пятница, 27 декабря 2019 г.

Անջրաչափ բաժանորդները ապօրինի սակագնի տակ են․սկսած՝2017թվից

Եթե ջրի վարձի սուբսիդավորումը հանվում է, ուրեմն վարձն ինքնաբերաբար մեծանում է

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը/նախկին ՀԾԿՀ-ից մնացած կադր, ում պաշտոնը բարձրացրին հեղափոխությունից հետո/, հերթական ասուլիսում էլ ոչ մի խոսք չհնչեցրեց անջրաչափ բաժանորդների վրա 2017թվից ,,բռնադրված,, կամ ,,բռնակցված,, 5400դրամ ապօրինի սակագնի մասին, որ հաստատվել է նախորդ ՀԾԿՀ-ի օրոք, առանց հանրային լսումների, այդ նույն Բաղրամյանի լուռ համաձայնությամբ, ու արդեն 2 տարի է՝շարունակում է այդ սակագնով ապօրինի թիվ նկարվել բաժանորդների հաշվեհամարներին․չնայած, այդ մասին մոտ տասնյակի չափ համապատասխան կառույցների եմ ահազանգել, բաց նամակով դիմել․․․․Միայն ասաց՝որպես մխիթարություն, որ ջրի վարձը չի բարձրանա, բայց՝կառավարության կողմից սուբսիդավորումը կվերանա․․․․Բայց չէ՞ որ եթե կառավարության սուբսիդավորումը հանվում է, ուրեմն ինքնաբերաբար վարձի չափը մեծանում է․առավել եւս՝անջրաչափների պարագայում, որոնց համար եթե մինչեւ հիմա, սկսած 2017թվից 5400դրամ էր ,,նկարվում,, /իբր30խ/մ տարողությամբ խողովակի հաշվարկով/ապա հիմա արդեն՝5800դրամ ,,կնկարվի,, որովհետեւ 400դրամը մեծահոգաբար սուբսիդավորում էր կառավարությունը։Հետեվաբար, շարունակվելու է ապօրինի սակագնով գումարների աճը՝բաժանորդների հաշվեհամարներին ու դատարանում հայտվելու սպառնալիքը, ջրազրկվելու վտանգը, քանի որ ոչ մի նորմալ քաղաքացի, այդ սակագնով պայմանագիր չի կնքի ու կամավոր ,,ղազագիր,, ստորագրի․․․․Այն , որ նախորդ իշխանության օրոք բողոքներս մնացին ձայն բարբառո՝զարմանալի չէ, բայց որ այս իշխանության օրոք էլ մնացինք հարցի կարգավորման նամակին սպասող, կասկածի տակ է դնում այն, թե իրո՞ք երկրում հեղափոխություն է եղել․․․․Այս իշխանության օրոք էլ գրեցինք ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահին՝նախորդ նամակը վերահասցեագրելով, ու խոստացան, որ կքննարկեն հանձնաժողովում․մեկ տարի է անցել՝ոչ ձայն, ոչ ծպտուն․․․․Հիմա ինչ, մի նամակ էլ գրենք Հանրային խորհրդի՞ն, որ արդեն նոր նախագահ ունի,հետո երկու տարի էլ սպասենք նրանց արձագանքին․․․․Ի վերջո ինչքա՞ն կարելի է նույն խնդիրը բարձրաձայնել ու բարձրաձայնել, չէ՞ որ այն հասարակական հնչեղության հարց է․ապօրինի վարձ է փաթաթվել մարդկանց վրա, ինչու՞ այն չի չեղարկվում այս կառավարության կողմից,կամ ի՞նչ եղավ ,,Վեոլիայի,, ու նրա ապօրինի որոշումներւը հաստատած պաշտոնյաների նկատմամբ հարուցած քրեական գործը, ջրվեց-գնա՞ց․․․

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ․ Վանաձոր, ազատ լրագրող-բլոգեր

пятница, 13 декабря 2019 г.

Միջին տարիքի հաղթանդամ մի կին՝գործունյա տեսքով, ,,գրտնակ թեւերով,, ՝մտավ մթերային խանութ ու հետաքրքրվեց վաճառողի թափուր հաստիքով, որի մասին հայտարարություն էր կարդացել։Երիտասարդ աշխատողներից մեկը պարզաբանեց՝զգուշացման կարգով,որ հայտարարությունը մինչեւ 40 տարեկանների համար է։

,,Ուրեմն մենք էլ պետք չենք հա՞,,-հեգնեց հետաքրքրվող կինն ու շուրջն սկսեց համախոհներ փնտրել։Ես էլ մխիթարության կարգով ասի՝,,Ազգային Ժողովում արդեն նոր օրենք են ընդունում, որ տարիքային սահմանափակումներ չկիրառվեն աշխատանքի ընդունելիս,,։

Ի պատասխան՝կինը հայտնեց, որ Ռուսաստանում արդեն օրենք են ընդունել, որ պատասխանատվության ենթարկեն տարիքային սահմանափակումներ կիրառող գործատերերին։,,Ռուսաստանից նոր եմ եկել, ուզում էի այստեղ աշխատանքի անցնեմ,բայց, փաստորեն, սա պատճառ է, որ ես ստիպված նորից ետ գնամ,,-հիասթափված ամփոփեց իմ զրուցակիցը։

․․․Պարոնայք օրենսդիրներ, ի՞նչ եղավ ձեր հեղինակած օրենքի նախագիծը, որով արգելվելու էր աշխատանքի ընդունելիս տարիքային սահմանափակումներ կիրառել։Առաջին ընթերցմամբ է անցե՞լ, թե՞ քնով է անցել, թե՞ անցել է՝բայց չի կիրառվում․․․․Ակնկալում ենք պատասխան՝օրենսդիրից եւ գործադիրից։Իսկ մինչ այդ՝Վանաձորի խանութներում, նաեւ բացահայտ՝կան հայտարարություններ,,25-35 տարեկան վաճառողուհիներ,, պահանջելու մասին։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ