,,Հ1,,-ով ընթացող ,,Կյանքի կարուսել,, սերիալի ֆիլմերից մեկում երիտասարդ դերասանները ,, ամուսինների,, դերում էին: Հաջորդ օրը նույն սերիալի մեկ ուրիշ ֆիլմում այդ նույն դերասանները մայր ու տղա էին խաղում, մինչդեռ մորն անգամ հասուն երեւալու գրիմ չէին արել: Կարելի էր գոնե այլ դերասանուհի ընտրել ՝ ավելի հասուն տարիքի: ,,Կյանքի կարուսելում,, մի տարեց դերասան կա՝ 60տարեկանին թերեւս մոտ կամ ավել. վերջինիս երբեմն 20-22 տարեկան դերասանուհիներ են կցում՝ մեկ՝ թոռան դերով, մեկ...կնոջ: Մի՞թե Հայաստանում այդքան շատ են 60տարեկան տղամարդու եւ 20 տարեկան աղջնակի ամուսնությունները, որոնք, իբր, ,,ավարտվում,, են ամուսնու կողմից կնոջ սպանությամբ, քանի որ երիտասարդ կինը սիրեկան է պահում: Իսկ ,,Եղբայրներ,, սերիալում / ,,Արմենիայով,, ընթացող / երիտասարդ դերասանուհին 4 երիտասարդ տղաների բազմազավակ մոր դերն է տանում՝ առանց գրիմային էական փոփոխությունների, եւ, պարզապես զավեշտ է , երբ մազ-մորուքի մեջ կորած տղամարդը փաթաթվում է նրան ու ասում՝ ,,մամ ջան,,: Հ1-ով ընթացող ,,Տիգրանի մոլորակը,, ֆիլմում էլ երեւանաբնակ ընտանիքի փոքրահասակ երեխաներից աղջիկը երեւանյան առոգանությամբ է խոսում, տղան ՝ ընդգծված Լոռվա բարբառով: Մի՞թե երեւանաբնակ երեխա չէին կարողացել գտնել: :,,Դժվար ապրուստ,, սերիալի Էսթերը, որ լոռեցի աղջկա կերպար է՝ ,,Քոբեր գյուղից,, ՝ երբեմն խոսում է լոռեցուն ոչ բնորոշ արտահայտություններով. օրինակ ՝ ,,պապուս,,: Մինչդեռ ,,պապուսը,, ոչ մի կերպ չի տեղավորվում Լոռվա բարբառում: / Լոռեցի պապն էլ ասում է՝ ,,հելավ-գնաց,, ,,էդ քաղաքի գյադուն,,/ ....Ցավն այն է, որ այդ ,,պապուն,, հիմա էլ սկսել են հաղորդավարներն օգտագործել: ...,,Եզրագծից այն կողմն,, սերիալի ցուցադրման ժամանակ էկրանի անկյունում գրվում է 16+ նշանը / այսինքն ՝ ֆիլմը թույլատրվում է միայն 16 տարեկանից բարձրերին / , բայց ՝ ֆիլմում հանդես եկող փոքրիկ երեխան՝ Անիի դերը մարմնավորող,այնպիսի բարդ հոգեբանական դեր է տանում / մոր մահվան գաղափարի հետ չհաշտվող երեխայի ծանր ապրումները ներկայացնելով /, որ ակամա մտածում ես, թե այդ երեխայի ներաշխարհի վրա այդ ամենն ի՞նչ ազդեցություն կունենա / առավել եւս, որ ,,ինտեգրվում,, է, հոր սիրուհու հղիության թեմային ու ասում է ՝,,Իմ պապան դրա հետ կապ չունի, իմ պապան մամայիս ա սիրում,,: Հետաքրքիր է, Անիի փոքրիկ դերասանուհին այդ ֆիլմն ամբողջությամբ դիտու՞մ է ՝ իր դաժան տեսարաններով, թե՞ ՝նրան միայն նկարահանում են: Չէ՞ որ ֆիլմն զգուշացում ունի: Մի զվարճապատում էլ այն է, որ հղի կանանց կերպարներ ստեղծելիս չեն մտածում դերասանին համապատախան տեսք տալու մասին, եւ ուղղակի ծիծաղ է առաջացնում, երբ գիմնաստուհու կազմվածքով, բառացիորեն ,,փորը մեջքին կպած,, հերոսուհին որպես հղի ՝ գնում է ,,էխոյի,, ՝ երեխայի սեռն ստուգելու: Ինչ է, ֆիլմերի համար նախատեսված բյուջեն չի՞ բավականացնում փափուկ բարձիկներ գնելու եվ դերասանուհուն հղիի տեսք տալու համար: Էլի բարեբախտություն է, որ ,,Եզրագծից այն կողմ,, ֆիլմում դերասանուհիներից մեկը ՝ ,,Լիզոչկան,, իսկապես հղիացավ, եւ նրա պարագայում ամեն ինչ բնական էր: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն