տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
понедельник, 7 октября 2019 г.
среда, 28 августа 2019 г.
Մեծ թափով շարունակվում է նախորդ իշխանությունների օրոք տեղի ունեցող ապօրինությունների գործընթացը Վանաձորում:Կ.Դեմիրճյան 28 շենքի դիմաց գտնվող աղբարկղերի տեղափոխությունը, փաստորեն, նպատակ էր հետապնդում մայթին կից գազոնի վրա շինարարություն սկսելու.եւ սա այն դեպքում, երբ հարակից շենքում բնակվում է քաղաքի գլխավոր ճարտարապետը, որի լուռ հսկողության ներքո էլ դեռ անցած տարի, հեղափոխության օրերին ընթանում էր 26 շենքին կից ապօրինի կցակառույցի շինարարությունը, որի մասին քանից ենք ահազանգել սույն բլոգում.բայց լսո՞ղն ով է, մենք միայն անունով ենք ,,իրավական,, ու ,,ժողովրդավարական,,:Եվ սա՝իբր ,,Նոր Հայաստանում,, կամ ,,Վանաձորի Նոր էջում,,.որի գլխին էլ 2016թվին կանգնած է հին քաղաքապետի 17 տարվա ,,գործի շարունակողը,,՝դեռեւս ՀՀԿ-ի օրոք ,,ընտրված,, բայց՝դեռեւս հին իշխանության օրոք սահմանադրական դատարանի կողմից վերջինիս ընտրությունը ոչ լեգիտիմ ճանաչված:
...Դեռեւս 2003թվին հիշյալ գազոնի մի հատվածը թաղամասային ձեռնարկության մի նախկին տնօրենի կողմից /Վանաձորի նախորդ, ՀՀԿ-ական քաղաքապետի մերձավոր շրջապատից/ կանաչազրկվեց, որ վերջինիս համար ծառայի որպես մեքենայի երթեւեկության տեղանք/այդ մասին կա վկայություն ,,Առավոտի,, 21.12.2003թվի ,,Գործարարությունն ուղեկցվում է ապօրինի հատումներով,,հոդվածում,,/ հիմա էլ մյուս հատվածն է նշանառության տակ ընկել.հնարավոր է, հարակից ծառն էլ կտրվի.հանուն ,,գործարարության,,՝մի ծառով ավել-պակաս...անտեր քաղաք, տեր չկա, տիրական չկա, վերահսկողություն չկա.......
...Կարող է՞ անկախությունից հետո նոր օրենք է ընդունվել, որ գազոնների/սիզամարգերի/ վրա կարելի է շենք-շինություն կառուցել՝մենք տեղյակ չենք.... Տնակները հավաքեցին, որ հիմա քաղաքը ,,գեղական,, միահարկ կառույցներով հեղեղե՞ն....Ակնկալում ենք Լոռու մարզպետարանի արձագանքը:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր
вторник, 27 августа 2019 г.
Բարձր մինուսով տեսողությամբ մարդը, եթե ցանկանա ակնոց գնել, ապա եթե մայրաքաղաքում չի բնակվում, ստիպված է բախվել շատ բարձր գների հետ:Ու հետաքրքիրն այն է, որ բարձր միունսով տեսողության համար նախատեսված ակնոցների համար զեղչեր չեն գործում/եւ անգամ՝պատվերով կարող են լինել ակնոցները/,իսկ մյուսների համար գործում են:Ընդ որում, ,,օպտիկ,, ծառայություններ կան, որ ակնոցի գինը չեն նշում, այլ միայն զեղչի չափը/70 տոկոս, 30 տոկոս/, ինչն ակնհայտ գնային խախտում է, քանի որ կարող են ինչ գին ասես հրամցնել, հետո ,,զեղչել,,:Այն, որ ,,թանկանոց,, ակնոցներ վաճառող ծառայություններն են կցված համաբուժարաններին, կարող է խոսել այն մասին, որ դեղատնային ,,օպտիկներն,, ստվերում են:Ու միակ մխիթարությունն այս դեպքում այն է, որ համաբուժարանը, ի տարբերություն ստվերային ,,օպտիկի,,՝աչքի անվճար հետազություն է կատարում:Բայց քիչ է մխիթարական այն, որ համաբուժարանը ակնոց գնելու ուղեգիր է տալիս. որովհետեւ այդ ուղեգիրն էլ չի կարող զեղչելու հիմք հանդիսանալ՝թանկուկրակ ակնոցի/մինչեւ 18 հազար դրամ/ համար:Իհարկե ստվերային ,,օպտիկը,, համեմատաբար էժան է արտասահմանյան ֆիրմայի ,,օպտիկից,,.բայց՝անգամ ստվերային լինելը չի խանգարում, որ սրանք բարձր մինուսով ակնոցները սովորականից 4 անգամ ավել գնով վաճառեն, ու սովորական մինուսի դեպքում գինը կազմի անգամ 1800դրամ, բարձր մինուսի դեպքում՝սկսվի 6000դրամից.անգամ այն դեպքում, երբ վաճառողը միամտաբար, նախքան տնօրենի կարծիքը ճշտելը հայտնում է, որ գինը 3000դրամ է:
Ամենայն հավանականությամբ, նույն հասցեում գործող դեղատնային ծառայությունն ու օպտիկան նույն հասցեի տակ են, հարկերից խուսափելու նպատակով:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր
понедельник, 19 августа 2019 г.
Հայրենի արդարադատության անպերճանք թշվառությունը
Վանաձորցի միայնակ թոշակառու , 1937թ․բռնադատվածի ժառանգ, տնակային ավանի 30 տարվա բնակիչ Քնարիկ Պապիկյանից գողացված բջջայինն ու 1000դրամը Վանաձորի ոստիկանությունն ուղարկել է․․․․Արագածոտնի մարզ․,,մեռնեմ օրենքին,,
Ի պատասխան մեր՝օմբուդսմենի թեժ գծին արված ահազանգի/այն բանից հետո ,երբ ՄԻՊ ֆեյսբուքյան էջին ուղարկած նամակին ու բլոգային նյութին ի պատասխան ռոբոտը խորհուրդ էր տալիս զանգել ՄԻՊ թեժ գծին/, իրավաբանական խորհրդատվություն ստացանք հուլիսի 31-ին առ այն, թե ինչու մինչ օրս ոստիկանությունը Պապիկյանին չի հանձնում առգրավված բջջայինն ու ․․․․․1000դրամը/ով զավեշտ․ռուսների ասած՝,,սմեխ կուրյամ,,այսինքն՝եփած հավի ծիծաղն էլ կգա/։Եվ ահա, ՄԻՊ գրասենյակից շատ հիմնավոր փաստարկներով մեզ բացատրեցին այն, ինչն արդեն իսկ ոստիկանության քննիչը բանավոր/միայն բանավոր/ հայտնել էր նաեւ Պապիկյանին․այն էլ՝նրա հեռախոսային հարցումից հետո․գործն ուղարկվել է Արագածոտնի մարզ, որովհետեւ Պապիկյանի գործով կասկածյալը,չնայած գողության բացահայտման օրն արդեն իսկ խոստովանական ցուցմունք էր տվել եւ քննիչի ներկայությամբ բջջայինն ու 1000դրամը ներկայացրել ի տնօրինություն, սակայն քանի որ Պապիկյանը չի ցանկացել, որ երիտասարդ ավարային ,,նստացնեն,,՝ուստի վերջինս ազատ է արձակվել․բայց թե գործն ինչ է եղել՝անհայտ է․․պահել-ձգել-քաշքշել են այնքան, մինչեւ բաց թողնված գողը նոր գողություն անի, այս անգամ՝Արագածոտնի մարզում, ու գործը քննիչը որոշել է ուղարկել Արագածոտնի մարզ,, որ կցեն Արագածոտնում հարուցված գործին, Պապիկյանին էլ ասել է, որ հարկ կլինի գնալ Արագածոտնի մարզ՝ցուցմունք տալու․․․․սա արդեն իսկական ,,համ տնազ, համ վնաս է,, կրկնակի տուժողի համար, որ 30 տարի է՝տնակում է գոյություն քարշ տալիս ու 8 տարի է՝կենցաղային անհարմարություններ է քաշում՝կոյուղուց ու ջրից զրկվելով։Դա դեռ քիչ է՝մոտ մեկ ամիս առաջ մի քննիչ էլ է եկել, կրկին տեղազննություն կատարել, նախորդ քննիչի հասցեին ամոթանքներ հղել Պապիկյանի ներկայությամբ՝գործին ընթացք չտալու համար, հետո հեռախոսահամար տվել, որ զանգի այդ համարով, ու Պապիկյանն էլ զանգել է․․․․Հետո էս նոր քննիչը հին ու նոր վկաներ է հավաքել, նույն մարդկանց կրկին քննել, Պապիկյանին կրկին պտտեցրել տեղազննության վայրով, ինչի հետեւանքով տարեց կնոջ նյարդային համակարգը կրկին սկսել է տեղի տալ․․․․․Օմբուդսմենի հետ մեր հեռախոսազրույցը՝հուլիսի 31-ին, ընթացավ Պապիկյանի ներկայությամբ, եւ նրա մոտ գտնվող մեկ այլ բջջայինով, որ ժամանակավոր տրամադրել է բարին կամեցողներից մեկը․․․․Պապիկյանն ինքն էլ իր խնդիրը հուզված ներկայացրեց օմբուդսմենի իրավանին՝դեռ հուլիսի 31-ին, այնուհետ, այլեւս անկարող լինելով շարունակել զրույցը, հեռախոսը փոխանցեց մեզ․իրավաբանը, ճշտելով քննիչի անուն-ազգանունը, խոստացավ կապվել նրա հետ եւ հետո կապվել մեզ հետ․հաջորդ օրը, օգոստոսի 1-ին կապվեց եւ հայտնեց պատասխանն առ այն, որ գործն ուղարկվել է Արագածոտնի մարզ․․․․ինչն արդեն իսկ հայտնի էր Պապիկյանին։Միաժամանակ, ի պատասխան մեր խնդրանքի, խոստացավ իր եզրակացությունն ուղարկել նաեւ էլեկտրոնային փոստով․բայց՝առ այսօր ՄԻՊ գրասենյակից Պապիկյանի խնդրով պատասխան չենք ստացել․․․իսկ գործը նոր զարգացում է ստացել։Զանգահարելով հերթական քննիչի՝իրեն տրամադրված հեռախոսահամարով, 2 օր առաջ Պապիկյանը կապվեց տվյալ գործով ոմն քննիչի հետ, որն էլ, ով զարմանք, պարզվեց, բնակվում է․․․․Աշտարակում, ու Պապիկյանին խորհուրդ տվեց մարդ ուղարկել Աշտարակ, ինչն արդեն ակնհայտորեն հունից հանեց տուժողին ու վերջինս զայրացած սկսեց բղավել․,,Չեք ամաչու՞մ, ես հիվանդ կին, անկողնում պառկած, հազիվ եմ շարժվում, ես ի՞նչ գործ ունեմ գամ հասնեմ Աշտարակ, կամ ինչի՞ պետք է ես հասնեմ Աշտարակ, ինչի՞ չեք իմ հեռախոսը վերադարձնում, ձեռ ե՞ք առնում, բա դուք մայր չունե՞ք, դու քույր չունե՞ք, ես էս գործն էսպես չեմ թողնի, ես կդիմեմ ավելի վերեւ,,-հուսակտուր բղավում էր տարեց կինը՝հեռախոսով, որին ի պատասխան, քննիչը մեկ այլ ,,խելացի,, խորհուրդ տվեց․,,Ես հեռախոսը Վոլոդյայի հետ կուղարկեմ,։,,Վոլոդյան ո՞վ է՝, Վոլոդյան հենց տնակից գողություն կատարածն է, Վոլոդյայի ձեռն եք տալիս, որ գա նորից գողություն անի՞,փոստով ուղարկեք,,։Այս պատասխանն էլ թերեւս քննիչի սրտով չէր։
․․․Ակնկալում ենք համապատասխան կառույցների արձագանքը․Քնարիկ Պապիկյանի հեռախոսն ի վերջո ու՞մ մոտ է , Վանաձորի ոստիկանությունում է՞, թե՞ Արագածոտնի մարզում, եւ ի՞նչ կապ ունի այս ամենի հետ․․․ Աշտարակի քնիչը․․․․
․․․․Այս ամենն իսկական ծաղր է ու անարգանք՝ՀՀ քաղաքացու հանդեպ, որը ցանկացել է իրավապահ համակարգի միջոցով իրենից վերցվածը հետ ստանալ, ու սա նաեւ օրենքի բացն է, որի առթիվ մեր դիտարկումը հայտնեցինք ՄԻՊ իրավաբանին, որ միգուցե նրանք ոչ միայն Պապիկյանի, այլեւ՝այլ քաղաքացիների շահերից ելնելով միջնորդագիր ներկայացնեն Ազգային Ժողովին, որ մի հասարակ գողության հարցը չբարդացնեն,դարձնեն հայոց հարց․գողությունը բացահայտվել է՝ուրեմն 2 ընթերակայի ներկայությամբ թող արձանագրություն կազմեն-վերջացնեն,տուժողից գողացածն էլ հանձնեն նույն պահին, ոչ թե քաղաքացուն հա տանջեն ու չարչարեն, ինչ է, թե ,,օրենքն է այդպես նախատեսում,,․․․իսկ ու՞մ է պետք այդ կարգի օրենքը, այն էլ արդեն՝Նոր Հայաստանում։Հիմա տուժող Պապիկյանի համար ի՞նչ տարբերություն, իրենից գողացվածը ոստիկանությունում է՞, թե գողի մոտ․կարեւորը՝իր մոտ չէ․բա էլ ո՞րն էր գիշերվա կեսին նրան որպես տուժող ապրիլ ամսին ոստիկանություն տանելն ու հարցաքննելը, առողջությունը կրկնակի քայքայելը, եթե 4 ամիս անց՝դեռ գողոնը չի վերադարձվել։Ի դեպ, ապրիլ ամսին այս գողության մասին տեղադրված նյութ կա ոստիկանական կայքում, որ դեռ այն ժամանակ տարածեցինք ֆեյսբուքով։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
вторник, 16 июля 2019 г.
Քաղաքական ինքնակենսագրություն
Այն սկսվում է սովետական տարիներից
1986թվին Կիրովականի քիմմանրաթելի գործարանի կողմից ընտրվել եմ Կիրովականի ժողդատարանի ատենակալ․մինչեւ՝1996թիվը, դատաիրավական բարեփոխումները, որից հետո ատենակալների համակարգը լուծարվեց։
1988թվին ՀԼԿԵՄ ուղեգրով գործուղվել եմ Բելառուս՝որպես մանկավարժ, ,,Զուբրյոնոկ,, միջազգային ճամբարում ստեղծված ժամանակավոր հայկական դպրոցում դասավանդելու՝աղետի գոտուց էվակուացված երեխաներին, մինչեւ դպրոցի փակվելը,6 ամիս ժամանակով։Դասավանդել եմ ՍՍՀՄ պատմություն, հասարակագիտություն, իրավունքի հիմունքներ, հայոց լեզու եւ գրականություն։Մանկավարժ աշխատելու ընթացքում հայաստանյան ,,Ավանգարդ,, եւ կիրովականյան,,Կայծ,, թերթերում լուսաբանել եմ ճամբարի առօրյան՝Բելառուսից լուսանկարներ եւ թղթակցություններ ուղարկելով։
1989թ․վերադառնալով Հայաստան, որտեղ արդեն աշխատանքային մեծ կրճատումներ էին սկսվել քիմմանրաթելի գործարանում, աշխատանքի անցա Կիրովականի ժողդատարանում՝որպես գրասենյակի գործավար։1990թվին մասնակցել եմ արդարադատության համակարգի աշխատողների մեկամսյա դասընթացներին՝Երեվանում, ստանալով համապատասխան վկայական։1994թվին ստիպված էի ազատվել աշխատանքից՝իրավա-քաղաքական դրդապատճառներով,որի առթիվ առանձին ծավալուն հոդված ունեմ. ,,Ինչպես ես մկրտվեցի իմ իրավունքների պաշտպանության գործում,,։
1994թվին աշխատանքի անցա Վանաձորի մանկավարժական ինստիտուտի գրադարանում՝որպես մատենագետ․զուգահեռաբար՝թղթակցում էի եւ թարգմանական հոդվածներով հանդես գալիս վանաձորյան եւ հանրապետական թերթերում․/1994-1998թվեր/, ինչը որոշ ժամանակ անց սկսեց ակնհայտորեն դուր չգալ բուհի ղեկավարությանը, քանի որ նախկին ռեկտորը համայնքի ավագանու անդամ էր, իսկ ես տեղական իշխանությունների համակարգի խախտումներին էլ էի անդրադառնում․առավել եւս, որ 1997թվին մասնակցել էի Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի կազմակերպած՝մարդու իրավունքների դասընթացներին եւ ստացել վկայական։
1998թվին, ՀՀ իշխանափոխությունից հետո, ստիպված էի բուհի ղեկավարության եւ գրադարանի վարիչի ճնշման եւ ուղղակի պահանջի տակ/,,Դիմում գրի՝դուրս արի,,/դիմում գրել՝աշխատանքից ազատվելու ,,խնդրանքով,,․,,այլ աշխատանքի անցնելու,, պատճառաբանությամբ․իսկ իրականությունն այն էր, որ ցանկացա ամբողջապես զբաղվել լրագրությամբ՝կախում չուենալով տեղական իշխանություններից եւ նրանցից կախում ունեցող պաշտոնյաներից։Աշխատանքից ազատվելուց հետո ,ռեկտորը մի երկարամյա լրագրողի միջնորդությամբ ետ հրավիրեց՝այլ աշխատանք առաջարկելու պատրաստակամությամբ, սակայն մերժեցի, չցանկանալով իմ լրագրողական գործունեությունը կախվածության մեջ դնել մարդու իրավունքները ոտնահարող պաշտոնյաներից։
․․․1996-2004թվին թղթակցել եմ ,,Վերածնունդ,, ,,Առավոտ,, ,,Գիտություն,, ,,Կանչ նախնյաց,, ,,Ընտանիք,, ,,Տեսադաշտ,, ,,,Բանբեր,,թերթերին/որոնցից հիմնական հաստիքով,4 ու կես տարի՝,,Առավոտի,, հետ/։2000-2005թվերին համագործակցել եմ ,,Հակաստվեր,, իրավական-հասարակական կազմակերպության հետ/ղեկավար՝Վ․Ամիրխանյան/, հանդիսանալով կազմակերպության ներկայացուցչը՝Վանաձորում, եւ թղթակցելով վերջինիս հիմնադրած ,,Մամուլն ընդդեմ կոռուպցիայի,, տեղեկագրին, որում 1999-2005թվերին լուսաբանել եմ կոռուպցիոն դրսեւորումները Վանաձորում, մասնակցել եւ զեկուցումներով հանդես եկել կազմակերպության վանաձորյան 2 սեմինարների, առանձին հետաքննություններ կատարել՝կազմակերպության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում/որ ավարտվեց 2005թվին/։
2002թվին ,,Ֆեմիդա,, դատաիրավական լրագրողների միության/ղեկավար՝Ջ․Ամիրխանյան/ հրավերով մասնակցել եմ Սեւանում կազմակերպված սեմինարին՝հանդես գալով ,,Դատաիրավական լրագրության ներկան, անցյալը եւ զարգացման հեռանկարները Վանաձորում,, զեկուցմամբ, 2002-2003թվերին թղթակցել միության ,,Մամուլ եւ իրավունք,, տեղեկագրին, լուսաբանել տնակային դատարանի խնդիրներն ու դատական նիստերը, մարդու իրավունքների ոտնահարման վերաբերվող հետաքննություններով հանդես եկել։
2002-2005թվերին հասարակական հիմունքներով թղթակցել եմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի/ղեկավար՝Ա․Սաքունց/ հիմնադրած ,,Քաղաքացիական նախաձեռնություն,, երկշաբաթաթերթին, հանդես գալով հետաքննական նյութերով՝մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ, լուսաբանել եմ զինվորական դատական գործեր, հետաննություններով հանդես եկել՝հասարակական հիմունքներով, որի համար արժանացել եմ շնորհակալագրերի, իսկ 2004թվին՝մրցանակ ստացել՝,,Լրագրողներն ընդդեմ կոռուպցիայի,, մրցույթին մասնակցելով։
2004թվին թղթակցել եմ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի/նախագահ՝Ա․Իշխանյան/ ,,Մարդու իրավունքները Հայաստանում,, տեղեկագրին՝/,,Դիտորդ,,/ 3 հետաքննական նյութեր հրապարակելով զինվորական համակարգի չարաշահումների, անհիմն օպտիմալացված մանկավարժների, ինչպես նաեւ՝ մարդասիրական օգնության պահածոների վաճառքի վերաբերյալ։
2005թվին,,Առավոտ,, թերթում իմ աշխատանքային պայմանագրի դադարեցման պատճառով/հնարավոր է՝Վանաձորի նախորդ իշխանությունների միջամտության շնորհիվ/, անցա հոնորարային թղթակցության՝այլ թերթերում/,,168ժամ,, ,,Փակագիծ,, ,,ժամանակ-Երեւան,, ,,Հրապարակ,,/։Հասարակական հիմունքներով միաժամանակ թղթակցել եմ ,,Տարեգիր,, ,,Չորրորդ իշխանություն,, ,,Օրինաց երկիր,, ,,Հայաստանի կոմունիստ,, թերթերին, ,,Զորավիգ,, իրավապաշտպան թերթին, ,,Անկախ,, եւ ,,7օր,, ,,Իրատես,,լրատվական կայքերին։
2011թվին, հիմնավոր կասկածներ ունենալով, որ տեղական իշխանությունների չար ձեռքը հասնում է այն թերթերին, որոնց կայուն թղթակցում եմ, ստեղծեցի AZAT ANKAKH բլոգը, որի միջոցով առ այսօր շարունակում եմ լրագրողական-իրավապաշտպան գործունեությունս․բայց՝առանց որեւէ դրամաշնորհային ծրագրի աջակցության, առանց պետական հովանավորության, քաղաքական որեւէ ուժից կախում չունենալով, անձնական խնայողությունների ու նվիրատվությունների հաշվին․առանց անձնական համակարգչի՝օգտվելով ինտերնետ-ծառայություններից․չեմ կարող չխոստովանել, սակայն, որ այդ ընթացքում բլոգը կայացել է նաեւ՝շնորհիվ հարազատներիս ու բարի կամեցողների ֆինանսական աջակցության՝հնարավորության սահմաններում։Իսկ որեւէ մրցույթի մասնակցելու կամ գրանտային ծրագրից օգտվելու ջանքերս անօգուտ են եղել․թերեւս այն պատճառով, որ քաղաքական ուղղվածություն չունեմ կամ՝,,գրանտ պոկելու,, ,,արվեստին,, չեմ տիրապետում։Իսկ բլոգներին աջակցելու մրցույթի երբեւէ չեմ հանդիպել՝որեւէ կազմակերպության կողմից/ հետո էլ ասում են՝,,մեր երկրում խրախուսվում են քաղաքացիական նախաձեռնությունները,,/։/
AZAT ANKAKH-ի եւ ֆեյսբուքյան նյութերիցս մեծ քանակությամբ արտատպել են նաեւ այլ կայքեր՝գովազդներից սնվող, որից կարող էր թյուրիմացաբար տպավորություն ստացվել, թե բլոգի հեղինակն էլ է այդ գովազդներից օգտվում․ամեն դեպքում՝արտատպությունները նպաստել են բլոգում կամ ֆեյսբուքում բարձրացված հարցերի հասարակական հնչեղությանը, որի համար էլ եմ շնորհակալ/։Ստեղծել եմ նաեւ ,,Լրագրողական նոթեր,, եւ Պատմաքաղաքական բլոգները, ֆեյբուքյան խմբեր/,,Ձորագէս,, ,,Մարդու իրավունքները Վանաձորում,, ,,Սփյուռաահայեր,, ,,Հայկական պետություն,, ,,Մարդ եւ օրենք,, ,,Կիրովական,, ,,Գրական-երաժշտական աշխարհ,,/միաժամանակ համագործակցելով նաեւ այլ խմբերի հետ։
Ներկայումս չեմ աշխատում ոչ պետական, ոչ մասնավոր հատվածում, թոշակառու չեմ։Այսպիսով, 1998թվին զրկվելով պետական համակարգում աշխատելուց, կորցրել եմ ավելի քան 14 տարվա աշխատանքային ստաժ, քանի որ 24 տարվա լրագրողական գործունեությանս միայն 4 ու կես տարին է գրանցված աշխատանքային գրքույկում,մնացածը՝հոնորարային կարգով կամ բանավոր պայմանավորվածությամբ վարձատրությամբ, որպես ստաժ չեն հաշվարկվում/ինչը կապված է օրենքի անկատարության հետ/։
Մշտապես մասնակցել եմ ընդդիմության վանաձորյան հանրահավաքներին՝սկսած 1997թվից։Լրագրողական ակտիվ գործունեության եւ քաղաքացիական ակտիվ դիրքրոշման համար պարբերաբար ենթարկվել եմ հալածանքների ու սոցիալական ճնշումների՝տեղական իշխանությունների կողմից, որի մասին կա հստակ ժամանակագրություն, մամուլի եւ համացանցի հրապարակումներ,նամակներ՝իրավապաշտպան կառույցներին տարբեր ժամանակներում տարբեր բնույթի հալածանքների մասին տեղեկացվող, իսկ ավելի վաղ այն արձանագրվել է 2002թվին՝ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Վանաձորում կազմակերպված սեմինարի ժամանակ, որի ընթացքում իմ ելույթը ձայնագրվում էր՝Վաշինգտոնի ներկայացուցչի կողմից/այդ սեմինարի մասին կա հրապարակում՝,,Առավոտ,, թերթի 2002թվի մայիսին/։Միաժամանակ առկա է տեղեկանք՝տրված ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից՝իմ եւ իմ ընտանիքի անդամներին հալածանքների ենթարկելու մասին։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
пятница, 5 июля 2019 г.
Ազատությունը գողին, գողացված բջջայինն ու 1000դրամը՝ոստիկանությանը՞
Ապրիլ ամսին Վանաձորի քիմիագործների թաղամասի տնակային ավանի 30 տարվա բնակիչ, միայնակ թոշակառու, բռնադատվածի ժառանգ, նախկին երկարամյա քիմմանրաթելագործ Քնարիկ Պապիկյանի տնակից կատարված գողության գործը, որ չնայած բացահայտվել է տեղնուտեղը՝թարմ հետքերով եւ հարեւանային ահազանգով, գողն էլ նույն օրը՝ժամեր անց խոստովանական ցումունք է տվել եւ փաստերի ճնշման տակ ներկայացրել գողոնը՝Պապիկյանի բջջային հեռախոսն ու 1000դրամը/որ անմիջապես առգրավվել է ոստիկանության կողմից,Պապիկյանի ներկայությամբ/,ոչ փակվել է, ոչ կարճվել է, տուժողին էլ մինչ օրս չի վերադարձվել բջջայինն ու 1000դրամը/ով զավեշտ ու ողբալի արդարադատություն/:Փաստորեն, այս գործի վրա ,,նստած,,՝4 ամիս աշխատավարձ են ստանում ,,փառապանծ,, ոստիկանները.մեկը բացահայտում է, մեկը՝քննում, մեկը՝վկաների ցուցմունքները կրկին ի մի է բերում....Ըստ այդմ, պարզվում է, երեկ առավոտյան այս գործով կրկին ոստիկան էր այցելել Պապիկյանին, ու կրկին տարածքում տեղազննություն կատարել, կրկին բացատրություն վերցրել, ոտքերը մի կերպ քարշ տվող կիսահիվանդ կնոջը/որ վատառողջության պատճառով ի վիճակի չէ անգամ համաբուժարան գնալ, թաղամասային բժիշկն էլ համառորեն հիվանդանոցի ուղեգիր չի տալիս/ կրկին պտտեցրել է հարակից տարածքներով/երեւի որ այս տարածքի հետ կապված մյուս գողություններն էլ կցվեն նույն գործին, որովհետեւ հարակից խորդանոցն էլ է եղել թիրախի տակ, ինչի մասին պաշտոնապես նշվել է ոստիկանական հաղորդագրության մեջ՝դեռ ապրիլյան գողության ժամանակ/:Հընթացս էլ հարեւաններից ցուցմունքներ է փորձել վերցնել.այդ թվում՝ապրիլ ամսին կատարվածի առթիվ ահազանգած մի կնոջից/:Իբր քիչ էր Պապիկյանի՝ապրիլին ունեցած սթրեսը, երբ տնակի բակում օր-ցերեկով դեմը հայտնվում է աժդահա երիտասարդը՝կիսամերկ, կացինը ձեռքին, ու ,,այ տղա դու ով ես, ինչ գործ ունես իմ տնակի մոտ,, հարցին հոխորտում, թե ,,էկել եմ ծառ կտրեմ,,.ու դրանից հետո էլ երբ տնակ մտնելով հասկանում է, որ երիտասարդ աժդահան ոչ միայն ծառ կտրելու էր եկել/ապօրինի ծառահատում/, այլեւ՝գողության, ու վերջինիս հայ-հավարին հարեւհաս մարդկանցից մեկը զանգում է ոստիկանություն, գալիս են գողին բերման ենթարկում՝հարակից տնակներից մեկից, տուժող Պապիկյանին էլ ուշ գիշերով ոստիկանական մեքենայով տանում ոստիկանություն՝ցուցմունք վերցնելու....ի՞նչ հոգեվիճակում կհայտնվեր տարեց կինը.հաստատ՝ոչ նախանձելի, որի հետեւանքով էլ, թերեւս, վերջինս երկու ամիս է՝բուժման կուրս է անցնում՝տնային պայմաններում, հարազատների ու բարին կամեցողների հոգածությամբ, ու հիմա կրկին վերջինիս նյարդային համակարգը խանգարվելու եւ սթրեսի ենթարկվելու վտանգ կա.այսինքն՝ողջ բուժումը կարող է հօդս ցնդել.մանավանդ, որ երեկ, վերջինիս հեռախոսազանգին ի պատասխան, թե ե՞րբ է վերադարձվելու իր բջջայինը,քննիչը սառնասրտորեն ասել է, թե մինչեւ գործը չավարտվի՝չի վերադարձվի.այսինքն՝մինչեւ ազատ արձակված գողի կատարած նոր գողությունը՝Արագածոտնի մարզում, կցվի այս գործին, եւ միգուցե նաեւ այլ գողություններ էլ կցվեն, հետո նոր՝թե որ տուժողն այդքան համբերություն ունենա ու դիմանա, եւ կամ միգուցե համաձայնվի գնալ Արագածոտնի մարզում էլ ցումունք տալ՝նոր բջջայինն ու 1000դրամը վերադարձնեն...Չգիտես խնդաս, թե լաս...երեւի ողբաս՝արդարադատության վրա..../վրացիք կասեին՝վայ մե դեդա՜..../
....4-րդ ամիսն է գնում՝գողությունը բացահայտվել է, գողոնն առգրավվել, բայց տուժողի բջջայինը դեռ գտնվում է ոստիկանությունում;Էլ ի՞նչ իմաստ ուներ գողության բացահայտումը:Փաստորեն, այս գործով մի քանի ոստիկաններ են ներգրավված..ոնց որ՝,,փաստահավաք խումբը,,՝2008թվի մարտի մեկի գործով....մի հասարակ գողության գործը վեր է ածվել աղմկահարույց սպանության գործի...Այս ամենի մասին ահազանգել ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջին, բայց՝մի ռոբոտացված պատասխան է հրամցվել, թե ինչպես կապվել ՄԻՊ թեժ գծի հետ.կարող է Թեժ գծին էլ կապվեն՝այնտեղից էլ ասեն՝,,գրեք մեր ֆեյբսուքյան էջին...փողեր է , որ անկապ ծախսվում են պետական ոլորտում՝գործ չանելու դիմաց....էլ ի՞նչն է փոխվել իրավապահ համակարգում, որ դեռ ոստիկանապետն էլ այսօր պարգեւատրվում է ՝ՀՀ նախագահի կողմից, սահմանադրության օրվա առթիվ....
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
пятница, 31 мая 2019 г.
Ու՞մ համար է ,,լացում,, անցումային արդարադատությունը
Մեկ տարի առաջ Վանաձորի քաղաքապետարանի՝տնակների հարցերով զբաղվող մարմնից այցելել են Վանաձորի քիմիագործների թաղամասի տնակային ավան, որ ի՞նչ անեն, եթե ոչինչ չէին անելու՝ բնակիչների խնդիրներով զբաղվելու ուղղությամբ։Աշուն-գարուն ժամանակահատվածում էլ բնակիչներին 3 անգամ տարել-բերել են քաղաքապետարան՝հաշվառելու եւ կրկին ու երիցս հաշվառելու, որ տեսնեն ,,ով՝սաղ, ով՝մեռած,,․․․իսկ այս գարնանն էտված ծառերի գերաններն էլ էլի լավ է, որ ամառնամուտին հասցրին մի քանիսին՝անցնցում ձմեռ անցկացնելուց հետո/նախորդ էտից ,,փայ չհասավ,, բոլորին․ԽԾԲ-ով էր երեւի, չնայած՝դիմումներ գրել էլ տվին, գլխների տակ էլ փափուկ բարձ դրին, թե ,,դուք հանգիստ մնացեք, ձեր փայտը կհասցվի,,․բայց՝խոստացողի ձեռքից այդ գործը վերցրին, նորանշանակն էլ արդեն ,բնականաբար, կարող էր ,,իրավասու չլինել,, այլ պաշտոնյայի խոստման համար․․․․Լավ, գերանները հասցրիք՝լավ արիք/լավ է ուշ, քան՝երբեք/, բա չեք մտածու՞մ, թե միայնակ,անժառանգ թոշակառուն ո՞նց է ջարդելու այդ գերանները, հիմա էլ ընկնելու է ,,դրուժբա,, ման գա՞, որ սղոցի գործը գլուխ բերի՝,,փողին մուննաթ,, տարբերակով․․․մանավանդ, եթե տվյալ թոշակառուն այն թաղամասի բնակիչ է, որ 8-10 տարի առաջ դավադրաբար զրկվել է ջրամատակարարումից էլ, կոյուղու համակարգից էլ, ու երեւի թե 8-10 տարի է՝ջուր է կրում ավելի քան 50-100մետրից․․․․Արդյունքում՝ժամանակ առ ժամանակ տղամարդու նման փայտ ջարդող, որեւէ կամեցողից սայլակով փայտ քարշ տվող ու օրական 20լիտր ջուր կրող/5 լիտրանոց տարաներով/, միայնակ, անժառանգ թոշակառու, նախկին երկարամյա քիմիագործ, բռնադատվածի ժառանգ Քնարիկ Պապիկյանը ժամանակ առ ժամանակ առողջականի հետ կապված ծանր խնդիրներ է ունենում, որի հետեւանքով երեկ ուշ երեկոյան վերջինիս այցելել է շտապօգնությունը, անհրաժեշտ օգնություն ցույց տվել, խորհուրդներ տվել, մինչեւ սկսի բուժզննում անցնել՝պետպատվերի շրջանակներում, որն ավելի մեծ փորձություն ու քար-առողջություն է պահանջում, քան՝ջուր կրելը, որովհետեւ անալիզ հանձնելու, ռենտգեն անցնելու համար պետք է մի քանի օր վազեցնեն հիվանդին/թե որ դիմանա/։
,,Էս կաբինետով վազվզի, էն կաբինետով վազվզի,մատից անալիզ տուր, ոտից անալիզ տուր, դիշի-նե դիշի,գնալ-գալուց հետո ավելի եմ վատացել․․․հիմա էլ ասում են մի քանի օր սպասի, մինչեւ շաբաթ կիրակին անցնի, տենանք անալիզի պատասխաններն ինչ են ասում, որ եզրակացություն տանք․․․է կարող է ես էդ ընթացքում չդիմանամ․․․,,-դառնությամբ նկատում է Քնարիկը,ում, ըստ էության՝հիվանդանոցային համալիր ստուգում է պետք՝պետպատվերի շրջանակներում, բայց, ըստ տեղեկությունների, դրա համար հատուկ հերթագրում է պետք, ու անգամ շաբաթներով սպասում․․․շտապօգնությունը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխել, պատճառաբանելով, թե իրավասու չէ․բա էլ ի՞նչն է փոխվել հեղափոխությունից հետո, առողջապահության համակարգում․․․իսկ հիվանդությունը չի սպասում․․․ու կարող է շատ ծանր հետեանքներ ունենալ․առավել եւս՝30 տարի շարունակ տնակում բնակվող միայնակ ,տարեց թոշակառուի համար, որին թաղամասային բժշկուհին/ որ հավանաբար Քնարիկի տարիքին լինի, եթե ոչ՝ավելի մեծ/, խորհուրդ է տվել․․․․ծերանոց գնալ։,,Դուք ուզում եք, որ ես երկու օր հետո մեռնե՞մ,,-դառնությամբ նկատել է Քնարիկը, որ սարսափում է ,,ծերանոց,, բառից․․․սիրում է իր անկախությունն ու ինքնուրույնությունը, բայց կյանքի հանդեպ մեծ սիրով է լցված․․․․
․․․Կենցաղային խնդիրների մի ողջ կույտ է նստած տնակային թաղամասում․ինչպես Քնարիկը, այստեղ բնակվող մյուս ընտանիքներն էլ են ստիպված ջուր կրել 50-100մետր հեռավորությունից, զրկված մնալ կայուղատար համակարգից այն բանից հետո, երբ ,,ներքի թաղում,, գտնվող մի տարածք վաճառվել է նախկին քաղաքապետի կողմից, ու տարածքի սեփականատերն էլ այդտեղ շինարարություն է կատարել, ջրատար համակարգն ու կոյուղատար համակարգն էլ վերացրել․ու 8-10 տարի այդպես էլ ոչ մի պատկան մարմին չի մտահոգվում, թե ինչպե՞ս կարելի է այդ անմարդկային պայմաններում ապրել/մի քրեական գործ էլ հարկավոր է հարուցել այդ ոճրագործության հեղինակների դեմ․ահա թե ում համար է ,,լացում,, արդարադատությունը/․մի՞թե դժվար է ջրատար համակարգի կառուցումը, չէ՞ որ մենք 21-րդ դարում ենք․․․Կամ մի՞թե բռնադատվածի ժառանգը, երկարամյա քիմիագործն ու նախկին շախմատիստ-թենիսիստը պետության հանդեպ այնքան ,,ամագ,, չունի, որ գոնե նրան մի որեւէ արտոնություն հասցվեր, ոչ թե՝ծերանոցի ճամփան ուղղորդեին․․․բա մի սանատորիայի ուղեգիր էլ չէր հասնու՞մ 30 տարի տնակում տառապող բնակչին․ իսկ 30 տարի ինչու՞ է գտնվել տնակում․որովհետեւ երկրաշարժից հետո կառուցված որոշ շենքեր՝,,Տարոն,, թաղամասում, հանձնվել են անորակ, ուստի բնակիչները հրաժարվել են տեղափոխվել այնտեղ․․․/այդ առթիվ անգամ՝հանձնաժողով կազմվեց 98-ի իշխանափոխությունից հետո, քննարկումներ եղան Լոռու մարզպետարանում, բայց բնակիչներն այդպես էլ չստացան շինարարության համար խոստացված գումարները, որ պետք է տրվեր անորակ կառուցանողների կողմից, իսկ մեղավորներից ոմանք անգամ մեդալներ ստացան՝երկրաշարժի 20-ամյա տարելիցի կապակցությամբ/։
Այսպիսով՝երկրաշարժից տուժածները մի հատ էլ՝90-ականներին են տուժել, հետո էլ ՝1998թվի իշխանափոխությունից հետո․․․իրենք տնակներում տառապել են, մյուսները նրանց հաշվին հարստացել, ծլել-ծաղկել-բարգավաճել, դղյակների ու ,,մալումուլքի,, տեր դառել․․․Իսկ ո՞վ պետք է պատասխան տա այս աննախադեպ ոճրագործության համար, որ տեղի ունեցավ տարածքի վաճառքի արդյունքում․մեկի ջրազրկման հաշվին՝մյուսի համար շինարարություն է արվել․եւ որն է ամենահետաքրքիրը․այդ շինարարությունն էլ նպատակային չէր, փաստորեն, քանի որ տարիներ շարունակ՝մի ցուցանակ է հայտնված,որի վրա գրված է ,,վաճառվում է,,։ Ինչպես նշել ենք մի առիթով, Պապիկյանը մեծ սեր ունի կենդանիների հանդեպ, իր համեստ թոշակ-նպաստի պայմաններում պատսպարում է կատուների ու շների,մայրական հոգատարություն ցուցաբերում վերջիններիս հանդեպ․․․արտերկրում նման մարդկանց արտոնություններ են հասնում, իսկ մեր երկրում ճնշու՞մ են․․․
,,Ցավ քիչ ունեինք՝ծաղիկ էլ հանեցինք,,․ ժողովրդական ասացվածքն այս դեպքին է վերաբերվում․2 ամիս առաջ էլ Քնարիկի տնակից գողություն կատարած մի երիտասարդ ստահակի հայտնաբերեց ոստիկանությունը՝թարմ հետքերով գնալով ու վերջինիս մոտ գտնվող Պապիկյանի բջջայինն ու գողացված 1000դրամն առգրավելով․բայց մինչեւ հիմա՝Պապիկյանին ետ չի հանձնվել գողոնը․սա անփութությու՞ն է, դիտավորությու՞ն, թե՞անտարբերություն․․․․միգուցե հենց այդ դեպքից հետո/երբ Պապիկյանին որպես տուժող գիշերով տարան ոստիկանության բաժանմունք՝վկայություն տալու/Պապիկյանի մոտ առողջության վատթարացում է տեղի ունեցլ․չէ՞ որ նրա մոտ կարող էր ուժեղ սթրես առաջանալ՝իր գաղտնի շրջանով․․․
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Подписаться на:
Сообщения (Atom)