Այսօր,սույն թվի մայիսի 31-ին հեռախոսազանգ ստացանք Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից․զանգողը դատարանի նախագահ Ս․Բաղդասարյանի օգնականն էր։Սկսեց բացատրել, թե ինչպես է իմ գործն ուղարկվել Ալավերդի/որի պատճառով էլ բողոքներ եմ ուղարկել եվ դատարանի նախագահին, եվ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին,բայց՝գրավոր պատասխաններ եմ ստացել միայն Ալավերդու դատավորից եվ դատական դեպարտամենտի ղեկավարից/։Սկսեց ներկայացնել իմ գործի պատմությունը, որ 7 ամիս իմ ակտիվ մասնակցությամբ քննվումէր Վանաձորի նստավայրում, բայց դատը վարող դատավոր Ն․Սահակյանի ՝ֆիզարձակուրդ գնալուց հետո ապրիլից ուղարկվել է Ալավերդի/ինչն աբսուրդ ժանրից է՝իմ կարծիքով/։Ես Վանաձորի բնակիչ եմ, ինչու՞ պիտի իմ գործն ուղարկվի Ալավերդի, որ մի հատ էլ դատարանի նախագահին նամակ ուղարկեմ,ինքն էլ նամակին պատասխանելու իրավասությունը դնի Ալավերդու դատավորի վրա, նա էլ 2 անգամ ինձ ուղարկած գրությամբ վրաս ,,մուննաթ,, գա, որ ինքը Ալավերդու դատավոր է, եվ չի կարող Վանաձորում դատ վանել։Այ քեզ օյին․․․․
,,Դուք նորմալ ե՞ք համարոմ, որ 64 տարեկան կինը պետք է հասնի Վանաձորից Ալավերդի, որ իր դեմ ,,Վեոլիայի,, հայցով հարուցված քաղաքացիական գործին մասնակցի,,-ասացի, մատնանշելով, հիշատակելով, որ հիմա էլ ջրհեղեղի պատճառով Ալավերդին փակ է՝Վանաձորից մեկնողների համար, եվ ուրեմն ես ինչպե՞ս պետք է հասնեմ Ալավերդի, ուղղաթիռ ե՞մ վարձելու,նիստին չմասնակցելու դեպքում էլ երաշխիք չկա, որ անաչառ վճիռ կկայացնեն։Այս դիտարկումներիս դատարանի նախագահի օգնականն ասեց՝,,բան չունեմ ասելու, բայց դրանում դատարանի նախագահի մեղքը չկա, գործն ինքը չի ուղարկել,այլ՝ավտոմատ համակարգով է ուղարկվել,,/։Փաստորեն, վիճակախաղ են ներդրել դատական համակարգում․գործերը տեղաբաշխում է համակարգիչը․․․․անկախ այն հանգամանքից, թե դատական նիստի մասնակիցը որ բնակավայրից է, ինչ տարիքի է, որքանո՞վ է խելամիտ 64 տարեկան կնոջ գործն ուղարկել այլ բնակավայր․․․․չէ, լրիվ ձեռ են առել ժողովրդին․․․Ի՞նչ է ստացվում․․․․կենսաթոշակիս նշանակման գործը Սոցապն ուղարկել էր Ապարան՝գյուղ Ամասիայում գտնվող ՄՍԾ/որի հետ նամակագրությամբ էի հարցերը ճշտում/, հիմա էլ երեվի նույն ,,վիճակահանությամբ,,՝գործն ուղարկում են Ալավերդի/․․․մի քիչ շատ չի՞ մի մարդու համար՝այս ամենը․․․Ով իմանում է, որ գործս Վանաձորից ուղարկել են Ալավերդի՝ապշում է, ով իմանում է թոշակիս հաշվարկն էլ հանձնարարվել էր Արագածոտնի մարզի Ամասիա գյուղին՝ավելի շատ է ապշում․․․ետհեղափոխական Հայաստան է, ինչ ասես՝կատարվում է, ի վնաս ՀՀ քաղաքացու իրավունքների ոտնահարման, բայց՝առավոտից երեկո իշխանություններն աղաղակում են, թե Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունն ուղղակի հոյակապ վիճակում են, երկիրն էլ ,,ժողովրդավարության բաստիոն,, է դառել՝վրաներս ,,խաբար չկա,,։Սա է՞ դատաիրավական բարեփոխումը,որ քաղաքացին հա չարչարվի, գլուխը պատեպատ տա, որ իր արդարացիությունն ապացուցի, բայց օրինականացված անօրինություններով ահռելի աշխատավարձ ու պարգեվավճար ստացող իշխանությունները հա խոչընդոտեն այդ պաշտպանությունը, մինչեւ քաղաքացու լիակատար սպառում․չկա մարդ, չկա պրոբլեմ։
Դատարանի նախագահի պաշտպանությանը միտված հեռախոսազրույց վարող օգնականի հետ իմ խոսակցությունն ավարտվեց նրանով, որ հարցրեց, թե արդյո՞ք իմաստ ունի, որ այն, ինչ ինձ բացատրեց հեռախոսով, նաեւ պաշտոնական գրությամբ գրեն, ասացի՝որ այո, թող պաշտոնական գրությամբ գրեն։
․․․Ուրեմն քիչ է, որ 2017թվից սկսած, ,,Վեոլիա,, կոչվող տխրահռչակ կառույցը ու նրա ապօրինությունների քավոր ՀԾԿՀ-ն ապօրինի սակագնով,ջրատար խողովակների ծախսն անջրաչափ բաժանորդների համար ապօրինաբար 12 խ/մետրից 30 դարձնելով իմ վրա ամեն ամիս թիվ են ,,նկարում,,/5400դրամ,իսկ 2022թվից՝արդեն 6014դրամ/, ու այդ առթիվ 22 ամիս տեվող ընդհանուր դատական գործընթացում սոցիալական չարչարանքների եմ ենթարկվում՝մի քանի տասնյակի հասնող նամակներ ուղարկելով ու դատարանին հիմնավորումներ ներկայացնելով,պարբերաբար էլ ներկայացնելով իմ ամենամսյա՝2200դրամ գումարի մուծման անդորրագրերը,դեռ հիմա էլ, երբ գործը մտել էր վերջին փուլ, պետք է նորից զրոյից քննվի՝այն էլ Ալավերդու՞մ․․․սա կարելի է ձեվակերպել այսպես․,,Ինչպես պայքարող քաղաքացու հերն անիծել ու գրողի ծոցն ուղարկել,,։Իսկ դատին չմասնակցելու դեպքում էլ ի՞նչ երաշխիք, թե ինչ վճիռ ուզեն՝չեն կայացնի։Մյուս կողմից էլ հարց է ծագում․իսկ արդյո՞ք այս օրերին, երբ Ալավերդին մեծամասամբ ջրհեղեղի բաժին է դարձել, Ալավերդու դատարանը գործում է, նիստեր է անում։Շատ մեծ հարց է, եվ առհասարակ՝շատ բարեբեր ժամանակաշրջան՝գործերի ճակատագրեր որոշելու համար։Ի՞նչ երաշխիք, թե թղթի վրա չեն գրի, որ դատ են արել, որոշում են կայացրել։
Կրկին անգամ դիմում եմ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին,ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին,այժմ արդեն նաեւ՝ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին․դուք տեղյակ ե՞ք, թե ինչ վիճակ է դատաիրավական, ինչու չէ նաեւ՝սոցիալական պետական համակարգում՝ձեր օրոք կատարված ,,բարեփոխումների,, արդյունքում։,,Բարեփոխումներ,, որոնք կատարվել են հասարակությունից գրեթե գաղտնի։Տեղյակ ե՞ք, որ մի դեպքում՝64 տարեկան կնոջ դեմ քաղհայցը Վանաձորում լսվելու փոխարեն ուղարկվում է թե վերամակագրվում Ալավերդու դատավորին, մյուս դեպքում՝68 տարեկան 2 թոշակառու ամուսինների դեմ բանկի հայցով մի գործ ուղարկվում է Ստեփանավան, 3 անչափահաս երեխաներ ունեցող վանաձորաբնակ մի կնոջ դեմ բանկի հայցով մի գործ ուղարկվում է Տաշիրի նստավայր․․․․եթե երկրում ,,հեղափոխություն,, է եղել, դատաիրավական համակարգն ինչու՞ է ի վնաս քաղաքացու աշխատում։Կամ մինչեւ ե՞րբ պետք է իմ՝28 տարի լրագրողական գրչով արդարության համար պայքարած ու պայքարող քաղաքացու գլխին ,,կորկոտ աղան,, ու օրինականացված ապօրինություններով նպաստեն նրա ֆիզիկական ու սոցիալական ոչնչացմանը։Փոխանակ ՀԾԿՀ նախկին ու ներկա պաշտոնյաները պատժվեն՝2016-ից ջրատար համակարգի խողովակների ծախսաչափն ապօրինաբար փոփոխելով ու 30 խ/մետր սահմանելով, դրանց դեմ պայքարած լրագրողին ե՞ն պատժում։Գարեգին Բաղրամյանը փոխանակ պատժվեր, եվ նրա եվ այլ պաշտոնյաների դեմ 2018-ին հարուցված քրեական գորին ընթացք տրվեր, նրա պաշտոնը բարձրացրին՝2 տարի առաջ, դարձնելով ՀԾԿՀ նախագահ, ու այդ պաշտոնում էլ նոր ապօրինություն արեց․նույն 30 խորանարդ մետր հաշվարկով սակագինը հիմա էլ 5400դրամից հասցնելով 6014դրամ;Քաղաքացին վարձի ու տուգանքի, դատարանի մատերիալ է՞ ձեզ համար, Նիկոլ-վարչապետ։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
Մինչ մենք նամակ էինք ուղարկել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին,ուշադրություն հրավիրելով այն արտառոց փաստի վրա,որ Վանաձորի 64 տարեկան բնակչի նկատմամբ ,,Վեոլիայի,, հայցով քաղգործը 17 ամիս Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում քննության առնվելուց հետո ուղարկվել է Ալավերդու նստավայր/որի հետեվանքով պատասխանողը զրկվում է իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից/,երեկ տեղեկացանք համանման եվս մեկ արտառոց փաստի մասին․այն է՝68 տարեկան 2 թոշակառու ամուսինների միակ սեփականություն հանդիսացող սեփական տունը/Դարբաս գյուղում գտնվող/բանկային վարկի հետ կապված կալանքի վերցնելու, եվ աճուրդի հանելու վերաբերյալ քաղգործն էլ Վանաձորում 4 տարի քննվելուց հետո ուղարկվել է․․․Ստեփանավանի դատարան, ու հիմա 2 վատառողջ թոշակառուներ/որոնցից տղամարդը՝վերջին 4 տարում մի 10 անգամ հիվանդանոցային բուժում ստացած նախկին ազատամարտիկ/ստիպված են իրենց արդարությունն ապացուցելու համար նախ՝Դարբաս գյուղից/Վանաձոր համայնքի մեջ մտնող/ հասնել Վանաձոր, հետո Վանաձորից՝Ստեփանավան․թե ոնց են հասնելու, ոնց են հետ գալու՝դա երեվի չի մտահոգում գործը Վանաձորից Ստեփանավան ուղարկած Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին։
,,4 տարի է՝գործը քննության մեջ է, վարկ վերցնելիս աշխատանք եմ ունեցել, հետո կորցրել եմ աշխատանքս՝կրճատվելով փոստային բաժանմունքում, դրա համար էլ պարտք է աճել ու ավելացել, ու 4 տարում 350հազար դրամից հասել է 850 հազար դրամի․վերցրած վարկը 600 հազար դրամ էր։Գործն սկզբում դատավոր Ա․Վարդանյանի մոտ էր, որ Երեվանից էր նշանակվել դատավոր, հետո նա նորից գնաց Երեվան, գործը հանձնվեց դատավոր Ն․Սահակյանին, նա էլ հիմա ֆիզարձակուրդ գնաց՝գործն ուղարկեցին Ստեփանավան,,-պատմում է իմ զրուցակիցը/ընդ որում, նրա հավաստմամբ, տուժում են ոչ միայն իրենք՝թոշակառու ամուսինները, հայտնվելով տանից զրկվելու վտանգի առաջ,այլեվ՝վարկի հետ կապ չունեցող նրանց որդին, որ նույնպես այդ տան համասեփականատեր է, բայց՝բանկը նրա բաժնեմասն էլ է վաճառքի հանել/։
Փաստորեն, դատավոր Ն․Սահակյանի մոտ կուտակված գործերը նրա ֆիզարձակուրդ գնալուց հետո ցրվել են Լոռու մարզի տարբեր նստավայրերի դատավորների վրա․ո՞ր տրամաբանությամբ կամ ո՞ր անտրամաբանական օրենքով։Մի՞թե Վանաձորում ուրիշ դատավոր չգտնվեց, որ 68 տարեկան վանաձորաբնակ թոշակառուներն ստիպված են հասնել Ստեփանավան։Թե՞ դատարանն սպասարկում է բանկային օլիգարխիայի,ինչպես նաեւ՝ կրիմինալաթաթախ ,,Վեոլիայի,, շահերը,որ նրանց հայցերով գործերից մեկն Ալավերդի է ուղարկվել,մյուսը՝Ստեփանավան։Սա կարելի է հատուկ միտում համարել/ըստ տեղեկությունների՝Ազգային Ժողովի ,,բստրած,, ինչ-որ նոր օրենքով/,որ հասարակության խոցելի խավը հայտնվի ավելի անպաշտպան ու իշխանության կողմից կառավարելի վիճակում։
Կրկին անգամ դիմում ենք Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին․որքանո՞վ է տրամաբանական՝տվյալ բնակավայրի բնակչին կրկնակի տուժանքի տակ գցել՝գործն ուղարկելով այլ բնակավայր/առավել եվս՝երբ պատասխանողները տարեց թոշակառուներ են,որքանո՞վ է սա բարոյական ու մարդկային/։Ո՞րն է սրա տրամաբանությունը, եթե հատուկ միտում չկա։Մի կողմից՝,,Վեոլիան,, մյուս կողմից՝բանկային համակարգը, դարձել են մեծ ճանապարհի ավազակներ/նրանց համարժեք դիրքերում է արդեն տեղավորվել աղբահանման ծառայությունը, որ 2011թվի օրենքը վկայակոչելով, ամեն ամիս քաղաքացիների ,,Նոյի թվի,, պարտքերի վրա,որոնք կարող է անգամ՝մահացած տանտերերից են ժառանգվել/,200դրամ տույժ են սահմանել ու 15-20 տարվա վաղեմություն ունեցող պարտքերը սպառնում են հանձնել ԴԱՀԿ տնօրինությանը՝որպես ,,պարտադիր գանձույթ,,։Իսկ դատական համակարգն էլ օրենքը հարմարեցնում է պետական կամ պետության համակարգում սերտաճած մասնավոր հատվածի շահերին՝ի վնաս շարքային,նվազ եկամուտ ունեցող քաղաքացիների։Ըստ այդմ, բարի եղեք որոշում կայացրեք՝թեկուզ Ազգային Ժողովին հուշելով, որ տվյալ բնակավայրի բնակչի գործն այլ բնակավայր չուղարկվի առնվազն՝1-ին ատյանի դատարանների պարագայում,իսկ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններն էլ ունենան իրենց մասնաճյուղերը՝մարզերում․այնպես, ինչպես ՄԻՊ գրասենյակը,որը, սակայն, դատական գործերին միջամտելու իրավունք չունի․ցավոք։Հիշեցնենք, որ մի քանի անչափահաս երեխաներ ունեցող վանաձորաբնակ կնոջ նկատմամբ գումարի բռնագանձման մի գործ էլ ուղարկվել էր Տաշիրի նստավայր։Այս ամենը մարդու իրավունքների կոպիտ խախտում է, որի վրա ենք հրավիրում նաեւ արդարադատության նախարարի,մարդու իրավունքների պաշտպանի/ՄԻՊ/,ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի եվ միջազգային իրավապաշտպան կառույցների ուշադրությունը։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր