Միջին տարիքի հաղթանդամ մի կին՝գործունյա տեսքով, ,,գրտնակ թեւերով,, ՝մտավ մթերային խանութ ու հետաքրքրվեց վաճառողի թափուր հաստիքով, որի մասին հայտարարություն էր կարդացել։Երիտասարդ աշխատողներից մեկը պարզաբանեց՝զգուշացման կարգով,որ հայտարարությունը մինչեւ 40 տարեկանների համար է։
,,Ուրեմն մենք էլ պետք չենք հա՞,,-հեգնեց հետաքրքրվող կինն ու շուրջն սկսեց համախոհներ փնտրել։Ես էլ մխիթարության կարգով ասի՝,,Ազգային Ժողովում արդեն նոր օրենք են ընդունում, որ տարիքային սահմանափակումներ չկիրառվեն աշխատանքի ընդունելիս,,։
Ի պատասխան՝կինը հայտնեց, որ Ռուսաստանում արդեն օրենք են ընդունել, որ պատասխանատվության ենթարկեն տարիքային սահմանափակումներ կիրառող գործատերերին։,,Ռուսաստանից նոր եմ եկել, ուզում էի այստեղ աշխատանքի անցնեմ,բայց, փաստորեն, սա պատճառ է, որ ես ստիպված նորից ետ գնամ,,-հիասթափված ամփոփեց իմ զրուցակիցը։
․․․Պարոնայք օրենսդիրներ, ի՞նչ եղավ ձեր հեղինակած օրենքի նախագիծը, որով արգելվելու էր աշխատանքի ընդունելիս տարիքային սահմանափակումներ կիրառել։Առաջին ընթերցմամբ է անցե՞լ, թե՞ քնով է անցել, թե՞ անցել է՝բայց չի կիրառվում․․․․Ակնկալում ենք պատասխան՝օրենսդիրից եւ գործադիրից։Իսկ մինչ այդ՝Վանաձորի խանութներում, նաեւ բացահայտ՝կան հայտարարություններ,,25-35 տարեկան վաճառողուհիներ,, պահանջելու մասին։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն