւ՝նվազել են։Չի բացառվունմ, որ հենց հայրենի կառավարողներն են ,,Վեոլիային,, հուշել ժողովրդին կեղեքելու առավել արագ եւ ,,արդյունավետ,, միջոցի մասին, ու դրա համար՝ՀՀ ջրային տնտեսության ողջ ցանցը սեփականաշնորհելուն պես՝,,Վեոլիան,, ձեռնամուխ է եղել ջրի վարձի կտրուկ բարձրացմանը՝անջրաչափ բաժանորդների համար, որոնց թվին են պատկանում նաեւ վթարային շենքերի բնակիչներ, որոնց բնակարաններում տեխնիկապես խրախուսելի չէ ջրաչափի տեղադրում, քանի որ այն ռիսկային է ու կառուցվածքային փոփոխություններ եւ ֆինանսական մեծ ծախսեր է նախատեսում։

Ամենայն հավանականությամբ, ,,Հզոր հայրենիք,, ասելով նկատի է առնվել կուսակցության նախագահի հետագա հզորացումն ու դիրերի ամրապնդումը․նշենք, որ վերջինս ՀՀ ամենաբարձր աշխատավարձ ստացող պաշտոնյաների թվին է պատկանում , եւ թերեւս,  անջրաչափ բաժանորդներին դիտարկում է իր հզորության տեսանկյունից։
Ի դեպ, ,,Վիքիպեդիայից,, տեղեկացանք, որ 2013թվին Ռոբերտ Նազարյանն արժանացել է 2-րդ աստիճանի մեդալի՝հայրենիքին մատուցած ծառայությունների համար։Հետաքրքիր է, ջրի վարձի առասպելական բարձրացման համար ո՞ր կարգի մեդալ է այժմ նախապատրաստվում՝նրան հանձնելու համար։

Այս համատեքստում զարմանալի է Հանրային խորհրդի քար-լռությունն այն դեպքում, երբ վերոնշյալ խնդրի առնչությամբ 2017թ․դեկտեմբերի 18-ին գրած բաց նամակը ոչ միայն հասցեագրել ենք նաեւ Հանրային խորհրդին, այլեւ՝ էլեկտրոնային փոստով ուղարկել այդ առթիվ բլոգային բաց նամակը։Ապօրինի, առանց հանրային քննարկումների, հակասահմանադրական ու հակաժողովրդական որոշում է կայացվել՝ՀՀ խոցելի խավերին էլ ավելի էլ ավելի խոցելի դարձնող, մի՞թե այդ խնդիրը չի հուզում Հանրային խորհրդի անդամներին կամ հանձնաժողովներին։Նշենք, որ տարիներ առաջ էլ այդ կառույցին ահաղանգել էինք, որ համատիրության ,,սպասարկման վարձ,, կոչվող ծառայությունը իրավաբանորեն չհիմնավորված ծառայություն է, բայց՝կրկին ձայն բարբառո․եվ ուրեմն ո՞րն է հանրային խորհրդի դերը, եթե չի արձագանքում քաղաքացիների ահազանգին։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող, բլոգեր,

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն