пятница, 5 июля 2019 г.

Ազատությունը գողին, գողացված բջջայինն ու 1000դրամը՝ոստիկանությանը՞

Ապրիլ ամսին Վանաձորի քիմիագործների թաղամասի տնակային ավանի 30 տարվա բնակիչ, միայնակ թոշակառու, բռնադատվածի ժառանգ, նախկին երկարամյա քիմմանրաթելագործ Քնարիկ Պապիկյանի տնակից կատարված գողության գործը, որ չնայած բացահայտվել է տեղնուտեղը՝թարմ հետքերով եւ հարեւանային ահազանգով, գողն էլ նույն օրը՝ժամեր անց խոստովանական ցումունք է տվել եւ փաստերի ճնշման տակ ներկայացրել գողոնը՝Պապիկյանի բջջային հեռախոսն ու 1000դրամը/որ անմիջապես առգրավվել է ոստիկանության կողմից,Պապիկյանի ներկայությամբ/,ոչ փակվել է, ոչ կարճվել է, տուժողին էլ մինչ օրս չի վերադարձվել բջջայինն ու 1000դրամը/ով զավեշտ ու ողբալի արդարադատություն/:Փաստորեն, այս գործի վրա ,,նստած,,՝4 ամիս աշխատավարձ են ստանում ,,փառապանծ,, ոստիկանները.մեկը բացահայտում է, մեկը՝քննում, մեկը՝վկաների ցուցմունքները կրկին ի մի է բերում....Ըստ այդմ, պարզվում է, երեկ առավոտյան այս գործով կրկին ոստիկան էր այցելել Պապիկյանին, ու կրկին տարածքում տեղազննություն կատարել, կրկին բացատրություն վերցրել, ոտքերը մի կերպ քարշ տվող կիսահիվանդ կնոջը/որ վատառողջության պատճառով ի վիճակի չէ անգամ համաբուժարան գնալ, թաղամասային բժիշկն էլ համառորեն հիվանդանոցի ուղեգիր չի տալիս/ կրկին պտտեցրել է հարակից տարածքներով/երեւի որ այս տարածքի հետ կապված մյուս գողություններն էլ կցվեն նույն գործին, որովհետեւ հարակից խորդանոցն էլ է եղել թիրախի տակ, ինչի մասին պաշտոնապես նշվել է ոստիկանական հաղորդագրության մեջ՝դեռ ապրիլյան գողության ժամանակ/:Հընթացս էլ հարեւաններից ցուցմունքներ է փորձել վերցնել.այդ թվում՝ապրիլ ամսին կատարվածի առթիվ ահազանգած մի կնոջից/:Իբր քիչ էր Պապիկյանի՝ապրիլին ունեցած սթրեսը, երբ տնակի բակում օր-ցերեկով դեմը հայտնվում է աժդահա երիտասարդը՝կիսամերկ, կացինը ձեռքին, ու ,,այ տղա դու ով ես, ինչ գործ ունես իմ տնակի մոտ,, հարցին հոխորտում, թե ,,էկել եմ ծառ կտրեմ,,.ու դրանից հետո էլ երբ տնակ մտնելով հասկանում է, որ երիտասարդ աժդահան ոչ միայն ծառ կտրելու էր եկել/ապօրինի ծառահատում/, այլեւ՝գողության, ու վերջինիս հայ-հավարին հարեւհաս մարդկանցից մեկը զանգում է ոստիկանություն, գալիս են գողին բերման ենթարկում՝հարակից տնակներից մեկից, տուժող Պապիկյանին էլ ուշ գիշերով ոստիկանական մեքենայով տանում ոստիկանություն՝ցուցմունք վերցնելու....ի՞նչ հոգեվիճակում կհայտնվեր տարեց կինը.հաստատ՝ոչ նախանձելի, որի հետեւանքով էլ, թերեւս, վերջինս երկու ամիս է՝բուժման կուրս է անցնում՝տնային պայմաններում, հարազատների ու բարին կամեցողների հոգածությամբ, ու հիմա կրկին վերջինիս նյարդային համակարգը խանգարվելու եւ սթրեսի ենթարկվելու վտանգ կա.այսինքն՝ողջ բուժումը կարող է հօդս ցնդել.մանավանդ, որ երեկ, վերջինիս հեռախոսազանգին ի պատասխան, թե ե՞րբ է վերադարձվելու իր բջջայինը,քննիչը սառնասրտորեն ասել է, թե մինչեւ գործը չավարտվի՝չի վերադարձվի.այսինքն՝մինչեւ ազատ արձակված գողի կատարած նոր գողությունը՝Արագածոտնի մարզում, կցվի այս գործին, եւ միգուցե նաեւ այլ գողություններ էլ կցվեն, հետո նոր՝թե որ տուժողն այդքան համբերություն ունենա ու դիմանա, եւ կամ միգուցե համաձայնվի գնալ Արագածոտնի մարզում էլ ցումունք տալ՝նոր բջջայինն ու 1000դրամը վերադարձնեն...Չգիտես խնդաս, թե լաս...երեւի ողբաս՝արդարադատության վրա..../վրացիք կասեին՝վայ մե դեդա՜..../

....4-րդ ամիսն է գնում՝գողությունը բացահայտվել է, գողոնն առգրավվել, բայց տուժողի բջջայինը դեռ գտնվում է ոստիկանությունում;Էլ ի՞նչ իմաստ ուներ գողության բացահայտումը:Փաստորեն, այս գործով մի քանի ոստիկաններ են ներգրավված..ոնց որ՝,,փաստահավաք խումբը,,՝2008թվի մարտի մեկի գործով....մի հասարակ գողության գործը վեր է ածվել աղմկահարույց սպանության գործի...Այս ամենի մասին ահազանգել ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջին, բայց՝մի ռոբոտացված պատասխան է հրամցվել, թե ինչպես կապվել ՄԻՊ թեժ գծի հետ.կարող է Թեժ գծին էլ կապվեն՝այնտեղից էլ ասեն՝,,գրեք մեր ֆեյբսուքյան էջին...փողեր է , որ անկապ ծախսվում են պետական ոլորտում՝գործ չանելու դիմաց....էլ ի՞նչն է փոխվել իրավապահ համակարգում, որ դեռ ոստիկանապետն էլ այսօր  պարգեւատրվում է ՝ՀՀ նախագահի կողմից, սահմանադրության օրվա առթիվ....
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն