среда, 16 января 2019 г.

Մարդ կա՝ավանդների վերադարձին է սպասում, մարդ կա՝վաուչերների 70 տոկոսին, մարդ էլ կա՝ անցումային արդարադատությանը

Մի լոռեցի կին, որ տարիներ առաջ այլ բնակավայրից է տեղափոխվել Վանաձոր, ու ոչ միայն տուն չունի, այլեւ անգամ՝տնակ-կացարան,ու բնակվում է ընկերուհիների տանը, պարբերաբար զայրացած ասում է․,,Նիկոլն ինչի՞ չի իմ ավանդը տալիս, ես ինչո՞վ ապրեմ, ոչ աշխատանք ունեմ, ոչ թոշակառու եմ, ոչ նպաստ եմ ստանում,,։Մատնանշում եմ համապատասխան կառույցներ, ում պետք է դիմի՝առնվազն կացարան ստանալու խնդրով, ասում է․,,Ի՜․․․․ում ասես դիմել եմ, ուր ասես՝գնացել եմ, սաղ գիտեն ինձ, դու թազա բան ասա, Նիկոլը ե՞րբ պետք ա իմ ավանդը տա․․․,,։Ու ես այս հարցում պատասխան չունեմ անգամ այն բանից հետո, երբ արդեն քանի տարի է, այդ հարցը բարձրացնում եմ համացանցում․․․սկսած՝2011թվից․բայց՝ձայն բարբառո․․․․Ոչ հանձնաժողով է ստեղծվում, որ պարզեն, թե ով է ստացել, ով է մնացել, ով է ապօրինի ստացել, ում մեղքով են հազարավորները դուրս մնացել ցուցակներից․․․․Բայց՝այս հարցում օրերս մի ,,առաջընթաց,, նկատեցի․ի թիվս ժողովրդի համար կարեւորություն ներկայացնող խնդիրների, վարչապետ Փաշինյանը նշեց ,,թոշակների բարձրացում եւ այլ, եւ այլն․․․․,,։Միգուցե այդ ,,եւայլնների,, մեջ ավանդների վերադարձն է՞լ լինի ներառված։Իսկ ավագ սերնդի մի վանաձորցի մտահոգված է ոչ թե ավանդների, այլ՝քաղաքացիների հանդեպ պետության 70 տոկոս պարտքի մասին՝կապված 1990-ականններին սեփականաշնորհման գործընթացի, ժողովրդին այդ գործընթացից մասնաբաժին հանելու հետ։Իմ զրուցակիցը պնդում է, որ ինքն անձամբ է լսել, որ 1997թվին ՀՀ առաջին նախագահ Լեւոն տեր-Պետրոսյանն ասել է, որ քաղաքացիներին վաուչերներ հանձնելով՝պետությունը դրանով կատարում է իր պարտքի 30 տոկոսը, մնացած 70 տոկոսը հետագայում կհանձնվի։,,Բա ու՞ր է մեր 70 տոկոսները, կերել են, չկա, Հանրապետականը կերել է,այդ հարցին է պետք անդրադառնալ,,-պնդում է իմ զրուցակիցը։Փորձեցինք որոնողական համակարգով գտնել 1997թվին Լեւոն տեր-Պետրոսյանի ելույթը, բայց՝այն չգտնվեց։Բայց մենք էլ հիշում ենք, որ 90-ականներին իրոք մարդկանց արժեթղթեր հանձնեցին/յուրաքանչյուրին՝մեկ հատ/, ու դրանք վալյուտային արժեք էին համարվում, բայց՝դարձան սպեկուկյացիայի աղբյուր․շուկայական նվազագույն արժեքը 1500դրամ էլ էր իջել, քանի որ երկրում աղքատությունը մեծ էր, մարդիկ ստիպված չնչին գներով վաճառում էին դրանք,հետո միանգամից հասավ 20հազար դրամի,ով հնար չուներ՝ծախում էր, ով միջոց ուներ, դիրք ուներ պաշտոն էր զբաղեցնում՝առնում -կուտակում էր ու այդ ստվերային բիզնեսի շնորհիվ շատերի բառացիորեն ,,հերկուլեսներ,, դարձան՝մեծ քանակի արժեթղթերով ձեռք բերելով գործարանններ, արտադրական ենթակառուցվածքներ․․․․իսկ ժողովուրդն անգամ մոռացավ, որ պետությունն իր հանդեպ 70 տոկոսի պարտավորություն ունի․չհաշված՝ԽՍՀՄ ավանդների վերադարձի պարտավորությունը։Տեր-Պետրոսյանի խոստումը չիրականացավ, որովհետեւ այդ ելույթից մեկ տարի անց/եթե ելույթը եղել է 1997թվին/նա հարկադրաբար հրաժարական տվեց՝,,հայտնի ուժերի ճնշման տակ,,․ իսկ 1999թվի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, երբ ,,Միասնություն,, դաշինքը գլխատվեց, եւ իշխանությունն անցավ Հանրապետականների ու դաշնակցականների ձեռքը, արդեն ոչ միայն նախորդների խոստումը մոռացվեց, այլեւ՝տեր-Պետրոսյանի կառավարության օրոք սահմանված ժողովրդանպաստ օրենքներն արհամարհվեցին․օրինակ՝1995թվի կառավարության այն որոշումը, որով արգելվում էր երկրի ռազմավարական կառույցները վաճառքի հանել, բայց՝2000թվից հետո մենք տեսանք, թե ինչպես վաճառքի հանվեց հեռախոսակապը,ՀԷՑ-ը, իսկ 2016թվին՝ջուրը/ոչ միայն լավ հիշում եմ, այլեւ՝անձնական արխիվներիս մեջ պահպանվում է այդ տարիներին Վանաձորի երկաթուղայինների ակումբում ՀՅԴ անդամ պատգամավորների հանդիպման ժամանակ լուսահոգի Վահան հովհաննիսյանի այն կարծիքը՝Արմենթելի վաճառքի մասին,, որ ,,հանցագործ եւ դաժան մարդ է եղել նա, ով վաճառել է այն,,/։Առհասարակ ռազմավարական կառույցների վաճառքն ամենաիսկական դավաճանություն է՝երկրի անկախության հանդեպ։

․․․Մարդ կա՝ավանդների վերադարձին է սպասում, մարդ կա՝վաուչերների խոստացված 70 տոկոսին, մարդ էլ կա՝անցումային արդարադատությանը․թավշե հեղափոխության ժամանակ խոստացված։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


среда, 9 января 2019 г.

Հեղափոխությանն աջակցել ենք, որ ՀՀԿ-ի զոռբաները շարունակեն մեզ դուխով ճնշե՞լ

Վանաձորի  քաղաքային ոչ լեգիտիմ ու ,,Հանրապետական,, իշխանությանն անգործության մեջ մեղադրող ֆեյսբուքյան այսօրվա հրապարակմանս/,,էշը կերել են, պոչում խռովել,, վերնագրով/հոդվածից 2 ժամ էլ չէր անցել, երբ մեր բնակարան այցելեց համատիրության տեսուչն ու մատյանը ձեռքին ներկայանալով որպես ,,նոր աշխատող,, հետաքրքրվեց, թե ինչու՞ չենք մինչեւ հիմա/թերեւս՝մի 10 տարի/, համատիրության ,,սպասարկման վարձ,, մուծում:Ակամա հիշեցի ,,Վիտամինի,, Վաչոյին՝,,Ահա՜.....,,....էնա մենակ ,,սպասարկման վարձն,, էր  պակասում մեզ՝,,լիակատար երջանկության,, համար...էդ ո՞նց է լինում, որ հենց քաղաքային իշխանության կամ նրա հովանավորյալների ,,պոչին կպչում,, ենք՝նոր են հիշում այդ ,,կույր աղիք,, վարձի մասին: Ո՞ր կարգի ,,սպասարկման ,, համար պետք է քաղաքացին վարձ մուծի, եթե բնակարանը սեփականաշնորհված է, իսկ նրա տան մեջ էլ սպասարկում չի արվում/չի էլ կարող արվել՝եթե բնակիչը պահանջ չդնի/:Մի խոսքով, ստիպված էի հիշեցնել, որ այդ վարձը ամբողջ հանրապետության մասշտաբով բողոքարկման  փուլում է, եւ ես էլ, մյուս բողոքավորների նման, չեմ էլ պատրաստվում որեւէ մուծում անել այդ ,,ծառայությանը,,.առավել եւս՝հեղափոխությունից հետո.../,,հեղափոխություն,, բառի վրա տեսուչ կինը ներողամտորեն ժպտաց ու խոստացավ էլի այցելել..../,,ահա՜....,,-ասած ,,Վիտամինի Վաչեին/:Իբր մյուս վարձերի տալից շատ ենք կարողանում դուրս գալ, մնաց՝ողջ ազգաբնակչության վզին նստած էդ ,,կույր աղիք,, վարձը, որ փորձում են անգամ՝դատական սպառնալիքով կորզել:Տվեք, գնացեք դատի տվեք/այդպես էլ փոխանցել եմ/, մեկ է՝արդեն դատարանում ինձ պաշտպանելու փորձ ունեմ. որտեղ ջրի ապօրինի բարձրացված վարձը, այնտեղ էլ՝համատիորթյան չհիմնավորված վարձը, հետո էլ միգուցե՝ աղբը/ոչ լեգիտիմ քաղաքապետի կողմից  վրան ոչ լեգիտիմ տոկոս դրած/, էներգիան՝թանկացած...Ինչ լավ է չէ, քաղաքապետին ես կչում՝համատիրության վարձն են հիշում, ՀԷՑ-ի տնօրինությանն ես քննադատում, որ 30 տարվա բնակիչներին մարդկանց  է բնակարաններն  ազատել՝առանց փոխհատուցման, ապօրինաբար, այդ ժամանակ էլ էլցանցի տեսուչներն են տարեմուտի շեմին  վերջին գրոշներդ ,,տանում,,....էս է՞ր հեղափոխությունը, սրա համար էի՞նք պայքարում ու քայլ անում, որ 20 տարի շարունակ ՀՀԿ-ի տեղական մաֆիոզների կողմից հալածվելուց , աշխատանքից ու ապրուստի միջոցից զրկվելուց հետո հիմա էլ շարունակենք ճնշվենք...բա հեղափոխության առաջնորդները հարթակից  ասում էին՝վարձ մեք մուծի....բա տեր եղեք էդ ոչ լեգիտիմ վարձեր մուծելուց հրաժարվողներին, տեր եղեք մարդկանց իրավունքներին,գոնե մարդկանց ավանդները վերադարձրեք, որ կարողանան բազում վարձերի տակից դուրս գալ, ինչ է, եկամտազրկված մարդիկ պարտավոր են վարձ մուծել, որ ապրելու իրավուն ք ստանա՞ն...Ահա ձեզ հեղափոխություն, հպարտ քաղաքացի....ՀՀԿ-ի օրոք տարիներով հալածված մարդիկ հիմա էլ Նոր Հայաստանում ե՞ն հալածվելու....միգուցե էն աշխարհում է՞լ են պատրաստվում հետապնդել....

Իսկ Վանաձորի Հանրապետական քաղաքապետի ,,դուխը,, հազար է խփում հեղափոխությունից առաջ էլ, հետո էլ...ջհանդամ, թե սահմանադրական դատարանը ոչ լեգիտիմ է ճանաչել նրա ավագանու գործունեությունը...,,զատո,, ՀՀ նոր իշխանությունները ,,պրիզնատ,, են եկել երեւի թե.... Ու դրա համար՝որ քաղաքում կամ գյուղում, որ կոլեկտիվում ասես պահանջում են իրենց համայնքապետերի, ղեկավարների  հրաժարականները, իսկ Վանաձորում ,,արշալույսները,,խաղաղ են, եւ միայն՝հատուկենտ հպարտ քաղաքացիներ են ,,բզբզում,, ու վերջինիս ոչ լեգիտիմության կամ անգործունեության մասին հիշեցնում ,,վերեւներին,,:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,ք.Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր, ՀՀԿ-ի զոռբաներից տուժած

...