Մինչ ,,վերեւներում,, կոռուպցիայի դեմ ,,լուրջ,, պայքար են մղում, ,,ներքեւներում,, շուկայական առեւտուրը բացարձակ անտերութ յան է մատնված: Հավանաբար մի 100 անգամ հեռուստաէկրանից խոսվել է / ավելի հաճախ՝ սպառողների միության նախագահի կողմից /, որ մայրաքաղաքի խանութներում սովորական երեւույթ է դարձել հացի քաշը պակասեցնելը, գինն ավելացնելը, քաշի վերաբերյալ մատնանշումները կամ դրանց անհամապատասխանությունն իրական քաշին: Այդ քննադատությունից, սակայն,, ոչինչ չի փոխվում: Նույն երեւույթն էլ Վանաձորում է. առեվտրի կետերը հեղեղված են թերքաշ ու ,,թերխաշ,, փուչ, օդային հացերով: Վերջին 3 ամսում 3-ական անգամ հացի գինն ավելացել է, զուգահեռ էլ՝ որոշ տնտեսվարողներ քաշն են պակասեցնում՝, ինչը կրկնակի հարված է հասցնում սպառողի գրպանին: Ընդ որում, որպես կանոն, հացերը փաթեթավորում կամ մատնանշում քաշի մասին չունեն: Ո՞վ պետք է վերահսկի այս ոլորտը ու կանխի սպառողների թալանը: Թերեւս, այս խաբեության հաշվին են մեր մոտ հարստանում օլիգարխները, ու այդ թալանից երբեմն բարեգործական փշրանքներ նետում ժողովրդին կամ ընտրազանգվածին, մանդատներ գնում կամ քարոզարշավներ հովանավորում: ՏՄՊՊՀ-ն օրերս հացի գնի բարձրացումն արդարացրեց ՝ պատճառաբանելով համաշխարհային շուկայի միտումները: Իսկ քաշի պակասեցնելն ու կամայական չափանիշներ որոշելն է՞լ է համաշխարհային մակարդակով. երբ նույն տեսակի, տարբեր չափերի հացը տարբեր գներով է վաճառվում նույն տնտեսվարողի մոտ: Ի դեպ, մեր տեղեկություններով, այս ոլորտում ստվերային մենաշնորհ կա, քանի որ թանկ գնով վաճառողներն ստիպում են էժան վաճառողներին՝ գները համապատասխանեցնել իրենց չափանիշներին: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն