տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
четверг, 20 октября 2011 г.
Խաբեությունը` գործողության մեջ
Վանաձորցի տիկին Սվետան, որ տարիների բացակայությունից հետո վերջերս է վերադարձել Կրասնոդարից, արդեն հասցրել է բախվել սովորական դարձած խաբեության հետ: Նրան հիասթափեցրել են ատամնաբուժարանում: “Ամբողջ օրը հեռուստացույցով ռեկլամ են տալիս, իբր` լավ պրոթեզներ են սարքում: Ոգևորված գնացի, պատվիրեցի, բայց պարզվեց` ծուռն են սարքել, հրաժարվել եմ վերցնել, ասել եմ նորը սարքեն, եթե չարեցին, էդ իրանց ծուռտիկ պրոթեզը ֆոտո եմ անելու, գցեմ ինտերնետ”: Հուսանք, որ տիկին Սվետային կհաջողվի նոր պրոթեզ պատվիրել նույն ատամնաբուժարանում, և ֆոտո անելու հարկ չի լինի: Առայժմ ձեռնպահ ենք մնում ատամնաբուժարանի անվանումը մատնանշելուց:
Գայանե Հովսեփյան
понедельник, 17 октября 2011 г.
Ո՞րտեղից է ներկրվում շաքարավազը
17.10.2011
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահն օրերս արդարացրեց շաքարավազի գնի բարձրացումը, այն կապելով համաշխարհային շուկայի գների հետ:
Հետաքրքիր է, արդյո՞ք «համաշխարհային շուկայի» մեջ Ռուսաստանը չի մտնում, չէ՞ որ ռուսաստանյան հեռուստաալիքներն արդեն քանի ամիս է` հայտարարում են, որ Ռուսասատանում շաքարավազի գինը պարբերաբար իջնում է: Իսկ օրերս Ռոսիա1-ը հայտնեց, որ Ռուսաստանում շաքարի ճակնդեղի մեծաքանակ բերք կա, ինչից կարելի է պատկերացնել, որ շաքարավազի արտադրությունն էլ ավելի կմեծանա, ինչն էլ կնպաստի գների անկմանը:
Բայց չէ, Հայաստանում ամենևին մտադրություն չունեն շաքարավազի գինն իջեցնել ու շարունակում են «կրծել» ժողովրդի դրամապանակը` «սերմացու գողացող մկան պես» ու խեղճ-խեղճ հայտարարել, թե համաշխարհային շուկայում գները բարձրացել են: Այլ հարց է, որ շաքարավազ ներկրող միակ ընկերությունը Ռուսաստանից չի ապրանք բերում: Այդ դեպքում մի՞թե չկան այլ ընկերություններ, որոնք Ռուսաստանից կարողանան շաքարավազ ներկրել:
Հիշեցնենք, որ անգամ մթի ու ցրտի տարիներին, շրջափակման պայմաններում Ռուսաստանից շաքարավազ էին ներկրում: Հիմա ի՞նչ պատահեց, ինչու՞ շաքարավազի ներկրմամբ միայն մեկ ընկերություն է զբաղվում: Ի՞նչ է ստացվում. այսօրվա պայմաններում, երբ օդային, ծովային ու ցամաքային բոլոր ճանապարհները բաց են, շաքարի գործարանները փակել են ու «նստել» միակ ներկրողի հույսին, որն էլ հայտնի չէ, թե որտեղից է շաքարավազ ներկրում, միայն պատճառաբանում է, թե «համաշխարհային շուկայում» գները բարձրացել են: ՏՄՊՊՀ նախագահն էլ նրա ասածը հիմք է ընդունում ու փորձում արդարացնել գնաճը:
Ընդհանրապես տպավորություն է ստացվում, թե ՏՄՊՊՀ-ն միայն էժան մթերք վաճառողների նկատմամբ է առավելապես կոշտ սանկցիաներ կիրառում, ինչպես հավկիթների պարագայում էր` 2010 թվին, երբ էժան հավկիթ վաճառող ընկերությանը տուգանեցին` «անբարեխիղճ մրցակցության» պատճառաբանությամբ:
Գայանե Հովսեփյան
Diplomat.am
Երգիծական ֆիլմ է նկարահանվել Ձորագետի ափին
Մոտ 1 ամիս էր Հ1-ը նկարահանումներ էր անում Լոռու մարզի Ձորագես ավանում: Երգիծական ֆիլմ էր նկարահանվում, որտեղ առանցքային դերը պատկանում էր “Արմենիայի” հանրահայտ Հովոյին (“Երե-1”-ից): Հոկտեմբերի 16-ը նկարահանման վերջին օրն էր: Երգիչ-դերասաններից բացի նկարահանումներին ներգրավվել են նաև մի քանի տեղաբնակներ` հոնորարային կարգով: “Երեք օրվա փող են տալու, տեսնենք ինչքան կլինի, դե ասում են օրականը 2000 դրամ է”,- պատմեց տեղաբնակներից մեկը: Բնակիչները ֆիլմի նկարահանմանն աջակցել են նաև գույքով: Հոկտեմբերի 12-ին Ձորագես ավան մեր պատահական այցելության պահին նկարահանողները մոտակայքում ապրող մի բնակչից հովվի շուն էին խնդրում և հին հագուստ, զինվորական երկար ճտքերով կոշիկներ: Օրեր շարունակ ձորագեսցիները հետաքրքրությամբ հետևում էին նկարահանումներին` կամրջի վրա հավաքված, քանի որ նկարահանումները հիմնականում Ձորագետի ափին էին: “Վերջում խոզ են մորթելու, խարույկի վրա էլ պետք է պտտեցնեն”,- պատմում է բնակիչներից մեկը: Եթե նկատի ունենանք, որ Հովոն “Երե-1”-ում էլ եր առանցքային դեր կատարում, ենթադրվում է, թե ֆիլմն էլ պետք է կոչվի “Ձորա-1”: Սա` ընդամենը անձնական դիտարկում է:
Գայանե Հովսեփյան
Գայանե Հովսեփյան
Հայտարարություն
Փնտրում եմ դրամաշնորհային ծրագիր` “Ազատ անկախ” բլոգը հովանավորելու նպատակով: Բլոգի ստեղծումը որևէ քաղաքական նպատակներ չի հետապնդում, և կոչված է նպաստել ազատ, անկախ մամուլի զարգացմանը և ժողովրդավարության կայացմանը: Բլոգը ստեղծվել է 2011թ. հուլիսի 24-ից: Այստեղ տեղադրվում են հասարակական-քաղաքական, սոցիալական, դատաիրավական, մշակութային թեմաներով հրապարակումներ, նորություններ: Քաղաքական թեմաներին անդրադարձ է կատարվում այնքանով, որքանով դրանք իրադարձային են կամ կապված են հասարակությանը հուզող խնդիրների հետ, առանց վարկաբեկումների կամ պիտակավորումների, հարգելով լրագրողական էթիկայի կանոնները: Բլոգում նաև համապատասխան հղումով վերահրատարակվում են նյութեր, որորնք նախկինում տպագրվել են մամուլում, բայց դրանցում բարձրացված խնդիրները լուծում չեն ստացել (այդ թվում` վերատպություն այն կայքերից, որոնք փակվել են կամ արխիվն է “սառեցվել”): Բլոգում առավելապես լուսաբանվում են Լոռու մարզին վերաբերվող տարբեր խնդիրներ: Բլոգային նյութերը պարբերաբար զետեղվում են նաև Facebook սոցիալական ցանցում` բլոգում բարձրացված խնդիրներին էլ ավելի հասարակական հնչեղություն տալու նպատակով կամ համատեղությամբ տեղադրվում են նաև այլ կայքերում: Բլոգի ինտերնետային հասցեն է` www.AZATANKAKH.blogspot.com: Խնդրում եմ տեղեկացնել համապատասխան մրցույթների մասին թեկուզ Facebook ցանցով:
E-mail Gayane1960@gmail.com
Գայանե Հովսեփյան, Վանաձոր, ազատ լրագրող, 0322 4 61 17
E-mail Gayane1960@gmail.com
Գայանե Հովսեփյան, Վանաձոր, ազատ լրագրող, 0322 4 61 17
воскресенье, 16 октября 2011 г.
Սառույցը շարժվել է և հալվել, փառք Աստծո
Վերջապես "Հայ լրագրողներ" էջը սկսել է շարժվել, ինչը հայտնաբերեցի օրերս, մինչդեռ ամռան ամիսներին կարծես թե անշարժ վիճակ էր, հավանաբար լրագրողների մտքով չէր անցել, որ այդտեղ կարելի է նաև տեղադրել հոդվածներ, և ոչ թե միայն "բարևագիրներ" ու մաղթանքներ հղել: Ըստ այդմ, որոշեցի ընդօրինակել նախահարձակներին ու տեղադրել իմ հոդվածները: Ի դեպ, այս էջին ծանոթացել եմ "Ես հայ եմ" սոցիալական ցանցի միջոցով, որ հայտնվեց իմ Facebook-ային "друзья"-ների ցանկում, ահա թե ինչու, առաջին հղումս, որ կատարեցի "Հայ լրագրողներ" էջում ընդամենը սա էր` "Հայ եմ ես, հայ ես դու":
Գայանե Հովսեփյան
четверг, 13 октября 2011 г.
ՊԱԿ-ի նախկին աշխատակցուհին գիրք է գրել
Լույս է տեսել ՊԱԿ-ի պաշտոնաթող մայոր,նախկին ՕԵԿ-ական Իզաբելա Հասրաթյանի "Ո՞վ է մեղավոր" հասարակական-քաղաքական, պատմա-վավերագրական, ինքնակենսագրական գիրքը, որ հեղինակի նոթերն են` նախորդ դարի 70-ականներից մինչև մեր օրերը` ներքաղաքական իրադարձությունների համայնապատկերի վրա: Այստեղ անդրադարձ կա և 1915թ. ցեղասպանությանը, և դրա հետևանքով ստեղծված հայրենադարձությանը, հայրենադարձների նկատմամբ "խտրական" վերաբերմունքին` խորհրդային տարիներին. "Նրանք, չգրված մի օրենքով համարվում էին 3-րդ տեսակի հայեր: Նրանց հազվադեպ էին ընդունում կուսակցության շարքերը: Ղեկավար պաշտոնները անմատչելի էին նրանց համար, իսկ արտասահմանյան հարազատների հետ կապը գտնվում էր հսկողության տակ": Գրքում քաղաքական գնահատականներ են տրված և 90-ականների մթի ու ցրտի տարիներին տեղի ունեցած սպանություններին, և Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը. "Անօրինական հարձակումների զոհ դարձան մի շարք ղեկավարներ Հ. Գալստյանը, Ղանդիլյանը, Յուզբաշյանը: Ցավոք, այս սպանությունները մնացին չբացահայտված: Իսկ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահավոր ահաբեկչությունը, որին զոհ դարձան ժողովրդի ընտրյալները` Կ. Դեմիրճյան, Վազգեն Սարգսյան և այլն, այդ 8 հոգու դաժան մահը ապացուցեց, որ երկրում տիրում է անարխիան ու քաոսը, ոչ մի օրենք կամ սահմանադրություն չի գործում: Ամբողջ աշխարհը ցնցեց այդ ահավոր սպանդը, ո՞վ էր տեսել, որ նիստի ժամանակ խորհրդարան ներխուժեն զինված մարդիկ և կրակ բացեն պատգամավորների վրա": Հեղինակը դատապարոտւմ է միջազգային ահաբեկչությունն առհասարակ: Նաև դատապարտում է նացիոնալիզմի ցանկացած դրսևորում, բայց մտահոգված է նաև ազգային ասիմիլիացիայի հանգամանքով, որ արտագաղթի հետևանք է: Դատապարտում է արտագաղթը, բայց և արդարացումներ է գտնում` նաև փիլիսոփայորեն. " Շատ ենք սիրում մեր հայրենիքը: Իսկ նա՞ մեզ... Չէ՞ որ միակողմանի սերը բաժանմամբ է վերջանում: Եվ ահա շատ հայեր բաժանվում են իրենց սիրելի հայրենիքից ու մեկնում օտար երկրներ: Ո՞վ է մեղավոր, որ մեր ծաղկուն երկիրը հասավ աղքատության դուռը, որ մենք չենք կարողանում լավ ղեկավարներ ընտրել, որ Երկիր Նաիրիում մնացել է 1.800.000 հայ: Ո՞վ է մեղավոր, որ կյանքից մի 50 տարով հետ ընկանք, որ նոր սերնդի կրթական ու բարոյական մակարդակն այդքան ընկավ: Իսկ ամենասարսափելին այն է, որ փող աշխատելու համար հայ կանայք փողոց են դուրս եկել` մարմնավաճառության... Ահավորն այն է, որ նրանք կապվում են պարսիկների, արաբների, թուրքերի հետ` առանց նողկալու, այն դեպքում, երբ թուրքի կամ պարսիկի համար հայ կինը միշտ անհասանելի է եղել, իսկ եթե բռնի ուժով են ցանկացել տիրանալ, հայ կինն ինքնասպան է եղել... Ասում ենք` մեր լեռների պես վեհ ու հպարտ ժողովուրդ ենք, բայց ինչ վեհության մասին կարող է խոսք լինել, երբ հայ տղամարդը չի կարողանում իր տունը պահել, տանն է նստում, իսկ կինը գնում է առևտրի` Թուրքիա, Իրան, Ռուսաստան": Երկրում ստեղծված վիճակի համար հեղինակը մեղադրում է ոչ միայն ապաշնորհ ղեկավարներին, որորնք յուրացնում են վարկերը, անարդյունավետ ծախսում գումարները, այլև` պատգամավորներին` քար-անտարբերության համար: Պարբերաբար “ով է մեղավոր” հարցադրումը տալով հեղինակը գտնում է, որ մեղավորները պետք պատժվեն: Նա կարոտախտով է հիշում խորհրդային տարիները, բայց ընդունում է, որ եղել են բացասական երևույթներ, դրվատում է և նախկին դրականը, և` այսօրվա, ուրախանում, որ ուսանողներն այսօր ստիպված չեն ուսանել գիտական կոմունիզմի դրույթները: Բայց նաև նեղվում է նոր սերնդի բարոյահոգեբանական դաստիարակության պակասի, մարդկային արժեքների ոչնչացման համար: Ողջունում է խոսքի ազատությունը, բայց գտնում է, որ այն չպետք է վերածվի սանձարձակության, զազրախոսության: Գրքում անդրադարձ կա նաև հայ մշակութային կյանքին սփյուռքում և Հայաստանում: Ներկայացրել է նաև սփյուռքահայերի կյանքը` Մոսկվայում: Գրքում հետաքրքիր ու օրինակելի համեմատություններ կան արտասահմանյան երկրների հետ, ուր շրջագայել է հեղինակը վերջին 10 տարիներին: Իզաբելա Հասրաթյանը ներքաղաքական իրադարձությունների համայնապատկերի վրա ներկայացրել է նաև իր ուշացած սիրո տխուր պատմությունը, սգում է սիրելի մարդու կորուստը և փնտրում իր դժբախտության մեղավորներին. այնպես, ինչպես փնտրում է վերջին 20 տարիներին իրենց երջանկությունը չգտած հարյուրավոր կանանց միայնության պատճառներն ու հռետորական հարց տալիս. " Ո՞վ է մեղավոր": Հեղինակը խոստովանում է նաև իր քաղաքական հայացքները." Ես շատ էի ցանկանում երկիրը տեսնել իսկական օրինաց երկիր, որտեղ կգործեր օրենք բոլորի համար, և ընդունվեցի "Օրինաց երկիր", բայց հետո հիասթափվեցի, հասկացա, որ թղթի վրա կարող է ճիշտ օրենսդրություն և կանոնադրություն գրվել, կամ Բիշարյանը ամբիոնից ամպագոռգոռ ճառեր ու խոստումներ տալ, իսկ իրականում ոչինչ չի արվում, միայն մի խումբ թոշակառուների խնայողությունները վերադարձվեցին և վերջ": Գիրքը տպագրվել է 200 օրինակով և վաճառվում է մայրաքաղաքի գրախանութներում: Նշենք, որ սա հեղինակի 2-րդ գիրքն է: Նախորդը վերնագրված էր` " Ինչպես ապրել 100 տարի առանց դեղորայքի":
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
суббота, 8 октября 2011 г.
Աղետի գոտին դարձել է ռիսկային գոտի
Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհի վրա հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած սողանքի առնչությամբ ՀՀ վարչապետը նշեց, թե ճանապարհի այդ հատվածը ռիսկային գոտի չի համարվել, մինչդեռ փաստերն ապացուցում են, որ ոչ թե միայն ճանապարհը, այլ ամբողջ Լոռվա մարզը ռիսկային գոտի է:
Ահավասիկ, դեռևս 15.08.98թ. «Առավոտի» «Արտակարգ և ոչ արտակարգ իրավիճակներ» հոդվածում նշվել է. «Լոռու մարզը համարվում է ոչ միայն աղետի, այլև ռիսկային գոտի», - նշվեց մարզխորհրդի նիստում` նկատի ունենալով ոչ միայն երկրաշարժի հասցրած վնասները, այլև հաճախ տեղի ունեցող ջրհեղեղը, կարկուտն ու փոթորիկը»: Ընդ որում, այդ հայտարարությունը արվել էր այն ժամանակվա Լոռու փոխմարզպետի կողմից: Ինչ վերաբերվում է սողանքներին, ապա սողանքի մի նախադեպ էլ եղել է դեռևս մեկ ու կես տարի առաջ:
Ահավասիկ, 2010թ. ապրիլի 30-ին «Հրապարակի» «Գյուղամիջյան ճանապարհն ու կառամատույցը` քարուքանդ» հոդվածում ասվում է. «Վերջերս Վանաձորի ՄԻԳ հեռուստատեցությամբ ներկայացվեց, որ Վանաձոր-Ալավերդի մայրուղու վրա, Ձորահէկի մոտ ավտոճանապարհահատվածի մի մասը փլվել է` երթևեկությունը դարձնելով վտանգավոր: Ձորագետավանի բնակիչներից մեկի բնորոշմամբ պատճառը ոչ միայն անձրևաջրերն են ու վարարած գետը, այլև հավանաբար` այն, որ այդտեղ մի քանի ամիս ի վեր շինարարական աշխատանքներ էին իրականացվում մալուխային գծերի անցկացման հետ կապված, որ պետք է հասնի մինչև Վրաստան»:
Նշենք, որ մեկուկես տարի առաջ տեղի ունեցած այդ սողանքի մասին «Հետք» էլեկտրոնային պարբերաթերթն էլ էր ահազանգել` համապատասխան լուսանկարներով: Մի՞թե մեկուկես տարվա ընթացքում չէր կարելի այդ ճանապարհների վրա մի փոքր ավելի մեծ ուշադրություն դարձնել, հողապատնեշները ամրացնել կամ նորը կառուցել և կամ արգելել հսկայածավալ, տոննայանոց բեռներ տեղափոխող մեքենաների երթևեկն այդ ճանապարհով, ինչը որոշվեց ընդամենը օրերս` աղետից հետո: Չէ՞ որ այդ ճանապարհը դեռ խորհրդային տարիներին կառուցելիս հավանաբար նկատի չեն ունեցել, թե ինչ ծանրություն է հետագայում դրանցով տեղաշարժվելու. առավել ևս, որ 1988թ. երկրաշարժն էլ «անցավ» այդ ճանապարհների վրայով:
Խորհրդային տարիներին նման բեռները վագոններով են տեղափոխել` երկաթուղով: Այս ամենը հաշվի չառնելու արդյունքում ի՞նչ ստացվեց. մի վերամբարձ կռունկ ընկնում է ձորը, մի քանի բեռնատարով գալիս են նրա ետևից, և մի փլուզում էլ նպաստում է, որ մի քանի տասնյակ մեքենաներ հայտնվեն ձորում, մի քանի մարդիկ անհետ կորչեն, մի քանիսը զոհվեն` փլուզման տակ մնալով:
Իսկ այս տարվա հուլիսի 8-ին էլ «Իրատես դեֆակտոն» է ահազանգել` «Վթարային իրավիճակ» հոդվածում. «Մի վթարային վիճակ էլ Ձորագետավան մտնող թունելին հաջորդող կամրջի վրա է ստեղծված. բազրիքների մի մասն անհիշելի ժամանակներից թափված է, և թունելից դուրս եկող մեքենաները ոչ միայն գետում հայտնվելու վտանգի առաջ են կանգնած, այլև կամրջով անցնող հետիոտների համար են լուրջ վտանգ ներկայացնում: Դիցուք, մի խեղճ ու կրակ մարդատար փորձում է հսկայածավալ բեռնատարից խույս տալ ու իրենից անկախ հայտվնում է հետիոտնի համար հատկացված մայթին. այս դեպքում ո՞րն է լինելու հետիոտնի «այլընտրանքը». մարդու լեզուն էլ չի պտտում, թե ասի` գազազած Դեբեդը: Կամրջի վթարային իրավիճակի մասին քանիցս ահազանգվել է մամուլում, սակայն «ձայն բարբառո հանապատի»: Ի դեպ, այս ճանապարհահատվածի էլ եզրաքարերն են թափված, և 1 տարի առաջ երթուղային տաքսի էր գլորվել ձորը, սակայն դրանից առ այսօր որևէ հետևություն չի արվել:
Գայանե Հովսեփյան
07.10.2011

Подписаться на:
Сообщения (Atom)