ՀՀ մարդու իրավունքների պաշտպան պարոն Արման Թաթոյանին Լոռու մարզի Ձորագետավանի 1փ․թիվ80 շենքի 1 եւ 6 բնակարանների բնակիչներ Լիլիթ Հովսեփյանից,Հովիկ Կոստանյանից եւ Միքայել Կոստանյանից
Դիմում
1983թ.-ից բնակվում եմ Լոռու մարզի Ձորագետ համայնքի 1փ թիվ
80 շենքի թիվ 6 ՝ 3 սենյականոց բնակարանում,
կոմունալ հարմարություններով: Շենքի մի մասը
Ձորագետ ՀԷԿ-ի հիմնադրման տարիներից եղել է բնակելի, և միայն շենքի մյուս կողմում են գտնվել ՀԷԿ-ի վարչությունը,
ակումբն ու գրադարանը, կարի ֆաբրիկան: 2001թ.
նույն շենքի թիվ 1՝ 3 սենյականոց բնակարանը հատկացվել է Միքայել Կոստանյանիս՝որպես
երիտասարդ, աճող ընտանիքի: Բնակարանները մեր անվամբ որպես սեփականություն գրանցելը
պարբերաբար ձգձգվել է ՝ մեզ հուսադրելով թե գյուղապետարանում(երբ շենքը եղել է գյուղպետարանի հաշվեկշռում ), թե ՀԷԿ-ում, երբ գյուղապետարանը
փոխանցել է շենքն իր հաշվեկշռից ՀԷԿ-ի հաշվեկշռին: Տարիներ շարունակ եղել ենք գազի, լույսի, ջրի բաժանորդ,որի համար ունենք համապատասխան
թույլտվություններ: Պարտաճանաչ կատարել ենք կոմունալ վճարումներ: Միաժամանակ կատարել ենք ծախսեր .
շենքի տանիքն ենք վերանորոգել, ջրամատակարարման համակարգ կառուցել , բնակարանի
վերանորոգման աշխատանքներ կատարել, և մեզ ոչ ոք չի անհանգստացրել , թե ինչու ենք այդ
աշխատանքները կատարում, եթե մեզ բնակարանները
հատկացված են եղել <<ժամանակավոր>>, որի մասին միայն վերջերս են մեզ հայտնել,
երբ շենքի նոր սեփականատերը (որն այն գնել
է ՀԷԿ-ից, որին էլ տարիներ առաջ նվիրատվության կարգով հանձնել է գյուղապետարանը՝ ՀԷԿ-ի
խնդրանքով.հարկ եղած դեպքում այն կարող է հավաստել գյուղապետը), ու հիմա շենքի նոր
սեփականատիրոջ շահերից ելնելով ՝ ՀԷԿ-ն ու անձնագրային բաժինը (որն առանց մեզ նախապես իրազեկելու հանել է գրանցումից) մեզ ուլտիմատումթվ ու քրեական հոդվածներով սպառնալով՝
պահանջում են ազատել բնակարանները(առանց դրա դիմաց փոխհատուցման, առանց մեր հետագա
բնակության խնդիրը լուծելու), մինչդեռ 29.04.2004թ. Ձորագետ ՀիդրոՍՊԸ-ի
տնօրենը Ձորագետավանի ղեկավար Լյովա Գրիգորյանին ուղղված նամակում ,որտեղ պահանջել
է շենքը համայնքապետարանից ետ վերադարձնել ՁորաՀԷԿ ՓԲԸ-ին ՝համապատասխան պատճառաբանություններով, հավաստիացրել է , որ ՝<<Ինչ վերաբերվում է
շենքում ժամանակավոր բնակություն հաստատած
բնակիչների տեղավորմանը, ապա այդ հարցի լուծումը պարտավորվում է իրականացնել ՁորաՀԷԿ ՓԲԸ-ն >> (թեպետ տարակուսելի է այն,
որ շենքում 35 տարի բնակված մարդը կարող է <<ժամանակավոր համարվել>>
): Եվ ահա , գյուղապետարանը շենքը նվիրել է
իր նախկին, սովետական տարիների <<տիրոջը>>՝ՀԷԿ-ին,
ՀԷԿ-ն էլ վաճառել է նոր սեփականատիրոջ (ով հանդիսանում է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, որին ևս դիմել ենք
նամակով, ինչպես նաև հասել մայրաքաղաք, որպեսզի քաղաքացիների ընդունելության համար նախատեսված օրը մտնենք և
մեր խնդիրը ներկայացնենք, սակայն մեզ չթողեցին ընդունելության):
Ի՞նչ
է ստացվում. առանց մեզ նախապես իրազեկելու
, Գուգարքի ՆԳ անձնագրային բաժինը մեզ հանում է գրանցումից գրչի մի հարվածով՝ 23.03.2018թ.(հիմք ընդունելով.
Ձորագետ ՀիդրոՍՊԸ-ի պահանջը ) և հաշվառումից հանելուց հետո միայն մեզ իրազեկում ՝ բնակարաններն
ազատելու հրահանգով և 7 –օրյա ժամկետ տալով
ու վարչական պատասխանատվության ենթարկելու հոդվածով սպառնալով. այնպես, ինչպես
կարող են են սպառնալ ապօրինաբար շենք ներխուժած մեկի: Մեզնից պահանջում են նոր բնակարան գտնել , վարձել
և գրանցվել նոր հասցեում (տեր չկանգնելով ՀԷԿ-ի ՝ 2004 թ.-ի գրավոր հավաստիացմանը,
որով պարտավորվում են շենքի բնակիչների բնակարանի
խնդիրը լուծել): Համայնքի այդ շենքերում ,
որոնք նույնպես ՀէԿ-ին են պատկանել, մարդիկ կարողացել են իրենց բնակարանները սեփականաշնորհել՝
կառավարության համապատասխան որոշմամբ, մինչդեռ
ոչ մեր մեղքով, անհայտ պատճառներով մինչ օրս զրկվել ենք այդ իրավունքից, որի
հետևանքով հիմա մեզ վտարում են բնակարանից:Խնդրի
առթին հեռախոսազրույց ենք ունեցել ՀԷԿ-ի իրավաբանի հետ, վկայակոչելով, որ մեր ընտանիքը
բազմանդամ է , կան 3 անչափահաս երեխաներ (որոնցից մեկը՝ նախազորակոչային տարիքի պատանի),
2 տարեցներ (մեկը՝ թոշակառու-հաշմանդամ), ապրում ենք անապահով պայմաններում, 7 հոգանոց
ընտանիքի միակ կերակրողը
մեկնում է արտագնա աշխատանքների, որպեսզի
կարողանանք քիչ թե շատ բարենպաստ պայմաններ
ստեղծել մեր երեխաներ համար, բայց մեզ սառնասրտորեն վկայակոչում են կառավարության
<<տեղյակ լինելի>> մեզ վտարելու
խնդրին և շարունակում սպառնալ ՝ վարչական և
անգամ քրեական հոդվածներով: Այսպիսով, մեր
պատճառաբանություններն ու խնդրանքներն ՝ ուղղված
ՀԷԿ-ի տնօրինությանը, արդյունք չտվեց, նոր սեփականատերն էլ մեզ համար մնաց անհասանելի:
Արդյունք չտվեցին նաև Լոռու մարզպետարանին և ՀՀ վարչապետ
Կարեն Կարապետյանին գրած նամակները, ուստի ստիպված ենք դիմել Ձեզ՝ որպես մարդու իրավունքների
պաշտպանի, ակնկալելով Ձեր միջամտությունը՝
խնդրի կարգավորման հարցում, որ կամ ՀԷԿ-ը կատարի իր գրավոր պարտավորվածությունը, կամ
նոր սեփականատերը կարգավորի մեր բնակարանային խնդիրը, նախքան շենքի նկատմամբ բիզնես-
ծրագիր իրականացնելը , և մեզ տրվեն կամ համարժեք
բնակարաններ, կամ փոխհատուցում ՝ բնակարաններ գնելու ւ համար: Միթե մենք իրավական երկրում չենք
ապրում, և որպես քաղաքացիներ ՝ ունենք միայն պարտավորություններ, բայց ոչ իրավունքներ,
քանի որ մեզ ոչ միայն հանել են հաշվառումից ՝առանց մեր բնակության հարցը կարգավորելու
, գրչի մի հարվածով զրկելով մեզ քաղաքացիական
այլ իրավունքներիզ ևս, այլև վտարում են մեր կողմից օրինական հիմունքներով 35 տարի զբաղեցրած
բնակտարածությունից: Չէ որ պետությունը սահմանադրությամբ ունի պարտավորվածություն՝ իր քաղաքացիներին նորմալ, բարեկեցիկ պայմաններով ապահովելու համար,
մինչդեռ մենք զրկվել ենք այս պետության իրավանախորդի օրոք ձեռք բերված բնակարանը տնօրինելու
իրավունքից, ուստի ակնկալում ենք Ձեր միջամտությունը՝ որպեսզի վերականգնվեն մեր քաղաքացիական իրավունքները և չմնանք <<իզգոյի>> կամ փախստականի կարգավիճակում՝ առանց գրանցումը հաստատող փաստաթղթի և ստիպված չլինենք
ապաստան փնտրել արտերկրում:Մենք դա
երբեք չենք ցանկացել, քանի որ դաստիարակվել ենք հայրենասիրությամբ, ընտանիքով Երկրապահներ ենք:
Կից
ներկայացվում է.
1. Ձորահէկ հիդրոյի տնօրենի ՝
2004թ.-ի գրությունը՝ ուղարկված Ձորագետավանի
համայնքապետին:
2. Մեր ընտանիքի 4անդամների անձնագրերի
պատճեները:
3. 3 երեխաների ծննդյան վկայակնները:
4. Հովիկ Կոստանյանի հաշմանդամությունը
հավաստող փաստաթուղթ:
5. Գուգարքի անձնագրային բաժնի
որոշումը՝ մեզ գրանցումից հանելու վերաբերյալ:
6. Լոռու մարզպետի պատասխանը՝ մեր
նամակին:
Դիմող՝
-------------------------Լիլիթ Հովսեփյան
-------------------------Միքայել Կոստանյան
------------------------- Հովիկ Կոստանյան
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն