пятница, 28 апреля 2023 г.

ՀՀ սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանին

                            Բ Ա Ց    Ն Ա Մ Ա Կ

Պարոն նախարար,արդեն տեվական ժամանակ է,սկսած այս տարվա հունվարից, փորձում եմ պարզել, թե ի՞նչ հաշվարկով է նշանակվել իմ՝հանրապետության 3-րդ քաղաք Վանաձորի բնակչի թոշակը եվ,առհասարակ, որքա՞ն է կազմում 1 տարվա աշխատանքային ստաժի համար հատկացվող գումարը։Յուրաքանչյուր տարվա ստաժի համար որոշվող գումարի չափի վերաբերյալ հարցով դիմել եմ նաեւ ,,Ազատություն,, ռադիոկայանի ձեր ֆեյսբուքյան ասուլիսին՝դեռեվս հունվար ամսին, սակայն պատասխանների ամփոփագրում իմ հարցի պատասխանը չկար․թերեվս ,հարցերն ընտրվել էին ընտրողաբար՝ըստ ,,վտանգավորության,, կամ ,,անվտանգության,, աստիճանի,մինչդեռ այդ հարցը մտահոգում է ոչ միայն ինձ,այլեվ՝նոր թոշակի գնացող այլ քաղաքացիների,որոնք այդ հարցի պատասխանը չեն կարողանում ստանալ սոցիալական տարածքային կենտրոնններից,որոնք մի լակոնիկ պատասխան են տալիս․,,չգիտենք, Երեվանն է հաշվում,,/տվյալ դեպքում՝եթե մարզաբնակներ են հարցում անողները/։Եթե Երեվանն է որոշում, ինչու՞ է իմ կենսաթոշակի հաշվարկի ,,իրավունքը,, հանձնվել ՄՍԾ 6-րդ բաժնին, որ, ինչպես պարզվում է, գտնվում է․․․․ Ապարանի Ամասիա գյուղում․մի՞թե արդեն քաղաքներն են գյուղերի մեջ մտնում, եվ ոչ թե՝հակառակը/թեկուզ՝սոցիալական ծառայության ոլորտում/,արդյո՞ք սա նոր սոցիալական քաղաքականություն է/Վանաձոր սոցիալական կենտրոնում այս ,,նորամուծությունը,, բացատրեցին ,,կոռուպցիայի,, բացառման հանգամանքով,ինչը ամենեվին չի արդարացնում ,,նորամուծությունը,, որից թոշակառուն կարող է տուժել/։

Այն, թե որքան է կազմում յուրաքանչյուր տարվա համար հատկացվող գումարը, այնքան խրթին է գրված օրենքում, որ ռեբուսի է նման։

Եվ այսպես, հունվարի 17-ին Վանաձորի սոցիալական ծառայություն եմ ներկայացրել աշխատանքային գրքույկ,որն էլեկտրոնային փոստով ուղարկվել է ՄՍԾ/ներառվել է գրքույկում առկա 24 տարվա ստաժ/։Ավելի ուշ, տեղեկացա ՄՍԾ կենսաթոշակների նշանակման 6-րդ բաժնի գրությամբ, որ իմ ստաժից հաշվարկվել է 18 տարի 8 ամսվա եվ 8 օրվա ստաժ,մնացած ստաժի համար, հավաստիացրին, որ հարցում է արվել Ազգային Արխիվին։Մարտ ամսի գրությամբ էլ,իմ հարցումներից հետո,գրավոր հայտնեցին Ազգային արխիվին հարցման արդյունքները, եվ, մասնավորապես այն,որ Կիրովականի դատարանի ստաժից՝1989-94թվերի, Ազգային արխիվին հասել են միայն․․․11 ամսվա մատյանները,որի ներառմամբ էլ թոշակի չափն ավելացել է․․․․690դրամով/այս թվաբանական գործողությունները իմ հաշվարկի արդյունքում եմ պարզել եվ եզրահանգել,որովհետեվ նրանց վերահաշվարկից հետո թոշակի չափը ավելացել է 690դրամով, ինչը վիճելի է, քանի որ պարզ չէ, թե որքան է կազմում մեկ տարվա ստաժի գումարը/։ Ինչու՞ պետք է 24 տարվա ստաժ ունեցող մարդու համար թոշակ սահմանվի 19 տարի 7 ամսվա կտրվածքով, այն էլ՝վերահաշվարկից հետո։

ՄՍԾ 6-րդ բաժնի կողմից ոչ լիարժեք հարցում է կատարվել նաեւ խմբագրությունում իմ ստաժի առթիվ․1998-2000 եվ 2002-2005 թվերի  տարբեր ժամանակահատվածների վերաբերյալ ստաժից՝գրքույկում առկա, Ազգային Արխիվին հարցում են արել միայն մեկ հատվածի համար,ինչու՞․այս հարցին՝իմ ուղարկած, ՄՍԾ-ն մեկ պատասխան ունի՝,,Դիմիր գրավոր,,։Ստացվում է, ամեն անգամ իրենք պետք է կիսատ-պռատ հաշվեն, թոշակառուն էլ պետք է գրավոր նամակներ ուղարկի՝լրացուցիչ ծախսեր կատարելով․կարծում եմ այս հարցում պետք է լինի ընտրողական քաղաքականություն․ում հարմար է էլեկտրոնային փոստով հարցումը՝ուղարկի էլեկտրոնային փոստով, ում չէ՝դիմի գրավոր, մինչդեռ այսր էլեկտրոնային փոստից կիլոմետրերով հեռու տարեց, հաշմանդամ քաղաքացիների սոցիալական ծառայությունում կարող են խորհուրդ տալ՝,,օնլայն դիմել,, իսկ էլեկտրոնային փոստով գրելում մասնագիտացած անձին՝,,դիմել գրավոր,,։Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝բյուրոկրատական քաշքշուկ առաջացնելու միտում։

Ի դեպ, ցանկանում եմ ուշադրություն հրավիրել նաեւ այն հանգամանքի վրա, որ այսօր մարդկանց իրավունքները պարզապես խեղդում է 1992թվի այն օրենքը, ըստ որի՝թոշակի անցնող քաղաքացին գրքույկից բացի պետք է ներկայացնի նաեւ սոցվճարումների մասին տեղեկանք՝գործատուից․ինչո՞վ է մեղավոր մարդը, եթե պարզվի, որ նախկին հիմնարկը չկա կամ՝գործատուն սոցվճարում չի արել, մի՞թե դրա համար պետք է 60-ն անց մարդիկ դատարանի դռներն ընկնեն՝իրենց ստաժը դատարանով հաստատելու համար։Հիշեցնեմ, որ մեր ռազմավարական գործընկեր ռուսաստանում նման օրենք չկա,  հաշվի է առնվում միայն աշխատանքային գրքույկը,ինչու՞ մեր երկրում ամեն ինչի վատն է վերցվում․սկսած՝կենսաթոշակի արեվմտյան ռեֆորմից, որ 90-ականներից փաթաթեցին Հայաստանի վրա եվ թոշակի շեմը դարձրին 63-65-ը՝նախկին 55-ի փոխարեն։Ակնկալում եմ ձեր միջամտությունը՝վերոնշյալ հարցերի կարգավորման համար, որոնք առավել մանրամասն ներկայացրել եմ նաեվ ձեզ ուղարկած էլեկտրոնային նամակում։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր

понедельник, 17 апреля 2023 г.

Իսկ անարդարությունը պակասել է՞, թե՞ավելացել

 Սովետական տարիների այլախոհ,դիսիդենտ,սովետական տարիների քաղաքական բանտարկյալ Վարդան Հարությունյանի հարցազրույցն ականջովս ընկավ՝,,Ազատությունով,,․այն մարդու, ում հարցազրույցը խորհրդային տարիների մայրամուտին ,,Գարուն,, ամսագրում տպագրված, խնամքով պահում եմ, որովհետեվ ,,Գարուններն,, էլ եմ խնամքով պահում։Ասում եմ՝,,նախկին այլախոհ,, որովհետեվ առնվազն վերջին 5 տարիներին նրան որպես ,,իրավապաշտպան,,/ինչպես ներկայացրեց ,,Ազատությունը,,/ չեմ հիշում։

Եվ այսպես՝սովետական տարիների քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանը օրերս ,,Ազատությանը,,տված հարցազրույցում Նիկոլին քննադատեց․․․․սովետական համակարգը ետ բերելու մեջ․շատ չե՞ն Նիկոլին ,,լավություն անում,,՝նրան մեղադրելով իբր սովետական մտածելակերպ ունենալու մեջ։Նիկոլը վեր է ածվել ամենաիսկական դիկտատորի,բռնակալի,այլընտրանք չհանդուրժող ղեկավարի,իրեն իշխանության բերած ժողովրդին արհամարհողի ու բարձր ամբիոնից պիտակավորողի,Նիկոլը դառել է իր երբեմն ազատական սկզբունքների հակառակ կողմը/չնայած՝2006-ին նրա մուտքը քաղաքականություն սկսվեց ,,Այլընտրանք,, հասարակական-քաղաքական շարժմանը հարելուց՝հայտնվելով ցուցակի ամենավերջին տեղում/,Նիկոլից ի՞նչ սովետական․․․․/ակամա հիշում ենք ,,Մենք ենք՝մեր սարերը,, ֆիլմը․,,սովետականը Ավագն է,որ կնիկ չունի, ժամանակ էլ չունի կնիկ բերի,,/։

Հիմա որ սովետական համակարգին անուղղակիորեն մեղադրում եք՝նրան կապելով Նիկոլին/ինչը Նիկոլի համար հաճոյախոսություն կարելի է համարել/,էդ համակարգն ինչո՞վ էր խեղդում սովետական քաղաքացիներին/առանձին թերություններն ու բռնաճնշումների տարիները հաշվի մեջ չեն, որովհետեվ դրանց քաղաքական գնահատականը տրվել է հենց սովետական տարիներին՝1960-ականնեի սկզբին/։Մարդն ապրում էր առանց հիմնախնդիրների,չկար մասսայական գործազրկություն,գործարաններն աշխատում էին բարձր արտադրողականությամբ, ու որոշներն անգամ արտասահմանյան երկրների հետ պայմանագրեր ունեին,չկար սովամահություն/համենայն դեպս՝զարգացած սոցիալիզմի տարիներին՝1960-80-ականներին/,բարոյազրկումն ահագնացող չափեր չուներ,ու այդ առումով ընկերական դատարաններն էլ էին դեր խաղում, մարդու, հայի, առհասարակ ցանկացած ազգության քաղաքացու ազգային դիմագիծը չէր խաթարվում։Կամ որ հիմա Նիկոլի միահեծանությունը, այն, որ պարտադիր է համարվում ՔՊ անդամ լինելը՝ծառայողական առաջխաղացման համար,համեմատվում է սովետական տարիների միակուսակցական համակարգի հետ, մի՞թե սովետական միակուսակցական համակարգը խանգարում էր շարքային քաղաքացուն՝ունենալ քաղաքացիական ազատություններ եվ իրավունքներ,ու՞մ էին ստիպում կուսակցության/,,պարտիայի,/շարքերն ընդունվել, ընդհակառակը, ,չար լեզուների,, պնդմամբ, ոմանք իրենք էին փորձում զարտուղի ճանապարհներով ու անգամ՝կաշառքով ընդունվել ,,պարտիայի,, շարքերը, որպեսզի ղեկավար պաշտոն ստանան․թեպետ՝ոչ բոլոր ղեկավար պաշտոնների համար էր ,,պարտիականություն,, պահանջվում,իսկ բանվորներին առաջարկում էին ընդունվել՝ամենայն հարգանքով, բացատրելով, թե դա ինչ առավելություններ կարող է տալ իրենց։ Եթե սովետական միությունը չքանդվեր,շատ ավելի մեծ ձեռքբերումներ կլինեին,բայց՝միության փլուզումն արագացավ նաեւ նրանց պատճառով,ում մարդկային տեսակն այսօր առոք-փառոք հայտնվել ու հայտնվում է Նիկոլի կողքին կամ հովանու ներքո,եվ հիմա էլ այսօրվա հասարակությանը հրահրում՝ընդդեմ իշխանության,ում ինքը կառավարում է եվ ուղղորդում,ինքն օծում բոլոր այն բացասական հատկանիշներով,որոնց ահագնացման պատճառով փլուզվեց խորհրդային միությունը կամ, ինչպես սիրում են ասել նախկին դիսիդենտները՝,,կայսրապետությունը,,․միայն թե այդ կայսերապետությունը կայսր չուներ,ղեկավարում էր ,,գենսեկը,, իսկ հիմա՝ Նիկոլի ,,սեկտան,, որ ամենավատ կառավարողն է 30 տարվա բոլոր կառավարողներից։

Վարդան Հարությունյանը Նիկոլին ,,սովետականության,, մեջ մեղադրելուց հետո սահուն անցում կատարեց տնտեսություն՝երկրում դրական երեվույթներ տեսնելու միտումով,ու այդ հարցում նրան ,,օգնեց,, հարցազրույց վարողը։Պարզվում է, դրական երեվույթներ եղել են վերջին 5 տարում, բայց՝ՔՊ-ն դա չի կարողանում հավուր պատշաճի ներկայացնել։Օրինակ՝ըստ Հարությունյանի, կոռուպցիան պակասել է/ակամա հիշեցի մի վանաձորցու այն դիտարկումը ,որ ,,Սերժի օրոք հաշմանդամության կարգ ստանալն ավելի էժան էր, քան՝հիմա/։,,Հարկային տեռոր չկա,,․բա եթե հարկային տեռոր չկա, ինչու՞ լայն սպառման ապրանքների գները չեն իջնում,եթե կոռուպցիա չկա, ու՞մ են այդքան բռնում կաշառքի կամ դիրքի շարաշահման հմար/սկսած՝քաղաքապետերից ու տեղակալներից, վերջացրած՝դատավորներով/․ՔՊ-ի գծից շեղվածների՞ն, թե՞ Նիկոլին ,,պրիզնատ,, չեկողներին։Բա եթե կոռուպցիա չկա, թող հրաժարվեն կոռուպցիայի դեմ պայքարի համար հատկացվող ահռելի գումարներից՝,,դրսի,, ուժերի կողմից տրվող եվ հաճախ փոշիացվող։

Իսկ անարդարության մասի՞ն ինչ կասեք, պարոն Հարությունյան,ավելացել է՞, թե՞ պակասել Նիկոլի օրոք։Անձամբ ես՝որպես վերջին 30 տարում ՀՀ դեֆակտո ֆեոդալիզմից ու բդեշխական համակարգից տուժած  ընտանիքի անդամ/ու անարդարության դեմ պայքարած լրագրող/, իմ եվ ուրիշների օրինակով կարող եմ ասել, որ վերջին 5 տարում եթե չի ավելացել, ապա չի էլ պակասել անարդարությունը։Նախկին իրավահալածվածները ոնց կային, էդպես էլ շարունակում են մնալ ,,ձայն բարբառո,,/ուզում ես ֆեյսբուքում գրի,ուզում ես՝ծրարով կամ էլեկտրոնային փոստով նամակ գրի/։Նախկին օրենքները՝հասարակության առաջընթացին խանգարող, մարդկանց բարեկեցությանը վնասող, ոնց կային, էդպես էլ մնում են,ժողովրդանպաստ օրենսդրական նախաձեռնությունները,օրենսդրական բարեփոխումների քաղաքացիական առաջարկությունները հաշվի չեն առնվում, եւ օրենքի տեսքի չեն բերվում, մինչդեռ ներկա վարչապետը 2018-ի ,,հեղափոխության,, ժամանակ անընդհատ պնդում էր, որ երկրի տերը քաղաքացին է։ԽԾԲ-ն ավելի է ընդլայնվում՝ծառայողական առաջխաղացման ոլորտում կամ առհասարակ ,,արեվի տակ տեղ ունենալու,, պարագայում։Ամենավատը․ներկա իշխանությունները վերջին 5 տարում ավելի մեծ անձնական ձեռքբերումներ ունեցան,քան՝նախկինները 20 տարում։Ցանկը կարելի է անվերջ շարունակել,բայց իմաստ չեմ տեսնում, որովհետեվ այդ ցանկին ես պարբերաբար եմ անդրադառնում համացանցում, ներկայացնելով ոչ միայն իմ,այլեվ՝բազմաթիվ քաղաքացիների բողոքները՝քաղաքացիական նախաձեռնության կարգով,առանց պետական կամ դրամաշնորհային աջակցության,ցանկանալով այդ խնդիրների վրա հրավիրել պատկան մարմինների ուշադրությունը։Բայց այս երկրում/որի համակարգում ամենավատն է վերցված բոլոր նախկին համակարգերից/,ո՞ր պատկան մարմինն է ուշադրություն դարձնում քաղաքացիների դիտողություններին եվ առաջարկություններին, թեկուզ՝այդ քաղաքացին լինի 27 տարվա լրագրող/12 տարվա բլոգեր/։Ընդհակառակը․գործի են դրվում տարատեսակ միոջցներ՝վերջինիս լռեցնելու համար․սկսած՝սոցիալական ճնշումներից վերջացրած՝,,գլխին սարքելով,, ու բարոյահոգեբանական ճնշումների ենթարկելով։Նիկոլահպատակ ,,պատկան մարմինները,, շատ լավ հասկանում են, թե ում կամ ինչին ուշադրություն դարձնեն, ում բողոքով զբաղվեն, ումն արհամարհեն կամ ,,գլխի տակ փափուկ բարձ դնեն,,՝բողոքը ջրելով,ում գրածին ուշադրություն դարձնեն ումն՝արհամարհեն կամ ֆեյքերի միջոցով հայհոյախոսությամբ արձագանքեն։Ինչ վերաբերվում է Սովետական միության մասին ձեր վատ կարծիքին, ապա հիշեցնեմ, որ սովետական պետությունը/իմ տեսած սովետականը՝60-80-ականներին՝մինչեւ 88-ի երկրաշարժը կամ մինչեւ անկախացումը՝1991-ը/, մարդուն տնից չէր զրկում, 2տարում մարդուն, նորաստեղծ ընտանիքին բնակարան էր տալիս՝եթե նույն գործարանում 2 տարի աշխատում էր,իսկ այս պետությունը՝,,ազատ,անկախ,, սովետական տարիներին ձեռք բերած ,մի հատ էլ 90-ականներով ,,միամտացնելու,, համար սեփականաշնորհման թրի տակով անցած, պետությունը կարող է խլել քաղաքացուց՝գլխին վարձեր փաթաթելով կամ վարկերի տակ ճնշելով։Մարդկանցից խլեցին աշխատատեղերը, բնակարանները ,,լավության,, կարգով սեփականաշնորհել թույլ տվեցին/թեպետ՝մեծագույն խոչընդոտներ հարուցելով համայնքային բդեշխություններում/, բայց քանի որ մարդկանցից խլել էին ամենակարեվորը՝աշխատատեղերը, որոնք մարդիկ ունեին սովետական հասարակարգում,ուստի մեծամասշտաբ աղքատության հետեվանքով շատ-շատերն ստիպված էին վաճառել բնակարանները․ապացույցները՝այսօր էլ առկա են երկրաշարժից 34 տարի անց․հազարավոր մարդիկ դեռեվս տնակներում են, որովհետեվ վաճառել են բնակարանները՝ապրուստի միջոց չունենալով,ու հիմա նրանց գլխին դամոկլյան սրի նման կախված է նաեւ այդ հյուղակներից զրկվելու եվ փողոցում հայտնվելու վտանգը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր, բլոգեր