Երեկ հեռուստատեսությամբ, պաշտոնական լրատվությամբ տեղեկացանք, որ Կարմիր խաչը 1600ծանրոց է պատրաստել՝հանձնելու միայնակ, տարեց թոշակառուներին, հաշմանդամներին/կապված՝կորոնավիրուսի հետ/, բայց թե ի՞նչ կարգով, միայն մայրաքաղաքու՞մ, թե/ նաեւ մարզերում, եւ արդյո՞ք 1600-ից չի ավելանալու այդ թիվը․սրանք հարցեր են, որ պետք է գտնվեն սոցապ մարմինների, համայնքապետարանների ուշադրության կենտրոնում եւ վերահսկվեն ՀՀ պարետի՝փոխվարչապետի կողմից։
,,Դե մենք հո չե՞նք գնալու Կարմիր խաչ, ասենք մեզ ծանրոց տվեք,,-իրավացիորեն նկատում է վանաձորաբնակ միայնակ, տարեց թոշակառու մի կին։Իսկ քիմիագործների թաղամասի տնակային ավանի 30 տարվա մի տարեց բնակչուհի էլ՝երկրաշարժի հետեւանքով անօթեւան դարձած, տրտմությամբ հիշատակում է, որ մեկ տարի առաջ՝Նոր տարվա շեմին, ինքը Վանաձորի Կարմիր Խաչից հետաքրքրվել էր ծանրոցների մասին, բայց՝ասել էին, որ ,,արդեն վերջացել է,,։Հուսով ենք, գոնե այս օրերին Կարմիր խաչը չի անտեսի աղետի գոտու տնակային ավաններում գոյություն քարշ տվող, կենցաղային տարրական պայմաններից զրկված միայնակ տարեցներին։Իսկ արդյո՞ք Վանաձորում կա նման գործընթաց․այս հարցի պատասխանը այսօր պատահաբար ստացանք,Վանաձորի կենտրոնական հատվածում Կարմի Խաչի բուկլետներ բաժանող երիտասարդ ակտիվիստների հանդիպելով։Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Վանաձորում ծանրոցների բաշխում չի կատարվում․երիտասարդներից մեկն ասաց, որ դա միայն մայրաքաղաքում է, բայց՝ակնկալվում է նաեւ մարզերում/համենայն դեպս՝իրենք դեռ հրահանգավորում չեն ստացել/։Նրանք բաժանում էին կորոնայից պաշտպանվելու մասին հրահանգով բուկլետներ։
Ի դեպ, ըստ հավաստի տեղեկությունների, այս օրերին, կորոնավիրուսի հետ կապված՝ Վանաձորի քաղաքապետարանն էլ իր հերթին է ծանրոցներ հատկացնում միայնակ տարեցներին․թեպետ՝դեռ ոչ բոլորն են ստացել/հավանաբար՝ըստ տարածքների է/։Բայց տեղին կլիներ, եթե Կարմիր Խաչը չբավարարվեր միայն մայրաքաղաքով, չէ՞ որ ամենախոցելին մարզերում բնակվողներն են ու հատկապես՝աղետյալները, տնակային պայմաններում, վթարային շենքերում բնակվող միայնակ տարեցները։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն