ՀՀ սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանին
Բ Ա Ց Ն Ա Մ Ա Կ
Պարոն նախարար,արդեն տեվական ժամանակ է,սկսած այս տարվա հունվարից, փորձում եմ պարզել, թե ի՞նչ հաշվարկով է նշանակվել իմ՝հանրապետության 3-րդ քաղաք Վանաձորի բնակչի թոշակը եվ,առհասարակ, որքա՞ն է կազմում 1 տարվա աշխատանքային ստաժի համար հատկացվող գումարը։Յուրաքանչյուր տարվա ստաժի համար որոշվող գումարի չափի վերաբերյալ հարցով դիմել եմ նաեւ ,,Ազատություն,, ռադիոկայանի ձեր ֆեյսբուքյան ասուլիսին՝դեռեվս հունվար ամսին, սակայն պատասխանների ամփոփագրում իմ հարցի պատասխանը չկար․թերեվս ,հարցերն ընտրվել էին ընտրողաբար՝ըստ ,,վտանգավորության,, կամ ,,անվտանգության,, աստիճանի,մինչդեռ այդ հարցը մտահոգում է ոչ միայն ինձ,այլեվ՝նոր թոշակի գնացող այլ քաղաքացիների,որոնք այդ հարցի պատասխանը չեն կարողանում ստանալ սոցիալական տարածքային կենտրոնններից,որոնք մի լակոնիկ պատասխան են տալիս․,,չգիտենք, Երեվանն է հաշվում,,/տվյալ դեպքում՝եթե մարզաբնակներ են հարցում անողները/։Եթե Երեվանն է որոշում, ինչու՞ է իմ կենսաթոշակի հաշվարկի ,,իրավունքը,, հանձնվել ՄՍԾ 6-րդ բաժնին, որ, ինչպես պարզվում է, գտնվում է․․․․ Ապարանի Ամասիա գյուղում․մի՞թե արդեն քաղաքներն են գյուղերի մեջ մտնում, եվ ոչ թե՝հակառակը/թեկուզ՝սոցիալական ծառայության ոլորտում/,արդյո՞ք սա նոր սոցիալական քաղաքականություն է/Վանաձոր սոցիալական կենտրոնում այս ,,նորամուծությունը,, բացատրեցին ,,կոռուպցիայի,, բացառման հանգամանքով,ինչը ամենեվին չի արդարացնում ,,նորամուծությունը,, որից թոշակառուն կարող է տուժել/։
Այն, թե որքան է կազմում յուրաքանչյուր տարվա համար հատկացվող գումարը, այնքան խրթին է գրված օրենքում, որ ռեբուսի է նման։
Եվ այսպես, հունվարի 17-ին Վանաձորի սոցիալական ծառայություն եմ ներկայացրել աշխատանքային գրքույկ,որն էլեկտրոնային փոստով ուղարկվել է ՄՍԾ/ներառվել է գրքույկում առկա 24 տարվա ստաժ/։Ավելի ուշ, տեղեկացա ՄՍԾ կենսաթոշակների նշանակման 6-րդ բաժնի գրությամբ, որ իմ ստաժից հաշվարկվել է 18 տարի 8 ամսվա եվ 8 օրվա ստաժ,մնացած ստաժի համար, հավաստիացրին, որ հարցում է արվել Ազգային Արխիվին։Մարտ ամսի գրությամբ էլ,իմ հարցումներից հետո,գրավոր հայտնեցին Ազգային արխիվին հարցման արդյունքները, եվ, մասնավորապես այն,որ Կիրովականի դատարանի ստաժից՝1989-94թվերի, Ազգային արխիվին հասել են միայն․․․11 ամսվա մատյանները,որի ներառմամբ էլ թոշակի չափն ավելացել է․․․․690դրամով/այս թվաբանական գործողությունները իմ հաշվարկի արդյունքում եմ պարզել եվ եզրահանգել,որովհետեվ նրանց վերահաշվարկից հետո թոշակի չափը ավելացել է 690դրամով, ինչը վիճելի է, քանի որ պարզ չէ, թե որքան է կազմում մեկ տարվա ստաժի գումարը/։ Ինչու՞ պետք է 24 տարվա ստաժ ունեցող մարդու համար թոշակ սահմանվի 19 տարի 7 ամսվա կտրվածքով, այն էլ՝վերահաշվարկից հետո։
ՄՍԾ 6-րդ բաժնի կողմից ոչ լիարժեք հարցում է կատարվել նաեւ խմբագրությունում իմ ստաժի առթիվ․1998-2000 եվ 2002-2005 թվերի տարբեր ժամանակահատվածների վերաբերյալ ստաժից՝գրքույկում առկա, Ազգային Արխիվին հարցում են արել միայն մեկ հատվածի համար,ինչու՞․այս հարցին՝իմ ուղարկած, ՄՍԾ-ն մեկ պատասխան ունի՝,,Դիմիր գրավոր,,։Ստացվում է, ամեն անգամ իրենք պետք է կիսատ-պռատ հաշվեն, թոշակառուն էլ պետք է գրավոր նամակներ ուղարկի՝լրացուցիչ ծախսեր կատարելով․կարծում եմ այս հարցում պետք է լինի ընտրողական քաղաքականություն․ում հարմար է էլեկտրոնային փոստով հարցումը՝ուղարկի էլեկտրոնային փոստով, ում չէ՝դիմի գրավոր, մինչդեռ այսր էլեկտրոնային փոստից կիլոմետրերով հեռու տարեց, հաշմանդամ քաղաքացիների սոցիալական ծառայությունում կարող են խորհուրդ տալ՝,,օնլայն դիմել,, իսկ էլեկտրոնային փոստով գրելում մասնագիտացած անձին՝,,դիմել գրավոր,,։Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝բյուրոկրատական քաշքշուկ առաջացնելու միտում։
Ի դեպ, ցանկանում եմ ուշադրություն հրավիրել նաեւ այն հանգամանքի վրա, որ այսօր մարդկանց իրավունքները պարզապես խեղդում է 1992թվի այն օրենքը, ըստ որի՝թոշակի անցնող քաղաքացին գրքույկից բացի պետք է ներկայացնի նաեւ սոցվճարումների մասին տեղեկանք՝գործատուից․ինչո՞վ է մեղավոր մարդը, եթե պարզվի, որ նախկին հիմնարկը չկա կամ՝գործատուն սոցվճարում չի արել, մի՞թե դրա համար պետք է 60-ն անց մարդիկ դատարանի դռներն ընկնեն՝իրենց ստաժը դատարանով հաստատելու համար։Հիշեցնեմ, որ մեր ռազմավարական գործընկեր ռուսաստանում նման օրենք չկա, հաշվի է առնվում միայն աշխատանքային գրքույկը,ինչու՞ մեր երկրում ամեն ինչի վատն է վերցվում․սկսած՝կենսաթոշակի արեվմտյան ռեֆորմից, որ 90-ականներից փաթաթեցին Հայաստանի վրա եվ թոշակի շեմը դարձրին 63-65-ը՝նախկին 55-ի փոխարեն։Ակնկալում եմ ձեր միջամտությունը՝վերոնշյալ հարցերի կարգավորման համար, որոնք առավել մանրամասն ներկայացրել եմ նաեվ ձեզ ուղարկած էլեկտրոնային նամակում։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն